Հայ-ռուսական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ռուսական հարաբերություններ
Հայաստան և Ռուսաստան

Հայաստան

Ռուսաստան
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Սոչիում, մայիսի 14, 2018
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները Գյումրիում

Հայ-ռուսական հարաբերություններ (ռուս.՝ Российско-армянские отношения, անգլ.՝ Armenia–Russia relations), Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերություններ։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3-ին։ Սակայն հայ-ռուսական հարաբերությունները սկսվել են դեռևս 1700-ական թվականների 1-ին կեսերից, երբ Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանն ու Վրաստանը, գտնվում էին Պարսկաստանի տիրապետության ներքո։ Այդ ժամանակ Ռուսական կայսրությունը օգտագործելով հայերի ազատագրական պայքարը՝ աստիճանաբար ներխուժեց տարածաշրջան։ Ռուսները Պարսկաստանից վերագրավեցին Արևելյան Հայաստանը և այդ ժամանակվանից սկսած գրեթե առանց ընդհատումների պահպանեցին իրենց ներկայությունը։ Նախ Արևեյան Հայաստանը ներառվեց Ռուսական կայսրության կազմում, այնուհետև նորանկախ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը 1920 թվականին բռնակցվեց Խորհրդային Միությանը։ Վերջինի փլուզումից հետո Ռուսաստանը տարբեր համաձայնագրերով պահպանեց իր ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ ռազմական, ֆինանսատնտեսական և բնական պաշարների ներմուծումների մենաշնորհային լծակների տեսքով։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության մուտքը Հայկական լեռնաշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների հարաբերությունները ծագում են ռուս-պարսկական պատերազմից, որի արդյունքում Արևելյան Հայաստանը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1804 թվականին սկսվել է ռուս-պարսկական պատերազմը, որի արդյունքում 1813 թվականին Գյուլիստան գյուղում կնքվել է խաղաղության համանուն պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններ[1]։ Այդպիսով Ռուսական կայսրությունը գրավեց Շիրակը, Լոռին, Շամշադինը և Զանգեզուրը։ 1827 թվականի հոկտեմբերին ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավեցին Երևանի բերդը[2]։ 1826-1828 թ․թ․ռուս-պարսկական պատերազմի արդյունքում կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, որի համաձայն Արևելյան Հայաստանը ամբողջությամբ մտել է Ռուսաստանի կազմի մեջ[3]։ Բացի այդ Ռուսաստանը դարձել է քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի անվտանգության երաշխավորը[փա՞ստ]։ Այսպես, հայերի նկատմամբ Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդ II–ի կառավարման ժամանակ 1876 թվականից սկսված բռնապետական քաղաքականությունը դարձավ 1877-1878 թ․թ․ ռուս-թուրքական պատերազմի առիթներից մեկը[փա՞ստ]։ Թուրքերի պարտությամբ ավարտված պատերազմի արդյունքները հանգեցրին Հայկական հարցի միջազգային իրավական ճանաչմանը որպես Մեծ Արևելյան հարցի մաս, դա ամրագրվեց Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում[4]։ Բացի այդ, Ռուսական կայսրությունը առաջիններից մեկը ընդունեց հայերի ցեղասպանությունը։ 1915 թվականի մայիսի 24-ի Ռուսաստանի նախաձեռնած համատեղ դեկլարացիայով դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Ռուսաստան) պատմության մեջ առաջին անգամ քրդերի և թուրքերի կողմից հայերի մասայական սպանությունները ճանաչեցին որպես մարդկայնության դեմ հանցագործություն[5]։

ԽՍՀՄ ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ռուսական դիվանագիտական կապեր և փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո այն դարձավ Ռուսաստանի, Բելոռուսի և Ուկրաինայի ստեղծած միջազգային կազմակերպության՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ։ Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են տարածաշրջանային միասնական ռազմական կառույցի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ։ Հայաստանի ազգային անվտանգության 2020 թվականի Ռազմավարության մեջ ընդգծվում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանը ակտիվորեն մասնակցում է անդամ պետությունների փոխադարձ շահերի արդյունավետ պաշտպանության ինստիտուցիոնալ զարգացման համատեղ նախաձեռնություններին և կշարունակի աշխատել այն բանի վրա, որ ՀԱՊԿ անդամ երկրները կատարեն իրենց դաշնակցային պարտականությունները միմյանց նկատմամբ և բարձրացնեն կազմակերպության արդյունավետությունը[6]։

ՌԴ–ի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը սերտ առևտրատնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ, ընդ որում երկու երկրների փոխգործակցության ծավալները անընդհատ աճում են։ Այսպես, 2022 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ ապրանքաշրջանառությունը աճել է 42%-ով և հասել 1,6 մլրդ $-ի[7]։ Ընդ որում 2022 թվականի ինը ամիսների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 3,2 մլրդ $-ի, այդպիսով գերազանցելով ամբողջ 2021 թվականի ցուցանիշները[8]։ 2016 թվականից մինչև 2021 թվականը Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է մոտ երկու անգամ՝ 1,35 մլրդ $-ից մինչև 2,6 մլրդ $[9]։

Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը էապես ազդում է Հայաստանի տնտեսության վրա։ 2022 թվականի ընթացքում ռուսական հարթակների տվյալներով ռուսների համար Հայաստանը մշտապես արտասահմանյան ուղղությունների թոփում է[10]։ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1,4 մլն զբոսաշրջիկ, նրանց 46%-ը Ռուսաստանից են եղել[11]։ S&P Global Ratings վարկանիշային գործակալության տվյալներով 2022 թվականին հենց Ռուսաստանից միգրանտների մասայական հոսքն է դրական ազդեցություն ունեցել Հայաստանի տնտեսության վրա[12]․ Հայաստանի ՀՆԱ-ն հակառակ կանխատեսումների կազմել է 13,1 %։ Պատճառների շարքում վերլուծաբանները նշում են դրամական փոխանցումների և ներքին պահանջարկի աճը։ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) ամենամյա գիտաժողովի շրջանակներում բացատրել է Հայաստանի՝ 2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշի 1,6-ից 13%-ի վերածվելը ռուսների հոսքով[13]։ 2022 թվականի հունվարից սեպտեմբեր Հայաստան կատարված դրամական փոխանցումները աճել են 155%-ով հասնելով մինչև 1,7 մլրդ $-ի[14]։

Երկու երկրները ներդրումներ են անում միմյանց տնտեսությունների մեջ։ Այսպես, Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի ժամանակ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչը հայտնեց, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս մտադիր է Հայաստանի նախագծերում ներդնել 1 մլրդ $[15]։ 2022 թվականի դրությամբ ռուսական ներդրումների ընդհանուր չափը կազմում է 2 մլրդ $, դա հայկական տնտեսության մեջ իրականացվող արտասահմանյան ներդրումների 40%-ն է[16]։ Իրենց հերթին Հայաստանի ներդրողները 5 տարվա ընթացքում Մոսկվայի տնտեսության մեջ 242 մլն $ են ներդրել[17]։

ՌԴ մարդասիրական ծրագրերը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանը Հայաստանում իրականացնում է մի շարք մարդասիրական նախագծեր։ Հայաստանը արտասահմանյան գործընկերների շարքում Մոսկվայի աջակցության մակարդակով առաջին տեղում է ՄԱԿ–ի զարգացման ծրագրի ցուցակում[18]։ Օրինակ, Ռուսաստանը ակտիվորեն մասնակցում է UNAIDS ծրագրի իրականացմանը ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում՝ 2022 թվականին Ռուսաստանը Հայաստանին նվիրել է ախտորոշման չորրորդ շարժական կլինիկան[19], որում անվճար կարելի է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև հեպատիտ B-ի, C-ի և այլ վարակիչ հիվանդությունների հետազոտություն անցնել։ Աշխատանքներ են իրականացվում նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ուղղությամբ՝ 2021 թվականին ՌԴ Կառավարությունը 3,2 մլն $ է հատկացրել հայ-ադրբեջանական հակամարտությունից Հայաստանի առավել տուժած շրջանների վերականգնման համար[20]։

Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական հակամարտության նորագույն շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օղակ գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

44-օրյա պատերազմ և Հայաստանի կապիտուլացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականից Արցախի տարածքում գտնվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը՝ 1960 զինծառայող հրաձգային զենքով, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության[21]։

Հին Թաղերի և Խծաբերդի գրավումը ըստ ՌԴ խաղաղապահ ուժերի դեկտեմբերի 12-ի և 13-ի քարտեզների

Խաղաղապահ ուժերի տեղակայումից ընդամենը 1 ամիս անց Ադրբեջանի զինված ուժերը գրավել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում գտնվող Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը՝ գերեվարելով 100-ից ավել հայերի[22]։ Այդ ընթացքում ռուսական առաքելությունը ոչ միայն որևէ գործողություն չի ձեռնարկել, այլև երկու կողմերին զսպվածության կոչ է արել[23]։ Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առանց պատճառաբանության պարզապես փոխել է Արցախում իր խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու քարտեզը՝ այդ երկու գյուղերը թողնելով Ադրբեջանի կազմում։

2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ուժերը գրավել են ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղը և հարակից Քարագլուխ բարձունքը[24]։ Այս դեպքում էլ ռուսական խաղաղապահ ուժերը որևէ գործառույթ չեն իրականացրել իրենց պատասխանատվությունից բխող[25]։

Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության ողջ տարածքում, որի արդյունքում զոհվել են 200-ից ավել արցախցիներ, այդ թվում խաղաղ բնակիչներ՝ ծերեր և մանկահասակներ[26]։ Էթնիկ զտումների նպատակով իրականացված ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում ռուսական խաղաղապահները կանխարգելիչ որևէ գործողություն չեն իրականացրել։ Արդյունքում Արցախի գրեթե ողջ բնակչությունը, ավելի քան 100 հազար տեղաբնիկ էթնիկ հայեր ստիպված են եղել լքել Արցախը և տեղափոխվել Հայաստան[27]։

Ռուսաստանի հակահայ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կառավարության դեմ երթ Երևանում (դեկտեմբերի 2, 2013)

1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով Ռուսաստանը Հայաստանի առաջին հանրապետության մաս կազմող Նախիջևանը ճանաչել է որպես պրոտեկտորատ Ադրբեջանի կազմում (հոդված 3)։ Նույն պայմանագրով Ռուսաստանը պարտավորվել է իր և Հայաստանի տարածքում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն Թուրքիայի կամ նրա տարածքի մի մասի կառավարության դերը ստանձնելու հավականություն։ Ռուսաստանը պարտավորվել է նաև իր տարածքում և Հայաստանում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը Թուրքիայի դեմ (հոդված 8)։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերը տեղակայվեցին Արցախի Հանրապետության հայկական հատվածում, որի մեջ էր նաև Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց Ադրբեջանը հարձակվել և գրավել է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում գտնվող այդ երկու հայկական գյուղերը[28], որից հետո Ռուսաստանը երկու կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ է արել[29], իսկ գյուղերը դուրս է թողել իր վերահսկման գոտու քարտեզից[30]։


Դեսպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան
Ռուսաստան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Treaty of Golestān» (անգլերեն). Britannica. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Ivan Fyodorovich Paskevich» (անգլերեն). Britannica. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «Treaty of Turkmenchay» (անգլերեն). Britannica. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «ГЕНОЦИД АРМЯН В ОСМАНСКОЙ ТУРЦИИ: ПРИЧИНЫ, ЭТАПЫ И ПОСЛЕДСТВИЯ В НАЦИОНАЛЬНОЙ И МЕЖДУНАРОДНОЙ ЖИЗНИ» (PDF) (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Марукян А. Ц. Значение совместной декларации держав Антанты от 24 мая 1915 года в вопросе квалификации массового истребления армян и ее воздействие на власти Османской империи. — Гуманитарные и юридические исследования, 2017. — С. 71-75.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» (PDF). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը». Հայաստանի վարչապետի աշխատակազմ.
  8. «Իրավիճակը Վերին Լարսում կապ չունի աշխարհաքաղաքականության հետ. ՌԴ ներկայացուցիչ». Aysor.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Flow of Russian investments to Armenia could comprise up to $ 5 billion: Overchuk» (անգլերեն). 1lurer.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «ONETWOTRIP НАЗВАЛ САМЫЕ ПОПУЛЯРНЫЕ НАПРАВЛЕНИЯ ИЮЛЯ» (ռուսերեն). АвиаПорт. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. «Այս տարվա 10 ամիսներին Հայաստան է եկել 1,4 մլն զբոսաշրջիկ. Նրանց մոտ կեսը ՌԴ-ից են». NEWS.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «Some Central Asian And Caucasus Currencies Are Unexpected Emerging Market Outperformers» (PDF) (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «Head of Central Bank of Armenia explains upward revision of GDP growth forecast for 2022» (անգլերեն). ARKA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. «Приток частных трансфертов в Армению на историческом максимуме - $3.5 млрд за 9 месяцев 2022г» (ռուսերեն). АрмИнфо. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «Ռուսաստանը նախատեսում է 1 մլրդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ». 1lurer.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. «Ռուսաստանը մտադիր է հետագայում եւս ավելացնել ռուս-հայկական կոպերացիան էներգետիկ ոլորտում․ Օվերչուկ». NEWS.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. «Инвестиции Армении в экономику Москвы за 5 лет составили $242 млн» (ռուսերեն). ARKA. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. «Россия стала ключевым партнером в реализации программ ООН в Армении» (ռուսերեն). Sputnik Армения. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  19. «Ռուսաստանը Հայաստանին նվիրաբերեց չորրորդ շարժական կլինիկան». Politik.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. «Russia to provide 3.2 million USD for UNDP project aimed at assisting Armenia's most affected regions» (անգլերեն). Armenpress. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը». Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. Civilnet (2020 թ․ դեկտեմբերի 12). «Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո. Նիկոլ Փաշինյան». CIVILNET. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  23. Новости, Р. И. А. (20201212T1923). «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  24. «Ադրբեջանցիները գրավել են Արցախի Փառուխ գյուղը, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․համայնքապետ․ factor.am - Լուրեր Հայաստանից - Թերթ.am». web.archive.org. 2022 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  25. «Փառուխում ռուսները անցակետ են դրել և չեն թույլատրում մտնել գյուղ, իսկ Քարագլխում ադրբեջանական դրոշներ են․ ի՞նչ իրավիճակ է ներխուժումից երեք ամիս անց Արցախի այդ հատվածում». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  26. Հովհաննիսյան, Սևակ (2023 թ․ սեպտեմբերի 19). «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  27. «Արցախից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ Հայաստանում է».
  28. «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
  29. «Россия потребовала от сторон конфликта в Карабахе соблюдать перемирие».
  30. «Խաղաղապահների նոր քարտեզում Հին Թաղերն ու Խծաբերդը Արցախի կազմում չեն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.