Հայ կաթողիկե միություն (Լիբանան)
Արտաքին տեսք
Հայ կաթողիկե միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1972 |
Հայ կաթողիկե միություն (ՀԿՄ), բարեգործական, մշակութային, պատանեկան ու մարզական կազմակերպություն։ Հիմնվել է 1972 թվականին՝ փոխարինելով 1928 թվականին ստեղծված Հայ կաթողիկե երիաասարդաց միությանն ու 1968 թվականին հիմնված Հայ կաթողիկե ակումբին։
Հիմնադիրներ՝ Հովհաննես Ֆարաճյան և Անդրանիկ վարդապետ Կռանյան։ Մասնաճյուղեր ունի Բեյրութում, Զահլեում և Այնճարում, որոնց աշխատանքը համակարգում է Հայ կաթողիկե միության կենտրոնական վարչությունը։