Հանգիստ օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգիստ օր

Հանգիստ օր (ռուս.՝ «Спокойный день»), սցենարիստ և գրող Ռուստամ Իբրահիմբեկովի վիպակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի ամառ, Արևմտյան Բելառուս։ Մի փոքր այրվող գյուղում վերջերս ավարտվել է պայքարը ֆաշիստների դեմ, և հրաշքով փրկված եկեղեցու ներսում բժշկական օգնություն են սպասում երկու վիրավոր զինվորներ՝ գլխավոր հերոս Անդրեյը (վիրավորվել է ոտքից) և մի սերժանտ։ Անդրեյը կարող է տեղաշարժվել միայն հենակի օգնությամբ, սակայն այդ հանգամանքը ոչ մի կերպ չի ազդում նրա կենսուրախության վրա։ Նա ամեն կերպ փորձում է ուրախացնել վիրավոր սերժանտին։ Շուտով գյուղ են գալիս շրջգործկոմի աշխատակիցները, որոնք պատրաստվում են գյուղից հանել եղած նկարները, քանի դեռ դրանք չեն զավթվել կամ ոչնչացվել ֆաշիստների կողմից։ Շրջգործկոմականների մեքենայում պատահմամբ հայտնվել է ղազախուհի Ադալաթը, որը տեղը զիջում է վիրավոր սերժանտին, որից հետո աղջիկը Անդրեյի հետ սպասում է այլ տրանսպորտի։

Շուտով գյուղում հայտնվում են ֆաշիստներ, և Ադալաթը դառնում է ողբերգական իրադարձությունների ականատեսը, որոնց ընթացքում Անդրեյը, փորձելով պաշտպանել նկարները, ֆաշիստների հետ մարտնչում է և զոհվում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ — նախապատերազմական կյանքում եղել է ներկարար, ապա զինվոր
  • Ադալատ — աղջիկ-ղազախուհի

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը պատկերում է Անդրեյի կյանքի և մահվան իրական, ոչ երևակայական պատմությունը։ Պատմությունը երկար է հիշվում, չնայած նրա որոշ մասնատվածությանը և նկարագրությանը[1]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում վիպակը էկրանավորվել է Նիկիտա Միխալկովի կողմից։ «Խաղաղ օր պատերազմի վերջում» (ռուս.՝ «Спокойный день в конце войны») ֆիլմը դարձել է նրա ավարտական աշխատանքը։ Գլխավոր դերերը կատարել են Սերգեյ Նիկոնենկոն և Նատալյա Արինբասարովան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рустам Ибрагимбеков. Повести «Забытый август» и «Спокойный день». Издательство «Молодая гвардия», Москва, 1974 год. Предисловие Николая Атарова «Повести Рустама Ибрагимбекова», стр. 4 (128 страниц, художник Ю. Ребров, тираж 100 тысяч экземпляров)