Jump to content

Հայ հին թարգմանական գրականության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված են այն հեղինակները և նրանց երկերը, ինչպես նաև անանուն աշխատությունները, որոնք թարգմանվել են հայերեն 5-ից 14-րդ դարը ներառյալ։ Թավատառով նշված են այն երկերը, որոնց բնագրերը կորել են և որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ։

Հեղինակ Երկ(եր) Թարգմանության դար Թարգմանիչ(ներ) Բնագրի լեզուն Նշումներ
Աստվածաշունչ մատյան 5-րդ դար Սահակ Պարթև,
Մեսրոպ Մաշտոց,
Եզնիկ Կողբացի,
Ավագ թարգմանիչներ
հունարեն, ասորերեն
Ափրաատ Ճառեր 5-րդ դար ասորերեն Հայկական միջավայրում Ափրաատի ճառերը վերագրվել են Հակոբ Մծբնացուն
Աբրահամ Եփեսոսցի «Ճառ յաւետիս սրբոյ Կուսին» հունարեն մեզ չի հասել,
հիշատակվում է Գրիգոր Անավարզեցու Հեթում Բ–ին ուղարկված նամակում
Թովմաս Աքվինացի «Յաղագս եօթն խորհրդոց եկեղեցւոյ»,
«Գիրք բնութեանց Քրիստոսի»
14-րդ դար Հակոբ Քռնեցի,
Հովհաննես Քռնեցի
լատիներեն
Ագադրոն «Գուշակութիւնք»
Աթանաս Մեծ (Ալեքասնդրացի) «Յաղագս մարմնաւորութան Որդւոյ»,
«Թէ մի է Քրիստոս, ընդդեմ Պաւղոսի Սամոսատացւոյ» և այլ երկեր
5-րդ դար հունարեն Միայն հայերեն թարգմանության շնորհիվ է պահպանվել հեղինակի 11 գրվածք։
Սուտ–Կալիսթենես Ալեքսանդր Մեծի պատմությունը (Վարք Աղեքսանդրի) 5-րդ դար Մովսես Խորենացի՞ հունարեն
Անդրեաս Կրետացի «Մեկնութիւն Յայտնութեան Յովհաննու» հունարեն
Անտիպատրոս Բոստրացի «Ճառք» հունարեն
Անտիոքի ասիզներ 13-րդ դար Սմբատ Սպարապետ լատիներեն
Արիստիդես Աթենացի «Ջատագովութիւն» (հատված) 5-րդ դար հունարեն
Արիստոտել «Ստորոգութիւնք»,
«Պէրիարմենիաս կամ Յաղագս մեկնութեան»,
«Թուղթ առ Աղեքսանդր թագաւոր»,
«Յաղագս առաքինութեանց»,
«Պատճառաց գիրք»
հունարեն
Բաբելաս Ալեքսանդրացի «Ճառք» հունարեն
Բարսեղ Կեսարացի «Յաղագս պահոց» և այլ երկեր
(ճառեր, նամակներ, կանոններ)
5–րդ դար հունարեն
Գրիգոր Նազիանզացի «Ճառք» և այլ երկեր
(նամակներ, բանաստեղծություններ)
5-րդ դար հունարեն
Գրիգոր Նյուսացի «Ճառք» և այլ երկեր
(մեկնություններ, նամակներ և այլն)
5-րդ դար, 7-8-րդ դարեր հունարեն
Գրիգոր Սքանչելագործ «Ի ծնունդն Քրիստոսի»,
«Յաւետիս Աստուածածնի»,
«Գովեստ ի սուրբ կոյսն Մարիամ»
և այլ երկեր
հունարեն
Դանիել Ռութա «Կեանք և քաղաքավարութիւն Յովհաննու որ կոչի Կլէմաքս»,
«Լուծմունք Կլիմաքայ գրոց»
հունարեն
Դիոնիսիոս Աղեքսանդրացի «Ի հակաճառէն Պաւղոսի Սամոստացւոյ»,
«Ի մեծ աւուր ուրբաթու»
հունարեն
Դիոնիսիոս Արիսպագացի «Յաղագս երկնայնոյն քահանայութեան»,
«Յաղագս եկեղեցականին քահանայապետութեան»,
«Յաղագս աստուածայնոցն անուանց»
և այլ երկեր ու նամակնոր
7-8–րդ դարեր Ստեփանոս Սյունեցի հունարեն
Դիոնիսիոս Թրակացի «Քերականութիւն» հունարեն
Դորոթեոս եպիսկոպոս «Յաղագս ևթանասուն և երկու աշակերտաց Քրիստոսի»,
«Յաղագս կատարման աշակերտացն»
հունարեն
Եղադոն «Պատմութիւն վարուց սրբոյն Բարսղի» հունարեն
Եպիփան Կիպրացի «Պատմութիւն երանելւոյն Եպիփանու Կիպրացւոյ» («Եկեղեցական պատմութուն»)
և այլ երկեր (քարոզներ, ճառեր, մենություններ և այն)
հունարեն
Հիրենեոս Լիոնացի (Երանոս Լուգդոնացի) «Ցոյցք առաքելական քարոզութեան»,
«Ընդդեմ հերձվածների»
հատվածներ տարբեր հատվածներ ճառերից և մեկնություններից
հունարեն պահպանվել է «Ընդդեմ հերձվածների» հայերեն թարգմանության միայն 4 և 5-րդ գրքերը
Եվագր Պոնտացի ճառեր, մեկնություններ, նամակներ 5-րդ դար հունարեն
Էվկլիդես «Յերկրաչափութիւն» (հատվածներ) հունարեն
Եվսեբիոս Ալեքսանդրացի «Ճառ ի համբարձումն տեառն» հունարեն
Եվսեբիոս Էմեսացի «Ութամատեանի մեկնութիւն», քարոզներ 5-րդ դար հունարեն Հեղինակի 9 գրվածքների հունարերն բնագրերը կորել են։
Եվսեբիոս Կեսարացի Քրոնիկոն,
«Եկեղեցական պատմություն»
5-րդ դար հունարեն,
ասորերեն
Խորենացու մոտ կա նշում, որ Կեսարացու երկերը հայերեն են թարգմանվել Մեսրոպ Մաշտոցի պատվերով
Եփրեմ Ասորի մեկնություններ, ճառերկցուրդներ և այլ երկեր 5-րդ դար ասորերեն
Զենոբ եպիսկոպոս «Ի մատնութիւն տեառն» և այլ ճառեր ասորերեն
Զենոն իմաստասեր (Զենոն Կիտիոնացի՞) «Վասն բնութեան» հունարեն
Թադեոս առաքյալ «Կանոնք» ասորերեն
Թետալիոս պատրիարք Յաղագս ընդունելոյ զգիր Յայտնութեան հունարեն
Թեոդոս եպիսկոպոս Վկայութիւն Կիւրակոսի և մօր նորա Յուղիտայ հունարեն
Թեոդոտոս Անկյուրացի Ի ծնունդ փրկչին (երկու ճառ) հունարեն
Թեոփիլիոս Ներբողեան ի սուրբն Գրիգոր Լուսաւորիչ հունարեն
Թեոփիլոս Ալեքսանդրացի Յաղագս միջնոց քառասնորդաց պահոց,
Ներբողեան սրբոց քառասնից,
Մեծի չորեքշաբաթին
հունարեն
Թեոփիլոս Ալեքսանդրացի Յաղագս միջնոց քառասնորդաց պահոց,
Ներբողեան սրբոց քառասնից,
Մեծի չորեքշաբաթին
հունարեն
Թեոփիլոս աշակերտ Ոսկեբերանի Ճառք և այլ երկեր հունարեն
Իգնատիոս Աստվածազգյաց Թուղթք (առ Եփեսացիս, առ Մաղնիսացիս, առ Տրալլիանոսիացիս և այլն) հունարեն
Իսիքիոս երեց (Իսիքիոս Երուսաղեմացի) Մեկնութիւն Յովբայ հունարեն
Կանոնագրքեր 5-8-րդ դարեր հունարեն,
ասորերեն
Ամփոփված են Կանոնագիրք Հայոց ժողովածուում
Կյուրեղ Ալեքսանդրացի Մեկնություններ, ճառեր, նամակներ և այլն 5-րդ դար հունարեն
Կյուրեղ Երուսաղեմացի Կոչումն ընծայութեան,
Թուղթ առ Կոստանդիանոս թագաւոր
5-րդ դար հունարեն
Հերետիոս Տարրական աստուածաբանութիւն 7-8-րդ դարեր Ստեփանոս Սյունեցի հունարեն
Հերմես Եռամեծ Առ Աղսկղեպիոս Սահմանք հունարեն
Հովհան Կլիմաքոս Սանդուխք աստուածային ելից հունարեն
Հովհան Ոսկեբերան Ճառեր, Նամակներ, Մենություններ և այլն 5-րդ դար հունարեն Ոսկեբեերանի գրական ժառանգության մի կարևոր մասը հայտնի է միայն հայերեն բնագրով. դրանցից է Հին Կտակարանի Եսայու մարգարեի գրքի մեկնությունը
Հարանց վարք 12-րդ դար Ներսես Լամբրոնացի (խմբագիր) հունարեն,
ասորերեն
Ժողովածուն կազմելիս Ներսես Լամբրոնացին ի մի է բերել նրա զանազան մասերի հնագույն թարգմանությունները
Հեղարիոն Պատմութիւն վարուց Աթանագինեայ եպիսկոպոսի հունարեն
Հիպոլիտոս Բոստրացի Ի յարութիւն Ղազարու
Յերգս երգոց մեկնութենէ
Մեկնութիւն օրհնութեանցն Մովսիսի,
հատվածներ այլ երկերից
հունարեն
Ղինոս կրոնավոր Վասն հինգ պատրիարքական աթոռոց հունարեն
Մակար Երուսաղեմցի Թուղթ առ Հայս հունարեն
Մարութա եպիսկոպոս (Մարութա Մայփերկաթցի) Բանք և հարցմունք,
Վկայաբանութիւն արևելեան վկայից,
Ի սուրբ յարութիւնն Քրիստոսի
5-րդ դար ասորերեն
Մաքսիմոս եպիսկոպոս Յաղագս եկեղեցւոյ նշանակք հունարեն
Մեթոտիոս եպիսկոպոս Յաղագս անցեալ՝ ներկայիս և ապառնեաց ասացուածք,
Ի մեկնութենէ Դանիելի
հունարեն
Մելիտոս Անտիոքացի Ի լուացումն ոտից աշակերտացն հունարեն
Մեղիտե Պատմութիւն վարուց սրբոյն Յակովբայ Մծբնայ 5-րդ դար ասորերեն
Միքայել Ասորի Համառօտ զրոյցք ժամանակաց (Ժամանակագրություն),
Ի յիշատակի սուրբ թագաւորացն Թէոդոսի մեծի և փոքու
13-րդ դար ասորերեն
Հակոբ Սրճեցի Ի յարութիւն Ղազարու,
Ի յօր Մեծի Ուրբաթին Չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յիններորդ ժամու
և այլ ճառեր
11-12-րդ դարեր ասորերեն
Հովհաննես Դամասկոսցի Բանք վասն սուրբ հաւատոյ և ընդիմադրութիւն Նեստորիոսի,
Բն իմաստութեան հռետորիցն
և այլ երկեր
10-13-րդ դարեր Բագարատ Մամիկոնյան,
Սիմեոն Պղնձավանեցի
հունարեն, վրացերեն
Նանա Սարկավագ Մեկնութիւն Յովհաննու աւետարանի 9-րդ դար ասորերերն
Պլատոն Օրենքներ,
Եվտիփրոն,
Տիմեոս
11-րդ դար Գրիգոր Մագիստրոս հունարեն
Պրոկլ Սահմանք հունարեն
Պրոխորոն Յաղագս աւետարանչին Յովհաննու և յաղագս փոխման նորա յաշխարհէ հունարեն
Պորփյուր Ներածութիւնք հունարեն
Ջվանշիր Պատմութիւն Վրաց վրացերեն
Սևերիանոս Գաբաղացի Ճառեր,
հատվածներ այլ երկերից
5-րդ դար հունարեն Հեղինակի հայերեն թարգմանված 10 գրվածքի հունարեն բնագրերը մեզ չեն հասել։
Սեկունդոս իմաստասեր Խօսք առ Ադրիանոս կայսեր 5-րդ դար հունարեն
Սևերոս Անտիոքացի Հատվածներ Ղևտական գրքի և Ղուկասի ավետարանի մեկնություններից հունարեն
Սոկրատ Սքոլաստիկոս Պատմութիւն ըստ Հռովմայեցւոց նահանգին եպիսկոպոսաց և թագաւորաց
(Եկեղեցական պատմություն)
7-րդ դար Փիլոն Տիրակացի հունարեն
Վաստակոց գիրք (Geoponika) 13-րդ դար արաբերեն
Սրբերի վկայաբանություններ և վարքեր հունարեն, ասորերեն
Տիմոթեոս Ալեքսանդրացի «Ի խորհուրդ Տեառնընդառաջին» և այլ ճառեր հունարեն
Տիմոթեոս Կուզ Հակաճառութիւն Քաղկեդոնի ժողովի 5-6–րդ դարեր հունարեն
Տիմոթեոս Անտիոքացի Պատասխանիք առ հարցմունս թագաւորին Տակայ հունարեն
Տիտոս եպիսկոպոս Կրետացի Յառակ դռամոյն հունարեն
Ֆիլոքսենես եպիսկոպոս Վասն տիեզերական սուրբ ժողովոյն Եփեսոսի 6-րդ դար Աբրահամ Մամիկոնեից հունարեն Հայկական միջավայրում երկի հեղինակ է համարվել Աբրահամ Մամիկոնեիցը
Փիլոն Հեբրայեցի (Ալեքսանդրացի) Երկեր, ճառեր մեկնություններ, նամակներ և այլն 5-6-րդ դարեր հունարեն Փիլոնի գրական ժառանգության զգալի մասը պահպանվել է միայն հայերեն թարգմանությամբ։ Փիլոնի հայերենով հայտնի տասնհինգ երկերից ութի հունարեն սկզբնագրերը կորած են։
Ֆարաջ Ասորի Բժշկարան ձիոյ 12-13–րդ դարեր ասորերեն