Հանս Կելզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Կելզեն
Ծնվել էհոկտեմբերի 11, 1881(1881-10-11)[1][2][3][…] Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էապրիլի 19, 1973(1973-04-19)[1][5][6][…] (91 տարեկան) Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  ԱՄՆ,  Ավստրիա և  Չեխոսլովակիա
Դավանանքհուդայականություն[8], կաթոլիկություն[9] և Ավստրիայի Աուգսբուրգյան խոստովանության բողոքական եկեղեցին
Մասնագիտությունփաստաբան, դատավոր, փիլիսոփա, համալսարանի դասախոս և իրավաբան
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Կյոլնի համալսարան, Ժնևի համալսարան, Q16491140?, Պրահայի Կարլի համալսարան և Naval War College?
Գործունեության ոլորտիրավունք, պետության և իրավունքի տեսություն[10], Սահմանադրական իրավունք[10] և Միջազգային իրավունք[10]
Պաշտոն(ներ)Ավստրիայի Սահմանադրական դատարանի դատավոր
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Միջազգային իրավունքի ինստիտուտ և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան, Հարվարդի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[10][11] և անգլերեն[12][11]
Եղել է գիտական ղեկավարԱլֆրեդ Շյուց
Ազդվել էՀանս Վայհինգեր[13]
Պարգևներ
Ամուսին(ներ)Margarete Kelsen?
Երեխա(ներ)Hanna Renate Kelsen? և Maria Beate Feder?
ՀայրAdolf Kelsen?
ԱշակերտներՀելեն Սիլվինգ-Ռյու
 Hans Kelsen Վիքիպահեստում

Հանս Կելզեն (գերմ.՝ Hans Kelsen, հոկտեմբերի 11, 1881(1881-10-11)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 19, 1973(1973-04-19)[1][5][6][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ավստրիացի և ամերիկացի իրավաբան և փիլիսոփա, իրավունքի տեսաբան, պետության և իրավունքի, միջազգային իրավունքի տեսության տարբեր խնդիրների վերաբերյալ ավելի քան 400 աշխատանքների հեղինակ, իրավական պոզիտիվիզմի հիմնական տեսաբաններից մեկը, սահմանադրական դատարանի հայեցակարգի և սահմանադրական վերահսկողության հիմնադիրը, առաջին նմանատիպ դատարանի` Ավստրիայի Սահմանադրական դատարանի հիմնադիրը և դատավորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանս Կելզենը ծնվել է 1881 թվականին հրեական ընտանիքում, երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա։ Առաջին աշխատանքները նվիրված էին պետական իրավունքի պատմությանը և խնդիրներին, մասնավորապես, այս հարցին Դանթե Ալիգիերիի հայացքներին։ 1918 թվականին դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր և մասնակցել է հետպատերազմյան Ավստրիայի սահմանադրական օրենքների մշակմանը։ Հրապարակել է «Հանրային իրավունքի ամսագիր»։ Ավստրիայի Սահմանադրական դատարանում 12 տարի աշխատելուց հետո, որի ստեղծողն ինքն էր, Կելզենը նախընտրեց Գերմանիան, որտեղ 1930 թվականին Քյոլնի համալսարանում նա ամբիոնի վարիչի պաշտոն է ստացել։ 1934 թվականին նա հրատարակել է «Իրավունքի զուտ տեսություն» գիրքը (Reine Rechtslehre, մեկ այլ թարգմանությամբ` «Զուտ գիտություն օրենքի մասին»), և այդ ժամանակից ի վեր նա անընդհատ համարվում է իրավունքի ոլորտում առաջատար փիլիսոփա։

Նացիստների իշխանության գալը ստիպել է նրան տեղափոխվել Ժնև 1930-ականների կեսերին, իսկ դրանից հետո, իր հայրենի Պրահա։ Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի բռնազավթումից հետո Կելզենը 1940 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։

Հարվարդի իրավաբանական դպրոցը, իր առաջին աշխատավայրը նահանգներում, անհյուրընկալ էր նրա նկատմամբ. որպես հրավիրված գիտաշխատող (research associate) մեկ տարի աշխատելուց հետո, վարչությունը որոշեց, որ նրա ներդրումը իրավաբանական դպրոցի ակադեմիական զարգացման մեջ շատ հեռանկարային չէ։ 62 տարեկան հասակում նա կարիերայի ամենացածր կետում տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան Բերքլիում, որտեղ աշխատել է քաղաքագիտության բաժնում մինչև թոշակի անցնելը։ Մինչև իր կյանքի վերջը, Կելզենը չի դադարեցրել իր գիտական գործունեությունը, որը տևել է մոտ 70 տարի։ Մահը ընդհատել է Կելզենի աշխատանքը առավել ընդհանրացված գրքի վրա` Allgemeine Theorie der Normen (Նորմերի ընդհանուր տեսություն), 400 էջանոց տրակտատ` շարադրված որպես ավելի մեծ ծավալի շարադրություն։

Պատկերված է Ավստրիայի 1981 թվականի փոստային նամականիշի վրա։

Գերմաներեն հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Staatslehre des Dante Alighieri (Wien, 1905)
  • Hauptprobleme der Staatsrechtslehre (1911, 2. Aufl. 1923)
  • Vom Wesen und Wert der Demokratie (1920, 2. Aufl. 1929)
  • Österreichisches Staatsrecht (1923)
  • Allgemeine Staatslehre (1925)
  • Die philosophischen Grundlagen der Naturrechtslehre und des Rechtspositivismus (1928)
  • Reine Rechtslehre (1934; 2. Aufl. 1960)
  • Vergeltung und Kausalität (1941, опубл. 1946)
  • Was ist Gerechtigkeit? (Wien, 1953)
  • Sozialismus und Staat. Eine Untersuchung der politischen Theorie des Marxismus, Wien 1965
  • Allgemeine Theorie der Normen (1979, посм.)

Անգլերեն հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն գրականություն Կելզենի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонов М. В. Ганс Кельзен (1881—1973): основные вехи интеллектуального пути // Право. Журнал Высшей школы экономики. — 2013. — № 1. — С. 3—15. — ISSN 2072-8166.
  • Комарова Э. С. Кельзен Г. и философия права // Проблемы буржуазной теории права философия права. — М.: ИНИОН АН СССР, 1984. — В. 3. — С. 104—128.
  • Краевский А. А. Российский ежегодник теории права // Российский ежегодник теории права. — 2011. — № 3. — С. 790—811.
  • Сабо И. Ганс Кельзен и марксистская теория права // Против современной правовой идеологии империализма / Под ред. В. А. Туманова. — М.: Иностранная литература, 1962. — С. 297—341.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]