Հաննա Գոսլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Գոսլար
գերմ.՝ Hannah Goslar
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1928(1928-11-12)
ԾննդավայրՄիտտե, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն կամ Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3] (93 տարեկան)
Մահվան վայրԵրուսաղեմ[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Կրթություն6th Montessori School Anne Frank?
Մասնագիտությունբուժքույր
Ծնողներհայր՝ Hans Goslar?
Պարգևներ և
մրցանակներ
Order of Merit of Brandenburg
 Hannah Pick-Goslar Վիքիպահեստում

Հաննա Գոսլար (հոլ.՝ Hannah Elisabeth (Hanneli) Pick-Goslar,նոյեմբերի 12, 1928(1928-11-12), Միտտե, Բեռլին, Վայմարյան Հանրապետություն և Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1] - հոկտեմբերի 28, 2022(2022-10-28)[2][3], Երուսաղեմ[4]) Հոլոքոստը վերապրած հրեական ծագմամբ գերմանաբնակ բուժքույր։ Նա առավե հայտնի էր գրող Աննա Ֆրանկի հետ իր սերտ մտերմությամբ։ Նրանք միասին սովորել են Մոնտեսորիի 6-րդ դպրոցում և Ամստերդամի հրեական լիցեյում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Էլիզաբեթ Գոսլարը ծնվել է Բեռլինում, 1928 թվականի նոյեմբերի 12-ին։ Նրա հայրը՝ Հանս Գոսլարը, եղել է Պրուսիայի ներքին գործերի փոխնախարար, մայրը՝ Ռութ Ջուդիթ Կլեին՝ ուսուցչուհի, մահացել է երրորդ երեխային լույս աշխարհ բերելու ժամանակ։

1933 թվականին Հանս Գոսլարը հրաժարական է տվել իր պաշտոնին, այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը եկել է իշխանության և նրա ղեկավարած Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունը հաղթանակ է տարել Մայնի Ֆրանկֆուրտ ընտրություններում[5]։ Անգլիա տեղափոխվելու անհաջող փորձից հետո Հանս Գոսլարի ընտանիքը հաստատվել է Հոլանդիայում։

Հաննան սկսել հաճախել Ամստերդամի Մոնտեսորիի 6-րդ դպրոցը և այնտեղ ընկերացել Աննա Ֆրանկի հետ[6]։

Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հունիսին Գոսլարների ընտանիքը ձերբակալվել է ուղարկվել Վեստերբորկ համակենտրոնացման ճամբար, որից հետո՝ 1944 թվականի փետրվարին՝ Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար։ Քանի որ նրանց ընտանիքն ունեցել է պաղեստինյան անձնագրեր, Հաննան հայտնվել է ճամբարի արտոնյալ հատվածում։ Ճամբարում նա երբեն հանդիպել է Աննա Ֆրանկի հետ։ Վերջինս պահվում էր ճամբարի ոչ արտոնյալ հատվածում։ Ցանկապատի վրայով Հաննան Աննային նետել է հաց և գուլպաներ[7]։

Հաննան և նրա կրտսեր քույրը՝ Գաբին, 14 ամիս մնացել են ճամբարում և ողջ են մնացել Կորած գնացքում։ Հյուծված աղջիկները ժամանակավոր ապաստանել են Շիլդայի քաղաքապետի տանը։ Նրանց հայրը, մորական տատն ու պապը մահացել են ճամբարում[8]։ Հաննան Աննային վերջին անգամ տեսել է ճամբարում։

1945 թվականի հունիսի վերջին ռուսական իշխանությունները օգնել են քույրերին և նրանք վերադարձել են Ամստերդամ։ Հաննան հոսպիտալացվել է մինչև սեպտեմբերի վերջ, իսկ դեկտեմբերին ուղարկվել է Շվեյցարիա՝ ապաքինվելու։ Նա ավարտել է դպրոցը Բազելում։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Հաննան և Գաբին ներգաղթել են Երուսաղեմ, Հաննան ամուսնացել է Վալտեր Պինչաս Պիքի հետ, ունեցել է երեք երեխա, 11 թոռ և ավելի քան 31 ծոռ[9]։

Հաննա Գոսլար մահացել է Երուսաղեմում, 2022 թվականի հոկտեմբերի 28-ին, 93 տարեկան հասակում[10]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննան նկարահանվել է Աննա Ֆրանկի հետ կապված մի քանի վավերագրական ֆիլմերում․ առաջինը 1988 թվականին Վիլի Լինդվերի «Աննա Ֆրանկի վերջին յոթ ամիսները» ֆիլմում[11]։ Հաննան նաև տեղեկություններ է տրամադրել 1995 թվականին նկարանահանված «Աննա Ֆրանկը հիշում է» և 2008 թվականին նկարահանված «Աննա Ֆրանկի դասընկերները» վավերագրական ֆիլմերին։

Աննայի և Հաննայի մտերմության մասին է պատմում 2021 թվականին նկարահանված է «Իմ լավագույն ընկերուհին» ֆիլմը[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Beste vriendin van Anne Frank, Hannah Pick-Goslar, overleden — 2022.
  3. 3,0 3,1 3,2 staff T. J. P. The Jerusalem Post, Jerusalem Post / Z. KleinIsrael: MSN, 2022. — ISSN 0792-822X
  4. 4,0 4,1 4,2 https://www.telegraaf.nl/nieuws/394962669/beste-vriendin-van-anne-frank-hannah-pick-goslar-overleden
  5. Lindwer, Willy (1992 թ․ հուլիսի 1). The Last Seven Months of Anne Frank (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-42360-1.
  6. Frank, Anne (1995 թ․ փետրվարի 1). The Diary of a Young Girl: The Definitive Edition (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-385-47378-1.
  7. Alison Leslie Gold Hannah Goslar Remembers: A Childhood Friend of Anne Frank. — США: Bloomsbury, 1998. — С. 80. — 135 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  8. «Die Opfer vom Verlorenen Zug in Tröbitz/Brandenburg». www.hagalil.com. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  9. «Holocaust survivor Hanna Pick-Goslar passes away at 93».
  10. Holocaust-Überlebende Pick-Goslar gestorben
  11. The Last Seven Months of Anne Frank(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  12. My Best Friend Anne Frank

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Գոսլար» հոդվածին։