Jump to content

Հաննա Յունգբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Յունգբերգ
շվեդ.՝ Hanna Carolina Ljungberg
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1979(1979-01-08)[1] (46 տարեկան)
Ծննդավայր Ումեո
Հասակ 160 սանտիմետր
Քաշ 58 կիլոգրամ[2]
Դիրք հարձակվող

Հաննա Կարոլինա Յունգբերգ (շվեդ.՝ Hanna Ljungberg հունվարի 8, 1979(1979-01-08)[1], Ումեո), շվեդացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում: Առավել հայտնի է «Ումեո» ֆուտբոլային ակումբում և Շվեդիայի ազգային հավաքականում իր ելույթներով։

Հաննան հայտնի շվեդ ֆուտբոլիստ Ֆրեդրիկ Յունգբերգի ազգականը չէ[3]։

Յունգբերգը հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Մարիեհեմը», «Սուննանոն», «Ումեոն»: Վերջինիս կազմում 2002 թվականին դարձել է լավագույն շվեդ ֆուտբոլիստ՝ նվաճելով «Diamantbollen»-ը[4]։ Նույն մրցաշրջանում Յունգբերգը դարձել է լիգայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 39 գնդակ[5]։ «Ումեոյի» կազմում Հաննան ընդհանուր առմամբ անցկացրել է 227 հանդիպում՝ դառնալով 196 գոլի հեղինակ:

2003 թվականին իտալական A Սերիայի տղամարդկանց «Պերուջա» ֆուտբոլային ակումբը Հաննային առաջարկել է պայմանագիր[6][7]։

2007 թվականի մայիսի 17-ին Հաննա Յունգբերգը Շվեդիայի Գավաթի խաղարկության ԱԻԿ-ի հետ խաղում գրավեց դարպասը՝ խաղի 70-րդ րոպեին փոխարինելով իր թիմի վնասվածք ստացած դարպասապահ Կարոլա Սեբերգին։ Մնացած ժամանակահատվածում Յունգբերգը գոլ բաց չի թողել[8]։

2012 թվականին ավարտել է Ումեոյի համալսարանը և ստացել ֆիզիոթերապևտի դիպլոմ։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունգբերգը հավաքականում իր նորամուտը նշել է 17 տարեկանում 1996 թվականի փետրվարի 6-ին՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 130 հանդիպում՝ դառնալով 72 գոլի հեղինակ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Դիամանտբոլեն» (1)՝ 2001/02
  • Շվեդիայի ֆուտբոլի կանանց առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 2001/02 (39 գոլ)
  • ՖԻՖԱ-ի տարվա խաղացող՝ 3-րդ տեղ (2002/03)
  • Շվեդիայի առաջնություն՝ 7-ակի չեմպիոն (2000, 2001, 2002, 2005, 2006, 2007, 2008)
  • Շվեդիայի գավաթ՝ քառակի չեմպիոն (2001, 2002, 2003, 2007), կրկնակի եզրափակչի մասնակից (2005, 2006)
  • Շվեդիայի սուպերգավաթ՝ կրկնակի չեմպիոն (2007, 2008), եզրափակչի մասնակից (2009)
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա՝ կրկնակի չեմպիոն (2002/03, 2003/04), եռակի եզրափակչի մասնակից (2001/02, 2006/07, 2007/08)

Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի առաջնություն՝ արծաթե մեդալակիր (2003)
  • Եվրոպայի առաջնություն՝ արծաթե մեդալակիր (2001), կրկնակի բրոնզե մեդալակիր (1997, 2005)
  • Ալգարվեի գավաթ՝ չեմպիոն (2001), եռակի բրոնզե մեդալակիր (2002, 2006, 2007)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Olympedia — 2006.
  3. «ТОП-10 величайших женщин в футболе: 9. Ханна Юнгберг». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Diamantbollen» (շվեդերեն). Swedish Football Association. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Thorsten Frennstedt. «'Publik & Skytteliga 2002'». Svenskfotboll.se. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. ««Женский футбол»: Ханна Юнгберг». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Спорт-Экспресс»: Ханна Юнгберг может войти в историю итальянского футбола
  8. Stefan Persson. «'Målsprutan blev målvakt – höll nollan'». Aftonbladet.se. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]