Հայ-հոնական դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ-հոնական դաշինք, ռազմական դաշինք, կնքվել է հայերի և հոների միջև՝ ընդդեմ Սասանյան Պարսկաստանի։ Կնքվել է Վարդանանց պատերազմի ժամանակ, 450 թ.-ի Խաղխաղի ճակատամարտում հայերի հաղթանակից հետո։ Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո, հայ–աղվանական ուժերը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ, գրավեցին Ճորա պահակը և ոչնչացրին պարսկ. կայազորը։ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ռազմական հսկողությունը հանձնարարեց Աղվանից իշխան Վահանին, որը և փոխօգնության դաշինք կնքեց Կովկասյան մեծ լեռնաշղթայի հս–արլ. շրջաններում հաստատված հոների (նույնպես ենթարկված Սասանյանների հարձակումներին) հետ։ Սակայն հոները հայերին օգնեցին միայն Ավարայրի ճակատամարտից (451) հետո, երբ պարսկ. զորքերին դիմադրող հայ իշխանները վերստին դիմեցին նրանց։ Վերջիններս, ավերելով նորից պարսիկներին անցած Ճորա պահակի ամրությունները, ասպատակեցին Պարսից տերության սահմանները և վերադարձան մեծ ավարով ու գերիներով։ Եղիշեն գրում է, որ Պարսից արքունի ատյանը հոների այդ արշավանքի մեղադրանքը նույնպես բարդեց Հայոց մարզպան Վասակ Սյունու վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1971:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 196 CC BY-SA icon 80x15.png