Հանս Կամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Կամպ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1940(1940-09-05) (82 տարեկան)
ԾննդավայրDen Burg, Թեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[1]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, լեզվաբան և փիլիսոփա
ԱշխատավայրՇտուտգարտի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[3]
Commons-logo.svg Hans Kamp Վիքիպահեստում

Հանս Կամպ (սեպտեմբերի 5, 1940(1940-09-05), Den Burg, Թեսել, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի փիլիսոփա և լեզվաբան, որը 1981 թ. ստեղծել է Դիսկուրս ներկայացման տեսությունը[4]։

1968 թ. Կալիֆոռնիայի համալսարանում Քամփը ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (Ph.D)[5]: Դասավանդել է Քոռնելի, Լոնդոնի, Օսթինի Թեխասի (UT Austin), Շթութգարդի համալսարաններում[6]։

1968 թ. Կամպը պաշտպանել է ատենախոսությունը՝ «Ժամանակաձևային տրամաբանությունը և գծային հերթագայության տեսությունը» վերնագրով[7][8]

1997 թ. Կամպը դարձել է Նիդեդրլանդների գիտության և արվեստի Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ 1996 թ. նա պարգևատրվել է Ժան Նիկոդի (Jean Nicod) մրցանակով, իսկ 2015 թվականին ընտրվել է Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ («Fellows»):

2017 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված YALP ամառային դպրոցի շրջանակներում Կամպը հանդես է եկել Դիսկուրս ներկայացման տեսությանը վերաբերող դասախոսությունների շարքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]