Հանս Վիլսդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Վիլսդորֆ
գերմ.՝ Hans Wilsdorf
Ծնվել էմարտի 23, 1881(1881-03-23)
ԾննդավայրԿուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահացել էհուլիսի 6, 1960(1960-07-06) (79 տարեկանում)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունwatchmaker և ձեռնարկատեր
Hans Wilsdorf Վիքիպահեստում

Հանս Վիլսդորֆ (մարտի 23, 1881(1881-03-23), Կուլմբախ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - հուլիսի 6, 1960(1960-07-06), Ժնև, Շվեյցարիա), գերմանացի գործարար, հայտնի «Rolex» ընկերության հիմնադիր: 2014 թվականին «Rolex» ապրանքանիշն ամենաթանկն էր շվեյցարական ժամացույցների ապրանքանիշերի շարքում[1]:

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Գերմանիայի Կուլմբախ քաղաքում, 12 տարեկանում որբացել է[2]: Աշխատել է շվեյցարական ժամացույցների արտադրությունում՝ Լա-Շո-դե-Ֆոն-ում:

Հանս Վիլսդորֆի գերեզմանը Ժնևում

Գործունեությունը Անգլիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին 24 ամյա Հանսը մեկնել է Լոնդոն ու բացել ժամացույցների արտադրություն Wilsdorf & 0Davis անվանումով՝ հիմնականոում կենտրոնանալով ձեռքի ժամացույցների արտադրության վրա: Այդ ժամանակ ձեռքի ժամացույցները համարվում էին ոչ ճշգրիտ ու ոչ հավաստի, սակայն Վիլսդորֆը տեսնելով նորաձևության միտումները, նկատեց որ տղամարդիկ իրենց զգեստապահարանի կարևոր մաս կազմող բաճկոնները սկսում են քիչ օգտագործել: Այս ամենն իրար հետ կապելով նա ենթադրել է, որ գրպանի ժամացույցները, որոնք պահում էին բաճկոնի գրպանում նույնպես դուրս կգան օգտագործումից և դրանց փոխարինելու կգան ձեռքի ժամացույցները[3]: Որպեսզի Հանսը փոխեր մարդկանց կարծիքը ձեռքի ժամացույցների մասին, իր արտադրության մեջ օգտագործում էր որակյալ շվեյցարական մեխանիզմներ՝ պատրաստված Շվեյցարիայի Բիլ քաղաքում: Բացի այդ ձեռքի ժամացույցներում օգտագործվող մեխանիզմի տրամագիծն ավելի փոքր էր, քան գրպանի ժամացույցների տրամագիծը: 1908 թվականին նա ստեղծել է «Rolex» ապրանքանիշն ու այդ անվան տակ վաճառել իր ժամացույցները: Ըստ Հանս Վիլսդորֆի «Rolex» անվանումն ուղղակի տառերի գեղեցիկ համադրություն է և այն հեշտ է արտասանել տարբեր լեզուներով, ինչպես նաև այն շատ կարճ էր և տեղավորվում էր ժամացույցի ճակատային մասում[4]:

Շվեյցարիա տեղափոխվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Վիլսդորֆը որոշում է իր բիզնեսը տեղափոխել Շվեյցարիա և 1920 թվականին իր ընկերությունը՝ «Montres Rolex SA»-ն պաշտոնապես գրանցում է Ժնևում[4]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի օդաչուները նախընտրել են գնել «Rolex» ժամացույցներ, իրենց հատկացված վատ ժամացույցների փոխարեն: Այնուամենայնիվ, երբ նրանք բանտարկվեցին և տեղափոխվեցին ռազմագերիների համար նախատեսված ճամբարներ, բռնագրավեցին նաև նրանց գնած ժամացույցները: Երբ Հանսը լսել էր այդ մասին, առաջարկել էր վերադարձնել բոլոր ժամացույցները, որոնք առգրավել էին, եթե սպաները բացատրեին իրենց գերության ու ժամացույցների կորստի հանգամանքները[2]: Իր կնոջ՝ Ֆլորենս Ֆրենսիս Մեյ Կրոտտի մահից հետո՝ 1944 թվականին նա հիմնադրել է «Հանս Վիլսդորֆի» հիմնադրամը, որը հանձն էր առել «Rolex» ընկերության ծախսերը, համոզված լինելով, որ ընկերության եկամուտը կօգտագործվի բարեգործության նպատակներով: 1946 թվականին Հանս Վիլսդորֆը հիմնել է «Rolex»-ի մեկ այլ բարձրորակ, բայց ոչ այնքան թանկ «Tudor» ապրանքանիշը:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Վիլսդորֆը մահացել է 1960 թվականի հուլիսի 6-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևում՝ «Rolex» ընկերությանը մոտ փողոցներից մեկն անվանվել է Հանս Վիլսդորֆի անունով: 2012 թվականի օգոստոսի 30-ին մեծ հանդիսավորությամբ բացվել է Հանս Վիլսդորֆի անունով կամուրջը՝ Արվ գետի վրա, այն կառուցվել է հնացած կամրջի տեղը և ֆինանսավորվել է Վիլսդորֆի հիմնադրամի կողմից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]