Jump to content

Հանիբալ Մեժբրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանիբալ Մեժբրի
ֆրանսերեն՝ Hannibal Mejbri
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Թունիս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 2003(2003-01-21) (23 տարեկան)
Ծննդավայր Իվրի սյուր Սեն
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Հանիբալ Մեժբրի[1] (արաբ․՝ حنبعل المجبري‎‎,հունվարի 21, 2003(2003-01-21), Իվրի սյուր Սեն), ֆրանսիացի և թունիսցի ֆուտբոլիստ, անգլիական «Բարնլի» ակումբի և Թունիսի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագմամբ Իվրի-սյուր-Սենից է, հանդես է եկել «Փարիզի», «Բուլոն-Բիանկուրի» և «Մոնակոյի» երիտասարդական թիմերում[2][3]։ 2019 թվականին դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[4]։ 2020/21 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Մանչեսթեր Յունայթեդի մինչև 23 տարեկանների թիմի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով Դենզիլ Հարունի մրցանակ[5]։

2021 թվականի մայիսի 23-ին նորամուտն է նշել «Յունայթեդի» հիմնական կազմում՝ փոխարինելով Խուան Մատային «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ Պրեմիեր լիգայի վերջին տուրի խաղում[6]։

2022 թվականի օգոստոսի 29-ին սեզոնային վարձակալության է ուղարկվել Չեմպիոնշիփպի «Բիրմինգհեմ Սիթի» ակումբ[7]։

2024 թվականի հունվարի 15-ին մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը վարձակալության է ուղարկել իսպանական «Սևիլյա» ակումբ: Վարձակալությունը նախատեսել է 20 մլն ֆունտի չափով հետգնման տարբերակ[8]։

2024 թվականի օգոստոսի 28-ին մշտական հիմունքներով տեղափոխվել է «Բերնլի»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 5,4 մլն ֆունտ, սակայն կարող է աճել մինչև 9,4 մլն ֆունտ՝ հաշվի առնելով բոնուսները: Ֆուտբոլիստը քառամյա պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ[9]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ֆրանսիայի Մ-16 և Մ-17 հավաքականներում[3]։

2021 թվականի մայիսի վերջին հայտնի է դարձել, որ որոշում է կայացրել հանդես գալ Թունիսի հավաքականում, որտեղից էլ նրա ծնողներն են[10]։ 2021 թվականի հունիսի 5-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Թունիսի հավաքականում[11][12]։

2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին խաղացել է արաբական ազգերի գավաթի խաղարկությունում, որտեղ Թունիսի հավաքականը գրավել է երկրորդ տեղը:

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունիսի հավաքական

  • Արաբական Ազգերի գավաթի երկրորդ տեղ՝ 2021
  • Կիրինի գավաթի գավաթակիր՝ 2022

Անձնական նվաճումներ

  • Դենզիլ Հարունի տարվա լավագույն պահեստազորի մրցանակ՝ 2020/21

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսի 8-ի դրությամբ[13]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[14] Գավաթ[15] Լիգայի գավաթ[16] Եվրագավաթներ Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 2020/21 1 0 0 0 0 0 0 0 0 0 1 0
2021/22 2 0 0 0 0 0 0 0 0 0 2 0
Ընդամենը 3 0 0 0 0 0 0 0 0 0 3 0
Բիրմինգհեմ Սիթի 2022/23 38 1 3 0 0 0 0 0 0 0 41 1
Ընդամենը 38 1 3 0 0 0 0 0 0 0 41 1
Ընդամենը կարիերայի ընթացքում 41 1 3 0 0 0 0 0 0 0 44 1

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Указано арабское произношение имени. Французское произношение: Анниба́ль Межбри́ (ֆրանսերեն՝ Hannibal Mejbri).
  2. «Hannibal Mejbri : «J'ai appris à vivre avec de la jalousie autour de moi»» (ֆրանսերեն). Le Parisien. 2018 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «Hannibal Mejbri» (ֆրանսերեն). Федерация футбола Франции|FFF.fr. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  4. «Who is Hannibal Mejbri? Manchester United youngster in profile ahead of Liverpool and Fulham clashes» (անգլերեն). Manchester Evening News. 2021 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  5. «Hannibal Mejbri could be given Manchester United debut vs Wolves - Solskjaer» (անգլերեն). The Athletic. 2021 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  6. «Wolves 1-2 Manchester United: Nuno Espirito Santo beaten in final game» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  7. «Hannibal Mejbri: Birmingham City sign Manchester United midfielder on loan» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Manchester United's Hannibal Mejbri joins Sevilla on loan until end of season». The Independent (անգլերեն). 2024 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 16-ին.
  9. «Manchester United's Hannibal Mejbri completes Burnley move». The Athletic (անգլերեն). The New York Times. 2024 թ․ օգոստոսի 28. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «Man Utd teenager Hannibal switches international allegiance from France to Tunisia» (անգլերեն). Goal.com. 2021 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  11. «Tunisia vs. Congo DR» (անգլերեն). Soccerway.com. 2021 թ․ հունիսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  12. «Mejbri, Hannibal» (անգլերեն). National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  13. «Hannibal Mejbri» (անգլերեն). Soccerbase.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  14. Английская Премьер-лига.
  15. Кубок Англии.
  16. Кубок Английской футбольной лиги.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանիբալ Մեժբրի» հոդվածին։