Հանա Մոնտանա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանա Մոնտանա
Hannah Montana
Изображение логотипа
Ժանրդեռահասային սիթքոմ, music television?, ամերիկյան սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ և հումորային դրամա
ՍտեղծողՄայքլ Պորիես, Rich Correll? և Barry O'Brien?
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՖրեդ Սևիջ[2] և Rondell Sheridan?[2]
Գլխավոր
դերերում
Մայլի Սայրուս[2], Բիլի Ռեյ Սայրուս[2], Ջեյսոն Էրլզ[2], Էմիլի Օսմենթ[2], Միտչել Մուսո[2], Մոյզես Արիաս[2], Մեդիսոն Փեթիս[2], Ֆրենսիս Բեյ[2], Էշլի Թիսդեյլ[2], Գվենդոլին Յեո[2], Մայքլ Սթեջեր[2], Սամմեր Բիշիլ[2], Սելենա Գոմես[2], Բրուք Շիլդս[2], Մեթ Փրոքոփ[2], Դոլլի Փարթոն[2], Տիֆֆանի Թորնթոն[2], Մորգան Յորք[2], Անժելա Տրիմբուր[2], Դուեյն Ջոնսոն[2], Քեմրին Մենհեյմ[2], Ջուլիետ Գոգլիա[2], Ռոբերտ Կոստանցո[2], Քրիստիան Սերատոս[2], Հիթեր Լոքլիր[2], Չարլզ Շոնեսի[2], Գրեգորի Իթցին[2], Լոուրենս Դեյվիդ[2], Լի-Էլին Բեյքեր[2], Կատերինա Գրեմ[2], Էյմի Թիգարդեն[2], Սթերլինգ Սենդմեն Նայթ[2], Դրյու Ռոյ[2], Ֆիլ Լևիս[2], Քրիս Զիլկա[2], Իզաբելլա Ակրես[2], Չայնա Էնն ՄակՔլեյն[2], Կորդի Լինլի[2], Օսթին Բաթլեր[2], Թիա Սիրկար[2], Ռայան Փինքսթոն[2], Լուկաս Կրուկշենկ[2], Քրիս Բրոշու[2], Ռեյչել Ջի Ֆոքս[2], Թամմին Պամելա Սուրսոկ[2], Անգուս Թ. Ջոնս[2], Սիեռա ՄաքԿորմիք[2], Մայքլ Բոթման[2], Աննա Մարիա Պերես դե Տագլե[2], Rae'Ven Larrymore Kelly?[2], Սարբինա Բրիգթոն[2], Աննա Սոֆիա Բերգլուանդ[2], Ջեն Լիլեյ[2], Մալեզ Ջոու[2], Թոմ ՄակԳոուեն[2], Ռեբելա Կրեսկոֆ[2], Մատեո Արիաս[2], Սթիվեն Ֆուլ[2], Գրեգ Բեյքեր[2], Մեշախ Թեյլոր[2], Ռոմի Դեյմս[2], Էլեն Ալբերտինի Դաու[2], Դևիս Քլիվլենդ[2], Մերի Շիր[2], Բրենդոն Սթեյսի[2], Ջի Հանելիուս[2], Բրենդի Սայրուս[2], Բադդի Հանդլսոն[2], Լիզա Արչ[2], Սիդնի Փարկ[2], Փոլ Վոգթ[2], Դոնի Օսմոնդ[2], Մեթ Ուինսթոն[2], Քարեն Մարույամա[2], Միցցի Մաքքոլ[2], Աարոն Հիլ[2], Չառլզ Դարվին[2], Ֆիլիպ Էնթոնի-Ռոդրիգես[2] և Վիկի Լոուրենս[2]
ՊրոդյուսերՄայքլ Պորիես
ԵրաժշտությունՄեթյու Ժերար
Ռոբի Նեվիլ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Գեղարվեստական աշխարհDisney Channel Live Action Universe?[3]
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ98
Էկրաններին էմարտի 24, 2006[1]-ից հունվարի 16, 2011
ՀեռուստաալիքԱմերիկայի Միացյալ Նահանգներ Disney Channel
Եվրոպա Jetix
Ռուսաստան СТС, Disney Channel Russia
ԸնկերությունIt's a Laugh Productions և ABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ

480i (SDTV; 1-3 եթերաշրջան), 720p

(HDTV; 4 եթերաշրջան)
Պաշտոնական կայքէջ

«Հանա Մոնտանա» (անգլ.՝ Hannah Montana), ամերիկյան հեռուստասերիալ, որն առաջին անգամ հեռարձակվել է «Disney Channel» հեռուստաալիքով 2006 թվականի մարտի 24-ին։

Պատմում է դեռահաս մի աղջկա մասին, ով ապրում է երկու կյանքով. սովորական աշակերտուհի Մայլի Ստյուարտ անունով (Մայլի Սայրուս) առավոտյան և հանրահայտ փոփ-երգչուհի Հաննա Մոնտանա՝ երեկոյան, ով հասարակությունից հեռու է պահում իր իսկական անձը՝ բաց լինելով միայն մոտ ընկերների և ընտանիքի համար։

2007-2010 թվականներին հեռուստասերիալն առաջադրվել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն մանկական հեռուստածրագիր» անվանակարգում[4][5]։ 2009 թվականի ապրիլի 10-ից կինոթատրոններում ցուցադրվում էր «Հաննա Մոնտանա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Երրորդ եթերաշրջանի հեռարձակումն սկսվել է 2008 թվականի նոյեմբերի 2-ին և ավարտվել 2010 թվականի մարտի 14-ին։ Չորրորդ և վերջին եթերաշրջանի նկարահանումներն սկսվել են 2010 թվականի հունվարի 18-ին և վերջացել 2010 թվականի մայիսի 14-ին[6][7]։ Վերջին եթերաշրջանը լույս է տեսել 2010 թվականի հուլիսի 11-ին[8][9] և դարձավ «Disney Channel»-ի վերջին սիթքոմը, որով պատկերային սովորական կետայնությունից անցում էր կատարվում բարձր կետայնության (HD)։ Չորրորդ եթերաշրջանի անվանումն էր «Հաննա Մոնտանա։ Ընդմիշտ»[10]։ Վերջին՝ մեկ ժամանոց սերիան, դուրս եկավ 2011 թվականի հունվարի 16-ին[11]։

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Փորեյսը՝ ստեղծողներից մեկը, եղել էր «Այդպիսի Ռեյվեն»-ի և «Քորին տանը»-ի ստեղծողը։ Շոուի պրոդյուսերներն էին «It’s a Laugh Productions, Inc.» և «Michael Poryes Productions» ընկերությունները, որոնք մրցակցության մեջ էին «Disney Channel Original Productions» ընկերության հետ։ Այն նկարահանվել է Կալիֆոռնիայի Հոլիվուդում Sunset Bronson Studios-ում։

Շոուի նախնական մտահղացումը ծնվել է «Այդպիսի Ռեյվեն» հեռուստասերիալի «Goin' Hollywood» սերիայից։ Շուի սկզբնական մտահղացումը հիմնված էր «Goin' Hollywood» էպիզոդի վրա, որը հիմք հանդիսացավ «Better Days» փորձնական անվանումով սիթքոմի համար, որի աստղն էր Էլիսոն Ստոուները։ Սիթքոմում հեռուստաշոուի երիտասարդ աստղը նույն անունով փորձում էր հաճախել հասարակ դպրոց։ «Kid in School» էպիզոդը ունի ընդհանրություններ վերը նշված էպիզոդի հետ։ American Juniors-ի նախկին ֆինալիստ Ջորդան ՄաքՔոյը, «Բամբասանքի աղջիկ» ֆիլմի ապագա դերասանուհի Թեյլոր Մոմսենը և փոփ-R&B երգչուհի JoJo-ն (ով հրաժարվեց դերից)[12] դիտարկվում էին Քլոի Ստյուարտի դերի համար։ Մայլի Սայրուսը նախապես դիտարկվել էր որպես լավագույն ընկերուհի[13]։ Լիլի Ռոմերոն փոխարիվեց Լիլի Տրեսկոտի դերով, բայց նրանք մտածեցին, որ ավելի լավ կլինի տալ նրան գլխավոր դերը, դրա համար ել նա լսումների էր գալիս որպես Զոի Ստյուարտ/Հանա Մոնտանա։ Զոի Ստյուարտը հետագայում փոխարինվեց Քլոի Ստյուարտի դերով, որը վերջում դարձավ Մայլի, երբ նա ստացավ դերը։ Հանա Մոնտանայի անունը փոխվել է մի քանի անգամ։ Եղել է Աննա Կաբանա, Սամանտա Յորք և Ալեքսիս Տեխաս։

2006 թվականի դեկտեմբերին Disney-ը պլանավորեց թողարկել Հանա Մոնտանա ապրանքանիշ, որը կարտադրեր հագուստ, զարդեղեն, տիկնիկներ՝ վաճառքի հանելով հատուկ խանութներում[14]։ Play Along Toys-ը թողարկեց Հանա Մոնտանայի տեսքով, Մայլի Ստյուարտի տեսքով, երգող, և այլապիսի տիկնիկներ։ Նոյեմբերին դուրս եկան ավելի շատ տիկնիկներ՝ Մոնտանայի, Օլիվերի, Լիլիի, իսկ ավելի ուշ նաև Ջեկ Ռայանի տեսքով։ Նրանք 2007 թվականին դարձան հայտնի ամանորյա տիկնիկներ[15]։

Համաձայն Daily Dispatch-ի, հեռուստասերյալը 2008 թվականին ուներ 200 միլիոն հանդիսատես ամբողջ աշխարհից։ «Եթե Մայլիի դիտորդները լինեին երկրի բնակչություն, ապա կլինեին հինգերորդը աշխարհում՝ բնակչության թվով՝ անցնելով Բրազիլիային»[16]։ 2008 թվականի փետրվարին սերիալը այնքան արտոնություն ուներ, որ Դիսլեյը հավաքեց հարթակ՝ նախատեսված 80 հոգու համար, միջազգային հանդիպման համար, որում քննարկվելու էր "Հանա Մոնտանայի ապագան"[17]։

Սկզբանական թեմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանայի համար սաունդթրեք է ընտրվել «The Best of Both Worlds»-ը, որը գրել է Մետ Ժեռարը՝ իր պրոդյուսերը, և Ռոբբի Նեվիլը, կատարել է Մայլի Սայրուսը՝ Հանայի դերում։ Ջոն Կարտան, ով գրել էր ընդմիջումների համար երաժշտություններ, գրեց նաև երգը, որը նկարագրում է հեռուստասերիալի հիմնական իմաստը։ Երգի ամբողջական տարբերակը՝ թողարկված 2006-ի հոկտեմբերին, 2 րոպե 54 վայրկյան տևողությամբ, օգտագործվեց սաունդթրեք տեսահոլովակում։ Հեռուստատարբերակի համար, որը տևում էր հիսուն վայրկյան, կատարվում էին միայն երգի երկու տները։ «Just Like You» և «The Other Side of Me» երգերը ընտրվել էին որպես հեռուստասերալի սկզբնական թեմա, մինչ «Best of Both Worlds»-ը։

Առաջին և երկրորդ եթերաշրջանների համար սկզբնական թեմայում կային դերասանական կազմի էպիզոդներից հատվածներ, երբ գրվում էին նրանց անունները։ Դրանք գրված էին նեոնի ոճով, իսկ դրանց հաջորդում էին էպիզոդներից դրվագներ ստեղծողների անունների հետ միասին վերջում։ Հեռուստասերիալի լոգոտիպը հայտնվում է տեսահոլովակի սկզբում և վերջում (վերջին մասում Մայլի Սայրուսն է Հանա Մոնտանայի դերում համերգի դահլիճում)։ Միակ փոփոխությունը երկրորդ եթերաշջրանի համար այն էր, որ փոխվել էին էպիզոդներից դրվագները և սերիալի լոգոտիպի ներքևում ավելացել էր Disney-ի լոգոտիպը։

Երրորդ եթերաշրջանի համար փոփոխությունը վերնագրերի նոր տարբերակն էր։ Այնտեղ Մայլին և Հանան Թայմս Սքվերի բեմանկարի վրա էին։ Դերասանների անունները և էպիզոդների դրվագները հայտնվում էին նեոնային վահանի վրա, որտեղ Հանա Մոնտանան նոր կեղծամով և հագուստի նոր ոճով էր։ Սաունդթրեքը «The Best of Both Worlds» երգի ռեմիքսն էր, որը նախապես լսվել էր Hannah Montana: The Movie ֆիլմում։ Դա առաջին անգամն էր, երբ Disney Channel-ում Սկզբանական հոլովակը ամբողջովին փոփոխված էր։

Դատական հայցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի օգոստոսի 23-ին Բադի Շեֆիլդը գործ է հարուցել Դիսնեյի Հանա Մոնտանայի դեմ, հայտարարելով, որ նա ի սկզբանե առաջարկել է Հանա Մոնտանայի գաղափարը, բայց չէր պարգևատրվել Դիսնեյի կողմից։ Շեֆիլդի հայցում հայտարարեց, որ նա առաջարկել է այդ գաղափարը «Rock and Roland» անվանումով, Disney Channel-ի համար 2001 թվականին։ Սյուժեն պատմում էր ավագ դպրոցի աշակերտուհու մասին, որը ապրում էր գաղտնի երկրորդ կյանքով, որպես ռոք-աստղ։ Հայցն ասում է, որ Disney Channel-ի ղեկավարությանը սկզբում դուր եկավ գաղափարը, բայց այն մերժվեց[18]։

2010 թվականի ապրիլի 9-ին Ռիչ Քորելը և Բարի Օ՝Բրայնը հայց են ներկայացրել դատարան ընդդեմ Դիսնեյի $5 միլիոնի չափով, ցուցադրման շահույթի պատճառով[19]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնագիր անվանում Դերը Նկարագրություն
Մայլի Սայրուս Մայլի Ստյուարտ/Հանա Մոնտանա Գլխավոր դերասանուհի
Էմիլի Օսմենթ Լիլի Թրեսքոթ/Լոլա Լաֆնեգլ Մայլիի ամենամոտ ընկերուհին
Միտչել Մուսո Օլիբեր Օքեն/Մայք Սթենդլի III Մայլիի ամենամոտ ընկերը (1-3 եթերաշրջաններ, էպիզոդային դեր 4 եթերաշրջանում)
Ջեյսոն Էրլս Ջեքսոն Ստյուարտ Մայլիի եղբայրը
Բիլի Ռեյ Սայրուս Ռոբի Ռեյ Ստյուարտ Մայլիի հայրը
Մոյզես Արիաս Ռիկո Սուավե 2-4 եթերաշրջաններ, էպիզոդային դեր 1 եթերաշրջանում

Էպիզոդային դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլի Ստյուարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլի Սայրուս

Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին։ 12 տարեկանից ներկայանում է հասարակությանը որպես Հանա Մոնտանա՝ լուսավոր կեղծամով և մուգ ակնոցներով։ Ընկերացել է Լիլի Տրեսկոտի և Օլիվեր Օքենի հետ։ Հանայի ընկերները Լոլա Լաֆնեգլը և Մայքլ Սթենլի III–ն էին։ Ունի ավագ եղբայր՝ Ջեքսոն։ Երբ Մայլին տաս տարեկան էր նրա մայրը մահացել էր։

Ռոբի Ռեյ Ստյուարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Ստյուարտի այրի ամուսինը, Մայլի և Ջեյքոն Ստյուարտների հայրը, Բոբի Ռեյա Ստուարտի երկվերյակ եղբայրը։ Քանթրի–երաժշտության աստղ։ Հանա Մոնտանայի պրոդյութերը։ Շատ է սիրում իր երեխաներին և փորձում է իր ուժերի չափով խելացի մեծացնել նրանց։ Պաշտում է «Ռոբի Ռեյ» ոճով սանրվածք անել։ Սիրում է կարկանդակ պատրաստել։ Ռոբի Ռեյը շատ բարի և համբերատար է, բոլորի հետ աշխատում է դրական վերաբերվել։ Նրա դերը կատարում է հեռուստասերիալում Մայլի Սայրուսի իսկական հայրը, ամերիկյան քանթրի–երգիչ և դերասան Բիլի Ռեյ Սայրուսը։

Ջեքսոն Ստյուարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյսոն Էրլզը

Մայլիի ավագ եղբայրը։ Դերը կատարում է Ջեյսոն Էրլզը։

Լիլի Թրեսքոթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլի Օսմենթ

Մայլիի ամենալավ ընկերուհին։ 1 եթերաշրջանի 1 սերիայում Լիլին կարողանում է մտնել Հանա Մոնտանայի հանդերձարան պատուհանի միջոցով Օլիվերի օգնությամբ։ Որպեսզի Լիլին չճանաչի Մայլիին, դեմքը պատում է թխվածքով, և երբ Լիլին մաքրում է Մայլիի դեմքը, ամեն ինչ նրա համար պարզ է դառնում։ Լիլին սիրում է սքեյթբորդը։ Նա կանացի չէ, բայց մի անգամ նա փորձում է Մայլիի օգնությամբ դառնալ ավելի քնքուշ, որպեսզի շահի իր սիրած տղայի սիրտը, բայց պարզվում է, որ տղան սիրում էր Լիլիին նրա համար, որ նա սքեյբորդիստ էր, ոչ թե գլամուրային աղջիկ։ 3 եթերաշրջանում Լիլին սկսում է հանդիպել Օլիվերի հետ։ Նրա դերը կատարում է ամերիկյան դերասանուհի և երգչուհի Էմիլի Օսմենթը։

Օլիվեր Օքեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտչել Մուսո

Մայլիի լավագույն ընկերը։ Առաջին եթերաշրջանի 2 սերիայում Օլիվերը իմանում է նրա գաղտնիքը և օգնում է պահպանել դա։ Սկզբում նա սիրահարված էր Հանային, բայց իմանալով գաղտնիքը ցանկանում է լինել նրա համար ուղղակի ընկեր, իսկ 3 եթերաշրջանում սկսում է հանդիպել Լիլի Թրեսքոթի հետ։ Սկզբից Հանան նրան չէր վերցնում իր հետ համերգների, բայց հետո որպես Մայք Սթենլի III վերցնում է։ Նա Ջեքսոնի լավ ընկերն էր։ Երրորդ եթերաշրջանում Օլիվերը գալիս է Հանա Մոնտանայի ստուդիա, որպեսզի ցուցադրի իր ձայնային տվյալները և դառնա լավ երգիչ։ Օլիվերի դերը կատարում է ամերիկյան դերասան և երգիչ Միտչել Մուսոն։

Ռիկո Սուավե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանից դառնում է հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը։ Ունի լավ արտահայտված իսպանական արմատներ։ Ջեքսոնի «ընկերն» էր և հաճախ ծաղրում էր նրան։ Ջեքսոնը աշխատում էր Ռիկոյի լողափում գտնվող սրճարանում։ Հայտնի էր իր չար ծիծաղով և նենգ մտքերով։ Սերիաներից մեկում նա ասել է, որ վնաս տալը նրա հոբբին է։ Չի սիրում, երբ իր հասակի պատճառով նրան անօգնական են համարում։ Հայտնի է, որ իր սրճարանը տարբերվում էր բարձր գներով։ Ունի երկու քույր և ավագ եղբայր։ Ռիկոյի դերը կատարում է ամերիկյան դերասան Մոյզես Արիասը։

Երկրորդական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզան Ստյուարտ (Բրուք Շիլդս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբի Ռեյի կինը, Մայլիի և Ջեքսոնի մայրը։ Մահացել է 2003 թվականին, բայց հաճախ էր հայտնվում Ստյուարտների հիշողություններում և լուսանկարներում, և նաև տնային տեսանյութերում։

Չնայած Սյուզանը և Ռոբի Ռեյը ապրում են Թենեսիում, բայց առաջին անգամ ծանոթացել են ճանապարհամերձ սրճարանում։ Նա աշխատում էր որպես մատուցողուհի քոլեջից ազատ ժամանակ, իսկ Ռեյը գալիս էր տուն Նաշվիլից։ Ռոբին ասաց, որ սիրահարվեց Սյուզանին միանգամից, չէ որ նա ծիծաղում էր բոլորի մոտ իր կատակների վրա։ Բայց երբ Ռոբի Ռեյը առաջարկեց Սյուզանին հանդիպել, նա միանգամից հերժեց, որովհետև նա արդեն ընկեր ուներ։ Ռոբիին օգնեց Դոլլի հորաքույրը, և վերջապես Սյուզանը գնաց նրա հետ հանդիպման։

Սյուզանը լավ մայր է եղել, չնայած ավելի խիստ քան Ռոբի Ռեյը, Մայլիին չէր թույլատրում քնից առաջ խմել «կակաո-մակաո», որովհետև աղջիկը երազում մղձավանջներ էր տեսնում։ Մայլիի խոսքերով, նա խելացի գնորդ էր և ուներ լավ ճաշակ։ Ռոբի Ռեյը հիշում էր, որ երբ նրանք գնումների էին գնում, այն ամենը ինչ նա անում էր դա պայուսակները կրելն էր։

Սյուզանը մահացել է 33 տարեկանում, երբ Մայլին ընդամենը տաս տարեկան էր։ Նա հիվանդագին էր անդրադառնեւմ, երբ հայրը ուրիշ կնոջ հետ էր հանդիպում։ Սյուզանը հայտնվեց Մայլիի երազում, որովհետև նա վախենում էր կորցնել իր ձայնը։ Մայրը մխիթարեց աղջկան և ասաց, որ եթե նա նախկինի պես չլինի Հանա Մոնտանա, միևնույնն է, նա հիասքանչ աղջիկ կմնա։ Ռոբին Մայլիին ցույց է տալիս տեսանյութ՝ մայրիկի հետ, որտեղ նա խորհուրդ է տալիս լսել թե սիրտն ինչ կասի։ Սյուզանը Մայլիին թևնոց էր նվիրել՝ «Երազանք» գրությամբ։ Նա կրում էր այդ թևնոցը Հանայի ամեն համերգի ժամանակ, բայց Լոնդոն Թիփթոնը այն օվկիանոսը գցեց լայներից, մտածելով, որ այնտեղ կեղծ ադամանդներ կան։

Ռոբի Ռեյը խոստովանել է, որ վախենում է միայնակ մեծացնել երեխաներին, բայց նա կարողացավ, որովհետև զգում էր, որ Սյուզանը նրա կողքին է։ Երբ Ռոբին հիասթափվում է Ջեքսոնից, նա ցույց է տալիս կտավի վրա Սյուզանին և ասում, որ նա չէր հպարտանա քեզնով։ Դա ստիպում է Ջեքսոնին խոստովանել իր սխալը։

Լեսլի «Ջեյք» Ռայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոդի Լինլի

Լեսլի «Ջեյք» Ռայան (Քոդի Լինլի) – ամերիկյան դերասան, ստացել է լայն ճանաչում «Զոմբիների դպրոցը» հեռուստասերիալի դերի շնորհիվ, «Էմմի» մրցանակի նոմինացիայի է արժանացել։ Հանա Մոնտանա հեռուստասերիալի ժամանակ Մայլին և նա անընդհատ հանդիպում են, բաժանվում են և նորից հանդիպում են և բաժանվում են։

Ջեյքը դարձել է դերասան դեռ մանկուց, Wonder տակդիրի գովազդում նկարահանվելով։ Հետո նա ունեցավ մեծ առաջադիմություն, երբ նկարահանվեց «Զոմբիների դպրոցը» հեռուստասերիալում։

Առաջին անգամ Ջեյքը հանդիպում է Մայլիին միջին դպրոցում, որտեղ նա որոշ ժամանակ սովորեց։ Դպրոցում մեծ աղմուկ բարձրացավ, որ հայտնի աստղը այդտեղ է սովորում։ Մայլին կարծում էր, որ Ջեյքը ցանականում է, որ նրան վերաբերվեն այսպես, ինչպես կվերաբերվեին հասարակ տղայի։ Հենց դա էլ հրապուրեց Մայլիին։ Վերջ ի վերջո նա հասկանում է, որ սիրում է Ջեյքին, բայց սկզբից հրաժարվում էր խոստովանել։ Ճիշտ է Ջեյքը հաճախօգտվում էր իր հայտնի լինելու փաստոց, բայց մի անգամ նա խոստովանեց Մայլիին, որ ցանկանում է լինել այնպիսին ինրպիսին մյուսներն են։ Առաջին եթերաշրջանի «Մարդիկ, ովքեր օգտագործում են մարդկանց» առաջին սերիայում նրանց հարաբերությունները երկար չեն տևում՝ Ջեյքը համբուրում է Մայլիին ասում,, որ չորս ամսով մեկնում է Ռումինիա՝ նոր ֆիլմի նկարահանումների։ Երկրորդ եթերաշրջանում նա վերադառնում է, որտեղ Մայլին նրան ներում է։ Նրանք սկսում են նորից հանդիպել և Ջեյքը խոստովանում է, որ նրա իսկական անունը Լեսլի է։ Մայլին, վերջապես, պատմում է նրան, որ Հանա Մոնտանան է։ Ավելի ուշ նրանք որոշում են լինել ուղղակի ընկերներ, բայց «Ահա և պետք են ընկերներ» սերիայում Մայլին հասկանում է, որ դեռ սիրում է Ջեյքին և խանդում է։

Երրորդ եթերաշրջանում Ջեյքը վերադառնում և հասկանում է, որ նա դեռ սիրում է Մայլիին, բայց չի խոստովանում։ Մայլին և Ջեյքը սկսում են նորից հանդիպել և Ռոբի Ռեյը, որ նա սիրում է իր աղջկան և փորձում է փոխել իր վերաբերմունքը Ջեյքի նկատմամբ։

Վերջնական բաժանումը տեղի է ունենում չորրորդ եթերաշրջանում, երբ Օլիվերի օգնությամբ նա իմանում է, որ Ջեյքը փոխել է նրան։

Էմբեր Էդիսոն (Շանիքա Նոուլզ) և Էշլի Դեվիդ (Աննա Մարիա Պերես դե Տագլե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի համադասարանցիները և մրցակիցները։ Էմբերն ու էշլին շատ հայտնի են իրենց հասակակիցների շրջանակներում, ունեն շատ հարուստ ծնողներ և հանդիսանում են դպրոցի թագուհիներ։ Նրանք շատ են սիրում Հանա Մոնտանային, չնայած, որ արհամարհում են Մայլիին։

Երկյակում, որպես կանոն, գլխավորը Էմբերն է։ Նա հանդիսանում է դպրոցական թերթի խմբագիր, հիասքանչ երգում է և առաջինն է դասարանում, որ ստացավ վարորդական իրավունք։ Նա դպրոցում լավ է սովորում և հաճախ Էշլինարտագրում է նրանից։ Էմբերն ու Էշլին միասին ցանկանում էին ընդունվել օգնության խումբ, բայց նրանց մերժեցին։ Էշլին Էմբերին մխիթարեց, ասելով, որ նա չափից դուրս լավն է։ Նրանք ատում էին Մայլիին ու Լիլին, նրանց վռնդում դեպի «հիմարների համար նախատեսված սեղան», իսկ «զիլերի» ցուցակում տեղավորել էին վերջին հորիզոնականում, ինչի պատճառով ամբողջ դասարանը ծաղրում էր նրանց։ «The Idol Side of Me»–ում Մայլին և Լիլին որոշում են դաս տալ Էմբերին «Green Gas» շոուի ուղիղ եթերում, մտածելով, որ նա դրան արժանի է։ Մայլին՝ որպես Հանա, խոսում է Էմբերի հետ եթերից առաջ և իմանում, որ նրան փոքր ժամանակ բոլորը շաղրում էին։ Մայլին խղճում է նրան, խոստանում օգնել՝ պայմանով, որ նա ավելի բարի գտնվի մարդկանց նկատմամբ։

«Achey Jakey Heart» սերիայում Էմբերը և Էշլին որոշում են մտերմանալ Մայլիի և Լիլիի հետ, որովհետև Մայլին սկսել էր հանդիպելլ Ջեյք Ռայանի հետ։ Մայլին հասկանում է, որ Հանա անունով մարդկանց ներկայանալը ճիշտ էր, որովհետև Էմբերն ու Էշլին ցանականում էին ընկերանալ էգոիստական պատճառներով։

Ամեն անգամ, երբ Էմբերն ու Էշլին միաժամանակ ասում էին նույն բանը, նրանք միացնում էին իրենց ցուցամատերը և ասում․ «Ուուու, թսսս!»։ Այդ ժեստը հանդիսանում էր նրանց «այցեքարտը» և շատ է բարկացնում Մայլիին և Լիլիին, ովքեր մի անգամ արեցին դա Էմբերին և Էշլիին ծիծաղի առարկա դարձնելով։ Հետո Լիլին և Մայլին մտածեցին իրենց ժեստը, մի անգամ Ռոքսի առաջարկեց անել դա Ռոբի Ռեյի հետ, բայց նա հրաժարվեց։

Թրեյս վան Հորն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանայի աստղային ընկերուհին։ Ունի պարծենկոտ բնավորություն և ոչ հաճելի ձայն հայմորիտի պատճառով։ Հակակրում է Լոլա Լաֆնեգլին (Լիլի Թրեսքոթ), համարում տարօրինակ։ Միշտ կազմակերպում է աստղային խնջույքներ, որտեղ Հանա Մոնտանայի ներկայությունը պարտադիր է։ Երրորդ եթերաշրջանում պատրաստվում էր ամուսնանալ Ջեյք Ռայանի՝ Մայլի–Հանայի պարբերական ընկերոջ հետ, բայց պարզվեց, որ դա Հանայի համար խաղ էր։ Նրա դերը կատարում է ամերիկյան դերասանուհի Ռոմի Ջեյմսը։

Դոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի և Ջեքսոնի տատիկը, ժամանակ առ ժամանակ հայտնվում է հեռուստասերիալում որպես հրավիրված աստղ։ Կռվի մեջ էր Ռուդի տատիկի հետ և միայն Մայլին կարողացավ հաշտեցնել նրանց։ Օգնում է Մայլիին գլուխ հանել Հանա Մոնտանայի և սովորական դեռահասի միաժամանակ դժվար կյանքից։ Դերը կատարում է երգչուհի Դոլլի Փարթոնը։

Ռուդի տատիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի և Ջեքսոնի տատիկը։ Պարբերաբար հայտնվում է սերիաներում և օգնում լուծել Մայլիի, Ջեքսոնի և Ռոբի Ռեյի խնդիրները։ Նախկինում վոլեյբոլիստ է եղել։ Հայտնվել է նաև Հանա Մոնտանա ֆիլմում, բայց այնտեղ նրա դերը կատարում էր մեկ ուրիշ դերասանուհի։ Հեռուստասերիալում նրա դերը կատարում է ամերիկյան դերասանուհի և երգչուհի Վիկի Լոուրենսը, իսկ ֆիլմում՝ Մարգո Մարտինդեյլը։

Ռոքսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին և երկրորդ եթերաշրջաններում Ռոքսին Հանա Մոնտանայի թիկնապահն էր։ Նրան հայտնի է Մայլիի գաղտնիքը։ Նա խոշոր սևամորթ կին է, ով ընդունակ է պաշտպանել յուրաքանչյուր խուլիգանից։ Ռոքսին իր աշխատանքին՝ Մայլիին պաշտպանել վտանգից, շատ լուրջ է վերաբերվում։ Նախկինում նա Ծովային հետևակային էր, որտեղ էլ սովորել էր իր հնարքների մեծ մասը։ Նա եղել է նաև հայտնի թավ ջութակարուհի Յո–Յո Մայի թիկնապահը։ Նա իր պարտականությունները կատարելու ժամանակ մի քաղաքում, որը նա անվանել էր «Կեղծամների քաղաք», առաջին անգամ հանդիպում է Մայլիին և Ռոբիին։

Մայլին փորձում էր Հանայի համար դիմակավորում ստեղծել, իսկ Ռոքսին նրան օգնում էր համապատասխան կեղծամ ընտրել։ Նա այդ ժամանակ ընդունվեց աշխատանքի, որպես իր թիկնապահ։ Նրա դերը կատարում է Ֆրենսիս Քալերը։

Մաքեյլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելենա Գոմես

Փոփ–աստղ, ով մրցակցում է Հանա Մոնտանայի հետ, բայց մինչը հիմա ավելի ցածր վարկանիշ ունի, քան Հանան։ Առաջին անգամ նրանք հանդիպել են Կոլին Լասիթերի հեռուստաշոուում, որտեղ եթերում երկու աղջիկները շփվում են բարի միմյանց հետ, իսկ երբ Քոլինը գովազդ է հայտարարում, Մաքեյլան Հանային ասում է, սկսելու է նրցակցել իր հետ։ Հանան և Մաքեյլան Լասիթերի հետ երկրորդ անգամ հանդիպել ենհեռուստամարաթոնի համար, երբ նրանք փոխանակվում են վիրավորանքներով։ Մաքեյլան առաջինն էր տասնյակ երգերի մեջ իր «Կուպիդոնի սիրտը» երգով։ Չնայած Մաքեյլան ատում է Հանային, բայց նրան իսկապես դուր էր գալիս Մայլին և նրան համարում էր իր ընկերուհին, չնայած նրան դուր չէր գալիս Լիլին։ Սիրահարված է Ջեյք Ռայանին։ Մաքեյլան հայտնվում է երկրորդ եթերաշրջանում։ Նրա դերը կատարում է Դիսնեյի երգչուհի և դերասան Սելենա Գոմեսը։

Ջոանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհու համադասարանցին։ Նա և Լիլին չեն սիրում միմյանց, որովհետև Լիլին մանուկ հասակում Ջոանայի հանդեպ տարբեր ստորություններ է արել։ Ջոանան տանել չի կարողանում Հանա Մոնտանային։ Ավելի ուշ Լիլին և նա մրցակցում են ամերիկյան ֆուտբոլում, որտեղ Լիլին հաղթանակ է տանում։ Այն սերիայում, երբ Մայլին կազմակերպել էր գիշերակաց նրա և Լիլիի հետ, նրանք հաշտվում են։ Սիրահարվել էր Օլիվերին առաջին հայացքից, նրանք հանդիպում են, բայց այդ ամենը կարճ է տևում։

Երրորդ պլանի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Քորելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի, Լիլիի և Օլիվերի ուսուցիչը։ Հաճախ շատ տարօրինակ է դառնում։ Ապրում է մոր հետ։ Դերը կատարում է Գրեգ Բեյքերը։

Քարեն Քանքլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի, Լիլիի, Օլիվերի, Ջեքսոնի և Ռիկոյի ուսուցիչը։ Հաճախ Մայլիի և Ջեքսոնի հանդեպ շատ խիստ է լինում։ Ջեքսոնը իր հորը ստիպում է հանդիպել Քարենի հետ, որպեսզի բարձր գնահատականներ ստանա, բայց այդ ամենը անհաջոցությամբ է վերջանում։ Դերը կատարում է Էրին Մեթյուզը։

Լորի[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դպրոցի բուժքուրը։ Մայլին ծանոթացրեց իր հոր հետ, որպեսզի նրանք հանդիպեն։ Հայտնվում է երեք սերիաներում։ Դերը կատարում է Քրիսթին Թեյլորը։

Սառա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայլիի, Լիլիի և Օլիվերի համադասարանցին։ Երբեմն Լիլին նրան անվանում է «Սուրբ Սառա»։ Տիպիկ բուսաբան։ Նա փորձում է պահպանել շրջապատող բնությունը, օգնել անտուն կենդանիներին, աղքատ և օգնության կարիք ունեցող մարդկանց։ Սառան ամեն անգամ արթնանում է առավորյան ժամը չորսին, բացառությամբ շաբաթ օրերին, երբ արթնանում է առավոտյան 05:30։ Նա ունի ընդամենը մեկ զույգ գուլպա։ Որոշ ժամանակ աշխատել է Ռիկոյի սրճարանում։ Նրա հոր անունը Վուդի է։ Դերը կատարում է Մորգան Յորքը։

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Առաջին ցուցադրման ամսաթիվը (ԱՄՆ)
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ֆինալ
1 26 2006 թվականի մարտի 24 2007 թվականի մարտի 30
2 29 2007 թվականի ապրիլի 23 2008 թվականի հոկտեմբերի 12
3 30 2008 թվականի նոյեմբերի 2 2010 թվականի մարտի 14
4 13 2010 թվականի հուլիսի 11 2011 թվականի հունվարի 16[11]
Ֆիլմեր 2 ֆիլմ Չկա տվյալ

Ֆիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս։ Համերգային շրջագայություն «Երկու կյանք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանա և Մայլի Սայրուս։ Համերգային շրջագայություն «Երկու կյանք» – սա Walt Disney Pictures ֆիլմն է, որը ցուցադրվել է Disney Digital 3-D–ում։ Ազատ թողարկումը նշանակված էր մեկ շաբաթից․ 2008 թվականի փետրվարի 1–7, բայց երկարաձգվեց, որպեսզի դիտորդները կինոթատրոններում դիտեն այն, ինչքան այնքան ցանկանում են։ Disney–ը հայտարարեց, որ համերգը նկարահանվել է մի քանի քաղաքներում, որպեսզի թողարկի ոչ միայն ԱՄՆ–ի կինոթատրոններում, այլ նաև ևս մի քանի երկրներում։ Ֆիլմի համար օգտագործվում են 3D-ակնոցներ։

Առաջին ուիք–ենդում՝ 2008 թվականի փետրվարի 1–3, ֆիլմը ունեցավ մեծ շահույթ՝ $29 դոլար։ Դա հանգստյան օրերի ամենահայտնի ֆիլմն էր։ Ցուցադրվելով 638 կինոթատրոնների էկրաններին, դա սահմանեց ռեկորդ՝ մեկ կինոթատրոնից $42,000–ից ավելի շահույթ։ Ինչպես նաև սահմանեց ռեկորդ 3D–ֆիլմի ամենաբարձր շահույթով մեկ ուիք–էնդում։

Հանա Մոնտանա։ Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանա։ Ֆիլմ – սա ամերիկյան երիտասարդական Հանա Մոնտանայի ֆիլմ–ադապտացիան է։ Նկարահանումները սկսվել են 2008 թվականի ապրիլին[20], հիմնականում Կոլումբիայում[21] և Լոս Անջելեսում[22][23][24]։ Եվ ավարտվել է 2008 թվականի հուլիսին[25]։ Ֆիլմը առաջին անգամ եթեր է դուրս եկել 2009 թվականի ապրիլին ԱՄՆ–ում և Կանադայում[26]։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hannah Montana (2006)
  • Hannah Montana 2: Meet Miley Cyrus (2007)
  • Hannah Montana: The Movie (2009)
  • Hannah Montana 3 (2009)
  • Hannah Montana Forever (2010)

Ուրիշ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hannah Montana 2: Non-Stop Dance Party (2008)
  • Best of Both Worlds Concert (2008)
  • Hits Remixed (2008)
  • Best of Hannah Montana (2011)

Մրցանակներ ու անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ցուցադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանա Մոնտանան ցուցադրվել է ամբողջ աշխարհում, հետևյալ հեռուստաալիքներով.

Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 2,72 2,73 2,74 2,75 2,76 2,77 2,78 2,79 2,80 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Franchise/DisneyChannelLiveActionUniverse
  4. «The 59th Primetime Emmy Awards and Creative Arts Emmy Awards Nominees». Academy of Television Arts & Sciences. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թվականի հուլիսի 31-ին.
  5. «Nominations: Official Primetime Emmy Award Nominations 2010». Academy of Television Arts & Sciences. 2010 թվականի հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի հուլիսի 8-ին.
  6. «Miley Cyrus quitting 'Hannah'». JAM! Showbiz Television. 2009 թվականի հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի հունիսի 24-ին.
  7. «Disney Channel: Hannah Montana with Miley Cyrus is Now Over, last day of filming». BSC Kids. 2010 թվականի մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի մայիսի 15-ին.
  8. «Disney Channel Renews Hannah with a Change, Sonny with a Chance». TV Guide. 2009 թվականի հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թվականի հունիսի 2-ին.
  9. «Miley Cyrus Coming Back as 'Hannah Montana'». Entertainment Tonight. 2009 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թվականի հունիսի 2-ին.;
    Patti McTeague (2009 թվականի հունիսի 1). «Disney Channel Orders Fourth Season Of Worldwide Smash Hit "Hannah Montana"». Disney Channel Media Net. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թվականի հունիսի 2-ին.
  10. «Hannah Montana Forever». Disney Channel's Official Youtube. 2010 թվականի ապրիլի 22. Վերցված է 2010 թվականի ապրիլի 23-ին.
  11. 11,0 11,1 «Hannah Montana Forever Finale». MileyCyrus.com. 2011 թվականի հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2011 թվականի հունվարի 12-ին.
  12. «JoJo Feature Story». Santa Monica Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2007 թվականի փետրվարի 7-ին.
  13. «"'Hannah Montana' Livin' the Rock Star Life! DVD Review"». 2006 թվականի հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2006 թվականի հոկտեմբերի 23-ին.
  14. Disney Launches Hannah Montana Products Արխիվացված 2007-10-11 Wayback Machine URL accessed 2006 թվականի դեկտեմբերի 26
  15. Bite me, Barbie! Disney’s Hannah Montana takes over as most wanted toy Արխիվացված 2007-12-22 Wayback Machine BY NICOLE LYN PESCE (2007 թվականի նոյեմբերի 19) Daily News
  16. «Teen queen is global brand by Stephen Armstrong 2009/05/21 (Ստուգվել է 2009 թվականի հունիսի 24-ին)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  17. Karl Taro Greenfeld, "How Mickey Got His Groove Back, " Condé Nast Portfolio, 2008 թվականի մայիս, 126—131 & 150.
  18. Ryan, Joal (2007 թվականի օգոստոսի 24). «A Roundhouse Blow to Hannah Montana». E! News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2007 թվականի օգոստոսի 25-ին. «Sheffield's lawsuit states Disney could owe him "millions of dollars" in profits and damages.»
  19. 'Hannah Montana' creators sue Disney for profits Արխիվացված 2010-04-13 Wayback Machine By Matthew Belloni of The Hollywood Reporter, 2010 թվականի ապրիլի 9
  20. Anna Dimond (2008 թվականի փետրվարի 5). «Miley Cyrus and Disney to make Hannah Montana movie – Today's News: Our Take». TV Guide.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թվականի փետրվարի 5-ին.
  21. «Filming For Hannah Montana Movie Starts In Columbia». News Channel 5. 2008 թվականի մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թվականի մայիսի 26-ին.
  22. «Production On 'Hannah Montana: The Movie' Is Underway». News4Jax. 2008 թվականի մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2008 թվականի մայիսի 24-ին.
  23. «NewsChannel 5.com – Nashville, Tennessee – 'Hannah Montana' Film Scenes Shot In Cool Springs Mall». NewsChannel 5. 2008 թվականի մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թվականի մայիսի 28-ին.
  24. «Hannah Montana Film Scenes Shot In Cool Springs Mall». News Channel 5. 2008 թվականի մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թվականի մայիսի 28-ին.
  25. «Miley Mania – TFK Kid Reporter Yunhee Hyun talks with Miley Cyrus about her new CD, Breakout». Time for Kids. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2008 թվականի հուլիսի 29-ին.
  26. «Disney unveils 2009 schedule – Entertainment News, Film News, Media – Variety». Variety. 2008 թվականի փետրվարի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2008 թվականի փետրվարի 24-ին.
  27. «Teen Choice Awards 2006».
  28. «Zack Snyder's Film "300" tops in Golden Icon Awards». Axcess News. 2007. Վերցված է 2008 թվականի փետրվարի 5-ին.
  29. «2006–2007 Golden Icon Awards».
  30. «Golden Icon Awards Announced by Travolta Family Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  31. «Teen Choice 2007». FOX Broadcasting Company. 2007 թվականի օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  32. «Outstanding Children's Program 2007».
  33. «Nominations: Official Primetime Emmy Award Database 2008». Academy of Television Arts & Sciences. 2010 թվականի հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի հուլիսի 8-ին.
  34. Children’s Awards Winners Արխիվացված 2008-12-06 Wayback Machine 2008 թվականի նոյեմբերի 30 — The BAFTA (British Academy of Film and Television Arts) site
  35. «23rd Annual ASCAP Film & Television Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  36. «Nominations: Official Primetime Emmy Award Database 2009». Academy of Television Arts & Sciences. 2010 թվականի հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի հուլիսի 8-ին.
  37. «24th Annual ASCAP Film & Television Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  38. «Nominations: Official Primetime Emmy Award Nominations 2010». Academy of Television Arts & Sciences. 2010 թվականի հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2010 թվականի հուլիսի 8-ին.
  39. http://bnt.bg/bg/programme/index/1/bnt_1/28-03-2009 BNT 1 schedule for Saturday, 2009 թվականի մարտի 28
  40. «Shanghai International Channel Introduces "Hannah Montana" as a foreign language show». Mei Ju Mi. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թվականի հուլիսի 15-ին.
  41. «Disney Channel, Japan». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թվականի փետրվարի 21-ին. Credited as: Secret Idol: Hannah Montana
  42. «CITV — Hannah Montana». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանա Մոնտանա (հեռուստասերիալ)» հոդվածին։