Հանս Վանակեն
Հանս Վանակեն հոլ.՝ Hans Vanaken | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1992[1][2][3] (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Neerpelt, Pelt, Մաասեյք, Լիմբուրգ, Ֆլանդրիա, Բելգիա[2][4] | ||
Հասակ | 194 սանտիմետր[5] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Հանս Վանակեն (հոլ.՝ Hans Vanaken, օգոստոսի 24, 1992[1][2][3], Neerpelt, Pelt, Մաասեյք, Լիմբուրգ, Ֆլանդրիա, Բելգիա[2][4]), բելգիացի ֆուտբոլիստ, «Բրյուգգե» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող, կիսապաշտպան:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանակենը նիդերլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» և «Լոմել Յունայթեդ» ակումբի սան է: 2010 թվականի հոկտեմբերի 17-ին «Մոնսի» դեմ խաղում վերջինիս կազմում նորամուտն է նշել Բելգիայի երկրորդ դիվիզիոնում[6]։ Նոյեմբերի 13-ին «Բրյուսելի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Լոմել Յունայթեդի» կազմում[7]։ Հաջորդ երկու մրցաշրջաններում խփել է առնվազն 10 գնդակ և առաջնության լավագույն խաղացողներից մեկն էր:
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Լոքերեն»։ Հուլիսի 28-ին «Անդերլեխտի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[8]։ Նույն խաղում Հանսը դուբլի հեղինակ է դարձել՝ առաջին գոլերը խփելով «Լոքերենի» կազմում: 2014 թվականի նոյեմբերի 27-ին լեհական «Լեգիայի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գնդակով[9]։ Նույն թվականին նվաճել է Բելգիայի գավաթը։
2015 թվականի ամռանը Վանակենը պայմանագիր է կնքել «Բրյուգգեի» հետ: Օգոստոսի 1-ին «Մեխելենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[10]։ Նոյեմբերի 29-ին «Մեխելենի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Բրյուգեի» կազմում[11]։ Իր մեկնարկային խաղում օգնել թիմին հաղթել առաջնությունում: 2018 թվականին կրկին դարձել է Բելգիայի չեմպիոն, ինչպես նաև ճանաչվել է տարվա ֆուտբոլիստ: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ֆրանսիական «Մոնակոյի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում դուբլ է ձևակերպել[12]։ 2018 թվականին դարձել է 21 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին նվաճել Բելգիայի չեմպիոնի և սուպերգավաթակրի 15-րդ տիտղոսը: 2019 թվականի հունվարի 16-ին ստացաել «Բելգիայի տարվա ֆուտբոլիստ» մրցանակը։ «Բրյուգգեի» հետ նոր պայմանագիր է կնքել 2019 թվականի օգոստոսի 9-ին, որը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 7-ին Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Բելգիայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էդեն Ազարին[13]։
2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[14]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- «Լոքերեն»
- Բելգիայի գավաթի գավաթակիր՝ 2013/14
- «Բրյուգգե»
- Բելգիայի չեմպիոն (4)՝ 2015/16, 2017/18, 2019/20, 2020/21
- Բելգիայի սուպերգավաթակիր (2)՝ 2016, 2018
Անհատական
- Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի վարկածով տարվա ֆուտբոլիստ (2)՝ 2018, 2019
- Տարվա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ (2)՝ 2017/18, 2018/19
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 National-Football-Teams.com
- ↑ Բրյուգգե ՖԱ — 1891.
- ↑ «Ломмел Юнайтед VS. Монс 1:1» (անգլերեն). soccerway.com. 2010-10-17.
- ↑ «Брюссель VS. Ломмел Юнайтед 2:3» (անգլերեն). soccerway.com. 2010-11-13.
- ↑ «Андерлехт VS. Локерен 2:3» (անգլերեն). soccerway.com. 2013-07-28. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2018-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Локерен VS. Легия Варшава 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014-11-27. Արխիվացված է օրիգինալից 2018-11-16-ին. Վերցված է 2018-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Брюгге VS. Мехелен 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-01. Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2018-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мехелен VS. Брюгге 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015-11-29. Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2018-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Монако VS. Брюгге 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018-11-06. Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2018-11-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шотландия VS. Бельгия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2018-09-07. Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին. Վերցված է 2018-10-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022-11-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Belgium stats at Belgian FA
- Ханс Ванакен (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Վանակեն» հոդվածին։ |
|