Հաննիբալ: Վերելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Հաննիբալ: Վերելք
անգլ.՝ Hannibal Rising
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Italy.svg Իտալիա
Flag of the Czech Republic.svg Չեխիա[1]
Ժանրսարսափ ֆիլմ, cannibal film?, թրիլեր, վեպի մոտիվներով ֆիլմ, դրամա և քրեական
Թեմասերիական մարդասպան
ՀիմքHannibal Rising?
Թվականփետրվարի 7, 2007[2], փետրվարի 9, 2007[3][2], փետրվարի 15, 2007[4][2] և փետրվարի 16, 2007[2]
Լեզուռուսերեն և անգլերեն
ՌեժիսորՓիթեր Վեբեր
ՊրոդյուսերՏարակ Բեն Ամմար, Դինո դե Լաուրենտիս և Martha De Laurentiis?
Սցենարի հեղինակԹոմաս Հարրիս
ԴերակատարներԳասպար Ուլիել[5], Գուն Լի[5], Ռիս Իվանս[5], Դոմինիկ Ուեսթ, Քևին Մաքքիդ[5], Ռիչարդ Բրեյք, Ինգեբորգա Դապկունայտե[5], Մարեկ Վաշուտ, Ռիչարդ Լիֆ, Պավել Բեզդեկ[5], Jaroslav Vízner?[5], Դոմինիկ Բետենֆելդ[5], Ladislav Hampl?[5], Veronika Bellová?[5], Դենիս Մենոշե[5], Իվո Նովակ[5], Ռոբի Քեյ[5], Սթիվեն Ուոլթերս[5], Ջո Շերիդան[5], Բրայան Կասպե[5], Մարտին Հյուբ[5], Charles Maquignon?[5], Փոլ Ռիտեր[5], Václav Chalupa?[5], Petra Lustigová?[5], Jan Nemejovský?[5], Jan Unger?[5], Vladimír Kulhavý?[5], Radek Bruna?[5], Vitezslav Bouchner?[5], Zdenek Dvoracek?[5], Helena Lia Tachovska?[5], Marko Igonda?[5], Ota Filip?[5], Jaroslav Pšenička?[5], Lana Likic?[5], Elsa Mollien?[5] և Martin Hancock?[5]
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԻլան Էշկերի
ՄոնտաժՊիետրո Սկալիա և Valerio Bonelli?
Պատմվածքի վայրՓարիզ, Լիտվա և Melville?
Նկարահանման վայրՉեխիա և Պրահա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն121 րոպե
ՆախորդՀանիբալ
Պաշտոնական կայքէջ

«Հաննիբալ։ Վերելք» (անգլ.՝ Hannibal Rising), բրիտանացի ռեժիսոր Փիթեր Ուեբերի[6] սարսափ ֆիլմը[7], որը Թոմաս Հարրիսի համանուն վեպի էկրանավորումն է։ Կինովարձույթում հայտնվել է 2007 թվականին[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիտվա, 1994 թվականի ձմեռ։ Ազնվական Լեկտերը կնոջ և երեխաների՝ որդի Հաննիբալի և դուստր Միշայի հետ թաքնվում է մոտակա ռազմաճակատից իր որսորդական տնակում։ Օդային հարձակման արդյունքում ծնողները մահանում են և երեխաները մնում են մենակ։ Տնակը գտնում են տեղի վեց զինված դիակապուտ՝ ՍՍ-ի կազմից, որոնք թաքնվում են Կարմիր բանակից։ Մնալով առանց սնունդ՝ նրանք ուտում են աղջկան[9]։ Անտառ փախչող Հաննիբալին փրկում են խորհրդային զինվորները։

Անցնում է ութ տարի։ Հաննիբալը Լեկտերի նախկին ամրոցում գտնվող մանկատանն է։ Նա անընդհատ ծաղրի էր ենթարկվում և նվաստացվում էր երեխաների և մանկավարժների կողմից։ Տղան որոշում է փախչել և ուղևորվել քեռու մոտ, որն ապրում է Ֆրանսիայում։ Բայց քեռին արդեն մահացել էր, և տղային ընդունում է նրա երիտասարդ այրին՝ ճապոնուհի Մուրասակի Սիկիբուն[10]։ Մուրասակին ծանոթացնում է երիտասարդին ճապոնական մշակույթին, այդ թվում կենդոյի հետ։ Քաղաքի շուկայում Մուրասակիին ծաղրում է տեղի մսագործ Պոլ Մոմունը, ով ավելի վաղ համագործակցել է նացիստների հետ։ Նա դառնում է Հաննիբալի վրեժի առաջին օբյեկտը։ Երիտասարդը, սրով զինված, կտրում է մսագործի գլուխը։ Գործը ուսումնասիրում է տեսուչ Պասկալ Պոպիլը։ Նա բռնել էր Հաննիբալին սպանության կասկածանքով, սակայն Մուրասակին մսագործի գլուխը նետում է բաժանմունքի տարածք՝ այդպիսով ալիբի ստեղծելով տղայի համար։ Նա խնդրում է զարմիկին դադարեցնել սպանությունները, խոստանալով նրան մտերմություն, սակայն Հանիիբալը հրաժարվում է։

Հաննիբալը ժամանում է Փարիզի բժշկական դպրոց, միաժամանակ աշխատելով դիահերձարանում[9]։ Մի անգամ Լեկտերը դառնում է գիլիոտինով մահապատժի վկա։ Նրան հաջողվում է գողանալ հիշողությունը վերականգնող դեղ։ Դեղերի ազդեցությամբ հիշում է, որ ավազակների ՍՍ-ի վկայականները մնացել են որսորդական տնակում։ Հաննիբալը վերադառնում է նախկին հայրենիք, որտեղ տնակի ավերակների մեջ նա գտնում է դրանք։ Նրան հետևում էր ավազակներից մեկը՝ Էնրիկաս Դորպլիխը, որը պատերազմից հետո գտնվում էր ոստիկանությունում։ Լեկտերը կապում է Դորպլիխին և խոշտանգելով նրանից իմանում է տեղեկություններ մյուս ավազակների գտնվելու վայրի մասին։ Իմանալուց հետո Հաննիբալը սպանում է Դորպլիխին և խորովում նրա այտերը՝ ավելացնելով անտառից հավաքված սնկերը։

Մյուս ավազակ Պետրաս Քոլնասը ապրում էր Ֆոնտենբրոյում։ Նա ընտանիք էր կազմել, ուներ երեխաներ և լավ ռեստորան։ Տեսնելով դստեր գրպանի ժետոնը, որը Հաննիբալն էր դրել, նա գնում է առաջնորդի՝ Վլադիս Գրուտասի մոտ, ով նույնպես թաքնվում էր Ֆրանսիայում և զբաղվում էր հանցագործ բիզնեսով՝ մարդկանց թրաֆիքինգով։ Գրուտասը երրորդ ավազակին՝ Զիգմաս Միլկոյին ուղարկում է Լեկտերին սպանելու, բայց վերջինս հայտնվում է թակարդում։ Լեկտերը Միլկոյին սուզում է ֆորմալինի լուծույթի մեջ և խոշտանգելով իմանում է Գրուտասի մասին։

Հաննիբալը ներթափանցում է Գրուտասի գաղտնի բնակավայրը, սակայն նրան բռնում են հանցագործի օգնականները։ Ռումբի պայթյունի շնորհիվ Լեկտերին հաջողվում է փախչել։ Հետո Գրուտասը բռնում է Մուրասակիին և շանտաժի է ենթարկում Լեկտերին։ Հաննիբալը իր հերթին շանտաժի է ենթարկում Քոլնասին, ակնարկելով, որ առևանգել է նրա դստերը։ Քոլնասը տալիս է նրան Գրուտասի նավի գտնվելու վայրի տվյալները։ Երբ Քոլնասը հարցնում է, թե որտեղ է աղջիկը, Հաննիբալը հավաքում է նրա տան համարը, և Քոլնասը կնոջն ասում է, որ ստուգի երեխաներին, իսկ կինը ասում է, որ երեխաների հետ ամեն ինչ կարգին։ Քոլնասը հասկանում է, որ Հաննիբալը խաբել է նրան, և փորձում է կրակել երիտասարդին, բայց նա հարվածում է ռեստորանի տիրոջը տանտոյով։

Հետո Հաննիբալը ներթափանցում է նավ, թաքնված Գրուտասը կրակում է երիտասարդի ողնաշարին, բայց գնդակը դիպչում է մարմնի վրա թաքցված շեղբին։ Հաղթանակած Գրուտասը պատրաստվում է ավարտել Լեկտերի «պարալիզացիան», բայց հետո տանտոյով հանկարծակի հարվածը կտրում է Գրուտասի աքիլեսյան ջիլերը՝ անշարժեցնելով հանցագործին։ Վերջինս տալիս է հանցախմբի վերջին անդամ Բորնիս Գրենցի գտնվելու վայրի տվյալները՝ արագ մահվան խոստումով, և հայտնում է, որ տղան նույնպես սնվել է իր քրոջից պատրաստված արգանակով։ Բարկացած Լեկտերը փորագրում է «М» տառը Գրուտասի կրծքավանդակին։ Հաննիբալը հայտնում է Մուրասակիին իր սիրո մասին, բայց նա պատասխանում է, որ նա արդեն կորցրել է սիրելու ունակությունը։ Հաննիբալը կրծում է Գրուտասի գլուխը և հրդեհում նավը։

Այնուհետև Լեկտերը ուղևորվում է Կանադա։ Նա գնում է Գրենցի Խանութ և լիտվերեն ասում. «Ես եկել եմ գլխիդ համար». և հանցագործին ցույց է տալիս կտրված գլխով նկարը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Աարոն Թոմաս մանուկ Հաննիբալ Լեկտեր
Բեատա Բեր Ամմար մադամ Քոլանս
Գասպար Ուլել Հաննիբալ Լեկտեր
Գուն Լի լեդի Մուրասակի Սիկիբու
Դոմինիկ Ուեսթ տեսուչ Պասկալ Պոպիլ
Իվան Մարևիչ Բրոնիս Գրենց
Ինգեբորգա Դապկունայտե Լեկտերի մայր
Քևին ՄաքՔիդ Պետրաս Քոլնաս
Պավել Բեզդեկ Դիտեր
Ռիս Իվանս Վլադիս Գրուտաս
Ռիչարդ Բրեյք Էնրիկաս Դորպլիխ
Ռոբի Քեյ Քոլնասի որդի
Սթիվեն Ուոլտերս Զիգմաս Միլկո
Հելենա Լիա Տաչովսկա Միշա Լեկտեր
Շարլ Մակինոն մսագործ Փոլ Մոմուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Release Info(բազմ․) — 1990.
  3. http://www.dfi.dk/faktaomfilm/film/da/49924.aspx?id=49924
  4. http://www.kinokalender.com/film5856_hannibal-rising-wie-alles-begann.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 5,24 5,25 5,26 5,27 5,28 5,29 5,30 5,31 5,32 5,33 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  6. (անգլերեն) Hannibal Rising (2007), https://www.rottentomatoes.com/m/hannibal_rising, վերցված է 2019-07-20 
  7. «Hannibal Rising (2007) - Box Office Mojo»։ www.boxofficemojo.com։ Վերցված է 2019-07-20 
  8. Hannibal Rising, http://www.imdb.com/title/tt0367959/, վերցված է 2019-07-20 
  9. 9,0 9,1 (ռուսերեն) «Ганнибал: Восхождение» (Hannibal Rising, 2006), https://www.kinopoisk.ru/film/gannibal-voskhozhdenie-2006-50948/, վերցված է 2019-07-20 
  10. Для этого персонажа создатели фильма позаимствовали имя средневековой японской поэтессы.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]