Հայ-ադրբեջանական ռազմական բախում (2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ-ադրբեջանական ռազմական բախում
Արցախյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հարավային Կովկասում.png
'
Թվական 04.05.2012թ.-08.05.2018թ.
Վայր * Բերդավան
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Արցախ Արցախի Հանրապետություն
Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
Հրամանատարներ
Կորուստներ
4 զոհ 5 զոհ

Հայ-ադրբեջանական ռազմական բախում՝ Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև 2012 թվականի հունիսի 4-ից 8-ը տեղի ունեցած ռազմական բախումներ Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից գյուղերում և արցախա-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում: Բրիտանական հետազոտական «Օքսֆորդ Անալիտիկա» («Oxford Analitica») կենտրոնը տվյալ միջադեպը բնութագրել է որպես հարձակողական գործողություններ հայկական կողմի դեմ[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջին կրկին ակտիվացավ հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը 1991 թվականին վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև: 1994 թվականի մայիսի 12-ին միջազգային միջնորդների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի հանրապետությունների միջև կնքվեց հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր: Համաձայնագրի կնքումը դադարեցրեց տարածաշրջանում ակտիվ ռազմական գործողությունները: Արցախյան պատերազմի արդյունքում հայկական զինված ուժերը իրենց վերահսկողության ներքո վերցրեցին ԼՂԻՄ և հարակից 7 շրջանները, որն այժմ կոչվում է Արցախի Հանրապետություն:

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվեց 1980-ական թվականների վերջին: Սա մեծապես կախված էր ԽՄԿԿ և ԽՍՀՄ անտաղանդ ղեկավարության գործողություններից, սակայն նրանք հաշվի չէին առնում ԼՂԻՄ բնակչության կարծիքը: Սա էլ իր հերթին հանգեցրեց 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանները և Ադրբեջանական ԽՍՀ-ի Շահումյանի շրջանը[2]: 1988 թվականին հակամարտությունը դարձավ պարբերական և զինված: Մ. Գորբաչովի գլխավորությամբ ԽՍՀՄ ղեկավարության անհետևողական քաղաքականության հետևանքով հակամարտությունները վերաճեցին լայնամաշտաբ պատերազմների: 1994 թվականի մայիսի 9-ից 11-ը մշակվեց և ստորագրվեց հրադարարի համաձայնագիրը: 1994 թվականի մայիսի 12-ին այն մտավ ուժի մեջ:

Հայ-ադրբեջանական սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ կողմերը պարբերաբար միմյանց մեղադրում էին հակառակ կողմի դեմ կրակ բացելու մեջ, և դա ժամանակ առ ժամանակ հանգեցնում էր զոհերի, սակայն մինչև 2012 թվականը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ բախումներ չեն եղել: Սկսած 2012 թվականի սկզբից հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում էին հակառակորդի սահմանից գնդակոծության մասին, հայկական կողմը հայտնում էր Տավուշի մարզը գնդակոծելու մասին, իսկ ադրբեջանական կողմը Ղազախի շրջանի գնդակոծության մասին[3]: Վերջին զինվորի զոհվելու դեպքը տեղի ունեցավ 2012 թվականի ապրիլի 27-ին, երբ Դովսեղ գյուղի գնդակոծությունից երկու օր անց սպանվեց երեք հայ զինծառայող[4][5]:

Ընդհանուր առմամբ Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի շփման գծում ըստ ռազմական փորձագետների և Ադրբեջանի ռազմական լրագրողների տվյալների 2012 թվականի հունվարից հունիսը ընկած ժամանակահատվածում զոհվել է 52 ադրբեջանցի[6]: Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նույն ժամանակահատվածում հայկական կողմը ունեցել է ավելի քան 20 զոհ[7]:

Բերդավան և Չինարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 4-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հայկական ուժերը կանխել են ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը ՀՀ տարածք: Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի մոտ մարտերի արդյունքում դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց: Հակառակորդը, կորուստներ կրելով, հետ գնաց: Նաև նշվեց, որ մարտերի արդյունքում զոհվել է երեք հայ զինվոր, իսկ վեց զինվոր վիրավորվել է:

Համաձայն հայկական աղբյուրների՝ դիվերսիոն խմբերը շարժվել են երկու ուղություններով՝
Բերդավանում ադրբեջանական դիվերսիոն խումբի թվակազմը եղել է 8 հոգի: Այն նպատակ ուներ թափանցել Հայաստանի խորքերը, բայց ականապատ դաշտն անցնելու ժամանակ նրանց հավաստանշել է ՀՀ ԶՈւ պարեկային խումբը, որը բաղկացած էր երեք հոգուց: Սկսվեց մարտ: Ավագ պարեկը միանգամից զոհվեց, իսկ երկրորդին վիրավորեցին: Շարքում մնացած երրորդ զինվորը կանխում է դիվերսիոն խմբի անցումը[8]:

Չինարիում գործել են երկու դիվերսիոն խմբեր: Առաջինը եղել է գրոհային խումբ՝ կազմված 5-6 դիվերսանտից: Երկրորդ խումբը պաշտպանել է առաջինի թիկունքը, այն կազմված է եղել 15-20 հոգուց: Ենթադրաբար նրանց նպատակն է եղել գրավել հայկական առաջնային դիրքը: Գրոհային խումբը պետք է մտներ խրամատի մեջ, իսկ թիկունքը պահող խումբը պետք է 300-400 մետրից նրանց ցուցաբերեր կրակային աջակցություն: Միաժամանակ Հայաստանի ԶՈւ դիտորդը ժամանակին հավաստանշում է հակառակորդի դիվերսիոն խումբը: Բարձրացված տագնապից հետո հայ զինվորները զբաղեցրին իրենց դիրքերը: Մարտի արդյունքում երկու հայ զինվոր զոհվեց, իսկ շատ զինվորներ վիրավորվեցին, իսկ դիվերսիոն խումբը ծանր կորուստներ կրեց[8][9]:

Հայաստանը միջադեպի պատասխանատվությունը դրեց ադրբեջանական կողմի վրա: Իր հերթին Ադրբեջանը հանդես եկավ հայտարարությամբ, որում կտրականապես հերքեց բոլոր մեղադրանքները[10], ավելացնելով, որ տեղի ունեցածը հայկական բանակի ներսում զինված հակամարտության հետևանք է[11]: Միաժամանակ ավելի վաղ՝ այս հայտարարությունից մի քանի ժամ անց, մի քանի ադրբեջնական գործակալություններ հայտնում էին «հայկական դիվերսիոն խմբի վնասազերծման» մասին՝ նշելով զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվ[7]: Նշելով այս փաստը և մատնանշելով Ադրբեջանի ՊՆ-ի մի շարք հակասական տվյալներ՝ հայկական լրատվամիջոցները կասկածի տակ դրեցին ադրբեջանական կողմի վարկածը[12]:

Ոսկեպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 5-ին՝ նախորդող իրադարձություններից մեկ օր անց, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ: Այնտեղ ասվում էր, որ առավոտյան ժամը 6:30-ին հայ զինվորների խումբը Ղազախի շրջանի Ներքին Ոսկեպար գյուղի մոտակայքում հարձակվել է ադրբեջանական դիրքերի վրա: Համաձայն շրջանառվող լուրերի՝ մարտերում զոհվել է ադրբեջանի չորս զինծառայող: Եվս մեկ ադրբեջանցի էլ սպանվել է Ղազախի շրջանի անանուն մի բարձունքից[10][13][14][15][16]: Միաժամանակ համաձայն աղբյուրների Ներքին Ոսկեպար գյուղը գրեթե 20 տարի եղել է հայկական ուժերի վերահսկողության տակ[17]: Չորս ադրբեջանցիների սպանության փաստը Հայաստանը չի հերքում, սակայն այս ամենը բերում է այլ վարկածի: Ըստ Հայաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ մայիսի 4-ից 5-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը: Սակայն 15-20 հոգանոց դիվերսիոն խումբը վնասազերծվում է, որի արդյունքում զոհվում է 5 ադրբեջանցի, հայկական կողմից զորհեր և վիրավորներ չեն լինում[10][17]: Հետագայում, համաձայն ՀՀ զինված ուժերի ճշտված տեղեկությունների՝ այս դեպքերի արդյունքում Ադրբեջանը 7 զոհ է տվել և 4 վիրավոր[18]:

Ճամբարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Հայաստանի ՊՆ մամլո ծառայության՝ հունիսի 6-ին՝ ժամը 17-00-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի մոտ ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձել է դիվերսիա կազմակերպել: Ինչպես հայտնում է հայկական կողմը, իրադարձությունների արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել[19]:

Ադրբեջանի և ԼՂՀ-ի սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորադիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 6-ին ԼՂՀ պաշտպանության նախարարության ներակայացուցիչը հայտարարեց, որ առավոտյան ժամը 4:15-ին Հորադիզի ուղղությամբ ադրբեջանական դիվերսոն խմբի կողմից կատարվել է ներթափանցման փորձ: Արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով նահանջել է զբաղեցրած դիրքերը: Գործողության ընթացքում ԼՂՀ-ն ունեցել է մեկ զոհ և երկու վիրավոր[20]: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում հայկական կողմին մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարության՝ իրենք ևս կորուստներ չունեն[21]:

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական բախումների արդյունքում ոչինչ չփոխվեց, յուրաքանչյուր կողմ հայտարարեց իր հաղթանակի մասին: Բրիտանական հետազոտական «Oxford Analitica» կենտրոնը կատարվածի համար մեղադրեց Ադրբեջանին՝ իր զեկույցում նշելով, որ ադրբեջանական ուժերի կողմից հարձակումը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ[1][22]:

Կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ բախումների արդյունքում ունեցել է երեք զոհ[10], ԼՂՀ նույն գերատեսչության ներկայացուցիչները հայտնեցին մեկ զոհի մասին[20]: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հայտնեցին, որ բախումների արդյունքում ունեցել են հինգ զոհ: Հայկական և նաև մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ կասկածի տակ են դնում Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, իսկ ադրբեջանական կայքերից մեկը հայտնում էր 40 զոհի մասին, որին անդրադառնալով երկրի ղեկավարությունը, հերքելով տվյալները՝ այդ տեղեկությունը համարեց ապատեղեկատվություն[23]: Հայաստանի հետախուզության տվյալներով միայն Ոսկեպարի ուղղությամբ ադրբեջանական կողմը տվել է յոթ զոհ և չորս վիրավոր[18]: Հայկական ԶԼՄ-ները նշում են, որ ադրբեջանական պետական կառույցները տարվա սկզբից մինչև տվյալ իրադարձությունները հայտնել են 44 զոհի մասին, որից միայն 10-ը հունիսի 4-ից 11-ը ընկած ժամանակահատվածում[24]:

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը Անդրկովկաս կատարած շրջայցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել շրջանում տիրող իրավիճակի համար:

Ես դիմել եմ հակամարտության բոլոր մասնակիցներին, բոլոր գործող անձանց և հորդորել եմ զերծ մնալ ուժի կիրառումից: Կա մտավախություն, որ այս անկայունությունը կարող է հանգեցնել ավելի մեծ հակամարտության, որը ողբերգական հետևանքներ կունենա բոլորի համար[10]:

Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնի կոնֆլիկտաբանները ասել են, որ հակամարտության լուծման համար պետք է շտապ միջամտություն[6]:

Երևանում տեսնելով, որ Տավուշում եղած բախումները բավականին հեռու են Լեռնային Ղարաբաղից, կարծիք հայտնեցին, որ պետք է ՀԱՊԿ զորքեր տեղակայել հակամարտության գորտում[6]:

Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածու Զարդուշտ Ալիզադեն բախումների մեղավորներ է համարում միջնորդ կողմերին և երկու երկրների ղեկավարություններին[6]:

Ամերիկացի կոնգրեսականներ Բարմեն Հովարդը, Ֆրենկ Պալլոն, նաև Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը հանդես եկան հայտարարությամբ, որում դատապարտում էին Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները Հայաստանի սահմանին[25]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Oxford Analitica: Азербайджан хочет достичь оперативной готовности к войне в Карабахе в 2014 году»։ ИА REGNUM։ 2012-06-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [1]
  2. Д. В. Заяц — Нагорно-Карабахская Республика (Журнал «География», 2004 г.)
  3. Радио Азатутюн // На приграничных позициях Тавуша убит военнослужащий
  4. «Сопредседатели МГ ОБСЕ осуждают обстрелы на армяно-азербайджанской границе»։ ИА REGNUM։ 2012-04-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  5. «С азербайджанской стороны была обстреляна Тавушская область, были эвакуированы школа и детсад села Довех»։ Аравот։ 2012-04-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Юрий Рокс (2012-06-08)։ «В Карабахе запахло порохом»։ Новая газета։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [2]
  7. 7,0 7,1 «Азербайджанская армия предотвратила очередную попытку диверсии армян, убито 3 вражеских солдата, 5 получили ранения»։ APA.AZ։ 2012-06-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [3]
  8. 8,0 8,1 Самвел Агабабян (2012-06-07)։ «Подробности боев возле армянских сел Бердаван и Чинари»։ ИА PanARMENIAN։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  9. «Очередная азербайджанская диверсия: 2 погибших и 5 раненых»։ Panorama։ 2012-06-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Азербайджан обвинил Армению в гибели пяти своих солдат»։ BBC։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  11. «Минобороны Азербайджана прокомментировало инцидент в армянской армии»։ 1news.az։ 2012-06-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [4]
  12. «Инцидент на границе в Тавуше: 3 армянских солдата погибли, есть раненые»։ Радио Азатутюн։ 2012-06-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [5]
  13. «В результате диверсии ВС Армении погибли пятеро азербайджанских военнослужащих (версия 2)»։ ТРЕНД։ 2012-06-05։ Վերցված է 2012-06-15 
  14. «Пятеро солдат азербайджанской армии погибли, отражая атаку армян»։ Новости Азербайджан։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [6]
  15. «Пять азербайджанских солдат погибли, предотвращая диверсию армян»։ 1news։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [7]
  16. «Эльнур Асланов: «Диверсии на границе говорят о неконструктивной позиции Армении»»։ 1news.az։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [8]
  17. 17,0 17,1 «На границе с Арменией в бою погибли пятеро азербайджанских военнослужащих»։ РосБалт։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  18. 18,0 18,1 «Армянская разведка сообщает о 7 убитых с азербайджанской стороны»։ ИА REGNUM։ 2012-06-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  19. «Один солдат армии НКР погиб в ходе боя с войсками Азербайджана»։ news.am։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  20. 20,0 20,1 «Azeris Attack Karabakh Border»։ RIAN։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  21. «Один солдат армии НКР погиб в ходе боя с войсками Азербайджана»։ Риа Новости։ 2012-06-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  22. «Armenian-Azerbaijani war for Karabakh might resume»։ Oxford Analitica։ 2012-06-12։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [9]
  23. «Минобороны Азербайджана опровергает данные о потерях на линии соприкосновения огня»։ Новости-Азербайджан։ 2012-06-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 [10]
  24. «Минобороны Азербайджана: Два офицера азербайджанской армии подорвались на мине»։ PANORAMA։ 2012-06-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-06-ին։ Վերցված է 2012-06-15 
  25. «Конгрессмены США осудили диверсию Азербайджана на границе с Арменией»։ ИА REGNUM։ 2012-06-05։ Վերցված է 2012-06-15