Հաննա Ռեսվոլլ-Հոլմսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաննա Ռեսվոլլ-Հոլմսեն
Hanna Resvoll Holmsen 339171.jpg
Ծնվել էսեպտեմբերի 11, 1873(1873-09-11)[1]
ԾննդավայրՎոգո, Օպլանդ, Նորվեգիա
Մահացել էմարտի 13, 1943(1943-03-13)[1] (69 տարեկանում)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[2]
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունկենսաբան, բուսաբան, բնապահպանագետ և ճանապարհորդ հետազոտող
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԱմուսինGunnar Holmsen?[2]
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներPer Holmsen?[2]
Hanna Resvoll-Holmsen Վիքիպահեստում

Հաննա Մարիա Ռեսվոլլ-Հոլմսեն (նորվ.՝ Hanna Maria Resvoll-Holmsen, սեպտեմբերի 11, 1873(1873-09-11)[1], Վոգո, Օպլանդ, Նորվեգիա - մարտի 13, 1943(1943-03-13)[1], Օսլո, Նորվեգիա[2]), նորվեգացի բուսաբան, քրոջ` Թեքլա Ռեսվոլլի հետ նորվեգական կրթության մեջ բնական գիտությունների, բնապահպանության առաջատար կին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Ռեսվոլլ-Հոլմսենը մանկության ժամանակ խիստ տուժել է հիվանդությունից, ինչի հետևանքով 12 տարեկան հասակում արդեն դպրոցում ստացած կրթությունը դարձել է անկանոն: 1902 թվականին նա քննություն է հանձնել միջնակարգ դպրոցում` այդ ժամանակ արդեն հետևում ունենալով դժբախտ ամուսնության փորձ: Ռեսվոլլը բնագիտության պատմություն է ուսումնասիրել Քրիստինիայում` Ֆրեդերիկի թագավորական համալսարանում` 1910 թվականին ավարտելով բուսաբանության բաժանմունքը: 1921 թվականից եղել է բուսական աշխարհագրության դոցենտ նույն համալսարանում` այդ պաշտոնը վարելով մինչև 1938 թվականին թոշակի անցնելը:

Հաննա Ռեսվոլլ-Հոլմսենը 1907 թվականին օվկիանոսագետ արքայազն Ալբեր I-ի հետ մասնակցել է Սվալբարդի բուսաբանական գիտարշավին: Հաջորդ տարի նա ուղևորվում է Շպիցբերգեն, որպեսզի լուսանկարներ կատարի (մասամբ` գունավոր լուսանկարներ): Այդ լուսանկարները հանդիսանում են Շպիցբերգենի բնության վաղ շրջանի արժեքավոր օրինակներ: Ռեսվոլլի բուսաբանական հետազոտությունների դիտարկումներն առաջին անգամ հրատարակվել են Մոնակոյում «Շպիցբերգենի բուսաբանությունը» վերնագրով, իսկ ավելի ուշ` 1927 թվականին, նաև նորվեգերենով «Սվալբարդի բուսականությունը» վերնագրով:

Կիրառելով դանիացի բուսաբան Քրիստեն Ռաունկիերի քանակական եղանակները[3] ` Հաննան վերլուծել է նորվեգական ալպյան բուսականությունը` դրանք ամփոփելով «Նորվեգիայի` Սկանդեսից արևելք ընկած լեռնային բուսականությունը» (նորվ.՝ Om Fjeldvegetationen i det Østenfjeldske Norge) աշխատությունում: Նրան հատկապես հետաքրքրել են մերձալպյան կեչիների անտառները: Նա հրատարակել է «Հետերոգեն երևույթի նշանակությունն անտառներում» (նորվ.՝ Om betydningen av det uensartede i våre skoger) էսսեն, որում արտահայտված էր լեռնային բնական անտառների պահպանման խնդիրը: Նա խիստ քննադատության էր ենթարկել այդ անտառների փոխարինումը եղևնիների պլանտացիաներով: Գրքույկը անտառապանների շրջանում բողոքի տեղիք է տվել:

Երկրաբան Ադոլֆ Հոելի հետ նա առաջիններից մեկն էր, որ պնդում էր Շպիցբերգենում արգելավայրային գոտի առանձնացնելու կարևորությունը: Նա նորվեգական լեռներում բնության պահպանվող գոտիների ստեղծման ջատագովներից էր:

Ռեսվոլլ-Հոլմսենն առաջին անգամ ամուսնացել է Հանս Դիզեթի հետ (ամուսնալուծվել է 1901 թվականին), ապա 1909 թվականին երկրաբան Գուննար Հոլմսենի հետ (1880-1976), ով իր քրոջ ամուսնու եղբայրն է եղել:

Հեղինակի անվան համառոտագրությունը` Resv.-Holms., նշվում է հեղինակի անուն Բույսերի միջազգային համացանկում (ICN):

Ռեսվոլլ-Հոլմսենի պատվին է անվանվել հրանունկի մի տեսակ (Ranunculus resvoll-holmseniae):

Հատընտիր գիտական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Les observations botaniques de la campagne scientifique de S.A.S. le Prince Albert 1er de Monaco. La misión Isachsen au Spitzberg 1907. Monaco, 1910.
  • Om Fjeldvegetationen i det Østenfjeldske Norge. Arkiv for matematik og naturvidenskap 1920/No. 2.
  • Svalbards Flora - med en del om dens plantevekst i nutid og fortid. 56 pp. 1927.
  • Om betydningen av det uensartede i våre skoger. Tidsskrift for Skogbruk 1932, 40: 270-275.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikonKunnskapsforlaget.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/j.1751-8369.2006.tb00146.x
  3. Shimwell, D.W. (1971) The Description and Classification of Vegetation. Sidgwick & Jackson, London.
  • Obituary by Christophersen, E. in Blyttia 1: 100-102 (1943).
  • Eckblad, F.-E. (1991) Thekla Resvoll og Hanna Resvoll-Holmsen, to glemte? Pionerer i norsk botanikk. Blyttia 49: 3-10.
  • Biography by Bredo Berntsen & Inger Nordal in Norsk biografisk leksikon, Oslo: Kunnskapsforlaget (1999–2005)
  • Berntsen, Bredo (2006) En grønnstrømpe og hennes samtid: Hanna Resvoll-Holmsen: botaniker, Svalbard-forsker, fjellelsker, fotograf og naturvernpioner. 82-8030-008-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]