Հանս Ռուի Գիգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Ռուի Գիգեր
շվեյց. գերմ.՝ Hansruedi Giger llllolo[1]
HR Giger 2012.jpg
Ի ծնեգերմ.՝ Hans Rudolf Giger
Ծնվել էփետրվարի 5, 1940(1940-02-05)[2][3][4][…]
ԾննդավայրՔուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[5]
Վախճանվել էմայիսի 12, 2014(2014-05-12)[6][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ[7]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա[8]
ԿրթությունՑյուրիխի գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, դիզայներ, կինոռեժիսոր և կինեմատոգրաֆ
ԺանրFantastic Realism?
Թեմաներգեղանկարչություն և քանդակագործություն
Պարգևներ
Համատեղ ապրողLi Tobler?
Կայքhrgiger.com(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg H. R. Giger Վիքիպահեստում

Հանս Ռուի Գիգեր (գերմ.՝ Hans Ruedi Gige, փետրվարի 5, 1940(1940-02-05)[2][3][4][…], Քուր (Շվեյցարիա), Շվեյցարիա[5] - մայիսի 12, 2014(2014-05-12)[6][2][3][…], Ցյուրիխ[7]), շվեցարացի նկարիչ, որն առավել հայտնի է աերոգրաֆով արված իր նկարներով, որոնցում միաձուլվում են մարդու մարմնակազմության և մեխանիզմների հատկանիշները։ Արվեստի այս ոճը հայտնի է «բիոմեխանիկա» անվանմամբ։ Գիգերը հետագայում փոխարինեց աերոգրաֆը յուղամատիտներով, մարկերներով և թանաքով։ Նա հատուկ էֆեկտներով աշխատող թիմի անդամ էր, որը Ռիդլի Սքոթի՝ 1979 թվականի «Այլմոլորակայինը» (անգլ.՝ Alien) ֆիլմի վիզուալ դիզայնի համար արժանացավ Օսկար մրցանակի[9]։ Նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են Շվեյցարիայի Գրույեր քաղաքի "H.R. Giger Museum" թանգարանում։ Նրա ոճն արտացոլվել է տարբեր ձևերով՝ օգտագործվելով ալբոմների շապիկների, կահույքի, դաջվածքների և տեսախաղերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիգերը ծնվել է 1940 թվականին Գրաուբյունդենի վարչկենտրոն Քուրում, որը ամենամեծ և ամենաարևելյան շվեյցարական կանտոնն է։ Նրա հայրը, ով դեղագործ էր, արվեստը համարում էր ոչ շահութաբեր մասնագիտություն և շատ էր ցանկանում, որ որդին զբաղվի դեղագործությամբ։ 1962 թվականին Գիգերը տեղափոխվել է Ցյուրիխ, որտեղ մինչև 1970 թվականը սովորել է ճարտարապետություն և արդյունաբերական դիզայն Կիրառական արվեստի դպրոցում[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Birth Machine` քանդակ Գրույերում

Գիգերի առաջին հաջողությունը սկսեց 1969 թվականից, երբ Շվեյցարիայում առաջին պոստերների հրատարակման ընկերության համասեփականատեր Հ. Հ. Կունցը տպեց և տարածեց Գիգերի պոստերները[11]։

Գիգերի ոճը և թեմատիկ ներկայացումը ազդեցիկ էին։ Նա, աշխատելով հատուկ էֆեկտների թիմի հետ, արժանացավ Օսկար մրցանակի՝ վիզուալ էֆեկտների ոլորտում լավագույն ձեռքբերումների համար, որն արտացոլվում էր «Այլմոլորակայինը» ֆիլմի վրա կատարած իրենց դիզայներական աշխատանքում[12][13]։ «Այլմոլորակայինը» ֆիլմի համար նրա դիզայնը ոգեշնչված էր իր «Նեկրոնոմ IV» նկարով, որի շնորհիվ էլ 1980 թվականին պարգևատրվեց Օսկարով։ Նրա նկարների գրքերը, մասնավորապես «Նեկրոնոմիկոն» և «Նեկրոնոմիկոն II» (1985 թ.) և «Օմնի» ամսագրում իր արվեստի հաճախակի հայտնվելը նպաստեցին Գիգերի միջազգային հայտնիության բարձրացմանը։ [10] Գիգերը 2013 թվականին ընդունվել է Գիտաֆանտաստիկայի և ֆանտաստիկայի փառքի սրահ (Science Fiction and Fantasy Hall of Fame)[14][15]։ Նա նաև հայտնի է երաժշտական ձայնագրությունների ալբոմների վրա արված իր արվեստի գործերով, այդ թվում՝ Danzig III: How The Gods Kill by Danzig, Brain Salad Surgery by Emerson, Lake & Palmer, Attahk by Magma, Heartwork by Carcass, To Mega Therion by Celtic Frost, Eparistera Daimones and Melana Chasmata by Triptykon, Deborah Harry's KooKoo, "Atomic Playboys" by Steve Stevens and Frankenchrist, by the Dead Kennedys.

1998 թվականին Գիգերը ձեռք բերեց Շվեյցարիայի Գրույեր (Gruyères) քաղաքում գտնվող Սեն-Ժերմեն ամրոցը (Saint-Germain Castle), որտեղ այժմ գտնվում է "H.R. Giger" թանգարանը, որը նրա աշխատանքների մշտական պահոցն է[16]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիգերը կապված է եղել շվեյցարացի դերասանուհի Լի Թոբլերի հետ՝ մինչ 1975 թվականին նրա ինքնասպան լինելը։ [17] Թոբլերին կարող ենք տեսնել նրա նկարներից շատերում։ Նա ամուսնացել է Միա Բոնզանիգոյի հետ 1979 թվականին, սակայն մեկուկես տարի անց ամուսնալուծվել են։

Գիգերն ապրել և աշխատել է Ցյուրիխում իր երկրորդ կնոջ՝ Կարմեն Մարիա Շեյֆել Գիգերի հետ, ով "H.R. Giger" թանգարանի տնօրենն է[18]։

Գիգերը մահացել է 2014 թվականի մայիսի 12-ին Ցյուրիխի հիվանդանոցում՝ ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների հետևանքով[19][20][21][22]։

Արվեստի ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ կանցներ յուղանկարներին, Գիգերը սկզբում նկարում էր թանաքով փոքրիկ նկարներ։ Իր գործունեության ընթացքում նա աշխատել է հիմնականում աերոգրաֆով՝ ստեղծելով մոնոխրոմատիկ (միագույն) կտավներ, որոնք պատկերում էին սյուրռեալիստական, մղձավանջային երազային տեսարաններ։ Աշխատել է նաև յուղամատիտներով, մարկերներով և թանաքով[10]։

Գիգերի ոճական ամենացայտուն նորարարությունը մարդու մարմնակազմության և մեխանիզմների հատկանիշների միահյուսված ներկայացումն էր սառը, փոխկապակցված հարաբերություններում, որը նա բնութագրում էր «բիոմեխանիկական» տերմինով։ Նա իր հիմանական ոգեշնչումը ստացել է նկարիչներ Դադոից[23], Էռնստ Ֆուկսից և Սալվադոր Դալիից։ Նրան Դալիի հետ ծանոթացրել է Ռոբերտ Վենոսան։ Գիգերի վրա իրենց ազդեցությունն են թողել նաև լեհ քանդակագործ Ստանիսլավ Շուկալսկուն և նկարիչներ Օսթին Օսման Սփեյրն ու Մատի Կլարվեյնը [24], եղել է Թիմոթի Լիրիի մոտ ընկերը։ Նա սովորել է ինտերիերի և արդյունաբերական դիզայն Ցյուրիխի կոմերցիոն արվեստի դպրոցում 1962-1965 թվականներին և կատարել է իր առաջին նկարները արտ-թերապիայի ոլորտում[10]։

Այլ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

"Giger Bar"-ի մուտքը Քուրում
"Ibanez H. R. Giger" ֆիրմային բաս կիթառներ և կիթառներ

Գիգերը նկարահանել է մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Swiss Made (1968), Tagtraum (1973), Giger's Necronomicon (1975) և Giger's Alien (1979):

Գիգերը ստեղծել է կահույքի դիզայններ, մասնավորապես "Harkonnen Capo Chair"-ը «Դյուն» վեպի հիման վրա ապագա ֆիլմի համար, որը պետք է նկարահանվեր Ալեխանդրո Ջոդորովսկու կողմից։ Շատ տարիներ անց Դեյվիդ Լինչը նկարահանեց ֆիլմը՝ օգտագործելով միայն Գիգերի նախնական գաղափարները։ Գիգերը ցանկացել էր աշխատել Լինչի[25] հետ, ինչպես և նշել էր իր գրքերից մեկում, որ Լինչի "Eraserhead" ֆիլմն ավելի մոտ էր իր տեսլականի իրականացմանը, քան իր իսկ սեփական ֆիլմերը[10]։

Գիգերն իր բիոմեխանիկական ոճը կիրառել է նաև ինտերիերի ձևավորման մեջ։ Տոկիոյում հայտնվեց "Giger Bar", բայց իր նախագծերի իրականացումը մեծ հիասթափություն առիթ դարձավ, քանի որ նախաձեռնության հետևում կանգնած ճապոնական կազմակերպությունը չսպասեց նրա վերջնական նախագծերին՝ փոխարենը օգտագործելով Գիգերի նախնական անավարտ (սևագիր) էսքիզները։ Այդ պատճառով Գիգերը հրաժարվեց Տոկիոյի բարից[26]։ Հայրենի Շվեյցարիայում գտնվող երկու "Giger Bar"-երը՝ Գրույերում և Քուրում, կառուցվել են Գիգերի անմիջական վերահսկողության ներքո և դրանք ճշգրտորեն արտացոլում են նրա սկզբնական գաղափարները։ Մանհեթենի The Limelight-ում Գիգերը թույտվություն ստացավ զարդարելու VIP սրահը՝ նշանավոր եկեղեցու ամենավերին աղոթարանը, բայց նախատեսված չէր մշտական տեղակայման համար և որևէ նմանություն չուներ Շվեյցարիայի բարերի հետ։ Պայմանավորվածությունը դադարեցվեց երկու տարի անց, երբ Limelight-ը փակվեց[27]։

Գիգերի արվեստը մեծ ազդեցություն է թողել դաջվածքներով զբաղվողների և ֆետիշիստների վրա ամբողջ աշխարհում։ Լիցենզավորման համաձայնագրի համաձայն, Ibanez կիթառի բրենդը թողարկեց H. R. Giger-ի ֆիրմային շարք. Ibanez ICHRG2-ը՝ Ibanez Iceman, պատկերված է "NY City VI"-ով, Ibanez RGTHRG1-ի վրա տպված է "NY City XI", S Series SHRG1Z-ի վրա կա "Biomechanical Matrix"-ի մետաղապատ փորագրությունը և 4- լարային SRX բասը՝ SRXHRG1, "N.Y. City X" նկարազարդմամբ է[10]։

Գիգերին հաճախ հիշատակում են մասսայական մշակույթում, հատկապես գիտաֆանտաստիկայի և կիբերփանկի ժանրերում։ Նրանով հատկապես հետաքրքրված է թվում Ուիլյամ Գիբսոնը (գրել է Alien 3-ի վաղ սցենարը), ով իր "Virtual Light " գիտաֆանտաստիկ վեպի երրորդական կերպար Լոուելին ներկայացնում է New York XXIV-ի պատկերով մեջքի դաջվածքով, իսկ "Idoru" վեպի երկրորդական կերպար Յամազակին նկարագրում է նանոտեխնոլոգիական Ճապոնիայի շենքերը որպես «Գիգերական» ոճ ունեցող:[փա՞ստ]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dune (designs for Alejandro Jodorowsky's unproduced adaptation of Frank Herbert's novel; the separate movie Dune was later made in an adaptation by David Lynch)[28]
  • Alien (designed, among other things, the Alien creature, "The Derelict" and the "Space Jockey")[29]
  • Aliens (credited for the creation of the creature only)
  • Alien 3 (designed the dog-like Alien bodyshape, plus a number of unused concepts, many mentioned on the special features disc of Alien 3, despite not being credited in the movie theater version)
  • Alien Resurrection (credited for the creation of the creature only)
  • Alien vs. Predator (credited for the creation of the creature only)
  • Aliens vs. Predator: Requiem (credited for the creation of the creature only)
  • Poltergeist II: The Other Side
  • Killer Condom (creative consultant, set design)[30][31]
  • Species (designed Sil, and the Ghost Train in a dream sequence)
  • Species II (the film includes Eve, based on creature Sil from the first Species film)
  • Batman Forever (unused design of a radically different Batmobile)[32]
  • Future-Kill (designed artwork for the movie poster)
  • Tokyo: The Last Megalopolis (creature designs)[33]
  • Prometheus (The film includes "The Derelict" spacecraft and the "Space Jockey" designs from the first Alien film, as well as a "Temple" design from the failed Jodorowsky Dune project and original extraterrestrial murals created exclusively for Prometheus, based in conceptual art from Alien. Unlike Alien Resurrection, the Prometheus film credited H. R. Giger with the original designs.)[34]
  • Alien: Covenant (the film includes the Alien creature, "The Derelict" spacecraft and the "Space Jockey" designs from the first Alien film)

Աշխատանքներ երաժշտական ձայնագրման ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնաթան Դեյվիսն նրա միկրոֆոնի տակդիրով
  • Celtic Frost: To Mega Therion
  • Magma: Attahk
  • Emerson, Lake & Palmer: Brain Salad Surgery
  • Floh de Cologne: Mumien
  • Steve Stevens' Atomic Playboys
  • Deborah Harry, portraits for KooKoo album cover and videos "Backfired" and "Now I Know You Know"
  • hide: Hide Your Face
  • Carcass: Heartwork
  • Danzig: Danzig III: How the Gods Kill
  • Dead Kennedys' album Frankenchrist, Poster insert of Landscape XX (which led to an obscenity trial)
  • Atrocity – Hallucinations
  • Korn's Jonathan Davis commissioned Giger to design and sculpt a microphone stand, with the requirement that it be biomechanical, erotic, and movable. The contract allowed for five aluminium microphone stands to be made, but Davis purchased only two of the three to which he was entitled. The design of the microphone stand was later adapted to Giger's Nubian Queen, transforming it into a fine art sculpture.[35]
  • Helped to design the first professional video clip of "Böhse Onkelz" called "Dunkler Ort" (dark location) from their album Ein böses Märchen ... aus tausend finsteren Nächten, which was released in 2000.
  • Ibanez Guitars released a series of H. R. Giger Signature Models with artwork on the body.[36]
  • Triptykon: Eparistera Daimones
  • Triptykon: Melana Chasmata

Ինտերիերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giger Bars in Switzerland's Chur and Gruyères
  • Maison d'Ailleurs (House of Elsewhere) in Yverdon-les-Bains

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dark Seed and its sequel, Dark Seed II, both adventure games for the Amiga, Macintosh, and PC, were developed by Cyberdreams and directly based on Giger's input.[37]
  • The dark fantasy games Tormentum: Dark Sorrow and its sequel Tormentum II are both based heavily on the works of Giger and Zdzisław Beksiński.
  • Scorn, the sci-fi horror video game draws heavy inspiration from Giger's (and Zdzisław Beksiński's) work, frequently being compared with Giger's films Alien and Prometheus.[38]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցի անվանման նշան Շվեյցարիայի Քուր քաղաքում

1979 թվականին Գիգերն արժանացել է "Inkpot Award" մրցանակին[39]։

Բացի այն, որ Գիգերը արժանացել է մի շարք մրցանակների, նա նաև ճանաչում է գտել տարբեր փառատոներում և հաստատություններում։ Նրա մահվան տարելիցին Նյու Յորքի արվեստի և դիզայնի թանգարանը 2015 թվականի մայիսին բեմադրեց "The Unseen Cinema of HR Giger" կինոշարը[40]։

"Dark Star: H. R. Giger's World" Բելինդա Սալինի հեղինակած կենսավավերագրական ֆիլմը էկրաններին հայտնվեց 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Ցյուրիխում[41][42]։

2018 թվականի հուլիսին աստերոիդ է անվանակոչվել ի հիշատակ Գիգերի՝ 109712 Giger.[43]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.dorotheum.com/de/l/2100842/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hansruedi Giger (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118539248 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 http://www.swissinfo.ch/eng/culture/Alien_creator_H.R._Giger_is_dead.html?cid=38569780
  7. 7,0 7,1 7,2 http://nos.nl/artikel/647187-alienontwerper-hr-giger-dood.html
  8. Artsy — 2009.
  9. Paul Scanlon, Michael Gross (1979)։ The Book of Alien։ WH Allen & Co. 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Hans Ruedi Giger, HR Giger ARh+, translated by Karen Williams, Taschen, 1993. 978-3-8228-9642-6.
  11. «HR Giger Museum»։ www.hrgigermuseum.com։ Արխիվացված է օրիգինալից 27 July 2021-ին։ Վերցված է 14 March 2022 
  12. "Out of this world: {...} Welcome to the Giger Bar" Archived 5 March 2016 at the Wayback Machine.. Samantha Warwick. The Guardian. 29 April 2006. Retrieved 18 June 2009.
  13. "The 52nd Academy Awards (1980) Nominees and Winners" Archived 2 April 2015 at the Wayback Machine.. Oscars.org.
  14. "H. R. Giger" Archived 19 July 2014 at the Wayback Machine.. Science Fiction Awards Database (sfadb.com). Mark R. Kelly and the Locus Science Fiction Foundation. Retrieved 11 September 2013.
  15. "Science Fiction and Fantasy Hall of Fame: EMP welcomes five major players" Archived 18 August 2013 at the Wayback Machine.. [June 2013].
    "H.R. Giger: The man behind the monster, Alien" Archived 2 July 2014 at the Wayback Machine.. EMP Museum (empmuseum.org). Retrieved 11 September 2013.
  16. Gary Singh, "Giger Harvest", Silicon Alleys, Metro Silicon Valley, 8–14 July 2009, p. 8.
  17. Gilbey Ryan (13 May 2014)։ «HR Giger obituary»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 25 April 2015-ին։ Վերցված է 28 March 2015 
  18. "HR Giger Abbreviated Biography" Archived 27 February 2014 at the Wayback Machine., 12 December 2012.
  19. Martin Douglas (14 May 2014)։ «H. R. Giger, Swiss Artist, Dies at 74; His Vision Gave Life to 'Alien' Creature»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-02-ին։ Վերցված է 14 May 2014 
  20. Staff (13 May 2014)։ «'Alien' creator H.R. Giger is dead»։ swissinfo։ Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին։ Վերցված է 12 June 2018 
  21. Jordans Frank (13 May 2014)։ «'Alien' artist H.R. Giger dies at 74»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 13 May 2014-ին։ Վերցված է 13 May 2014 
  22. Zweifel, Philippe (13 May 2014)։ «Der "Alien"-Vater ist tot»։ Tages-Anzeiger։ Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին։ Վերցված է 12 June 2018 
  23. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 11 January 2015-ին։ Վերցված է 9 January 2015 
  24. "R.F. Paul. "Baphomet's Lament: An Interview with H.R. Giger". Esoterra: The Journal of Extreme Culture 9 (fall/winter 2000)
  25. Sheldon Teitelbaum, "Giger's Necronomicon Imagery Comes Alive on the Screen" Archived 1 October 2011 at the Wayback Machine., Cinefantastique vol. 18 no. 4, May 1988, p. 13 (PDF). Retrieved 9 July 2009.
  26. Burton Bonnie։ «Cheers to the aliens: Sci-Fi Hotel, Giger Bar coming to US?»։ CNET (անգլերեն)։ Վերցված է 2023-01-18 
  27. Frank X. Owen, Clubland: The Fabulous Rise and Murderous Fall of Club Culture, New York: St. Martin's, 2003, p. 269.
  28. Ben Beaumont-Thomas։ «Sci-fi surrealist HR Giger, creator of Alien visions, dies in fall | Film»։ theguardian.com։ Արխիվացված է օրիգինալից 3 July 2014-ին։ Վերցված է 2 August 2014 
  29. «EXCLUSIVE: 'H.R. Giger's World' Film Poster»։ Inked։ Արխիվացված է օրիգինալից 10 April 2021-ին։ Վերցված է 14 March 2022 
  30. «Killer Condom»։ Stockholm Film Festival (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 14 September 2016-ին։ Վերցված է 14 September 2016 
  31. Van Gelder Lawrence։ «Film Review: Safe Sex It Is Not»։ New York Times (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 14 September 2016-ին։ Վերցված է 14 September 2016 
  32. Davis Lauren (3 November 2009)։ «Batman Forever Missed Out on HR Giger's Alien Batmobile»։ io9։ Արխիվացված է օրիգինալից 19 May 2014-ին։ Վերցված է 18 May 2014 
  33. «Movie Projects with H.R.Giger»։ Littlegiger.com։ 31 August 1997։ Արխիվացված է օրիգինալից 3 January 2015-ին։ Վերցված է 2 August 2014 
  34. «Interview: Ridley Scott Talks Prometheus, Giger, Beginning of Man and Original Alien»։ Filmophilia։ 17 December 2011։ Արխիվացված է օրիգինալից 4 June 2012-ին։ Վերցված է 19 December 2011 
  35. HR Giger։ Taschen։ 2002։ էջ 114։ ISBN 3-8228-1723-6 
  36. «H.R. Giger Signature Guitar Series»։ Արխիվացված է օրիգինալից 5 June 2017-ին։ Վերցված է 24 May 2017 
  37. Stuart Keith (13 May 2014)։ «HR Giger: artist whose biomechanical art had vast influence on game design»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 17 May 2014-ին։ Վերցված է 18 May 2014 
  38. «Scorn game director Ljubomir Peklar talks sexual imagery &»։ Shacknews (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 12 April 2021-ին։ Վերցված է 12 April 2021 
  39. «Inkpot Award»։ Comic-Con International: San Diego։ 6 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 29 January 2017-ին։ Վերցված է 12 September 2020 
  40. Chu Christine (19 May 2015)։ «HR Giger Retrospective Comes to the Museum of Arts and Design One Year After His Death»։ Artnet։ Artnet Worldwide Corporation։ Արխիվացված է օրիգինալից 25 August 2015-ին։ Վերցված է 5 August 2015 
  41. «Belinda Sallin on capturing the life and art of H.R. Giger – Blastr – Ernie Estrella, May 15, 2015»։ Արխիվացված է օրիգինալից 26 September 2015-ին։ Վերցված է 28 October 2015 
  42. Dark Star: H.R. Giger's World (2014)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  43. Mills George (12 September 2018)։ «From anarchy to onion heads: The Local's A–Z guide to essential Swiss culture»։ The Local Switzerland (The Local)։ Արխիվացված է օրիգինալից 27 January 2021-ին։ Վերցված է 9 August 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]