Հանթեր Թոմփսոն
Հանթեր Թոմփսոն անգլ.՝ Hunter Stockton Thompson | |
|---|---|
| Ծննդյան անուն | անգլ.՝ Hunter Stockton Thompson |
| Ծնվել է | հուլիսի 18, 1937[1][2][3][…] |
| Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] |
| Վախճանվել է | փետրվարի 20, 2005[5][2][3][…] (67 տարեկան) |
| Վախճանի վայր | Woody Creek, Փիտկին շրջան, Կոլորադո, ԱՄՆ |
| Գերեզման | Woody Creek[6] |
| Գրական անուն | Raoul Duke[7] և Dr. Gonzo[7] |
| Մասնագիտություն | լրագրող, վիպասան, լրագրող, ակնարկագիր, գրող, ինքնակենսագիր, սցենարիստ, քաղաքական գործիչ և լուսանկարիչ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Ֆլորիդայի նահանգային համալսարան[7], Louisville Male High School? և Atherton High School? |
| Ժանրեր | գոնզո լրագրություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Hell's Angels: The Strange and Terrible Saga of the Outlaw Motorcycle Gangs?, The Rum Diary?, Fear and Loathing in Las Vegas?, Fear and Loathing on the Campaign Trail '72?, The Curse of Lono? և The Kentucky Derby Is Decadent and Depraved? |
| Ստեղծագործությունների ցանկ | Hunter S. Thompson bibliography? |
Հանթեր Սթոքթոն Թոմփսոն (անգլ.՝ Hunter Stockton Thompson, հուլիսի 18, 1937[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ[4] - փետրվարի 20, 2005[5][2][3][…], Woody Creek, Փիտկին շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի լրագրող և գրող, որը Գեյ Թալեզեի, Թրումեն Կապոտեյի, Նորման Մեյլերի, Ջոան Դիդիոնի և Թոմ Վուլֆի հետ միասին համարվել է նոր լրագրության պիոներներից մեկը[8]։ Ճանաչում է ձեռք բերել «Դժոխքի հրեշտակները» (1967) գրքով, որի համար մեկ տարի ապրել է Դժոխքի հրեշտակները մոտոկլուբի անդամների հետ՝ նրանց կյանքի և փորձառությունների մասին առաջին դեմքով ականատեսի պատմություն գրելու նպատակով։ 1970 թվականին Scanlan's Monthly ամսագրի համար գրել է «Կենտուկիի դերբին դեգրադացված է և ապականված» խորագրով ոչ ավանդական հոդվածը, ինչն էլ ավելի է բարձրացրել հակամշակութային գործչի նրա հեղինակությունը։ Այն նաև սկզբնավորել է նոր լրագրության այն ենթաժանրը, որը կոչել է «Գոնզո»՝ ոճ, որտեղ հեղինակը դառնում է պատմության կենտրոնական դեմքը և մասնակիցը։
Թոմփսոնը լայնորեն հայտնի է դարձել «Ահն ու սարսափը Լաս Վեգասում» (1972) գրքով, որը սկզբում պարբերաբար տպագրվել է Rolling Stone ամսագրում. այնտեղ անդրադարձել է 1960-ականների հակամշակույթի ձախողման իր պատկերացրած հետևանքներին։ Գիրքը երկու անգամ էկրանավորվել է՝ փոփոխված տարբերակով 1980 թվականին «Որտեղ թափառում են բիզոնները» ֆիլմում, և ուղղակիորեն՝ 1998 թվականին «Ահն ու սարսափը Լաս Վեգասում» ֆիլմում։
1970 թվականին Freak Power կուսակցության ցուցակով անհաջող մասնակցել է Պիտկին շրջանի շերիֆի ընտրություններին։ Հայտնի է դարձել Ռիչարդ Նիքսոնի հանդեպ ունեցած խոր ատելությամբ, որը, ըստ նրա պնդման, մարմնավորել է «ամերիկյան նկարագրի այդ մութ, ծախու և անբուժելիորեն բռնի կողմը»[9]։ Rolling Stone-ի համար լուսաբանել է Ջորջ Մաքգովերնի 1972 թվականի նախագահական արշավը, իսկ ավելի ուշ այդ պատմությունները հավաքել է «Ահն ու սարսափը նախընտրական արշավի ճանապարհին '72» (1973) գրքում։
1970-ականների կեսերից սկսած Թոմփսոնի արտադրողականությունը նվազել է, քանի որ պայքարել է փառքի հետևանքների և նյութերի չարաշահման դեմ, ինչպես նաև չի կարողացել ավարտին հասցնել Rolling Stone-ի մի շարք կարևոր հանձնարարություններ։ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին հիմնականում աշխատել է որպես սյունակագիր San Francisco Examiner ամսագրում։ 1979-1994 թվականների նրա աշխատանքների մեծ մասն ամփոփվել է «Գոնզո թղթերը» ժողովածուում։ Մինչև կյանքի վերջը շարունակել է էպիզոդիկ հոդվածներ գրել տարբեր պարբերականների համար, այդ թվում՝ Rolling Stone, Playboy, Esquire Magazine և ESPN.com։
Թոմփսոնն ամբողջ կյանքում սեր է ունեցել ալկոհոլի, թմրանյութերի և հրազենի նկատմամբ, ինչպես նաև իշխանության հանդեպ ունեցել է անհանդուրժող վերաբերմունք։ Հաճախ նշել է. «Ատում եմ որևէ մեկին թմրանյութեր, ալկոհոլ, բռնություն կամ խելագարություն քարոզելը, байց դրանք ինձ համար միշտ գործել են»[10]։ 2005 թվականի փետրվարի 20-ին, առողջական մի շարք խնդիրներից հետո, 67 տարեկան հասակում ինքնասպան է եղել կրակոցով։ Հարի Կունզրուն գրել է. «Թոմփսոնի իսկական ձայնը բացահայտվել է որպես ամերիկացի բարոյախոսի ձայն... մեկի, ով հաճախ իրեն տգեղ է դարձրել՝ իր շուրջը տեսած տգեղությունը բացահայտելու համար»[11]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լուիսվիլում (Կենտուկի)՝ միջին խավի ընտանիքում։ Լուիսվիլի ազատ հանրային գրադարանի գլխավոր գրադարանավար Վիրջինիա Դեյվիսոն Ռեյի (1908–1998) և ապահովագրական գործակալ, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Ջեք Ռոբերտ Թոմփսոնի (1893–1952) երեք որդիներից ավագն է[12]։ Ծնողներին 1934 թվականի սեպտեմբերին Կենտուկիի համալսարանում ծանոթացրել է Ջեքի ուսանողական եղբայրության ընկերը, և նրանք ամուսնացել են 1935 թվականի նոյեմբերի 2-ին[13]։ The Guardian-ի լրագրող Նիկոլաս Լեզարդը նշել է, որ Թոմփսոնի առաջին անունը՝ Հանթերը, ծագել է մոր կողմից նախնի, շոտլանդացի վիրաբույժ Ջոն Հանթերից[14]։ Ավելի ուղղակի վարկածով՝ Թոմփսոնի անունն ու երկրորդ անունը՝ Հանթեր Սթոքթոն, փոխանցվել են մորական կողմի տատից ու պապից՝ Փրեսթլի Սթոքթոն Ռեյից և Լյուսիլ Հանթերից[15]:3:
1943 թվականի դեկտեմբերին, երբ Թոմփսոնը վեց տարեկան է եղել, ընտանիքը հաստատվել է Լուիսվիլի Չերոկի Թրայանգլ ապահով թաղամասում[16]։ 1952 թվականի հուլիսի 3-ին, երբ Թոմփսոնը 14 տարեկան է եղել, հայրը մահացել է միասթենիա հիվանդությունից 58 տարեկան հասակում։ Հանթերին և եղբայրներին մեծացրել է մայրը։ Վիրջինիան աշխատել է որպես գրադարանավար՝ զավակներին պահելու համար, և հոր մահից հետո նկարագրվել է որպես «ծանր հարբեցող»[13][17]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիքից հետաքրքրված լինելով սպորտով և հակված լինելով աթլետիկային՝ Թոմփսոնը I.N. Bloom տարրական դպրոցում սովորելիս համահիմնադրել է Hawks Athletic Club-ը, ինչը հանգեցրել է Լուիսվիլի պատանեկան Castlewood Athletic Club-ին միանալու հրավերին, որը նախապատրաստել է ավագ դպրոցի սպորտաձևերին[15]։ Ի վերջո, ավագ դպրոցում երբևէ չի միացել որևէ մարզական թիմի[13]։ Մեծացել է նույն թաղամասում, որտեղ դեդեկտիվ ժանրի գրող Սյու Գրաֆթոնը, որը դպրոցում նրանից մի քանի տարի փոքր է եղել[18]։
Թոմփսոնը հաճախել է I.N. Bloom տարրական դպրոց[15]:9, Highland միջնակարգ դպրոց և Atherton ավագ դպրոց, նախքան 1952 թվականի աշնանը Louisville Male High School տեղափոխվելը[19]։ Նույն՝ 1952 թվականին ընդունվել է Athenaeum գրական ասոցիացիայի անդամ, որը դպրոցի կողմից հովանավորվող գրական և սոցիալական ակումբ է եղել՝ հիմնադրված 1862 թվականին։ Դրա անդամները այդ ժամանակ Լուիսվիլի բարձր խավի ընտանիքներից են եղել, այդ թվում՝ Փորթեր Բիբը, որը հետագայում Թոմփսոնի խնդրանքով դարձել է Rolling Stone-ի առաջին հրատարակիչը։ Այս ընթացքում Թոմփսոնը կարդացել և հիացել է Ջ. Փ. Դոնլիվիի «Շիկահերը» վեպով[20]։
Որպես Athenaeum-ի անդամ՝ Թոմփսոնը հոդվածներ է գրել և օգնել է պատրաստել ակումբի «The Spectator» տարեգիրքը, մինչև որ խումբը 1955 թվականին հեռացրել է նրան հանցավոր գործունեության պատճառով[13]։ Հանցագործության կատարողի հետ մեքենայում գտնվելուց հետո կողոպուտին կողմնակի օժանդակող լինելու մեղադրանքով Թոմփսոնը դատապարտվել է 60 օրվա ազատազրկման Կենտուկիի Ջեֆերսոն շրջանի բանտում։ Կրել է 31 օրվա պատիժը, և կալանքի ընթացքում նրան մերժել են ավարտական քննություններ հանձնելու թույլտվությունը, ինչը խանգարել է ավարտել դպրոցը[20]։ Ազատ արձակվելուց հետո ծառայության է անցել ԱՄՆ ռազմաօդային ուժերում[13]։
Զինվորական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմփսոնն սկզբնական զինվորական պատրաստություն է անցել Տեխասի Սան Անտոնիո քաղաքի Լեքլենդ ռազմաօդային բազայում և տեղափոխվել Իլինոյսի Բելվիլ քաղաքի Սքոթ ռազմաօդային բազա՝ էլեկտրոնիկա ուսանելու համար։ Դիմել է օդաչու դառնալու համար, սակայն ՌՕՈւ-ի ռազմաօդային կուրսանտական ծրագիրը մերժել է նրա դիմումը։ 1956 թվականին տեղափոխվել է Ֆլորիդայի Ֆորտ Ուոլթոն Բիչ քաղաքի մոտ գտնվող Էգլին ռազմաօդային բազա։ Էգլինում ծառայելու ընթացքում երեկոյան դասընթացների է հաճախել Ֆլորիդայի պետական համալսարանում[21]։ Էգլինում ստացել է իր առաջին պրոֆեսիոնալ գրական աշխատանքը որպես «Command Courier»-ի սպորտային խմբագիր՝ ստելով աշխատանքային փորձի մասին։ Որպես սպորտային խմբագիր՝ Թոմփսոնը ճանապարհորդել է ԱՄՆ-ում Eglin Eagles ամերիկյան ֆուտբոլի թիմի հետ՝ լուսաբանելով նրանց խաղերը։ 1957 թվականի սկզբին սպորտային սյունակ է գրել The Playground News-ի՝ Ֆլորիդայի Ֆորտ Ուոլթոն Բիչի տեղական թերթի համար։ Նրա անունը չի հայտնվել սյունակում, քանի որ ՌՕՈւ կանոնակարգն արգելել է արտաքին աշխատանքը[13]։
1958 թվականին եղել է առաջին կարգի շարքային և հրամանատարը նրան երաշխավորել է վաղաժամկետ պատվավոր զորացրման։ Էգլինի անձնակազմի գրասենյակին գրել է տեղեկատվական ծառայությունների պետ գնդապետ Ուիլյամ Ս. Էվանսը գրել է՝ «Ամփոփելով՝ այս զինվորը, թեև տաղանդավոր է, չի առաջնորդվի քաղաքականությամբ։ Երբեմն նրա ըմբոստ և ինքնավստահ վերաբերմունքը կարծես փոխանցվում է մյուս զինվորական աշխատակիցներին»[22]։
Վաղ լրագրողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ՌՕՈւ-ից հեռանալուց հետո Թոմփսոնն աշխատել է որպես սպորտային խմբագիր Փենսիլվանիայի Ջերսի Շոր քաղաքի թերթում[23], նախքան Նյու Յորք տեղափոխվելը։ Այնտեղ ազատունկնդիր է եղել Կոլումբիայի համալսարանի ընդհանուր հետազոտությունների դպրոցի մի քանի դասընթացների[24]։ Այս ընթացքում կարճ ժամանակով աշխատել է Time ամսագրում որպես սուրհանդակ շաբաթական 51 դոլարով։ Ուսումնասիրելու համար հեղինակների ռիթմն ու գրելաոճը՝ աշխատանքի վայրում արտագրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» և Էրնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպերի հատվածները[25]:11։ 1959 թվականին Time-ը աշխատանքից ազատել է նրան անհնազանդության պատճառով։ Ավելի ուշ նույն թվականին աշխատել է որպես լրագրող The Middletown Daily Record թերթում Նյու Յորքի Միդլթաուն քաղաքում։ Այդ աշխատանքից ազատվել է գրասենյակային քաղցրավենիքի ավտոմատը վնասելուց և տեղական ռեստորանի տիրոջ հետ վիճելուց հետո, որը նաև թերթի գովազդատուն է եղել[26]:139։

1960 թվականին Թոմփսոնը տեղափոխվել է Սան Խուան (Պուերտո Ռիկո)՝ «El Sportivo» սպորտային ամսագրում աշխատելու համար, որն իր ժամանումից կարճ ժամանակ անց դադարեցրել է գործունեությունը։ Թոմփսոնը դիմել է պուերտորիկյան անգլալեզու The San Juan Star օրաթերթին, սակայն դրա գլխավոր խմբագիրը՝ ապագա վիպասան Ուիլյամ Ջ. Քենեդին, մերժել է նրան։ Այնուամենայնիվ, նրանք ընկերացել են։ «El Sportivo»-ի փակումից հետո Թոմփսոնն աշխատել է որպես արտահաստիքային թղթակից New York Herald Tribune-ի և ԱՄՆ-ի մի քանի այլ թերթերի համար Կարիբյան հիմնախնդիրների թեմայով, իսկ Քենեդին եղել է նրա խմբագիրը[27][28]։
1961 թվականին ԱՄՆ-ի մայրցամաքային մաս վերադառնալուց հետո Թոմփսոնն այցելել է Սան Ֆրանցիսկո և ի վերջո հաստատվել Բիգ Սուրում, որտեղ ութ ամիս աշխատել է որպես Slates Hot Springs-ի անվտանգության աշխատակից և հսկիչ (հետո ընկերությունը դարձել է Esalen Institute)։ Այդ ժամանակ Բիգ Սուրը եղել է բիթնիկների հենակետը և Հենրի Միլլերի ու սցենարիստ Դենիս Մերֆիի հանգրվանը, որոնց երկուսով էլ Թոմփսոնը հիացել է։ Այս ընթացքում Rogue ամսագրում հրատարակել է Բիգ Սուրի արհեստավորական և բոհեմական մշակույթի մասին իր առաջին ամսագրային ծավալուն հոդվածը, ինչպես նաև աշխատել է «Ռոմային օրագիրը» վեպի վրա։ Նրան հաջողվել է տպագրել մեկ կարճ պատմվածք՝ «Թաղում ծովում», որը նույնպես հայտնվել է Rogue-ում։ Այն եղել է նրա հրատարակված առաջին գեղարվեստական գործը[25]:90։ «Ռոմային օրագիրը», որը հիմնված է եղել Պուերտո Ռիկոյում Թոմփսոնի փորձառության վրա, ի վերջո հրատարակվել է 1998 թվականին, իսկ 2011 թվականին էկրանավորվել է որպես գեղարվեստական ֆիլմ։ Փոլ Փերին նշում է, որ Թոմփսոնը Բիգ Սուրում ցուցաբերել է ծայրահեղ հոմոֆոբիա՝ բռնի սպառնալիքներ հնչեցնելով տեղի տաք աղբյուրներից նույնասեռական լողացողներին վտարելու համար[29]։
1962 թվականի մայիսին Թոմփսոնը մեկ տարով մեկնել է Հարավային Ամերիկա որպես Dow Jones-ին պատկանող National Observer շաբաթաթերթի թղթակից[30]։ Բրազիլիայում մի քանի ամիս անցկացրել է որպես լրագրող Ռիո դե Ժանեյրոյում տեղակայված Brazil Herald-ում, որն երկրի միակ անգլալեզու օրաթերթն է եղել։ Նրա երկարամյա ընկերուհին՝ Սանդրա Դոն Կոնկլինը (հետագայում հայտնի որպես Սոնդի Ռայթ), միացել է նրան Ռիոյում։ ԱՄՆ վերադառնալուց կարճ ժամանակ անց՝ 1963 թվականի մայիսի 19-ին, ամուսնացել են և կարճ ժամանակով ապրել Ասպենում (Կոլորադո)։ Սանդին ութ ամսական հղի է եղել, երբ տեղափոխվել են Գլեն Էլեն (Կալիֆոռնիա)։ Նրանց որդին՝ Խուան Ֆիցջերալդ Թոմփսոնը, ծնվել է 1964 թվականի մարտին[15][31]։ Նույն թվականի ամռանը Հանթերն սկսել է դեքստրոամֆետամին ընդունել, որն օգտագործել է գրելու համար հիմնականում մինչև 1974 թվականը, երբ սկսել է գրել գլխավորապես կոկաինի ազդեցության տակ[32]։
Թոմփսոնը 60-ականների սկզբին շարունակել է գրել National Observer-ի համար ներքին թեմաների լայն շրջանակի շուրջ։ Պատմություններից մեկում պատմվում է 1964 թվականին Քեչում (Այդահո) կատարած այցի մասին՝ Էրնեստ Հեմինգուեյի ինքնասպանության պատճառները հետաքննելու նպատակով։ Այնտեղ գտնվելու ընթացքում գողացել է Հեմինգուեյի տնակի մուտքի դռան վերևում կախված եղջերույի եղջյուրները[33]։ Ավելի ուշ նույն թվականին Թոմփսոնը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ ներկա է գտնվել Cow Palace-ում անցկացվող Հանրապետական կուսակցության 1964 թվականի համագումարին[34]։ Թոմփսոնը խզել է կապերը «Observer»-ի հետ այն բանից հետո, երբ խմբագիրը մերժել է տպագրել Թոմ Վուլֆի 1965 թվականի էսսեների ժողովածուի՝ «The Kandy-Kolored Tangerine-Flake Streamline Baby»-ի վերաբերյալ նրա գրախոսականը[35]։ Հետագայում խորասուզվել է տարածաշրջանում արմատավորվող թմրանյութերի և հիպիների մշակույթի մեջ, և շուտով սկսել է գրել Բերքլիի «Spider» ընդհատակյա թերթի համար[36]։
«Դժոխքի հրեշտակները»
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականին The Nation թերթի խմբագիր Քերի ՄաքՈւիլյամսը վարձել է Թոմփսոնին Կալիֆոռնիայում Hells Angels մոտոկլուբի մասին պատմություն գրելու համար։ Այդ ժամանակ Թոմփսոնն ապրել է Սան Ֆրանցիսկոյի Հեյթ-Էշբերի թաղամասի մոտ գտնվող տանը, որտեղ Դժոխքի հրեշտակներն ապրել է Grateful Dead-ի դիմաց[37]։ Նրա հոդվածը հայտնվել է 1965 թվականի մայիսի 17-ին, որից հետո ստացել է գրքի մի քանի առաջարկներ և հաջորդ տարին անցկացրել է ակումբի հետ ապրելով ու երթևեկելով։ Հարաբերությունները վատթարացել են, երբ բայքերները նկատել են, որ Թոմփսոնն օգտագործում է իրենց անձնական շահի համար, և պահանջել են շահույթի մի մասը։ Երեկույթներից մեկի ժամանակ տեղի ունեցած վեճը հանգեցրել է նրան, որ Թոմփսոնը դաժան ծեծի է ենթարկվել, երբ միջամտել է՝ շանն ու մի կնոջ խուլիգանի կողմից ֆիզիկական բռնությունից պաշտպանելու համար[38][39]։ Random House-ը 1966 թվականին հրատարակել է «Դժոխքի հրեշտակները. մոտոցիկլավարների արտաօրենսդրական խմբավորումների տարօրինակ և սարսափելի սագան» կոշտ կազմով գիրքը, և Թոմփսոնի ու «Հրեշտակների» միջև կռիվը լավ գովազդվել է։ CBC Television-ը նույնիսկ հեռարձակել է Թոմփսոնի և «Դժոխքի հրեշտակներ»-ի անդամ Սքիփ Վորքմանի հանդիպումը ուղիղ եթերում՝ տաղավարի հանդիսատեսի առջև[40]։
The New York Times-ի գրախոսականում աշխատանքը գովաբանվել է որպես «կրքոտ, իրազեկ, հրապուրիչ և հուզիչ գրված գիրք», որը Hells Angels-ին ցույց է տալիս «ոչ թե որպես հասարակությունից հեռացածների, այլ որպես լիակատար անհամապատասխանների կամ անպիտանների՝ էմոցիոնալ, մտավոր և կրթական առումով անընդունակ՝ ձեռք բերելու այն պարգևները, որոնք առաջարկում է ժամանակակից հասարակարգը»։ Գրախոսը նաև գովաբանել է Թոմփսոնին որպես «խանդավառ, սրամիտ, ակնդետ և ինքնատիպ գրողի. նրա արձակը ճայթում է մոտոցիկլետի արտանետման պես»[41]։
Թոմփսոնն օգնել է նաև Դանի Լիոնին որպես լուսանկարիչ Outlaws Motorcycle Club-ում՝ ասելով Լիոնին, որ չպետք է միանա ակումբին, եթե «դա ծայրահեղ անհրաժեշտ չէ լուսանկարչական գործունեության համար»։
1960-ականների վերջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դժոխքի հրեշտակները» գրքի հաջողությունից հետո Թոմփսոնը պատմվածքներ է վաճառել մի շարք ազգային ամսագրերի, այդ թվում՝ The New York Times Magazine-ին, Esquire-ին, Pageant-ին և Harper's-ին[42]։
1967 թվականին՝ «Սիրո ամառվանից» կարճ ժամանակ առաջ, Թոմփսոնը The New York Times Magazine-ի համար գրել է «Հիփիների մայրաքաղաք Հեշբերին» հոդվածը։ Հոդվածում քննադատել է Սան Ֆրանցիսկոյի հիփիներին՝ նշելով, որ վերջիններս զուրկ են ինչպես «Նոր ձախերի» քաղաքական համոզմունքներից, այնպես էլ Բիթ սերնդի գեղարվեստական միջուկից, ինչի հետևանքով ձևավորվել է մի մշակույթ՝ լեցուն երիտասարդներով, որոնք իրենց ժամանակն անցկացրել են թմրանյութեր հայթայթելով։ «Շարժիչ ուժն այլևս "փոփոխությունը", "առաջընթացը" կամ "հեղափոխությունը" չեն, այլ սոսկ փախուստը, մի աշխարհի հեռավոր ծայրամասում ապրելը, որը կարող էր լինել (թերևս պետք է լիներ) և զուտ անձնական պայմաններով գոյատևման գործարք կնքելը», — գրել է նա[43]։
Նույն թվականի վերջին Թոմփսոնն ընտանիքի հետ տեղափոխվել է Կոլորադո և տուն վարձակալել Վուդի Կրիկում՝ Էսպենից դուրս գտնվող լեռնային փոքրիկ գյուղակում։ 1969 թվականի սկզբին «Դժոխքի հրեշտակները» գրքի փափուկ կազմով վաճառքից ստացել է 15,000 դոլար հոնորարային չեկ և հասույթի մի մասն օգտագործել որպես կանխավճար այն տան և կալվածքի համար, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջ[44]։ Այդ 110 ակր մակերեսով հողատարածքն արժեցել է 75,000 դոլար[45]։ Տունն անվանել է «Բվի ֆերմա» և նա հաճախ այն նկարագրել է որպես իր «ամրացված համալիր»[46]։
1968 թվականի սկզբին Թոմփսոնն ստորագրել է «Գրողների և խմբագիրների պատերազմական հարկերի բողոքարկման» գրությունը՝ հանձն առնելով հրաժարվել հարկերի վճարումից, այդպիսով բողոք հայտնելով Վիետնամի պատերազմի դեմ[47]։ Այդ շրջանի նամակների համաձայն՝ պլանավորել է գրել Ամերիկյան երազանքի մահվան մասին «Սպայակույտերի ղեկավարները» խորագրով գիրքը։ Random House հրատարակչությունից ստացած 6,000 դոլար կանխավճարն օգտագործել է երկրով մեկ ճանապարհորդելու, 1968 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանելու և Չիկագոյում Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարին մասնակցելու համար։ Հյուրանոցից հետևել է ոստիկանության և պատերազմի դեմ բողոքողների բախումներին, իսկ ավելի ուշ պնդել է, որ այդ իրադարձությունները վճռորոշ ազդեցություն են ունեցել իր քաղաքական հայացքների վրա՝ ասելով․ «Դեմոկրատական համագումարին գնացել եմ որպես լրագրող, իսկ վերադարձել՝ որպես կատաղի գազան»[15]:125։ Թեև Թոմփսոնն այդպես էլ չի ավարտել գիրքը, դրա թեման փոխանցել է իր հետագա աշխատանքներին։ 1968 թվականին համաձայնագիր է ստորագրել նաև Ballantine Books-ի հետ՝ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի մասին «Ջոնսոնի գործը» երգիծական գիրքը գրելու համար։ Մի քանի շաբաթ անց գործարքը ձախողվել է, երբ Ջոնսոնը հանել է իր թեկնածությունը ընտրություններից[48]։
Թոմփսոնի վրա մեծ տպավորություն է թողել 1969 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած Ալտամոնտի աղետալի անվճար համերգի լուսաբանումը Rolling Stone ամսագրում։ Նամակ գրելով Rolling Stone-ի խմբագիր Ջան Ուեններին՝ ընդունել է իր աշխատանքներն ամսագրին ներկայացնելու հրավերը, որը շուտով դարձել է իր հիմնական հարթակը[49]։
Միջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսպենի շերիֆի ընտրարշավ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Թոմփսոնն առաջադրվել է Կոլորադոյի Պիտկին շրջանի շերիֆի պաշտոնում՝ որպես «Freak Power» ցուցակով տեղական պաշտոնների համար պայքարող քաղաքացիների խմբի մաս։ Նախընտրական ծրագիրը ներառել է թմրանյութերի ապաքրեականացումը (միայն անձնական օգտագործման համար, այլ ոչ ապօրինի շրջանառության, քանի որ դեմ է եղել շահույթ հետապնդելուն), փողոցների քանդումն ու դրանք խոտածածկ հետիոտնային ճեմուղիների վերածելը, լեռների տեսարանը ծածկող բարձր շենքերի կառուցման արգելումը, ոստիկանական ուժերի զինաթափումն ու Էսպենը «Fat City» վերանվանելը՝ ներդրողներին վանելու համար։ Գլուխն ածիլած Թոմփսոնը Հանրապետական կարճ մազերով թեկնածուին անվանել է «իմ երկարամազ հակառակորդը»[50]։
Երեք թեկնածուների պայքարում հարցումներով չնչին առավելություն ունենալով՝ Թոմփսոնը ներկայացել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Rolling Stone ամսագրի կենտրոնակայան՝ ձեռքին մի տուփ գարեջուր, և խմբագիր Ջան Ուեններին հայտարարել, որ շուտով ընտրվելու է Էսպենի շերիֆ և ցանկանում է գրել «Freak Power» շարժման մասին[51]։ «Էսպենի ճակատամարտը» հոդվածը Թոմփսոնի առաջին ծավալուն աշխատանքն է եղել ամսագրի համար, որը կրել է «Հեղինակ՝ Դոկտոր Հանթեր Ս․ Թոմփսոն (շերիֆի թեկնածու)» ստորագրությունը (Թոմփսոնը «Դոկտորի» վկայականը ստացել է փոստով պատվիրվող եկեղեցուց, երբ 60-ականներին գտնվել է Սան Ֆրանցիսկոյում)։ Չնայած լայն արձագանքին՝ Թոմփսոնը պարտվել է ընտրություններում։ Հաղթելով Էսպեն քաղաքում՝ հանրապետական թեկնածուի ինքնաբացարկից հետո երկու թեկնածուների միջև ընթացող պայքարում ամբողջ շրջանի մասշտաբով հավաքել է ձայների ընդամենը 44%-ը։ Ավելի ուշ Թոմփսոնն ասել է, որ Rolling Stone-ի հոդվածն ավելի շատ ընդդիմությանն է համախմբել Freak Power ցուցակի դեմ, քան աջակիցներին[52]։ Այս դեպքն ընկած է 2020 թվականի «Անհավանական ուժ. Քվեաթերթիկը կամ ռումբը» վավերագրական ֆիլմի հիմքում։ Ավելի քան 50 տարի անց գրելով այդ դրվագի մասին՝ Ուենները նշել է․ «Էսպենը նոր շերիֆ չստացավ, բայց հասկացա, որ Հանթերի անձով գտել եմ գաղափարակից ընկեր»[53]։
Գոնզոյի ծնունդը
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Թոմփսոնը գրել է նաև «Քենթուկիի դերբին անկումային է և այլասերված» խորագրով հոդվածը Նոր լրագրության կարճակյաց Scanlan's Monthly ամսագրի համար։ Այդ հոդվածի համար խմբագիր Ուորեն Հինքլը Թոմփսոնին համագործակցեցրել է նկարիչ Ռալֆ Սթեդմանի հետ, որը շպարով ու աչքերի մատիտով էքսպրեսիոնիստական իլյուստրացիաներ է նկարել։ Թոմփսոնի պատմությունը փաստացի անտեսել է մրցարշավը և փոխարենը կենտրոնացել է իր ծննդավայրում ամենամյա իրադարձության շուրջ տիրող հարբեցողական զվարճությունների վրա։ Գրելով առաջին դեմքով՝ նա արբեցողությունը ներկայացրել է պահի ամերիկյան քաղաքական իրադրության ֆոնին․ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրամայել է ռմբակոծել Կամբոջան, իսկ ընդամենը երկու օր անց Օհայոյի ազգային գվարդիայի զորքերը Քենթի համալսարանում սպանել են չորս ուսանողի։
Այդուհետ Թոմփսոնն ու Սթեդմանը պարբերաբար համագործակցել են։ Թեև հոդվածը լայնորեն չի ընթերցվել, այն առաջինն է եղել, որտեղ կիրառվել են գոնզո լրագրության տեխնիկաները․ ոճ, որը Թոմփսոնն հետագայում օգտագործել է գրեթե բոլոր գրական ձեռնարկումներում։ Պատմության առաջին դեմքով մոլեգին սուբյեկտիվությունը, ինչպես նշվում է, եղել է ծայրահեղ հուսահատության արդյունք․ վերջնաժամկետը մոտեցել է, և նա սկսել է ամսագրին ուղարկել իր նոթատետրից պոկված էջերը։
Թոմփսոնի աշխատանքը նկարագրելու համար «Գոնզո» բառի առաջին կիրառումը վերագրվում է լրագրող Բիլ Կարդոսոյին, որը Թոմփսոնին առաջին անգամ հանդիպել է 1968 թվականի Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունները լուսաբանող լրագրողներով լի ավտոբուսում։ 1970 թվականին Կարդոսոն (որն այն ժամանակ The Boston Globe Sunday Magazine-ի խմբագիրն էր) նամակ է գրել Թոմփսոնին՝ գովաբանելով «Քենթուկիի դերբին» հոդվածը որպես բեկումնային․ «Սա է, սա զուտ Գոնզո է։ Եթե սա սկիզբն է, շարունակիր նույն ոգով»։ Սթեդմանի փոխանցմամբ՝ Թոմփսոնն անմիջապես ընդունել է բառը և ասել․ «Լավ, ուրեմն այն, ինչ ես անում եմ, Գոնզո է»[54]։ Թոմփսոնի կողմից այդ բառի առաջին տպագրված կիրառումը հայտնվել է «Ահն ու դողը Լաս Վեգասում» գրքում․ «Ազատ ձեռներեցություն։ Ամերիկյան երազանք։ Հորացիո Ալջերը, որը թմրանյութերից խելագարվել է Լաս Վեգասում։ Արա դա հիմա․ զուտ Գոնզո լրագրություն»։
«Ահն ու դողը Լաս Վեգասում»
[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրքը, որի շնորհիվ Թոմփսոնը ձեռք է բերել իր ամենամեծ համբավը, սկսվել է «Strange Rumblings in Aztlan» հոդվածի հետազոտության ժամանակ․ Rolling Stone-ի հետաքննությունը վերաբերել է 1970 թվականին մեքսիկա-ամերիկացի հեռուստալրագրող Ռուբեն Սալասարի սպանությանը։ Սալասարը սպանվել է մոտ տարածությունից գլխին արձակված արցունքաբեր գազի տարայից, որն արձակել են Լոս Անջելես շրջանի շերիֆի դեպարտամենտի սպաները Վիետնամի պատերազմի դեմ Չիկանոների ազգային մորատորիումի երթի ժամանակ։ Պատմության համար Թոմփսոնի աղբյուրներից մեկը եղել է Օսկար Զետա Ակոստան՝ ճանաչված մեքսիկա-ամերիկացի ակտիվիստ և փաստաբան։ Լոս Անջելեսի ռասայական լարված մթնոլորտում զրուցելու դժվարությունների պատճառով Թոմփսոնն ու Ակոստան որոշել են մեկնել Լաս Վեգաս և օգտվել Sports Illustrated-ի հանձնարարությունից՝ գրելու 250-բառանոց լուսանկարի մակագրություն այնտեղ անցկացվող մոտոարշավի մասին։
Այն, ինչ պետք է լիներ կարճ մակագրություն, արագորեն վերածվել է բոլորովին այլ բանի։ Թոմփսոնն սկզբում Sports Illustrated-ին է ներկայացրել 2500 բառանոց ձեռագիր, որը, ինչպես ավելի ուշ գրել է, «կտրուկ մերժվել է»։ Rolling Stone-ի հրատարակիչ Ջան Ուեններին «առաջին 20 ճղճղան էջերն այնքան են դուր եկել, որ դրանք լուրջ է ընդունել իրենց ձևաչափով և նախնական պլանավորել է հրատարակման համար, ինչն ինձ տվել է անհրաժեշտ խթան՝ աշխատանքը շարունակելու համար», — գրել է Թոմփսոնը[55]։ Ուենները, տարիներ անց նկարագրելով իր առաջին տպավորությունը, այն անվանել է «Սուր և խելահեղ»[53]։
Պատմությունը զարգացնելու համար Թոմփսոնն ու Ակոստան վերադարձել են Լաս Վեգաս՝ թմրամիջոցների դեմ պայքարի համաժողովին մասնակցելու համար։ Այդ երկու ուղևորությունները հիմք են դարձել «Ահն ու դողը Լաս Վեգասում» աշխատության համար, որը Rolling Stone-ը երկու մասով տպագրել է 1971 թվականի նոյեմբերին։ Random House-ը հաջորդ տարի հրատարակել է գրքի տարբերակը։ Այն գրվել է առաջին դեմքով՝ Ռաուլ Դյուկ անունով լրագրողի և նրա «300-ֆունտանոց սամոացի փաստաբան» Դոկտոր Գոնզոյի անունից։ Ուղևորության ընթացքում Դյուկն ու նրա ուղեկիցը (որին միշտ անվանում է «իմ փաստաբան») շեղվում են Ամերիկյան երազանքի որոնումներով՝ ունենալով «երկու պայուսակ խոտ, մեսկալինի 75 կոճակ, բարձրորակ լսդ-ի հինգ թերթիկ, կոկաինով կիսով չափ լի աղաման և բազմագույն ամֆետամինի, բարբիտուրատների, ծիծաղեցնողների ամբողջական գալակտիկա․․․ ինչպես նաև մեկ քվարտ տեկիլա, մեկ քվարտ ռոմ, մեկ արկղ բադվայզեր, մեկ փինթ մաքուր էթեր և երկու տասնյակ ամիլներ»։
1960-ականների հակամշակութային շարժման ձախողման հետ հաշտվելը վեպի հիմնական թեմաներից է, և գիրքն արժանացել է քննադատների զգալի գովասանքին։ The New York Times-ը գովաբանել է այն որպես «թմրանյութերի տասնամյակի մասին գրված լավագույն գիրքը»[56]։ «Վեգասի գիրքը», ինչպես դրան անվանել է Թոմփսոնը, լայն հաջողություն է ունեցել և նրա Գոնզո լրագրության տեխնիկան ներկայացրել է լայն հանրությանը։
«Ահն ու դողը 72-ի ընտրարշավում»
[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին Ուենները համաձայնել է Թոմփսոնին հանձնարարել Rolling Stone-ի համար լուսաբանել ԱՄՆ 1972 թվականի նախագահական ընտրությունները։ Թոմփսոնն ստացել է ամսական 1,000 դոլար վարձատրություն և ամսագրի հաշվին տուն է վարձակալել Վաշինգտոնում՝ Ռոք Կրիկ պարկի մոտ։ Նա նաև պայմանագիր է կնքել ընտրարշավի ավարտից հետո գիրք հրատարակելու վերաբերյալ, որն ավելի ուշ՝ 1973 թվականի սկզբին, լույս է տեսել «Ահն ու դողը 72-ի ընտրարշավում» խորագրով։ Նախագահական քաղաքականության մասին ինսայդերական գրքերը հանրաճանաչ են դարձել նախորդ տասնամյակում՝ սկսած Թեոդոր Հ․ Ուայթի «Նախագահի ձևավորումը» շարքից, որի առաջին հատորը լույս է տեսել 1961 թվականին, իսկ հաջորդները՝ 1965 և 1969 թվականներին։ Դրանց հաջողությունը բարձրացրել է ԱՄՆ ամենամյա նախագահական ընտրությունները լուսաբանող լրագրողների ընդհանուր հեղինակությունը, և նրանց շրջանում սովորական արտահայտություն է դարձել ասելը, թե իրենք «․․․Թեդի Ուայթ են անում», ինչը նշանակել է, որ ծրագրել են գրել իրենց սեփական ինսայդերական գիրքն ընտրարշավի մասին[15]։
Ուենները որոշել է, որ Rolling Stone-ը պետք է լուսաբանի նախագահական ընտրությունները մասամբ այն պատճառով, որ 1971 թվականին ընդունվել է ԱՄՆ Սահմանադրության 26-րդ փոփոխությունը, որը ընտրական տարիքը 21-ից իջեցրել է 18-ի՝ նրա մեծ մասամբ երիտասարդ ընթերցողների զգալի մասին անհապաղ ընտրելու իրավունք տալով։ «Մենք մտադիր էինք քաղաքականացնել մեր սերնդին և այս հուզիչ ուժը խլել հեղափոխականների կեղծ քաղաքականությունից», — իր հուշերում գրել է Ուենները Թոմփսոնի հետ համագործակցելու ծրագրի մասին[53]։

Թոմփսոնի առաջին նախընտրական հոդվածը Rolling Stone-ում հայտնվել է «Ահն ու դողը Վաշինգտոնում․ արդյո՞ք այս ուղևորությունն իսկապես անհրաժեշտ է» խորագրով 1972 թվականի հունվարի 6-ի համարում։ 14-րդ և եզրափակիչ մասը հայտնվել է նոյեմբերի 9-ի համարում՝ «Մի հարցրու, թե ում համար է ղանգը ղոջանջում․․․» հոդվածագրով[57]։
Ամբողջ տարվա ընթացքում Թոմփսոնը ճանապարհորդել է 1972 թվականի Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում պայքարող թեկնածուների հետ, որոնք հավակնել են ընդհանուր ընտրություններում մարտահրավեր նետել գործող նախագահ, հանրապետական Ռիչարդ Նիքսոնին։ Թոմփսոնի լուսաբանումը կենտրոնացել է հիմնականում Հարավային Դակոտայից սենատոր Ջորջ Մակգովերնի, Մենից սենատոր Էդմունդ Մասկիի (սկզբնական ֆավորիտը) և նախկին փոխնախագահ Հյուբերտ Համֆրիի վրա։ Թոմփսոնն աջակցել է Մակգովերնին և քննադատական հոդվածներ է գրել մրցակից ընտրարշավների մասին։
Ապրիլի 13-ի համարում՝ «Ահն ու դողը․ բանշին ճչում է Ֆլորիդայում» խորագրով, Թոմփսոնը պատմել է, թե ինչպես է ինչ-որ մեկը, ըստ երևույթին, գողացել իր մամուլի վկայականը և նախընտրական գնացքում ահաբեկել Մասկիին ու նրա աշխատակազմին։ Ավելի ուշ պարզվել է, որ միջադեպը մանրակրկիտ մշակված կատակ է եղել։ Մեկ այլ հոդվածում Թոմփսոնը տարածել է լուրեր (որոնց հեղինակն ավելի ուշ խոստովանել է, որ եղել է ինքը), թե իբր Մասկին կախվածություն է ձեռք բերել իբոգաին հոգեակտիվ թմրանյութից։ Պատմությունը վնասել է Մասկիի հեղինակությանը և դեր է խաղացել Մակգովերնին թեկնածությունը զիջելու գործում։ Մեկ այլ դեպքում նա գտել է Մակգովերնին զուգարանում՝ արձագանք ստանալու համար, երբ Այովայից սենատորը փոխել էր իր աջակցությունը Մակգովերնից օգուտ Մասկիի։
Շարքը, իսկ ավելի ուշ նաև գիրքը, գովաբանվել են քաղաքական լրագրության մեջ նոր մոտեցմամբ սահմաններ ջնջելու համար։ Գրականագետ Մորիս Դիքսթեյնը գրել է, որ Թոմփսոնն սովորել է «իր արձակ ոճով վերարտադրել ուղեղն ապշեցնող թմրանյութերի ազդեցությունը» և «գրանցել է նախագահական ընտրարշավի մանրուքներն այնպիսի արհամարհանքով ու ապշությամբ, որն այլ լրագրողներ, թերևս, նույնպես զգում են, բայց գրաքննության են ենթարկում»[58]։
Ֆրենկ Մանկևիչը՝ Մակգովերնի ընտրարշավի ղեկավարը, հաճախ այն նկարագրել է որպես 1972 թվականի ընտրարշավի «ամենաճշգրիտ և ամենաքիչ փաստացի» պատմություն։ Վառ, բայց հորինված պատմություններից մեկում Թոմփսոնը նկարագրել է, թե ինչպես է Մանկևիչը թփերի հետևից դուրս ցատկել՝ մուրճով իր վրա հարձակվելու համար։ Անտեղյակ ընթերցողի համար սկզբում կարող էր պարզ չլինել՝ Թոմփսոնի նկարագրած գործողությունը հորինվածք է, թե իրականություն, և դա, ըստ երևույթին, եղել է մտահղացման մի մասը։ Ինչպես գրել է կենսագիր Ուիլյամ Մակքինը․ «Գրել է իր սեփական հաճույքի համար, և եթե մյուսները միացել են այդ ընթացքին, դա լրիվ նորմալ էր»[15]։
Համբավը և դրա հետևանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնի լրագրողական աշխատանքը սկսել է լրջորեն տուժել 1974 թվականին Կինշասա (Զաիր) կատարած այցելությունից հետո, որտեղ պետք է լուսաբաներ «Ռամբլ ին դը Ջանգլ» ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մարտը Ջորջ Ֆորմանի և Մուհամմեդ Ալիի միջև։ Հյուրանոցում հարբած լինելու պատճառով բաց է թողել մարտը և ամսագրին հոդված չի ներկայացրել։ Ինչպես Ուեններն է նշել կինոքննադատ Ռոջեր Էբերթին 2008 թվականի «Գոնզո. Դոկտոր Հանթեր Ս. Թոմփսոնի կյանքն ու աշխատանքը» վավերագրական ֆիլմում․ «Աֆրիկայից հետո պարզապես չէր կարողանում գրել։ Չէր կարողանում ամեն ինչ իրար գլուխ հավաքել»[59]։ 1973 թվականին Թոմփսոնն առաջին անգամ փորձել է կոկաին, և տարբեր ընկերներ, ընտանիքի անդամներ ու խմբագիրներ նշել են, որ դրա ազդեցությունն իր արտադրողականության և ստեղծագործականության վրա կործանարար է եղել[25]: 3 37–339։
1975 թվականին Ուենները Թոմփսոնին ուղարկել է Վիետնամ՝ լուսաբանելու Վիետնամի պատերազմի ավարտը։ Թոմփսոնը ժամանել է Սայգոն հենց այն պահին, երբ Հարավային Վիետնամը կործանվում էր, իսկ մյուս լրագրողները հեռանում էին երկրից։ Ուենները, ըստ տեղեկությունների, չեղարկել է Թոմփսոնի բժշկական ապահովագրությունը, ինչը լարել է Թոմփսոնի հարաբերությունները Rolling Stone-ի հետ։ Շուտով նա լքել է երկիրն ու հրաժարվել հոդված ներկայացնելուց[25]: 359։ Ուենները, 2022 թվականին գրելով, հերքել է Թոմփսոնի ապահովագրությունը չեղարկելու մասին պնդումները՝ նշելով, որ Թոմփսոնը Սայգոնում իր ժամանակի մեծ մասն անցկացրել է տարհանման ծրագրերով տարված։ Թոմփսոնն ուղարկել է չավարտված հոդված, որը Ուենները նկարագրել է որպես «ուժեղ և հուսադրող, բայց ոչ էական»։ Այնուհետև առևտրային չվերթով մեկնել է Բանգկոկ, որտեղ՝ ինչպես նկարագրել է Ուենները, հանդիպել է կնոջը՝ մի քանի շաբաթ «լրիվ չվաստակած հանգստի» համար։ Թաիլանդում գտնվելու ժամանակ Թոմփսոնը պատվիրել է արտադրել դռան պղնձե ցուցանակ՝ «Rolling Stone: Գլոբալ հարաբերությունների հավաքածու։ Դոկտոր Հանթեր Ս. Թոմփսոն» գրությամբ, որի վրա պատկերված են եղել աշխարհի քարտեզն ու երկու կայծակ։ «Այսքանը», — գրել է Ուենները․ «Ոչ մի պատմություն։ Միայն այդ ցուցանակը»[53]։ Հետագայում Թոմփսոնն ավարտել է պատմությունը Սայգոնի անկման 10-ամյակի նախօրեին[25]: 359։
Rolling Stone-ի համար 1976 թվականի նախագահական ընտրարշավը լուսաբանելու և հետագայում գիրք հրատարակելու Թոմփսոնի ծրագրերը ձախողվել են, երբ Ուենները լուծարել է Straight Arrow Press-ի գրքերի հրատարակման բաժինը։ Թոմփսոնը պնդել է, որ Ուենները չեղարկել է նախագիծը՝ առանց իրեն տեղյակ պահելու[51][60]։ Իր հուշերում Ուենները պատմել է նաև այլ պատմություն․ «Խնդիրը փողը չէր․․․ Իրական խնդիրն այն էր, թե արդյոք նա ուներ բավարար կարգապահություն՝ ընտրարշավում այդքան ժամանակ անցկացնելու համար, և արդյոք այդքան ասելիք ուներ նույն թեմայի մասին»։ Այնուհետև Թոմփսոնը մեկ օր է անցկացրել Ջիմի Քարթերի հետ Ջորջիայի նահանգապետի նստավայրում և գրել 10,000-բառանոց շապիկի հոդված՝ սատարելով Քարթերին նախագահի պաշտոնում։ «Դրանից հետո մենք փաստացի Քարթերի ընտրարշավի պաշտոնական մասն էինք, և նրանք մեզ հետ վարվում էին որպես այդպիսին», — դրվագի մասին գրել է Ուենները[53]։
1970-ականների վերջից Թոմփսոնի գրական արտադրանքի մեծ մասը հայտնվել է «Գոնզոյի փաստաթղթերը» խորագրով չորս հատորանոց գրքերի շարքում։ Սկսվելով 1979 թվականի «Շնաձկան մեծ որսը» գրքով և ավարտվելով 1994 թվականի «Ավելի լավ է, քան սեքսը»-ով՝ շարքը մեծ մասամբ նախագոնզոյական շրջանի լրագրերի և ամսագրերի հազվագյուտ հոդվածների հավաքածու է, ինչպես նաև ներառում է Rolling Stone-ի գրեթե բոլոր նյութերը։
Մոտավորապես 1980 թվականից սկսած՝ Թոմփսոնն իր չափանիշներով դարձել է պակաս ակտիվ։ Վճարովի ելույթներից զատ՝ նա հիմնականում առանձնացել է Վուդի Կրիկի իր կալվածքում՝ մերժելով նախագծերն ու հանձնարարությունները կամ չավարտելով դրանք։ Նոր նյութերի բացակայությանը հակառակ՝ Ուենները Թոմփսոնին պահել է Rolling Stone-ի տիտղոսաթերթում որպես «Ազգային հարցերի բաժնի» ղեկավար, պաշտոն, որը նա զբաղեցրել է մինչև իր մահը։
1980 թվականին Թոմփսոնն ամուսնալուծվել է կնոջից՝ Սանդրա Կոնկլինից։ Նույն թվականին լույս է տեսել «Որտեղ թափառում են գոմեշները» ֆիլմը՝ Թոմփսոնի 1970-ականների սկզբի աշխատանքների ազատ էկրանավորումը, որտեղ գրողի դերը մարմնավորել է Բիլ Մյուրեյը։ Մյուրեյը հետագայում դարձել է Թոմփսոնի վստահելի ընկերներից մեկը։ Ավելի ուշ՝ նույն թվականին, Թոմփսոնը տեղափոխվել է Հավայի՝ ուսումնասիրելու և գրելու «Լոնոյի անեծքը» գիրքը, որը 1980 թվականի Հոնոլուլուի մարաթոնի մասին գոնզո ոճի պատմություն է։ Ռալֆ Սթեդմանի կողմից ճոխ իլյուստրացված աշխատանքի տարբերակն առաջին անգամ հայտնվել է Running ամսագրում 1981 թվականին՝ «Տարօրինակ բրիգադի գրոհը» խորագրով, իսկ ավելի ուշ հատվածաբար տպագրվել է Playboy-ում 1983 թվականին[61]։ Գիրքը հիասթափություն է առաջացրել, իսկ խմբագիրն այն անվանել է «անհամակարգ և անհետևողական»[62]։ Այն բացասական գրախոսականներ է ստացել, իսկ վաճառքի ցուցանիշները հիասթափեցնող են եղել[25]: 406։
1983 թվականին լուսաբանել է ԱՄՆ ներխուժումը Գրենադա, սակայն չի գրել կամ քննարկել այդ փորձառությունները մինչև 2003 թվականին «Վախի թագավորություն» գրքի հրատարակումը։ Նույն թվականին, Թերի Մաքդոնելի խնդրանքով, գրել է «Շունը զբաղեցրեց իմ տեղը» հոդվածը[63], որը Rolling Stone-ի համար հետաքննություն էր Ռոքսան Փուլիտցերի աղմկահարույց ամուսնալուծության գործի և այն մասին, ինչն անվանել է Փալմ Բիչի ապրելակերպ։ Պատմությունը ներառել է անասնապահության վերաբերյալ կասկածելի ակնարկներ։ Ուեններն այն նկարագրել է որպես Թոմփսոնի «ամենաքիչ հայտնի, բայց լավագույն աշխատանքներից մեկը»[53]։ 1985 թվականին Թոմփսոնը կանխավճար է ընդունել Playboy-ի համար «ֆեմինիստական պորնոգրաֆիայի» մասին գրելու համար[25]։417։ Որպես հետազոտության մաս՝ երեկոներն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի Mitchell Brothers O'Farrell Theatre ստրիպտիզ ակումբում։ Այդ փորձառությունը վերածվել է դեռևս չհրատարակված վեպի, որը նախնական անվանվել է «Գիշերային մենեջերը»։

Այնուհետև Թոմփսոնն ընդունել է The San Francisco Examiner-ում շաբաթական մեդիա սյունակագրի և քննադատի դերը։ Պաշտոնը կազմակերպվել է նախկին խմբագիր և Examiner-ի գործընկեր-սյունակագիր Ուորեն Հինքլի կողմից[64]։ Ինչպես նկարագրել է The Examiner-ում նրա խմբագիր Դեյվիդ Մաքքամբերը․ «Մեկ շաբաթ դա թթվով ներծծված անհեթեթություն էր՝ իրեն հատուկ հմայքով։ Հաջորդ շաբաթ դա բարձրագույն մակարդակի սուր քաղաքական վերլուծություն էր»[65]։
Այս սյունակներից շատերը հավաքվել են «Գոնզոյի թղթեր, հատոր 2. Խոզերի սերունդ. 80-ականների ամոթի և դեգրադացիայի պատմություններ» (1988) և «Գոնզոյի թղթեր, հատոր 3. Դատապարտվածների երգերը. Ամերիկյան երազանքի մահվան մասին լրացուցիչ նշումներ» (1990) գրքերում, որոնք ինքնակենսագրական հուշերի, հոդվածների և նախկինում չհրատարակված նյութերի ժողովածուներ են։
Հետագա տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի մարտին Թոմփսոնին սեքսուալ բռնության մեղադրանք է առաջադրվել, երբ պորնոգրաֆիկ ֆիլմերի նախկին ռեժիսոր Գեյլ Փալմերը պնդել է, որ իր տանը գտնվելու ժամանակ, սեքսուալ առաջարկները մերժելուց հետո, Թոմփսոնը ըմպելիք է լցրել իր վրա և սեղմել ձախ կրծքագեղձը[66]։ Ոստիկանության կողմից տան խուզարկությունից հետո, բռնության մեղադրանքի և թմրանյութերի չարաշահման ենթադրությունների հիման վրա, դատվել է հինգ ծանր հանցագործության և երեք իրավախախտման համար։ Երկու ամիս անց մեղադրանքները հանվել են[67][68]։
1990-ականների սկզբին Թոմփսոնը պնդել է, որ աշխատում է «Պոլոն իմ կյանքն է» վեպի վրա։ 1994 թվականին Rolling Stone-ում հրապարակվել է դրանից մի փոքր հատված։ Վենները դա նկարագրել է որպես «Հանթերի վերջին խոշոր գեղարվեստական աշխատանք» և նշել, որ Թոմփսոնը վատ է վերաբերվել իրեն կցված երկու օգնականների հետ[53]։ Թոմփսոնն ինքը 1996 թվականին դա նկարագրել է որպես «սեքսի մասին գիրք. գիտեք՝ սեքս, թմրանյութեր և ռոքնռոլ: Այն սեքս-թատրոնի մենեջերի մասին է, ով ստիպված է լինում փախչել և հեռանալ լեռները: Սիրահարվում է ու ավելի մեծ նեղության մեջ ընկնում, քան Սան Ֆրանցիսկոյի սեքս-թատրոնում էր»[69]։ Նախատեսված է եղել, որ վեպը Random House-ը պետք է հրատարակի 1999 թվականին, նույնիսկ հատկացվել է 0-679-40694-8, սակայն այդպես էլ չի հրատարակվել։
Թոմփսոնը շարունակել է անանուն հոդվածներ հրապարակել Rolling Stone-ում՝ 1984-2004 թվականների ընթացքում ամսագրին տրամադրելով ընդհանուր առմամբ 17 նյութ[70]։ 1992 թվականին հրապարակված «Ահն ու սարսափը Էլկոյում» գեղարվեստական ստեղծագործությունը ջերմորեն է ընդունվել և պայքարի կոչ է եղել ընդդեմ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Կլարենս Թոմասի թեկնածության։ «Թակարդում՝ պարոն Բիլի հարևանությամբ» հոդվածը հիմնականում փաստացի հաշվետվություն է եղել Լիթլ Ռոքի սթեյք-հաուսում Բիլ Քլինթոնի հետ ունեցած հարցազրույցից։ Նախորդ նախագահական ընտրությունների նման քարոզարշավի հետևից ճանապարհորդելու փոխարեն՝ Թոմփսոնը ընթացքին հետևել է մալուխային հեռուստատեսությամբ. «Ավելի լավ, քան սեքսը. քաղաքական մոլագարի խոստովանությունները» գիրքը, որը պատմում է 1992 թվականի նախագահական քարոզարշավի մասին, կազմված է Rolling Stone-ին ուղարկված արձագանքող ֆաքսերից։ 1994 թվականին ամսագիրը հրապարակել է «Նա խարդախ էր» հոդվածը՝ Ռիչարդ Նիքսոնի «խիստ քննադատական» մահախոսականը[71]։
2004 թվականի նոյեմբերին Rolling Stone-ը հրապարակել է Թոմփսոնի վերջին ամսագրային ծավալուն հոդվածը՝ «Զվարճասերները առաջնային գոտում. Ահն ու սարսափը, 2004 թվականի քարոզարշավը», որը 2004 թվականի նախագահական ընտրությունների համառոտ նկարագրությունն է եղել, որտեղ դատական գործի ելքը համեմատվել է Ռեյխստագի հրդեհի հետ, և պաշտոնապես աջակցություն է հայտնվել նախագահի թեկնածու, վաղեմի ընկեր սենատոր Ջոն Քերիին։
«Ահն ու սարսափը» վերադարձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին Modern Library-ն վերահրատարակել է «Ահն ու սարսափը Լաս Վեգասում» վեպը՝ «Տարօրինակ որոտներ Ացտլանում», «Կենտուկիի Դերբին ապականված է ու դեգրադացված» և «Ահն ու սարսափը Լաս Վեգասում գրքի կազմի տեքստը» հոդվածների հետ միասին։ Երկու տարի անց «Ահն ու սարսափը Լաս Վեգասում» ֆիլմը նոր հետաքրքրություն է առաջացրել Թոմփսոնի և նրա աշխատանքների նկատմամբ, և որպես ֆիլմի ուղեկից հրատարակվել է փափուկ կազմով տարբերակը։ Նույն թվականին հրատարակվել է նաև վաղ շրջանի «Ռոմային օրագիր» վեպը։ Այս ընթացքում լույս են տեսել նաև նամակների երկու ժողովածուներ։
Թոմփսոնի հաջորդ և նախավերջին ժողովածուն՝ «Ահի թագավորություն. Դժբախտ երեխայի զզվելի գաղտնիքները ամերիկյան դարաշրջանի վերջին օրերին», լայնորեն լուսաբանվել է որպես նրա առաջին ինքնակենսագրությունը։ Հրատարակվելով 2003 թվականին՝ այն միավորել է նոր նյութեր (ներառյալ Օ'Ֆարել թատրոնի մասին հուշերը), ընտրված թերթային ու թվային քաղվածքներ և այլ հին աշխատանքներ։
Թոմփսոնն իր լրագրողական կարիերան ավարտել է նույն կերպ, ինչպես սկսել էր՝ սպորտի մասին գրելով։ 2000 թվականից մինչև 2005 թվականին իր մահը ամենշաբաթյա սյունակ է վարել ESPN.com-ի Page 2 բաժնում՝ «Հե՜յ, Ռուբ» վերնագրով։ 2004 թվականին Simon & Schuster-ը հավաքել է առաջին մի քանի տարիների սյունակներից մի քանիսը և լույս ընծայել «Հե՜յ Ռուբ. Արյունոտ սպորտ, Բուշի դոկտրինան և հիմարության գահավիժումը» վերնագրով։
Թոմփսոնն ամուսնացել է իր օգնական Անիտա Բեյմուկի հետ 2003 թվականի ապրիլի 23-ին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի փետրվարի 20-ին, երեկոյան ժամը 5:42-ին, Կոլորադոյի Վուդի Քրիք բնակավայրի իր «ամրացված տարածքում»՝ Օուլ Ֆարմում, Թոմփսոնը մահացել է գլխին հասցրած ինքնաձիգային հրազենային վնասվածքից։ Նրա որդին՝ Խուանը, հարսը՝ Ջենիֆերը, և թոռը հանգստյան օրերին այցելության էին եկել։ Նրա կինը՝ Անիտան, ով գտնվելիս է եղել Aspen Club-ում, հեռախոսով խոսելիս է եղել նրա հետ, երբ նա լիցքավորել է զենքը։ Ըստ Aspen Daily News-ի՝ Թոմփսոնը խնդրել է նրան տուն գալ՝ օգնելու ESPN-ի իր սյունակը գրել, ապա դրել է հեռախոսափողը սեղանին։ Անիտան պատմել է, որ զենքի լիցքավորման ձայնը շփոթել է տպագրական մեքենայի ստեղների ձայնի հետ և անջատել է հեռախոսը, երբ նա կրակել է։ Վիլը՝ նրա թոռը, և Ջենիֆերը գտնվել են հարևան սենյակում, երբ լսել են կրակոցը, սակայն ձայնը շփոթել են ընկնող գրքի հետ և անմիջապես չեն ստուգել։ Խուան Թոմփսոնն է գտել հոր մարմինը։ Ըստ ոստիկանության զեկույցի և Անիտայի հեռախոսի զանգերի պատմության[72]՝ որդին շերիֆի գրասենյակ է զանգահարել կես ժամ անց, ապա դուրս է եկել բակ և երեք անգամ որսորդական հրացանից կրակել օդ՝ «հոր հիշատակը հարգելու համար»։ Ոստիկանության զեկույցում նշվել է, որ Թոմփսոնի տպագրական մեքենայի մեջ եղել է թղթի կտոր՝ «2005 թ. փետրվարի 22» ամսաթվով և մեկ բառով՝ «խորհրդատու»[73][74]։
Ալկոհոլի և կոկաինի տարիների չարաշահումը նպաստել են նրա ընկճախտի խորացմանը։ Թոմփսոնի մտերիմները մամուլին պատմել են, որ նա ճնշված է եղել և փետրվարը միշտ համարել է «մռայլ» ամիս՝ ֆուտբոլային մրցաշրջանի ավարտի և Կոլորադոյի խիստ ձմեռային եղանակի պատճառով։ Նաև մտահոգված է եղել իր տարիքով և քրոնիկ առողջական խնդիրներով, այդ թվում՝ կոնքազդրային հոդի փոխարինմամբ. նա հաճախ է փնթփնթացել. «Այս երեխան ծերանում է»[75]։
Rolling Stone-ը հրապարակել է այն, ինչ Դուգլաս Բրինքլին նկարագրել է որպես Թոմփսոնի՝ կնոջն ուղղված ինքնասպանության գրություն՝ «Ֆուտբոլային մրցաշրջանն ավարտված է» վերնագրով։ Այնտեղ ասվում էր.
| Այլևս չկան խաղեր: Այլևս չկան ռումբեր: Այլևս չկա քայլք: Այլևս չկա զվարճանք: Այլևս չկա լող: 67: Դա 50-ից 17 տարի ավել է: 17 տարի ավել, քան ինձ պետք էր կամ ուզում էի: Ձանձրալի է: Ես միշտ փնթփնթան եմ: Ոչ մի զվարճանք՝ ոչ ոքի համար: 67: Դու ագահանում ես: Քեզ քո ծեր տարիքին համապատասխան պահիր: Հանգստացիր, սա չի ցավեցնի[75]։ |
Թոմփսոնի համագործակիցն ու ընկերը՝ Ռալֆ Սթեդմանը, գրել է.
| ... Նա ինձ 25 տարի առաջ ասել էր, որ իրեն իսկապես թակարդում կզգար, եթե չիմանար, որ ցանկացած պահի կարող է ինքնասպան լինել: Չգիտեմ դա արիություն է, հիմարություն, թե ինչ, բայց դա անխուսափելի էր: Կարծում եմ՝ այն ճշմարտությունը, որ հնչում է նրա բոլոր գրվածքներում, այն է, որ նա նկատի է ունեցել այն, ինչ ասել է: Եթե դա ձեզ համար ժամանց է, դե լավ, նորմալ է: Եթե կարծում եք, որ դա ձեզ լուսավորել է, դե, դա ավելի լավ է: Եթե մտածում եք՝ արդյոք նա գնացել է Դրախտ, թե Դժոխք, վստահ եղեք, որ նա երկուսն էլ կստուգի, պարզի, թե դրանցից որն է գնացել Ռիչարդ Նիքսոնը, և կգնա այնտեղ: Նա երբեք չէր կարող տանել ձանձրույթը: Բայց այնտեղ պետք է լինի նաև ֆուտբոլ... և սիրամարգեր...[76] |
2025 թվականի սեպտեմբերին Կոլորադոյի հետաքննությունների բյուրոն հայտարարել է, որ վերանայում է գործը այն հարցադրումներից հետո, թե արդյոք Թոմփսոնի մահը իսկապես ինքնասպանություն է եղել[77]։ Այդ հետաքննությունն ավարտվել է 2026 թվականի հունվարի 23-ին, երբ իշխանությունները եզրակացրել են, որ չեն գտել ոչ մի ապացույց, որը ցույց կտար, թե Թոմփսոնը մահացել է ինքնասպանությունից տարբերվող այլ պատճառով[78]։
Հուղարկավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի օգոստոսի 20-ին Օուլ Ֆարմում տեղի ունեցած մասնավոր հուղարկավորության ժամանակ Թոմփսոնի մոխիրը կրակել են թնդանոթից։ Սա ուղեկցվել է կարմիր, սպիտակ, կապույտ և կանաչ հրավառությամբ՝ Նորման Գրինբաումի «Երկնային ոգի» և Բոբ Դիլանի «Պարոն Դափհարված» երգերի հնչյուններիներքո[79]։ Թնդանոթը տեղադրված է եղել 47 մետր բարձրությամբ աշտարակի վրա, որն ունեցել է երկու բթամատով բռունցքի ձև՝ պեյոտի կոճակ սեղմած. խորհրդանիշ, որն առաջին անգամ օգտագործվել է 1970 թվականին Կոլորադոյի Փիթկին շրջանի շերիֆի պաշտոնի համար նրա քարոզարշավում։ Հուշարձանի նախագիծն ի սկզբանե գծագրել են Թոմփսոնը և Սթեդմանը, և այն ցուցադրվել է BBC-ի Omnibus ծրագրի շրջանակներում՝ «Ահն ու սարսափը Գոնզոտեսիլքում» վերնագրով (1978): Այն ներառված է որպես հատուկ նյութ «Ահն ու սարսափը Լաս Վեգասում» ֆիլմի 2004 թվականի Criterion Collection DVD թողարկման երկրորդ սկավառակի վրա։
Նրա այրու՝ Անիտայի համաձայն՝ 3 միլիոն դոլար արժողությամբ հուղարկավորությունը ֆինանսավորել է դերասան Ջոնի Դեփը, որը Թոմփսոնի մտերիմ ընկերն է եղել։ Դեփը Associated Press-ին ասել է. «Փորձում եմ ինքս ինձ համոզել, որ իմ արարքով կկատարվի նրա վերջին ցանկությունը: Ես պարզապես ուզում եմ իմ ընկերոջը ճանապարհել այնպես, ինչպես նա է ցանկացել հեռանալ»[79]։ Մասնակցել է մոտ 280 մարդ, այդ թվում՝ Սթեդմանը, ԱՄՆ սենատորներ Ջոն Քերին և Ջորջ Մաքգովերնը[80], 60 Minutes-ի թղթակիցներ Էդ Բրեդլին և Չարլի Ռոուզը, դերասաններ Ջեք Նիկոլսոնը, Ջոն Քյուսաքը, Բիլ Մյուրեյը, Բենիսիո դել Տորոն, Շոն Փենը և Ջոշ Հարթնեթը, ֆիլմերի քննադատ Ա. Օ. Սքոթը և երաժիշտներ Լայլ Լովեթը, Ջոն Օութսը, Ջիմի Բաֆեթը և Դեյվիդ Ամրամը։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրելաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնին հաճախ համարում են գոնզո լրագրության հիմնադիրը՝ գրելաոճ, որը ջնջում է գեղարվեստականի և ոչ գեղարվեստականի միջև եղած սահմանները։ Նրա աշխատանքը և ոճը համարվում են 1960-ականների և 1970-ականների Նոր լրագրություն գրական շարժման կարևոր մաս, որը փորձում էր ազատվել այն ժամանակվա հիմնական լրատվամիջոցների զուտ օբյեկտիվ ոճից։ Թոմփսոնը գրեթե միշտ գրել է առաջին դեմքով՝ լայնորեն օգտագործելով իր սեփական փորձն ու էմոցիաները՝ գունավորելու այն «պատմությունը», որին փորձում էր հետևել։
Չնայած նրան, որ ինքն անձամբ իր աշխատանքը նկարագրել է որպես «Գոնզո», հետագա հետազոտողներին է մնացել ձևակերպել, թե իրականում ինչ է նշանակում այդ արտահայտությունը։ Թեև Թոմփսոնի մոտեցումն ակնհայտորեն ներառում էր պատմվածքի իրադարձություններին որպես մասնակից ներգրավվելը, այն նաև ներառում էր հորինված, փոխաբերական տարրեր ավելացնելը՝ դրանով իսկ անտեղյակ ընթերցողի համար ստեղծելով փաստերի և հորինվածքի շփոթեցնող համադրություն, որն աչքի էր ընկնում դրանց միջև դիտավորյալ ջնջված սահմաններով։ Թոմփսոնը 1974 թվականին Playboy-ին տված հարցազրույցում ինքն է անդրադարձել այդ հարցին՝ ասելով. «Ի տարբերություն Թոմ Վուլֆի կամ Գեյ Թալեզեի, եu գրեթե երբեք չեմ փորձում վերականգնել պատմությունը: Նրանք երկուսն էլ ինձանից շատ ավելի լավ լրագրողներ են, բայց դե, եu ինձ լրագրող չեմ համարում»: Վուլֆը հետագայում Թոմփսոնի ոճը նկարագրել է որպես «... մասամբ լրագրություն և մասամբ անձնական հուշեր՝ խառնված վայրի հնարամտության և էլ ավելի վայրի հռետորաբանության հետ»[81]։ Կամ ինչպես Թոմփսոնի և Վուլֆի ոճերի տարբերությունների նկարագրություններից մեկում մանրամասնվում է. «Մինչ Թոմ Վուլֆը տիրապետում էր պատին նստած ճանճ լինելու տեխնիկային, Թոմփսոնը տիրապետում էր ճանճը քսուքի մեջ գցելու արվեստին»[82]։
Թոմփսոնի ամենահայտնի և բարձր գնահատված աշխատանքների մեծ մասը հայտնվել է Rolling Stone ամսագրի էջերում։ Հրատարակիչ Յան Վեններն ասել է, որ Թոմփսոնը «Rolling Stone-ի ԴՆԹ-ի մեջ է եղել»[53]։ Ջո Էսթերհասի և Դևիդ Ֆելթոնի հետ մեկտեղ Թոմփսոնը մեծ դեր է ունեցել ամսագրի ուղղվածությունը երաժշտական քննադատության սահմաններից դուրս ընդլայնելու գործում. իրոք, Թոմփսոնն այդ դարաշրջանի միակ հաստիքային գրողն է եղել, ով երբևէ երաժշտական հոդված չի տրամադրել ամսագրին։ Այնուամենայնիվ, նրա հոդվածները միշտ լի են եղել փոփ-երաժշտության բազմաթիվ հղումներով՝ Հաուլին Վուլֆից մինչև Լու Ռիդ։ Ուր էլ գնալիս լինելով վաղ շրջանի ֆաքսի ապարատներով զինված՝ հայտնի է դարձել նրանով, որ ամսագրի Սան Ֆրանցիսկոյի գրասենյակներ է ուղարկել երբեմն անընթեռնելի նյութեր հենց այն պահին, երբ համարը պատրաստվում էր տպագրության։
Վեններն ասել է, որ Թոմփսոնը հակված է եղել աշխատել «էներգիայի երկար պորթկումներով՝ արթուն մնալով մինչև լուսաբաց, կամ շատ հաճախ՝ երկու լուսաբաց»։ Նա նշել է, որ աշխատանքը ավարտելիս Թոմփսոնին ճիշտ ուղու վրա պահելը պահանջում էր «...ընկերակցություն, կամ այն, ինչ խմբագիրներն անվանում են ձեռք բռնել, բայց Հանթերի դեպքում դա ավելի նման էր նրա պատերազմում կրտսեր սպա լինելուն: Նա պահանջում էր իր կենցաղային հարմարությունները, ինչը նշանակում էր ճիշտ տպագրական մեքենա և որոշակի գույնի թուղթ, վայրի հնդկահավ, ճիշտ թմրանյութեր և համապատասխան երաժշտություն»[53]։
Ռոբերտ Լավը՝ Rolling Stone-ում Թոմփսոնի 23 տարվա խմբագիրը, Columbia Journalism Review-ում գրել է, որ «փաստի և ֆանտազիայի միջև սահմանագիծը հազվադեպ է ջնջվել, և մենք միշտ չէ, որ օգտագործել ենք շեղագիր կամ որևէ այլ տպագրական ձև՝ ցույց տալու համար շեղումը դեպի ֆանտաստիկան: Բայց եթե տեսարանում եղել են կենդանի, նույնականացվող մարդիկ, մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկել... Հանթերը բազմաթիվ ականավոր դեմոկրատների մտերիմ ընկերն էր, 10 կամ ավելի նախագահական քարոզարշավների վետերան, որոնք նա լուսաբանել է, ուստի կասկածի դեպքում մենք զանգահարում էինք մամուլի քարտուղարին: «Մարդիկ կհավատան քաղաքական գործիչների կամ Վաշինգտոնի մասին գրեթե ցանկացած աղավաղված պատմության»,— մի անգամ ասել է նա, և նա ճիշտ էր»[83]։
Թոմփսոնի աշխատանքում փաստի և հորինվածքի միջև սահմանը տարբերակելը գործնական խնդիր է առաջացրել խմբագիրների և փաստերը ստուգողների համար։ Լավը Թոմփսոնի աշխատանքների փաստերի ստուգումն անվանել է «հրատարակչական աշխարհում երբևէ ստեղծված ամենանախապաշարմունքային զբաղմունքներից մեկը», իսկ «առաջին անգամ փորձողի համար... ճանապարհորդություն լրագրողական ծիծաղի տան միջով, որտեղ չգիտեիր՝ ինչն է իրական և ինչը՝ ոչ: Գիտեիր, որ ավելի լավ է բավականաչափ բան իմանաս քննարկվող թեմայի մասին, որպեսզի իմանաս, թե երբ է սկսվում իմպրովիզացիան և ավարտվում իրականությունը: Հանթերը կառչած էր թվերից, այնպիսի մանրամասներից, ինչպիսիք են ընդհանուր քաշը և մոդելի համարները, երգի տեքստերն ու տրամաչափը, և այստեղ կեղծիքներ չէին անցնում»[83]։
Կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնը հաճախ է օգտագործել գեղարվեստականի և փաստերի համադրությունը նաև իր գրվածքներում իրեն մարմնավորելիս՝ երբեմն օգտագործելով Ռաուլ Դյուկ անունը որպես հեղինակի փոխարինող, ում սովորաբար նկարագրել է որպես անսիրտ, անկանխատեսելի, ինքնակործանարար լրագրողի, ով անընդհատ խմում է և հալյուցինոգեններ ընդունում։ 1980-ականների սկզբին Վենները Թոմփսոնի հետ խոսել է նրա ալկոհոլիզմի և կոկաինային կախվածության մասին և առաջարկել վճարել թմրամոլության բուժման համար։ «Հանթերը քաղաքավարի էր և հաստատակամ»,— 2022 թվականին գրել է Վենները։ «Նա մտածել էր այդ մասին և չէր զգում, որ կարող է կամ կփոխվի: Նա զգում էր, որ իր թմրանյութերի չարաշահումը իր տաղանդի բանալին էր: Նա ասում էր, որ եթե թմրանյութեր չօգտագործեր, կունենար հաշվապահի մտածողություն: Չարաշահումն արդեն իր ազդեցությունն էր թողնում նրա տաղանդի վրա... Արդեն չափազանց ուշ էր, և նա դա գիտեր»[53]։
1960-ականների վերջին Թոմփսոնը ձեռք է բերել Նոր Ճշմարտության Եկեղեցու «Դոկտորի» կոչում[84][85]։
Մի շարք քննադատներ նշել են, որ տարիքի հետ Թոմփսոնին իր գրական կերպարից տարբերակող սահմանն ավելի ու ավելի է ջնջվել[86][87][88]։ Թոմփսոնը 1978 թվականին BBC-ին տված հարցազրույցում ընդունել է, որ երբեմն ճնշում է զգացել՝ իր ստեղծած հորինված կերպարին համապատասխանելու համար, հավելելով. «Ես երբեք վստահ չեմ, թե մարդիկ ում են ակնկալում տեսնել իմ մեջ: Շատ հաճախ դրանք հակասում են միմյանց... Ես սովորական կյանքով եմ ապրում, իսկ իմ կողքին կա այս առասպելը, որն աճում է, սնկի պես տարածվում ու ավելի ու ավելի աղավաղվում: Երբ ինձ հրավիրում են, ասենք, ելույթ ունենալու համալսարաններում, ես վստահ չեմ՝ նրանք Դյուկին են հրավիրում, թե Թոմփսոնին: Չգիտեմ՝ ով լինեմ»[89]։
Թոմփսոնի գրելաոճն ու արտասովոր կերպարը նրան պաշտամունքային հետևորդներ են ապահովել ինչպես գրական, այնպես էլ թմրանյութեր օգտագործողների շրջանակներում, իսկ նրա պաշտամունքային կարգավիճակն ավելի է ընդլայնվել այն բանից հետո, երբ նրա կերպարը երեք անգամ մարմնավորվել է գեղարվեստական ֆիլմերում: Հետևաբար, ինչպես նրա գրելաոճը, այնպես էլ կերպարը լայնորեն ընդօրինակվել են, իսկ արտաքինը նույնիսկ հանրահայտ կոստյումի ընտրություն է դարձել Հելոուինի համար[90]։
Քաղաքական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնը հրազենի և պայթուցիկ նյութերի սիրահար է եղել (իր գրվածքներում և կյանքում) և ունեցել է ատրճանակների, հրացանների, որսորդական հրացանների և տարբեր ավտոմատ ու կիսաավտոմատ զենքերի մեծ հավաքածու, ինչպես նաև գազային ամբոխի վերահսկման բազմաթիվ միջոցներ ու ընտանեկան պատրաստման սարքեր։ Նա զենք կրելու իրավունքի և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի կողմնակից է եղել[91]։ Լինելով ԱՄՆ Ազգային հրացանային ասոցիացիայի անդամ[92]՝ Թոմփսոնը հանդես է եկել նաև որպես «Չորրորդ փոփոխության հիմնադրամի» համահիմնադիր։ Այս կազմակերպությունը զոհերին աջակցում է անհիմն խուզարկությունից և առգրավումից պաշտպանվելու գործում[93]։
Չորրորդ փոփոխության հիմնադրամում նրա աշխատանքի մի մասը կենտրոնացած է եղել Լիզլ Աումանին աջակցելու վրա, ով Կոլորադոյում 1997 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման ոստիկանության սպա Բրյուս ՎանդերՋագտի մահվան հետ կապված ծանր հանցագործության մեղադրանքով՝ չնայած հակասական ցուցմունքներին և կասկածելի ապացույցներին[94]։ Թոմփսոնը կազմակերպել է հանրահավաքներ, տրամադրել է իրավական աջակցություն և համահեղինակել է հոդված Vanity Fair-ի 2004 թվականի հունիսյան համարում, որտեղ ներկայացվել է դեպքը։ Կոլորադոյի Գերագույն դատարանը ի վերջո բեկանել է Աումանի դատավճիռը 2005 թվականի մարտին՝ Թոմփսոնի մահից կարճ ժամանակ անց, և Աումանն այժմ ազատության մեջ է։ Աումանի աջակիցները պնդում են, որ Թոմփսոնի աջակցությունն ու լուսաբանումը հանգեցրել են հաջող բողոքարկմանը[95]։
Թոմփսոնը նաև թմրանյութերի օրինականացման ջերմ կողմնակից է եղել և հայտնի է դարձել թմրանյութերի իր անձնական օգտագործման մանրամասն նկարագրություններով։ Եղել է Մարիխուանայի օրենքների բարեփոխման ազգային կազմակերպության վաղ աջակիցներից և ավելի քան 30 տարի՝ մինչև իր մահը, ծառայել է խմբի խորհրդատվական խորհրդում[96]։ 1997 թվականին հարցազրույց վերցնողին ասել է, որ թմրանյութերը պետք է «լիովին օրինականացվեն: Դա կարող է մի փոքր դժվար լինել որոշ մարդկանց համար որոշ ժամանակ, բայց կարծում եմ՝ դա թմրանյութերի դեմ պայքարի միակ ճանապարհն է: Նայեք Չոր օրենքին. այն միայն հարստացրեց բազմաթիվ հանցագործների»[69]։
1965 թվականին իր ընկեր Փոլ Սեմոնինին ուղղված նամակում Թոմփսոնը բացատրել է իր համակրանքը Աշխարհի արդյունաբերական բանվորների նկատմամբ. «Վերջին ամիսներին ես որոշակի զգացմունքներ եմ տածում Ջո Հիլի և Wobbly խմբի նկատմամբ, որոնք, եթե ոչ ավելին, ճիշտ գաղափար ունեին: Բայց ոչ ճիշտ մեխանիզմներ: Կարծում եմ՝ IWW-ն թերևս վերջին մարդկային հայեցակարգն էր ամերիկյան քաղաքականության մեջ»[26]։509։ Սեմոնինին ուղղված մեկ այլ նամակում Թոմփսոնը գրել է, որ համաձայն է Կարլ Մարքսի հետ և նրան համեմատել է Թոմաս Ջեֆերսոնի հետ[26]։493։ Ուիլյամ Քենեդիին ուղղված նամակում Թոմփսոնը վստահեցրել է, որ «ազատ ձեռնարկատիրական համակարգը սկսում է դիտարկել որպես մարդկային վայրագության պատմության մեջ ամենամեծ չարիքը»[26]։456։ «Նախաճաշ Հանթերի հետ» փաստագրական ֆիլմում Թոմփսոնը մի քանի տեսարաններում երևում է Չե Գևարայի տարբեր շապիկներով։ Բացի այդ, դերասան և ընկեր Բենիսիո դել Տորոն նշել է, որ Թոմփսոնն իր խոհանոցում պահում էր Չեի «մեծ» նկարը[97]։ Թոմփսոնը գրել է աֆրոամերիկացիների իրավունքների և քաղաքացիական իրավունքների շարժման աջակցության համար[55]։43-51։ Նա խիստ քննադատել է ամերիկյան հասարակության մեջ այն բանի գերիշխանությունը, որն անվանել է «սպիտակամորթների իշխանության կառույցներ»[55]44-50։
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Թոմփսոնը կասկածամտություն է հայտնել հարձակումների պատասխանատուների վերաբերյալ պաշտոնական պատմության նկատմամբ: Մի շարք հարցազրույցներում ենթադրել է, որ դրանք իրականացվել են ԱՄՆ կառավարության կողմից կամ նրա աջակցությամբ, թեև պատրաստակամորեն ընդունել է, որ իր թեորիան ապացուցելու ոչ մի միջոց չունի[98]:
2004 թվականին Թոմփսոնը գրել է. «Ռիչարդ Նիքսոնը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ էր, և ես արհամարհում էի այն ամենը, ինչ նա ներկայացնում էր, բայց եթե նա այս տարի նախագահի պաշտոնի համար պայքարեր Բուշ-Չեյնի չարագործ խմբավորման դեմ, ես հաճույքով ձայնս կտայի նրան»[99]:
Կրթաթոշակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմփսոնի այրին հիմնել է երկու կրթաթոշակային հիմնադրամ՝ Կոլումբիայի համալսարանի Ընդհանուր հետազոտությունների դպրոցում՝ ԱՄՆ ռազմական վետերանների համար, և Կենտուկիի համալսարանում՝ լրագրության ուսանողների համար[24][100][101][102]:
Կոլորադոյի NORML-ը ստեղծել է Հանթեր Ս. Թոմփսոնի անվան կրթաթոշակ, որը հոգում է փաստաբանի կամ իրավաբանական ֆակուլտետի ուսանողի բոլոր ծախսերը՝ Ասպենում ամեն տարի հունիսի առաջին օրերին անցկացվող NORML իրավական կոմիտեի համաժողովին մասնակցելու համար: Լռելյայն աճուրդից ստացված միջոցները որոշ տարիների ընթացքում բավարարել են երկու հաղթողի ծախսերը հոգալու համար: Հաղթողներից շատերը հետագայում դարձել են կանաբիսի ոլորտի կարևոր փաստաբաններ նահանգային և ազգային մակարդակներում:
Մրցանակներ, գովասանագրեր և հարգանքի տուրք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականի դեկտեմբերին անցկացված մեծարման արարողության ժամանակ Կենտուկի նահանգի նահանգապետի կողմից արժանացել է «Կենտուկիի գնդապետ» պատվավոր կոչմանը, որտեղ նաև ստացել է Լուիսվիլ քաղաքի բանալիները[103]:
- «Դունսբերի» երգիծական կոմիքսի Քեռի Դյուկ կերպարը սկզբում ստեղծվել է որպես Թոմփսոնի ալտեր էգո Ռաուլ Դյուկի ուղղակի երգիծական նմանակում: Թեև ժամանակի ընթացքում ձևափոխվել է՝ ձեռք բերելով իր սեփական պատմությունն ու գծերը, նրա հիմնական կերպարը՝ որպես թմրանյութեր և զենք սիրող խարդախ, ակնհայտորեն արմատավորված է Թոմփսոնի Դյուկի մեջ: Չնայած այս կերպարը սկզբում մեծապես զայրացրել է Թոմփսոնին, հետագայում նա նշել է, որ «դա այլևս ինձ չի անհանգստացնում»[104]:
- Գրող Թոմ Վուլֆը Թոմփսոնին անվանել է 20-րդ դարի ամերիկացի ամենամեծ երգիծական գրողը[81]:
- Թոմփսոնը հայտնվել է Rolling Stone ամսագրի 1000-րդ համարի շապիկին (2006 թվականի մայիսի 18 – հունիսի 1)՝ պատկերված լինելով որպես սատանա, որը կիթառ է նվագում «Rolling» բառի երկու «L» տառերի կողքին: Շապիկին հայտնվել է նաև Ջոնի Դեփը[105]:
- Էրիկ Ս. Շոաֆը Կալիֆոռնիայի Սանտա Կրուզի համալսարանին է նվիրաբերել Թոմփսոնի կյանքին և կարիերային վերաբերող շուրջ 800 անուն նյութերից կազմված հավաքածու[106]: Շոաֆը նաև հրատարակել է «Գոնզոլոգիա. Հանթեր Թոմփսոնի մատենագիտությունը» նկարագրական մատենագիտությունը, որը ներառում է Թոմփսոնի աշխատությունների ավելի քան 1000 գրանցում, տպագրության մեջ նախկինում երբևէ չվավերագրված բազմաթիվ հայտնվելու դեպքեր, հարյուրավոր կենսագրական ակնարկներ, նրա հիմնական ստեղծագործությունների ամբողջական նկարագրություններ, Ուիլյամ Մաքքինի առաջաբանը և լուսանկարների հատված՝ հազվագյուտ ու բացառիկ նմուշներով[107]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 GeneaStar
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #119232162 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 3 https://lccn.loc.gov/n50008356
- ↑ Fakazis, Liz. «New Journalism». Britannica. Արխիվացված օրիգինալից May 26, 2025-ին. Վերցված է December 14, 2024-ին.
- ↑ «Obituary: Hunter S Thompson». BBC News. February 21, 2005. Արխիվացված օրիգինալից August 25, 2017-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «Hunter S Thompson: in his own words». The Guardian. February 21, 2005. Արխիվացված օրիգինալից August 23, 2021-ին. Վերցված է August 23, 2021-ին.
- ↑ Kunzru, Hari (October 15, 1998). «Hari Kunzru reviews 'The Rum Diary' by Hunter S. Thompson and 'The Proud Highway' by Hunter S. Thompson, edited by Douglas Brinkley · LRB 15 October 1998». London Review of Books. Lrb.co.uk. էջեր 33–34. Արխիվացված օրիգինալից July 5, 2017-ին. Վերցված է October 11, 2012-ին.
- ↑ Reitwiesner, William Addams. «Ancestry of Hunter Thompson». Արխիվացված օրիգինալից August 3, 2020-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- 1 2 3 4 5 6 Whitmer, Peter O. (1993). When The Going Gets Weird: The Twisted Life and Times of Hunter S. Thompson (First ed.). Hyperion. էջեր 23–27. ISBN 1-56282-856-8.
- ↑ Lezard, Nicholas (October 11, 1997). «An outlaw comes home». The Guardian.
- 1 2 3 4 5 6 7 McKeen, William (2008). Outlaw Journalist: The Life and Times of Hunter S. Thompson. New York: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-06192-5. Վերցված է February 18, 2026-ին.
- ↑ Eblen, Tom. «For sale: Hunter S. Thompson's childhood home – bullet holes, Gates of Hell not included». The Bluegrass and Beyond. Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «Books by Hunter S. Thompson – biography and notes». Biblio.com. Արխիվացված օրիգինալից August 24, 2013-ին. Վերցված է July 30, 2010-ին.
- ↑ «Sue Grafton». carnegiecenterlex.org. Արխիվացված օրիգինալից April 19, 2024-ին. Վերցված է September 14, 2024-ին.
- ↑ Wenner, Jann; Seymour, Corey (September 4, 2008). Gonzo: The Life Of Hunter S. Thompson. Little, Brown and Company. ISBN 978-0-7481-0849-7. Արխիվացված օրիգինալից January 27, 2024-ին. Վերցված է October 2, 2020-ին. Chapter 1, section by Lou Ann Iler.
- 1 2 Homberger, Eric (February 22, 2005). «Obituary: Hunter S. Thompson: Colourful chronicler of American life whose 'gonzo' journalism contrived to put him always at the centre of the action». The Guardian. Արխիվացված օրիգինալից November 30, 2016-ին. Վերցված է December 11, 2016-ին.
- ↑ «Thompson, Hunter S.». American National Biography Online. Արխիվացված օրիգինալից May 7, 2017-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Perry, Paul (2004). Fear and Loathing: The Strange and Terrible Saga of Hunter S. Thompson (2 ed.). Da Capo Press. էջ 28. ISBN 1-56025-605-2.
- ↑ Thompson, Hunter S. (2002). Songs of the Doomed (Reprint ed.). Simon & Schuster. էջեր 29–32. ISBN 0-7432-4099-5.
- 1 2 «Columbia University scholarship for veterans to be named for Hunter S. Thompson, says wife». aspentimes.com. July 18, 2016. Արխիվացված օրիգինալից June 22, 2020-ին. Վերցված է June 19, 2020-ին.
- 1 2 3 4 5 6 7 Wills, David S. (2021). High White Notes: The Rise and Fall of Gonzo Journalism. Edinburgh: Beatdom Books. ISBN 978-0-9934099-8-1. Արխիվացված օրիգինալից February 19, 2026-ին. Վերցված է February 18, 2016-ին.
- 1 2 3 4 Thompson, Hunter S. (1997). Brinkley, Douglas (ed.). The Proud Highway: Saga of a Desperate Southern Gentleman, 1955–1967 (1st ed.). Villard. ISBN 9780679406952. Վերցված է February 19, 2026-ին.
- ↑ «Hunter S. Thompson: 'Proud Highway' (audio)». NPR. August 7, 1997. Արխիվացված օրիգինալից October 4, 2013-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «William Kennedy Biography». Արխիվացված օրիգինալից February 8, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Perry, Paul (1992). Fear and Loathing: The Strange and Terrible Saga of Hunter S. Thompson (First Trade Paperback Printing 1993 ed.). Thunder's Mouth Press. էջեր 59–61. ISBN 1-56025-065-8.
- ↑ Kevin, Brian. «Before Gonzo: Hunter S. Thompson's Early, Underrated Journalism Career». The Atlantic. Արխիվացված օրիգինալից October 6, 2017-ին. Վերցված է October 6, 2017-ին.
- ↑ «Author Bio for Stories I Tell Myself». Penguin Random House. Արխիվացված օրիգինալից April 12, 2023-ին. Վերցված է April 12, 2023-ին. «JUAN F. THOMPSON was born in 1964 outside of San Francisco, California, and grew up in Woody Creek, Colorado.»
- ↑ Parker, James (November 10, 2019). «Hunter S. Thompson's Letters to His Enemies». The Atlantic. Արխիվացված օրիգինալից April 6, 2023-ին. Վերցված է April 6, 2023-ին.
- ↑ Brinkley, Douglas (March 10, 2005). «The Final Days at Owl Farm». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից October 18, 2007-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Denevi, Timothy (2018). Freak Kingdom: Hunter S. Thompson's Manic Ten-Year Crusade Against American Fascism. New York: PublicAffairs. ISBN 978-1-5417-6795-9.
- ↑ Thompson, Hunter S. (2000). «TO TOM WOLFE (intro)». In Brinkley, Douglas (ed.). Fear and Loathing in America: The Brutal Odyssey of an Outlaw Journalist, 1968–1976 (1st ed.). Simon & Schuster. էջ 43. ISBN 0-684-87315-X.
- ↑ Louison, Cole. «This is skag folks, pure skag: Hunter Thompson». Buzzsaw Haircut. Ithaca.edu. Արխիվացված է օրիգինալից September 3, 2006-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Joseph, Jennifer (December 22, 2018). «The Haight-Ashbury's History and Heyday: How the 'Ground Zero of Hippiedom' Happened». The Battery. Արխիվացված օրիգինալից November 12, 2020-ին. Վերցված է August 15, 2020-ին.
- ↑ «On the Wild Side». archive.nytimes.com. Արխիվացված օրիգինալից September 1, 2021-ին. Վերցված է September 1, 2021-ին.
- ↑ «The Night Hunter S. Thompson Got Stomped by Hells Angels». OZY. January 12, 2017. Արխիվացված օրիգինալից September 1, 2021-ին. Վերցված է September 1, 2021-ին.
- ↑ «RetroBites: Hunter S. Thompson & Hell's Angels (1967)». Youtube. CBC. July 7, 2010. Արխիվացված է օրիգինալից October 29, 2021-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Fremont-Smith, Eliot (February 23, 1967), "Books of The Times; Motorcycle Misfits—Fiction and Fact". The New York Times, p. 33.
- ↑ «Hunter S. Thompson | American journalist». Encyclopedia Britannica. Արխիվացված օրիգինալից October 6, 2017-ին. Վերցված է October 6, 2017-ին.
- ↑ Thompson, Hunter S. (May 14, 1967). «The Hashbury is the Capital of the Hippies». The New York Times Magazine. էջ 29.
- ↑ Thompson, Hunter S. (2006). Fear and Loathing in America: The Brutal Odyssey of an Outlaw Journalist (Paperback ed.). Simon & Schuster. էջ 784. ISBN 978-0-684-87316-9.
- ↑ Perry, Paul (2009). Fear and Loathing: The Strange and Terrible Saga of Hunter S. Thompson. London: Plexus. էջեր 115. ISBN 978-0-85965-429-6.
- ↑ Perry, Kevin EG (July 12, 2019). «My gonzo night at Hunter S Thompson's cabin». The Guardian. Արխիվացված օրիգինալից April 29, 2023-ին. Վերցված է February 17, 2026-ին.
- ↑ "Writers and Editors War Tax Protest", New York Post, January 30, 1968.
- ↑ Thompson, Hunter S. (2001). Fear and Loathing in America:The Brutal Odyssey of an Outlaw Journalist (2nd ed.). Simon & Schuster. էջ 784. ISBN 978-0-684-87316-9.
- ↑ Richardson, Peter (2022). Savage Journey: Hunter S. Thompson and the Weird Road to Gonzo. Berkeley: University of California Press. ISBN 9780520304925. Արխիվացված օրիգինալից April 2, 2023-ին. Վերցված է February 18, 2026-ին.
- ↑ Gilbert, Sophie (June 26, 2014). «When Hunter S. Thompson Ran for Sheriff of Aspen». The Atlantic. Արխիվացված օրիգինալից March 26, 2018-ին. Վերցված է March 25, 2018-ին.
- 1 2 Anson, Robert Sam (December 10, 1976), «Rolling Stone, Part 2; Hunter Thompson Meets Fear and Loathing Face to Face», New Times, Արխիվացված օրիգինալից October 11, 2011-ին, Վերցված է September 12, 2006-ին – via The Great Thompson Hunt
- ↑ Hunter S. Thompson (2003), Kingdom of Fear, Simon & Schuster, p. 95.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Wenner, Jann (2022). Like A Rolling Stone: A Memoir (1st ed.). Little, Brown and Company. ISBN 9780316415194.
- ↑ Martin, Douglas (March 16, 2006). «Bill Cardoso, 68, Editor Who Coined 'Gonzo', Is Dead». The New York Times. Արխիվացված օրիգինալից May 23, 2013-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- 1 2 3 Thompson, Hunter S. (1979). The Great Shark Hunt: Strange Tales from a Strange Time (1st ed.). Summit Books. ISBN 0-671-40046-0. Վերցված է February 19, 2026-ին.
- ↑ Woods, Crawford (July 23, 1972). «Fear and Loathing in Las Vegas». The New York Times. Արխիվացված օրիգինալից April 3, 2013-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Dundon, Kate (2019). «Guide to the Eric C. Shoaf Collection on Hunter S. Thompson». Online Archive of California. University of California, Santa Cruz. Արխիվացված օրիգինալից April 13, 2023-ին. Վերցված է April 13, 2023-ին.
- ↑ Dickstein, Morris (1977). Gates of Eden: American Culture in the Sixties. New York: Basic Books. ISBN 978-0465026319. Արխիվացված օրիգինալից October 15, 2023-ին. Վերցված է April 13, 2023-ին.
- ↑ «Gonzo: The Life and Work of Dr. Hunter S. Thompson». Արխիվացված օրիգինալից April 7, 2014-ին. Վերցված է April 4, 2014-ին.
- ↑ Thompson, Hunter S. (December 13, 2000). Fear and Loathing in America: The Brutal Odyssey of an Outlaw Journalist (1968–1976). Simon & Schuster. ISBN 978-0684873152.
- ↑ The Great Thompson Hunt — Books — The Curse of Lono. Gonzo.org. Արխիվացված օրիգինալից June 4, 2009-ին. Վերցված է July 13, 2009-ին.
- ↑ Whitmer, Peter O. (1993). When the Going Gets Weird. New York: Hyperion. էջեր 260.
- ↑ Thompson, Hunter S. (July 21, 1983). «Hunter S. Thompson: A Dog Took My Place». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից December 12, 2022-ին. Վերցված է December 12, 2022-ին.
- ↑ Schevitz, Terry (February 5, 2005). S. THOMPSON-1937-2005-Original-gonzo-2728840.php «HUNTER S. THOMPSON: 1937–2005 / Original gonzo journalist kills self at age 67 / 'Fear and Loathing' author, ex-columnist for S.F. Examiner dies of gunshot wound». The San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից October 25, 2012-ին. Վերցված է June 1, 2018-ին.
{{cite web}}: Check|url=value (օգնություն) - ↑ Nybergh, Thomas (February 9, 2015). «Stuck in Bat Country: The roller coaster career of Hunter S. Thompson». WhizzPast. Արխիվացված օրիգինալից October 9, 2023-ին. Վերցված է September 23, 2023-ին.
- ↑ Morain, Dan (April 23, 1990). «Gonzo Time: Hunter Thompson, Facing Drug, Sexual Assault Charges, Claims He's the Victim of 'Witch Hunt'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից May 31, 2022-ին. Վերցված է May 31, 2022-ին.
- ↑ «Victory for Hunter Thompson». The New York Times. May 31, 1990. Արխիվացված օրիգինալից April 12, 2020-ին. Վերցված է February 19, 2026-ին.
- ↑ «Hunter Thompson beats rap; 'Gonzo' writer revels in drug-sex-dynamite win». The Arizona Republic. Associated Press. May 31, 1990. էջ A6. Վերցված է February 18, 2026-ին – via Newspapers.com.
- 1 2 T., Marlene. «Transcript of Hunter S. Thompson Interview». The Book Report. Արխիվացված օրիգինալից December 30, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «Rolling Stone». June 5, 2009. Արխիվացված օրիգինալից September 16, 2016-ին. Վերցված է August 11, 2016-ին.
- ↑ Thompson, Hunter S. (June 17, 1994). «He Was a Crook». The Atlantic. Արխիվացված օրիգինալից June 7, 2017-ին. Վերցված է March 7, 2017-ին.
- ↑ «Combined Records Department—Law Incident Table». The Smoking Gun. March 2, 2005. Արխիվացված օրիգինալից June 30, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Borger, Julian (March 3, 2005). «King of Gonzo has the last word». The Guardian. Վերցված է August 2, 2026-ին.
- ↑ «Citizen Thompson — Police report of death scene reveals gonzo journalist's "rosebud"». The Smoking Gun. September 8, 2005. Արխիվացված օրիգինալից October 10, 2010-ին. Վերցված է October 13, 2008-ին.
- 1 2 Brinkley, Douglas (September 8, 2005). «Football Season Is Over; Dr. Hunter S. Thompson's final note ... Entering the no more fun zone». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից June 19, 2008-ին. Վերցված է October 13, 2008-ին.
- ↑ Steadman, Ralph (February 2005). «Hunter S. Thompson 1937–2005». Ralphsteadman.com. Արխիվացված է օրիգինալից December 16, 2011-ին.
- ↑ Arango, Tim (January 18, 2026). «Did Hunter S. Thompson Really Kill Himself?». The New York Times. Արխիվացված օրիգինալից January 19, 2026-ին. Վերցված է January 19, 2026-ին.
- ↑ Arango, Tim (January 23, 2026). «Colorado Authorities Confirm Suicide by Hunter S. Thompson». The New York Times. Վերցված է January 23, 2026-ին.
- 1 2 «Hunter Thompson Blown Sky High». Billboard. Արխիվացված է օրիգինալից June 10, 2011-ին. Վերցված է July 30, 2010-ին.
- ↑ Brooks, Patricia; Brooks, Jonathan (2006). Laid to Rest in California: A Guide to the Cemeteries and Grave Sites of the Rich and Famous. էջ 321.
- 1 2 Wolfe, Tom (February 22, 2005). «As Gonzo in Life as in His Work». The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից February 22, 2005-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Thompson, Hunter S. (August 22, 1995). Better Than Sex: Confessions of a Political Junkie. Random House. ISBN 9780345396358. Վերցված է February 19, 2026-ին.
- 1 2 Love, Robert. (May–June 2005) «A Technical Guide For Editing Gonzo». Columbia Journalism Review. May–June 2005. Արխիվացված է օրիգինալից April 10, 2007-ին. Վերցված է June 18, 2024-ին.
- ↑ Kaul, Arthur J. «Hunter S. Thompson». web.english.upenn.edu. Արխիվացված է օրիգինալից October 29, 2023-ին. Վերցված է October 30, 2023-ին.
- ↑ Johnston, Ian (February 17, 2011). «A Quietus Interview – An Unpublished Interview With Hunter S. Thompson». The Quietus. Արխիվացված օրիգինալից January 27, 2024-ին. Վերցված է October 30, 2023-ին.
- ↑ Cohen, Rich (April 17, 2005). «Gonzo Nights». The New York Times. Արխիվացված օրիգինալից May 23, 2013-ին. Վերցված է February 9, 2017-ին.
- ↑ «Hunter S. Thompson (2/23/05)». December 26, 2006. December 27, 2006. Արխիվացված օրիգինալից April 2, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Clifford, Peggy (March 2, 2005). «Love Song for Hunter S. Thompson/18706». Արխիվացված է օրիգինալից April 2, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «Fear And Loathing in Gonzovision». October 15, 2007. Արխիվացված է օրիգինալից March 30, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ «Hunter S. Thompson Halloween». October 31, 2006. Արխիվացված է օրիգինալից October 1, 2002-ին. Վերցված է July 30, 2010-ին.
- ↑ Glassie, John (February 3, 2003). «Hunter S. Thompson». Salon. Արխիվացված է օրիգինալից June 7, 2011-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Susman, Tina (February 22, 2005). «Writer's suicide shocks friends». Newsday. Արխիվացված է օրիգինալից November 27, 2007-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Higgins, Matt (September 2, 2003). «The Gonzo King». High Times. Արխիվացված է օրիգինալից September 29, 2012-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ McMaken, Ryan. «Hunter S. Thompson's Last Stand». Արխիվացված օրիգինալից March 13, 2014-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Moseley, Matt (April 26, 2006). «Lisl Released from Tooley Hall». lisl.com. Արխիվացված է օրիգինալից May 6, 2006-ին. Վերցված է March 14, 2017-ին.
- ↑ «Aspen Legal Seminar». Արխիվացված է օրիգինալից October 12, 2011-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Hunter S. Thompson: The Movie Արխիվացված Փետրվար 5, 2025 Wayback Machine by Alex Gibney, The Sunday Times, December 14, 2008
- ↑ Bulger, Adam (March 9, 2004). «The Hunter S. Thompson Interview». FreezerBox. Արխիվացված օրիգինալից January 25, 2021-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Thompson, Hunter S. (October 24, 2004). «Fear and Loathing, Campaign 2004». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից July 9, 2008-ին. Վերցված է August 3, 2012-ին.
- ↑ Travers, Andrew (November 27, 2016). «What's next for Hunter S. Thompson's Owl Farm?». aspentimes.com. Արխիվացված օրիգինալից June 22, 2020-ին. Վերցված է June 19, 2020-ին.
- ↑ «CI: Gonzo Foundation Scholarship Fund». ci.uky.edu. Արխիվացված օրիգինալից June 21, 2020-ին. Վերցված է June 19, 2020-ին.
- ↑ «Hunter S. Thompson's Cabin Is on Airbnb — Proceeds Go To Columbia University Veterans». NBC New York. July 12, 2019. Արխիվացված օրիգինալից June 22, 2020-ին. Վերցված է June 19, 2020-ին.
- ↑ Whitehead, Ron (March 11, 2005). «Hunter S. Thompson, Kentucky Colonel». Reykjaviks Magazine. Արխիվացված է օրիգինալից June 12, 2013-ին.
- ↑ «Hunter S. Thompson dead at 67». CNN. Atlanta, Georgia: Turner Broadcasting Systems. February 21, 2005. Արխիվացված է օրիգինալից March 16, 2008-ին. Վերցված է November 29, 2024-ին. «In later years, however, Thompson said he had made peace with the "Uncle Duke" portrayal. "I got used to it a long time ago," he told Freezerbox magazine in 2003. "I used to be a little perturbed by it. It was a lot more personal ... It no longer bothers me."»
- ↑ «2006 Rolling Stone Covers; RS 1000–1001 (May 18 – June 1, 2006)». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից April 27, 2012-ին. Վերցված է March 14, 2017-ին.
- ↑ Baine, Wallace (February 27, 2019). «Fear and Loathing in Santa Cruz». Good Times Santa Cruz. Արխիվացված օրիգինալից December 30, 2021-ին. Վերցված է December 30, 2021-ին.
- ↑ Shoaf, Eric C. (2018). Gonzology: a Hunter Thompson bibliography. Charlotte, NC: Cielo Publishing. ISBN 978-1-7324515-0-6. OCLC 1050361234.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Appearances on C-SPAN
- Հանթեր Թոմփսոն Internet Movie Database կայքում
- Հեղինակի պաշտոնական էջը (Արխիվացված 2023-09-07 Wayback Machine) Simon & Schuster հրատարակչության կայքում
- Մակդոնել, Թերի; Բրինքլի, Դուգլաս (2000 թվականի աշուն). «Hunter S. Thompson, The Art of Journalism No. 1». The Paris Review (156). Արխիվացված օրիգինալից Մայիսի 7, 2024-ին. Վերցված է Մայիսի 7, 2024-ին.
- «Հանթեր Ս․ Թոմփսոնի ESPN Page 2 արխիվը» (Արխիվացված 2024-05-07 Wayback Machine) Totallygonzo.org կայքում
- Հանթեր Ս․ Թոմփսոնի ամբողջական մատենագիտությունը (Արխիվացված 2023-09-07 Wayback Machine) Gonzo-Studies.org կայքում
- Հանթեր Ս․ Թոմփսոնի նյութերի հավաքածու (Արխիվացված 2016-09-22 Wayback Machine) HSTbooks.org կայքում
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 20 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Հրաձգային զենքից մահացածներ