Հայ պատանդների կեղծ դատավարություն Ադրբեջանում (2025)
Հայ պատանդների կեղծ դատավարություն Ադրբեջանում Հայ պատանդների կեղծ դատավարություն Ադրբեջանում | |
|---|---|
Բողոքի ցուցանակ Երևանում, որը կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից բանտարկված էթնիկ հայ բնակիչներին և Արցախի Հանրապետության իշխանության ներակայացուցիչներին: | |
| Մեղադրյալ(ներ) | Դավիթ Բաբայան Դավիթ Իշխանյան Արկադի Ղուկասյան Արայիկ Հարությունյան Դավիթ Մանուկյան Լևոն Մնացականյան Բակո Սահակյան Ռուբեն Վարդանյան Մադաթ Բադայան Դավիթ Ալավերդյան Լևոն Բալայան Վասիլի Բեգլարյան Էրիկ Ղազարյան Գարիկ Մարտիրոսյան Մելիքսեթ Փաշայան Գուրգեն Ստեփանյան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Բաքու |
| Դատարան | Բաքվի զինվորական դատարան |
| Դատի սկիզբ | հունվարի 17, 2025 |
| Նախադրյալներ | Արցախյան հակամարտություն |
Հայ պատանդների կեղծ դատավարություն Ադրբեջանում, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմից հետո և 2023 թվականին Արցախի հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված զինված հարձակման և էթնիկ զտումների ժամանակ գերեվարված և առևանգված հայ զինվորներ, քաղաքացիական անձինք և ռազմաքաղաքական ղեկավարներ ենթարկվել են Ադրբեջանում կեղծ դատավարությունների, որոնք սկվել են 2025 թվականի հունվարի 17-ից[1]։
Ներկայումս հաստատված է, որ Ադրբեջանը առնվազն 23 հայ պատանդ է պահում, սակայն հնարավոր է նաև այն, որ իրական թիվը կարող է հասնել 100-ի[1]։ 23 պատանդներից 7-ն արդեն անցել են իրենց ձևական դատավարությունները և դատապարտվել[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]44-օրյա պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023)
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարություն (2023)
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հաստատվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննարկման[2]։ 2025 թվականի հունվարի 6-ին Բաքվի ռազմական դատարանը հաղորդում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված քրեական գործի դատավարության դատական նիստը նշանակված է հունվարի 17-ին[2]։ Քրեական գործը փոխանցվել էր Բաքվի ռազմական դատարանի դատավոր, դատարանի նախագահ Զեյնալ Աղաևին[2]։
16 հայ պատանդների ձևական դատավարությունների բացման նիստը կայացել է 2025 թվականի հունվարի 17-ին Բաքվի ռազմական դատարանում[1]։
Փետրվարի 13-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «մեղադրական եզրակցության» հրապարակումը[3]:
Մեղադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված են մեղադրյալները[1]․
- Դավիթ Բաբայան
- Դավիթ Իշխանյան
- Արկադի Ղուկասյան
- Արայիկ Հարությունյան
- Դավիթ Մանուկյան
- Լևոն Մնացականյան
- Բակո Սահակյան
- Ռուբեն Վարդանյան
- Մադաթ Բադայան
- Դավիթ Ալավերդյան
- Լևոն Բալայան
- Վասիլի Բեգլարյան
- Էրիկ Ղազարյան
- Գարիկ Մարտիրոսյան
- Մելիքսեթ Փաշայան
- Գուրգեն Ստեփանյան
Դատավոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության և Ռուբեն Վարդանյանի կեղծ գործերը քննում է դատավոր Զեյնալ Աղաևը[3][2]: Այս դատավորը քննել է Ադրբեջանի ամենաաղմկահարույց քաղաքական գործերը, որոնց միջոցով դատապարվել են Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատները[3]: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (անգլ.՝ Institutefor Peaceand Democracy) տեղեկություններով Զեյնալ Աղաևը քննել է քաղաքական հայացքների համար դատապարտվող ադրբեջանցիների գործերը[4][3]: 2021 թվականին նա է քննել 13 հայ ռազմագերիների գործը[4]։ Զեյնալ Աղաևի անունը հայտնվել է ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին նվիրված զեկույցում[5], որտեղ նա հիշատակվում է որպես քաղաքական գործեր քննող և քաղաքական պատվեր կատարող դատավոր[3][3]:
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ հունվարի 16-ին հայտարարություն է տարածել. «Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը: Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։ Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։ Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում: Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»[6]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայ պատանդները՝ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ, ովքեր դեռևս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանի կողմից». Free Armenian Hostages. 2025 հունվարի 12. Վերցված է 2025 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Բաքվում հայտարարվել է ապօրինի ձերբակալված արցախցի գործիչների դատավարության օրը». news.am. 2025 թ․ հունվարի 6. Վերցված է 2025 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Այսօր Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործի «քննությունը». Ո՞վ է գործով դատավոր Զեյնալ Աղաևը». news.am. 2025 թ․ փետրվարի 13. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 4,0 4,1 «THE JUDGES WHICH PASSED SENTENCE BY POLITICAL ORDER Zeynal Gurban oglu Aghayev». ipd-az.org. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Political prisoners in Azerbaijan» (PDF). assembly.coe.int. 2019 թ․ հունվարի 22. Վերցված է 2025 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ». news.am. 2025 հունվարի 17.