Հանս Կրեբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Կրեբս
գերմ.՝ Hans Krebs
մարտի 4, 1898(1898-03-04)[1] - մայիսի 1, 1945(1945-05-01) (47 տարեկան) կամ մայիսի 2, 1945(1945-05-02) (47 տարեկան)
ԾննդավայրՀելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանական կայսրություն
Գերմանիա Վայմարյան Հանրապետություն
Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
ԿոչումՀետևազորի գեներալ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Գերմանական ոսկե խաչ և Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ

Հանս Կրեբս (գերմ.՝ Hans Krebs, մարտի 4, 1898(1898-03-04)[1], Հելմշտեդտ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա - մայիսի 1, 1945(1945-05-01) կամ մայիսի 2, 1945(1945-05-02), Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանացի գեներալ, գերմանական վերմախտի բարձրագույն հրամանատարության ցամաքային ուժերի վերջին հրամանատարը։

Գերմանական կողմում մասնակցել է առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Կրեբսը ծնվել է 1898 թվականի մարտի 4-ին Գերմանիայի Սաքսոնիա երկրամասում գտնվող Հելմշթեդտ փոքրիկ քաղաքում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տասնվեցամյա Հանսը կռվել է արևմտյան ճակատում, որպես կամավոր։ Պատերազմից հետո նա շարունակել է իր զինվորական կարիերան Ռեխսվերում՝ Գերմանական կայսրության ռազմաօդային ուժերում։

1930 թվականին, որպես կապիտան տեղափոխվել է Բեռլինում գտնվող Գերմանիայի ռազմական նախարարություն։ 1930 թվականին Կրեբսը որոշ ժամանակով աշխատել է գերմանական զինվորական կցորդ Խորհրդային Միությունում։ Այդ շրջանում վերջինս բնակվել է Մոսկվայում։

Կրեբսը հիանալի տիրապետում էր ռուսերեն լեզվին և ճանաչում էր խորհրդային մի շարք բարձրաստիճան այրերի, այդ թվում և Խորհրդային Միության քառակի հերոս Գեորոգի Ժուկովին։

1939 թվականին դարձել է փոխգնդապետ և շուտով նշանակվել 7-րդ բանակային կորպուսի հրամանատար։ 1940 թվականին դարձել է գնդապետ, 1942 թվականին՝ գեներալ մայոր, իսկ մեկ տարի անց՝ գեներալ-լեյտենանտ։

Ռուսաց լեզվի բնագավառում ունեցած իր գիտելիքները օգնեցին Կրեբսին, որպեսզի նա բանակցություններ անցկացնի խորհրդային կարմիր բանակի հետ։ Նա փորձում էր զինադադար կնքել ԽՍՀՄ-ի հետ, սակայն խորհրդային զորքերը շարունակում էին գրոհել Բեռլինը։

Տեսնելով Գերմանիայում ստեղծված խառնակ իրավիճակն ու Երրորդ Ռայխի փլուզումը՝ Հանս Կրեբսն իր աշխատասենյակում ինքնասպան է լինում՝ ատրճանակով կրակելով իր սրտին։ Միաժամանակ նրա հետ ինքնսպան է լինում նաև գեներալ Վիլհելմ Բուրգդորֆը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)

Գրականությու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Krebs — Hitlers treuester General // Braunschweiger Zeitung Spezial (04/2005)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Կրեբս» հոդվածին։