Հանգստի հովիտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հանգստի հովիտ
Millais - Das Tal der Stille.jpg
տեսակ գեղանկար
նկարիչ Ջոն Էվերեթ Միլլե
տարի 1858
բարձրություն 172,7 սանտիմետր[1]
լայնություն 102,9 սանտիմետր[1]
ուղղություն Պրեռաֆայելիտներ
ժանր կենցաղային ժանր
նյութ յուղաներկ
գտնվում է Թեյտ Բրիտանիա
հավաքածու Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք

«Հանգստի հովիտ» (անգլ.՝ The Vale of Rest), նկարիչ-նախառաֆայելիստ Ջոն Էվերետտ Միլլեի նկարը: Նկարիչը կտավը վրձնել է 1858 թվականին: Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում:

Նկարահիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է գերեզմանատան տեսարան՝ դանդաղորեն մոտեցող մթնշաղի պահին: Գերեզմանոցի ցանկապատից անդին երևում է ոչ բարձր ժամատան զանգակատունը՝ կախված զանգով: Առաջին պլանում նկարիչը երկու կոթոլիկ միանձնուհիների է նկարել: Նրանցից մեկը նստած է տապանաքարերից մեկի վրա: Խաչաձև դրված մատներով բռնել է վարդարանը: Նա կարոտագին հայացքով դիտում է նկարին հետևողին՝ դիտողին: Երկրորդ միանձնուհին կանգնած է քիչ հեռու: Երկու ձեռքերում բահ է գտնվում, որով փորում է գերեզմանը ու թափում է հողը: Կողքին քլունգ կա դրված: Նկարում երևում է, որ ծանր հողի ազդեցությունից միանձնուհու նախաբազուկներն ու մարմինն ամբողջությամբ լարված վիճակի մեջ են գտնվում:

Նստած միանձնուհին մոտիկից

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտ-քննադատ Թոմ Լյուբբոկը նկարի մասին այսպես է արտահայտվել.

Aquote1.png Գերեզմաններ: Մթնշաղ: Ցանկապատ: Ծառերի սահմռկեցուցիչ ուրվագծեր: Միանձնուհիներ: Կաթոլիկներ (այն էլ Անգլիայում, որը ցայսօր հույժ կասկածանք է հարուցում): Սեռական կարկառուն խտրականություն: Կրոնականություն: Տիրուհի և աղախին, տիրական փոխհարաբերություններ, խորը արտահայտված հուզական ստրկական վիճակ: Կնոջ աշխատանք: Ինչ-որ մեկին հուղարկավորում են կամ էլ արտաշիրիմում: Երկու ծաղկեպսակներ: Խորն ու թունդ գույնի հող: Դիակներ, գաղտնիքներ,դավադրություն, վախ: Այս նկարն ի դերև է հանում բոլոր սահմանափակումները[2]:
- Թոմ Լյուբբոկ
Aquote2.png


Նկարն ըստ էության, համարվում է անգլիացի նկարչուհի-հումորիստ Ֆլորենց Կլակստոնի ծաղրապատճենումներից մեկը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-the-vale-of-rest-n01507
  2. Lubbock, Tom (29 августа 2008)։ «Millais Everett, Sir John: The Vale Of Rest (1858-9)» (անգլերեն)։ The Independent on Sunday։ Արխիվացված օրիգինալից-ից 9 марта 2011-ին 
  3. Cooper, Suzanne Fagence Pre-Raphaelite art in the Victoria and Albert Museum. — V&A, 2003. — P. 113. — 176 p. — ISBN 1851773932

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]