Հանճարը (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանճարը
անգլ.՝ Genius
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
ՀիմքMax Perkins: Editor of Genius?
Թվականօգոստոսի 11, 2016[1][2], հունիսի 10, 2016 և դեկտեմբերի 7, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Գրանդեյջ[3][4]
Սցենարի հեղինակԼոգան Ջոն
ԴերակատարներՔոլին Ֆերթ[4][5], Նիկոլ Քիդման[5], Գայ Փիրս[5], Ջուդ Լոու[5], Դոմինիկ Ուեսթ[5], Լորա Լիննի[6], Վանեսա Կիրբի[6] և Դեմետրի Գորիցաս[6]
ՕպերատորԲեն Դևիս
ԵրաժշտությունԱդամ Քորք
ՄոնտաժՔրիս Դիքենս
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունSummit Entertainment
Տևողություն104 րոպե
 Genius (2016 film) Վիքիպահեստում

«Հանճարը» (անգլ.՝ Genius), ամերիկա-բրիտանական կենսագրական-դրամատիկական ֆիլմ, նկարահանվել է ռեժիսոր Մայքլ Գրանդաջի կողմից, Էնդչյու Սքոթ Բեգի «Մաքս Պերկինս։ Հանճարի խմբագիրը» (1978) վեպի հիման վրա։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էլ 2016 թվականի փետրվարի 16-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է խմբագիր Մաքսվել Փերկինսի և գրող Թոմաս Վոլֆի բարդ բարեկամության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի հոկտեմբերի 19-ին Մանչեստրում և ավարտվել են նույն թվականի դեկտեմբերի 12-ին[8][9][10]։

Թողարկման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 16-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը Rotten Tomatoes տիրույթում վաստակել է 51% ՝ հիմնվելով 97 ակնարկիի վրա, միջին վարկանիշը՝ 10-ից 5.7: Ընդհանուր մեկնաբանություն. «Ֆիլմն անդրադառնում է կարևոր թեմաների, բայց չնայած բոլոր ջանքերին, ցանկալի արդյունքի չի հասել»[11]։

The Guardian-ի ակնարկում ասում է. «Մայքլ Գրանդաջի դեբյուտային ֆիլմում, որը պատմում է Թոմաս Վոլֆի և խմբագիր Մաքսվել Փերկինսի հարաբերությունների մասին, դերասանները կրկնվում են, պատկերը չափազանց ոճավորված է, նրբությունը բավարար չէ», իսկ «The Independent»-ի գրախոսը նշել է, որ «դերասանական խաղն ու սցենաը ավելի հարմար է թատրոնի համար »[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt1703957/
  4. 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film251569.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.imdb.com/title/tt1703957/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Nancy Tartaglione. «Berlin Film Fest Sets First Competition Pics: 'Midnight Special', 'Genius', More» (անգլերեն). Deadline.
  8. Willacy, Josh (2014 թ․ հոկտեմբերի 17). «Lights, Kidman, action: Colin Firth and Nicole blockbuster starts filming in Manchester». mancunianmatters.co.uk. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «On The Set, - Box Office ... Abrams Wraps The Cellar, Tom Hiddleston Finishes I Saw the Light & More». ssninsider.com. 2014 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Colin Firth, Nicole Kidman and Jude Law begin filming 'Genius' in Manchester, UK». onlocationvacations.com. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Genius (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Barnes, Henry (2016 թ․ փետրվարի 16). «Genius review – Colin Firth and Jude Law's literary bromance needs an edit». The Guardian. London. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  13. Aftab, Kaleem (2016 թ․ փետրվարի 16). «Genius, film review: Michael Grandage should have stuck to his day job». The Independent. London. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանճարը (ֆիլմ, 2016)» հոդվածին։