Հայ գրողների ընկերության կոչը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ գրողների ընկերության կոչը
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1915
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակություն1915
ՎիքիդարանՀայ գրողների ընկերության կոչը

«Հայ գրողների ընկերության կոչը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1915 թվականին[1]։

Ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 212)[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1915 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 85) ապրիլի 21-ի համարում, հետևյալ ծանոթությամբ․ «Այս կոչը ուղղված է Ամերիկայի, Իտալիայի, Բոլգարիայի, Ռումինյանի, Անգլիայի, Ֆրանսիայի և այլ պետությունների գրականագետներին և խմբագրություններին»[1]։

Այնուհետև՝ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 310-311)[1]։։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան Հովհաննես (1995)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 617