Jump to content

Հաննա Վինսնես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Վինսնես
նորվ.՝ Hanna Winsnes
Ծննդյան անունբուկմոլ՝ Hanna Olava Strøm
Ծնվել էօգոստոսի 29, 1789(1789-08-29)
ԾննդավայրԴրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1872(1872-10-19)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՎանգ, Օպլանդ, Նորվեգիա
ԳերեզմանՎանգ
Գրական անունHugo Schwartz
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, թարգմանչուհի և արձակագիր
Քաղաքացիություն Նորվեգիա
ԱմուսինPaul Winsnes?[2]
ԶավակներMaren Winsnes? և Jens Henrik Winsnes?
 Hanna Winsnes Վիքիպահեստում

Հաննա Օլավա Վինսնես (նորվ.՝ Hanna Winsnes, օգոստոսի 29, 1789(1789-08-29), Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա - հոկտեմբերի 19, 1872(1872-10-19)[1], Վանգ, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծուհի, գրող և խոհարարական գրքերի հեղինակ։ Նորվեգիայի առաջին կին գրողը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաննա Օլավա Վինսնես

Ծնվել է հարգված պետական ծառայողների ընտանիքում։ Վաղ է որբացել։ Ամուսնացել է ծխական քահանա և պառլամենտի անդամ Պ. Վինսնեսի (1794-1889) հետ։ Նա 7 երեխա է ունեցել։ Եղել է նորվեգացի գրող Բարբրա Ռինգի նախատատիկը։ Զբաղվել է տնային տնտեսության վարմամբ։ Ֆորմալ կրթություն չի ստացել։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է դասագրքերի, կրոնական աշխատությունների և գեղարվեստական ստեղծագործությունների։ Իր դեբյուտը կատարել է 1841 թվականին «Հյուգո Շվարց» կեղծանվամբ՝ հրատարակելով Grevens Datter վեպը։ Այնուհետև հրատարակել է «Aftnerne paa Egelund» (1852) մանկական գիրքը: Հատկապես հիշարժան է 1845 թվականին հրատարակված Lærebog i de forskjellige Grene af Huusholdningen (Ձեռնարկ տնային տնտեսության տարբեր ճյուղերի համար) խոհարարական գիրքը, որը ներառում է նաև անասնաբուծության, մսագործության, թխման, օճառի և մոմերի պատրաստման թեմաներ։ Գրքում զետեղված են նաև բազմաթիվ բաղադրատոմսեր՝ ինչպես ուտեստների, այնպես էլ հրուշակեղենի ու հացաբուլկեղենի պատրաստման համար։ Գիրքը լույս է տեսել տասնչորս հրատարակությամբ։

Ի լրումն այս խոհարարական գրքի, Վինսենսը հրատարակել է գիրք աղքատ տնային տնտեսուհիների կողմից տնային տնտեսության վարման մասին և մի գիրք էլ քաղաքի և գյուղի «աղքատ» ընտանիքների համար։ Բացի այդ, նա հրատարակել է ջուլհակության դասագիրք և գիրք աղախինների համար, հետմահու հրապարակվել են նաև տնային տնտեսուհիների և տնային տնտեսության վարման մասին գրքեր։ Իր բոլոր ստեղծագործություններում նա կարևորել է կարգուկանոնն ու մաքրությունը, լավ պլանավորումը և մատչելի նյութերի ճիշտ օգտագործումը, որը վերաբերել է բնակչության բոլոր շերտերին։

Վինսնեսը հրատարակել է մի շարք կրոնական գրքեր երեխաների համար՝ «Հինգ կողմերի կատեխիզիսը» և «Աստվածաշնչի պատմությունը», որոնք ներկայացված են չափածո: Նրա ամենահայտնի մանկական գիրքը Aftnerne på Egelund-ն է՝ աղջիկների համար նախատեսված հեքիաթների ժողովածուն, որը մեծ ճանաչում և համբավ է բերել հեղինակին: Հաննա Վիննեսը նաև հրատարակել է իր իսկ հանելուկների ժողովածուն՝ «ուղեկցող գուշակումներով»։

Վինսնեսի հեղինակության հետաքրքիր, բայց ներկայումս մասամբ մոռացված հատվածներից է 1840-ականների սկզբին «Հյուգո Շվարց» կեղծանունով «Nat og Dag» ամսագրում լույս տեսած ժամանցային գրականությունը՝ «Կոմսի աղջիկը» և «Առաջին քայլը» վեպերը և 15 պատմվածքները։ Դրանցում արտացոլված են այնպիսի գրողների ազդեցությունը, ինչպիսիք են Գյոթեն, Սեմյուել Ռիչարդսոնը, Չարլզ Դիքենսը և Վալտեր Սքոթը։

Գրքերի հրատարակումից ստացված միջոցները նա հիմնականում օգտագործել է բուժման նպատակով, քանի որ շատ է տառապել հոդատապից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Վինսնես» հոդվածին։