Հաննա Ռիգեն
Հաննա Ռիգեն շվեդերեն՝ Hannah Ryggen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 21, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Մալմյո |
Մահացել է | փետրվարի 2, 1970[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Տրոնհեյմ, Նորվեգիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | տեքստիլ նկարչուհի |
Ամուսին | Hans Ryggen?[5] |
Պարգևներ և մրցանակներ | ![]() ![]() |
![]() |
Հաննա Ռիգեն (նորվ.՝ Hannah Ryggen, մարտի 21, 1894[1][2][3][…], Մալմյո - փետրվարի 2, 1970[1][2][3][…], Տրոնհեյմ, Նորվեգիա[4]), նորվեգացի նկարչուհի Շվեդիայից։ Ինքնուս սովորել է գործել մանածագործական դազգահով, որ պատրաստել է նրա ամուսինը` նկարիչ Հանս Ռիգենը[7][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիգենը եղել է պացիֆիստ, ով բաժանորդագրվել է սկանդինավյան ֆեմինիստական և ձախ ամսագրերին, ներգրավվել է նորվեգական կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման մեջ[8]։ Նա իր ուշադրությունն է կենտրոնացրել Եվրոպայում ֆաշիզմի աճին` իր աշխատանքներով ուղղակի պատասխան տալով դրան։ Նրա «Եթովպիա» գոբելենը (1935) ստեղծվել է Բենիտո Մուսոլինիի` աֆրիկյան այդ երկիր ներխուժման առթիվ։ Գոբելենը Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» կտավի հետ ցուցադրվել է 1937 թվականի` Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին[9]։ Այն նաև ցուցադրվել է 1939 թվականին Նյու Յորքում կայացած համաշխարհային ցուցահանդեսին, սակայն այնտեղ կտորով փակված է եղել այն հատվածը, որը ներկայացնում էր Մուսոլինիի գլուխը` մեջը նիզակ խրած[7]։ 1936 թվականին Հաննա Ռիգենը գործել է «Հիտլերյան գորգ» (Hitlerteppet) գոբելենը` անգլուխ երկու կերպարներով, որոնք ծնկի են իջել ծածանվող խաչի դիմաց. նրանցից մեկը կոչվել է Երազանքների մահ, որ ներկայացրել է համակենտրոնացման ճամբարների բռնավորներին ու նացիստների կողմից սպանվածներին։ Ըստ Մարթա Կուզմայի` չնայած Ռիգենը կիսել է Կետե Կոլվիցի հայացքները, ով նույնպես իր ստեղծագործության նյութ է ընտրել ժամանակի սոցիալական, հոգևոր և քաղաքական անկարգությունը, սակայն նա շրջանցել է Կոլվիցի` այլաբանական կերպարներ ստեղծելու հակումը (օրինակ` Սև Աննա)` կերտելով ժամանակի պատմական կերպարների, ովքեր այդ ժամանակ կողմնակից էին բռնատիրական կարգերի` Մուսոլինի, Ադոլֆ Հիտլեր, Հերման Գյորինգ, Յոզեֆ Գեբելս, Ուինսթոն Չերչիլ և նորվեգացի գրող Կնուտ Համսուն[8]։
Իր կյանքի ընթացքում Ռիգենը ստեղծել է մոտ 100 խոշոր գոբելեն։ Հետևելով 17-18-րդ դարերի նորվեգական ժողովրդական տեքստիլի ավանդույթներին` նա իր գործերում պատկերել է կերպարային ու աբստրակտ տարրեր։ Նրա «Henders bruk» աշխատանքը (1949) եղել է առաջին տեքստիլ աշխատանքը, որ ձեռք է բերել Նորվեգիայի ազգային պատկերասրահը։ Ռիգենի 28 աշխատանքներ 1962 թվականին ցուցադրվել են Ստոկհոլմում` ժամանակակից արվեստի ցուցահանդեսում։ Ռիգենը եղել է նաև առաջին նորվեգացի նկարչուհին, ում գործերը ներկայացվել են Վիեննայի Բիենալեում (1964)[9]։ 2012 թվականին նրա տեքստիլ աշխատանքները ցուցադրվել են Կասելի` ժամանակակից արվեստի dOCUMENTA ցուցահանդեսին[10]։
Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nasjonalgalleriet. "Hannah Ryggen. Verden i veven" (2015)[11]
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Petter Dass" (1940)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/artists/305564
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hannah Ryggen (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119325705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Dagningen — 1966.
- ↑ 7,0 7,1 7,2 «Art with a Purpose: Notes on Hannah Ryggen’s Tapestries»։ moussemagazine.it։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 17, 2016-ին։ Վերցված է մարտի 7, 2015
- ↑ 8,0 8,1 Kuzma, Marta, "Hannah Ryggen" (No.067 in 100 Notes - 100 Thoughts / 100 Notizen - 100 Gedanken), dOCUMENTA(13), Hatje Cantz, Germany, 2012
- ↑ 9,0 9,1 «Hannah Ryggen - Art Dictionary»։ hatjecantz.de։ Վերցված է մարտի 7, 2015
- ↑ «Documenta 13: Hannah Ryggen (Contemporary Art Daily)»։ contemporaryartdaily.com։ Վերցված է մարտի 7, 2015
- ↑ http://www.nasjonalmuseet.no/Hannah+Ryggen.+Verden+i+veven.b7C_wlfIZX.ips
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Marit Paasche. Hannah Ryggen - en fri (2016)
|