Հանս Բաուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հանս Բաուր
գերմ.՝ Hans Baur
Hans Baur.jpg
հունիսի 19, 1897(1897-06-19)[1] - փետրվարի 17, 1993(1993-02-17)[1] (95 տարեկանում)
ԾննդավայրԱմպֆինգ, Իննեի Մյուլդորֆ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
ԳերեզմանՎալդֆրիդհոֆ գերտեզմանատուն
ՔաղաքացիությունՆացիստական Գերմանիա
ԶորատեսակԼյուֆտվաֆե
ԿոչումGruppenführer?
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ՊարգևներԵրկաթե խաչ, Ֆինլանդական Սպիտակ Վարդի շքանշան, ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան և knight of the Order of the Crown of Italy‎?

Հանս Բաուր (գերմ.՝ Johann "Hans" Peter Baur, հունիսի 19, 1897(1897-06-19)[1], Ամպֆինգ, Իննեի Մյուլդորֆ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - փետրվարի 17, 1993(1993-02-17)[1], Մյունխեն, Գերմանիա), Ադոլֆ Հիտլերի անձնական օդաչուն, ԷսԷս-ի գրուպպենֆյուրեր ոստիկանության գեներալ-լեյտենանտ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոհան (Հանս) Պեռեր Բաուրը ծնվել է Բավարիայի Ամպֆինգ քաղաքում` փոստային ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունը ստացել է մյունխենյան գիմնազիաներից մեկում (Erasmus-Grasser-Gymnasium): 1915 թվականին կամավոր ընդունվում է Գերմանիայի կայսերական ռազմաօդային ուժեր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խփել է թշնամու ինը օդանավ[3]:

1918 թվականին ստացել է լեյտենանտի կոչում: Գերմանիայի կողմից Վերսալի հաշտության կնքումից հետո 1919 թվականին Բաուրը հաշվառվում է Ֆ. Կ. ֆոն Էպպի հրամանատարությամբ գործող կամավորական կիսառազմական կորպուսում: Այնուհետև 1921 թվականից մինչև 1923 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատել է օդաչու նախ Bayrische Luftlloyd-ում, հետագայում` Junkers Luftverkehr-ում: 1926 թվականի մայիսին դարձել է Lufthansa ընկերության առաջին վեց օդաչուներից մեկը[3]: Այդ ժամանակ էլ ընդունվել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության շարքերը (տոմս № 48 113):

1932 թվականին Հայնրիխ Հիմլերի և Ռուդոլֆ Հեսսի ներկայացմամբ Հանս Բաուերը նշանակվել է ֆյուրերի անձնական օդաչու, 1934 թվականին ղեկավարել է կառավարական էսկադրիլիան, որն անմիջականորեն ենթարկվում էր Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության ղեկավարությանը և կայսերական կառավարությանը: Մասնավորապես 1939 թվականին վարել է արտաքին գործերի կայսերական նախարար Իոահիմ ֆոն Ռիբբենտրոպին Մոսկվա բանակցությունների տեղափոխող ինքնաթիռը: Օդաչուն, օգտվելով Հիտլերի տրամադրության տակ լինելու հանգամանքից, ուղեկցում էր նրան բոլոր ուղևորությունների ժամանակ: Վերջին անգամ Հիտլերի հետ թռիչքը կատարել է 1944 թվականին` ռազմակայանը Ռաստենբուրգից Բեռլին տեղափոխելիս (դրանից հետո Հիտլերը այլևս ինքնաթիռով չի թռել): 1945 թվականի սկզբին կատարել է նորագույն Ju.290 ինքնաթիռի փորձարկում: 1945 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Բեռլինում մարտերի ժամանակ Հանս Բաուրը մշտապես գտնվել է Կայսերական գրասենյակին կից ֆյուրերի բունկերում: Հիտլերի ինքնսպանությունից հետո փորձել է փախչել Արևմուտք, բայց մայիսի 2-ին խորհրդային զորքերի կողմից գերի է վերցվել և փոխադրվել Մոսկվա:

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա հինգ տարիներին Բաուրը պահվում է Բուտիրկայի բանտում, այնուհետև 1950 թվականի մայիսի 31-ին ՆԳՆ զորքերի Մոսկովյան օկրուգի ռազմական տրիբունալը դատապարտում է նրան 25 տարվա ճամբարային ազատազրկման: Նրան ուղարկում են Ստալինոգորսկ` ռազմագերիների № 388 ճամբար, որտեղ աշխատում է № 26 հանքավայրում[4]: Սակայն 1955 թվականի հոկտեմբերի 8-ին Բաուրին ներում չշնորհված հանցագործների թվում հանձնում են ԳՖՀ իշխանություններին:

1971 թվականին նա հիշողություններ է գրում «Երկրի և երկնքի իշխանության միջև» (գերմաներեն` Mit Mächtigen zwischen Himmel und Erde[3]) վերնագրով: Հանս Բաուրը մահացել է 1993 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Залесский К. А. Охранные отряды нацизма. М., Вече, 2009. С. 29.
  3. 3,0 3,1 3,2 Hans Baur
  4. «На угольных шахтах Сталиногорска работал личный пилот Гитлера»։ Слобода։ 9 сентября 2013։ Վերցված է 2013-11-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]