Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ադրբեջանական պատերազմ
Թվական1918-1920
Մասն էՀարավային Կովկասի խորհրդայնացում
ՎայրՀայաստան, ԼՂՀ, Ադրբեջան
ԱրդյունքԱդրբեջանի և Հայաստանի խորհրդայնացում
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Լեռնահայաստանի Հանրապետություն
Կենտրոնական կասպիական բռնապետություն
Ադրբեջան Ադրբեջան
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ
Հրամանատարներ
Հայաստան Անդրանիկ Օզանյան
Հայաստան Դրաստամատ Կանայան
Ադրբեջան Սամեդ բակ-Սադիհ
Ադրբեջան Խոսրով բեկ Սուլթանով
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ

Հայ-ադրբեջանական պատերազմ, ռազմական հակամարտություն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն ունեցել է տարածքային պատկանելիության վեճեր, էթնիկ բնույթի հակամարտություն հայերի և կովկասյան թաթարների (ներկայում՝ ադրբեջանցիների) միջև։ Հայ-ադրբեջանական պատերազմը սկսվել է երկու պետությունների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։

1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ։ Ադրբեջանին սատարում էր Օսմանյան Թուրքիային, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանը։ Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։

1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը (ներկայում՝ Տավուշի մարզի արևմտյան մասը՝ Բերդի տարածաշրջանը), Զանգեզուրը (ներկայում՝ Սյունիքի մարզի որոշ տարածքները), Նախիջևանը (ներկայիս՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը) և Արցախը (ներկայում՝ Արցախի Հանրապետությունը

Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի և ադրբեջանցիների առաջին բախումները տեղի են ունեցել դեռևս 1905 թվականին Բաքվում և պատմությանը հայտնի են հայ-թաթարական խռովություններ անվանումով։ Հետագայում այս հակասությունները տեղափոխվում են Անդրկովկաս և 1905 թվականի օգոստոսի 5-ին Շուշիում տեղի են ունենում անկարգություններ հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անարխիան կառավարեց տարածաշրջանում և էթնիկ հակամարտությունները վերածվեցին բաց պատերազմի։

Ղարաբաղի հայերը հույս ունեին, որ հայ-ադրբեջանական պատերազմը կավարտվեր Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միախմբմամբ, սակայն դա տեղի չունեցավ մինչ բրիտանական ուժերի ժամանելը՝ Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։

Մեծ Բրիտանիան ժամանեց Հայաստան հիմնականում երկիր ներթափանցած թուրքական հրոսակների հարձակումները ճնշելու համար, քանի որ Թուրքիան լինելով Առաջին աշխարհամարտում պարտված երկիր, պետք է որոշ ժամանակ չմասնակցեր ռազմական բախումներին։

Թուրքական հրոսակները շուտով ներթափանցեցին նաև Նախիջևան և Զանգեզուր։ Այնտեղ նրանք հանդիպեցին հզոր դիմադրության տեղացիների կողմից։ Ի վերջո, պատերազմին միջամտեց նաև Խորհրդային Ռուսաստանը։

Խորհրդայնացնելով Վրաստանը, 11-րդ կարմիր բանակը օկուպացրեց նաև Հայաստանը և հռչակվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախությունը։ Ադրբեջանը իր հերթին ինքնակամ մտավ ԽՍՀՄ-ի կազմ։ Հայ-ադրբեջանական պատերազմը ավարտվեց Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հաղթանակով։ Ղարաբաղը, Նախիջևանը, Շամշադինը և Զանգեզուրը մնացին Հայաստանի կազմում։

Նախիջևան[խմբագրել | խմբագրել կոդը]

1918թվականի աշնանը Մուդրոսի զինադադարի պայմանների համաձայն, թուրքական զորքերը դուրս են եկել Անդրկովկասի տարածք։ Նախկին Երևան նահանգի հարավային գավառները՝ Շարուրը և Նախիջևանը պատք է մտնեին Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Սակայն դա հակասում էր տեղի մուսուլմանների (հիմնականում ադրբեջանցիներ) ցանկություններին։ Բացի այդ, թուրքական կառավարությունը հատուկ հրահանգ է տվել, ըստ որի հազարավոր թուրք զինվորականներ և սպաներ մնացել են Ադրբեջանում և Դաղստանում, որպեսզի նրանց պահեն իրենց ազդեցության տակ[1]։

Դեկտեմբերին Նախիջևանի Ջաֆարկուլի խանը հռչակեց պանթուրքական Արաքսի Հանրապետությունը, որը ընդգրկեց 1919 թվականի հունիսին Օսմանյան կողմից գրավված Նախիջևանի, Սուրմալուի, Շարուրո-Դարալագեզի գավառների և նախկին Ռուսական կայսրության Երևանի և Էջմիածնի նահանգների հարավ-արևմուտքը։ Այդ ժամանակ տեղի ջոկատները լավ զինված և կազմակերպված էին, որպեսզի խաբանեն կամ գոնե թուլացնեն հայկական հնարավոր հարվածները։ 1919 թվականի հունվարի 26-ին հնարավոր արյունահեղությունը կանխվել է բրիտանացի գեներալ-մայորի միջոցով[2]։

Բրիտանական իշխանությունները չճանաչեցին Արաքսի Հանրապետությունը, կարծելով, որ նրա հռչակումը մեծ ոգևորություն կառաջացնի Թուրքիայում։ Հանրապետությունը գոյատևեց ընդամենը 4 ամիս, սակայն այդ փաստը մնաց միայն թղթի վրա[3]։

Մեծ Բրիտանիայի գեներալ-նահանգապետը, որը Նախիջևանի (բացառությամբ լեռնային շրջանների), Շարուրի և Երևանի գավառի պատասխանատուն էր[2], մինչև Վեդի-չայ գետը ընկած տարածքը ղեկավարում էր բրիտանացի սպա Լոութոնը (F. E. Laughton): Նրա աջակցությամբ, մասնավորապես, վերականգնվել է Անդրկովկասի և Պարսկաստանի երկաթուղային ու հեռագրային կապը[4]։ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում և Նախիջևանում բրիտանական դեսպանատների միջև ծավալված բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել բրիտանական ստորաբաժանումների դուրսբերման մասին։ Դրանք պետք է փոխարինվեին հայկական զորքերով՝ «Դրո»-ի (Դրաստամատ Կանայան) հրամանատարությամբ։ Մայիսի 16-ին ամբողջ Շարուրը, Նախիջևանը և Գոլթնը պաշտոնապես անցան Հայաստանի հսկողության տակ, իսկ հունիսի սկզբին վերջին բրիտանական ստորաբաժանումները լիովին հեռացրել էին վիճելի տարածքը[5]։

Հայկական զորքերի մուտքը Նախիջևան, անմիջապես հանգեցրեց տեղական բնակիչների հետ հակամարտությունների, որոնք դժգոհում էին հայկական զորքերի և տեղի հայերի սպանությունների ու թալանչիների դեմ, և բնակեցված տարածքների փլուզումը, մուսուլմանների գույքի ոչնչացումը դարձավ սովորական[6]։

Մինչև հուլիսի սկիզբը պահպանվեց հարաբերական հանգիստը, երբ թաթարների ապստամբությունները (ադրբեջանցիներ) տարածվեցին Իջևանի հարավ-արևելքում։ Հուլիս ամսվա վերջում ադրբեջանական կառավարության աջակցությամբ ապստամբները վերահսկել են Ջուղայից մինչև Շահթախտ տարածքի երկաթգիծը[4]։ Հայկական վարչակազմը դժվարությամբ դուրս եկավ Արաքսի հովտի և Օրդուբադի ու Դավալուի միջև ընկած տարածքից։ Նախիջևանի նահանգի մեծ մասը ոչնչացվեց, բացառությամբ արևելյան ստորոտի, որտեղ Նախիջևանի հայկական կայազորը նահանջեց[4]։ Շարուրն ու Նախիջևանը Սամեդ բեկ Ջամիլինսկու հրամանով գրավեցին ադրբեջանցի և թուրք ապստամբները։ 1919 թվականի հունիսին այստեղ գտնվող հայերի մեծամասնությունը լքեց տարածաշրջանը[7]։

1919 թվականի դեկտեմբերի 18-ին Նախիջևանի արևելյան մասի հայերի դիմադրությունը խախտվել էր Ակուլիս քաղաքի կենտրոնում։ Գոյատևող հայերը փախան Զանգեզուր[7]։

Ղարաբաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ աշխարհազորայինները Ղարաբաղում

1918 թվականի մայիսից հետո Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հռչակեցին իրենց անկախությունը։ Ադրբեջանի նորաստեղծ կառավարությունը թուրքական բանակի միջոցով ձգտում էր իրեն ենթարկել հայաբնակ Լեռնային Ղարաբաղը[8]։ 1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվել է արցախահայության 1-ին համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախ վարչաքաղաքական միավոր։ Ղարաբաղում Անդրկովկասի հայ-ադրբեջանական հակամարտության առաջին ամիսները հանգիստ էին։ Սակայն 1918 թվականի սեպտեմբերի վերջին, Բաքվի հայերի կոտորածներից հետո, թուրք-ադրբեջանական զորքերը գրավեցին Շուշին։ Շուշիի հայերը, փորձելով խուսափել Բաքվի կոտործներից, հնազանդվեցին օսմանյան-ադրբեջանական բանակին, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի շրջաններում մեծամասնություն էին կազմում տեղի հայ ռազմագերիների ղեկավարները և շարունակեցին դիմադրությունը մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը[9]:

Ադրբեջանիցի հրետավորները Ղարաբաղում, 1920

1918 թվականի հոկտեմբերի Մուդրոսի զինադադարով օսմանյան զորքերը դուրս բերվեցին Ղարաբաղից, որից հետո այն գտնվում էր դիարխիայի վիճակում[10]։

Իրավիճակը մնում էր լարված։ Շրջանում շարունակում էին մնալ ադրբեջանական և մասամբ թուրքական զորքերը, շարունակվում էր թալանը, հայ-թուրքական բախումները։ Իրավիճակը բարդացավ մեծ թվով ներգաղթյալների ներհոսքի պատճառով։ Գեներալ Թոմսի գնահատմամբ ամբողջ Ղարաբաղում կուտակվել էին 40 հազար մարդ, որոնցից 30 հազար հայեր էին, իսկ 10 հազարը՝ մուսուլմաններ[11]։

1918 թվականի նոյեմբերի 17-ին Բաքու ժամանած բրիտանական հրամանատարությունը, գեներալ-լեյտենանտ Թոմսոնի գլխավորությամբ, 1919 թվականի հունվարի կեսերին, մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսը, Ղարաբաղը և Զանգեզուրը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Մեծ Բրիտանիայի ադրբեջանամետ գործողությունները ցնցեցին  «փոքր դաշնակից» համարվող հայերին, հատկապես Խոսրով բեկ Սուլթանովը, որը հայտնի էր իր հակահայկական տեսակետներով, նշանակվեց Շուշիի, Ջևանշիրի, Ջեբրայիլի և Զանգեզուրի գավառապետների գլխավոր հրամանատար[12]։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր հերթին Զանգեզուրի ու Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակեց Արսեն Շահմազյանին, սակայն բրիտանական զինվորական իշխանությունները պահանջում էին նրան հետ կանչել[10]։

Ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանի իշխանությունների նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել երիտասարդ հանրապետությունների միջև տարածքային և սահմանային խնդիրների լուծման վերաբերյալ կոնֆերանս։ Կոնֆերանսին Հայաստանը առաջարկել է սահմանների բաժանումները կատարել էթնիկ հիմքերի վրա, իսկ Ադրբեջանը`տնտեսական։ Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով, կոնֆերանսի ժամանակ Հայաստանը ցանկացավ ամրապնդել իրեն, քանի որ Ղարաբաղը համարվում էր  պատմական տարածք։ Ցանկանալով տարածաշրջանը միացնել իրեն, Ադրբեջանը իր հերթին հայտարարեց, որ Ղարաբաղն ու Հայաստանը տնտեսական ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ Այսպիսով, հայ և ադրբեջանցիների փոխադարձ բացառիկ դիրքերի պատճառով էթնիկ և տնտեսական սկզբունքների վերաբերյալ վիճելի տարածքների պատկանելության հարցում կոնֆերանսը փաստորեն ձախողվեց[13]։

Ադրբեջանը արգելեց Լեռնային Ղարաբաղի և իր միջև առևտրային փոխհարաբերությունները, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մատնվել էր սովի, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, արվել է բրիտանացիների աջակցությամբ[14]։ Սուլթանը ձեռնամուխ եղավ անկանոն քրդական-թաթարական հեծելագնդերի կազմակերպմանը, ինչպես Աբդուլ Համիդ II համիդիեները, որոնք ստեղծվել էին հայերին բնաջնջելու համար[15]։

Հունիսի սկզբին Ադրբեջանը  Լեռնային Ղարաբաղում համալրեց իր զորքերը և հունիսի 4-ին նրանք փորձում են վերահսկողության տակ վերցնել Շուշիի հայկական թաղամասերը, բայց դրանք անացան ապարդյուն[16]։

Մի քանի ամիս շարունակվող բախումներից հետո 1919 թվականի օգոստոսի 22-ին ղարաբաղյան 7-րդ վեհաժողովը կնքեց միջանկյալ համաձայնագիր Ադրբեջանի հետ, որի ժամանակ Ղարաբաղը ժամանակավոր անցավ Ադրբեջանին։ Սա Սուլթանի անձնական, իսկ Ադրբեջանի ազգային հաղթանակն էր:Այս համաձայնագիրը Ադրբեջանին թույլ տվեց պահանջել Զանգեզուրը և Նախիջևանը[17], Արթի Արսլանյանը այս իրադարձությունները նկարագրում է հետևյալ կերպ[8]՝

Շուշիում կատարված դեպքերը ցույց տվեցին ադրբեջանական ուժերի գերակայությունը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք հիասթափված էին Հայաստանի կառավարության Ղարաբաղին աջակցություն ցուցաբերելու կամ բրիտանական քաղաքականությանը հակազդելու անկարողությունից։ Ղարաբաղի հայերը կանգնած էին ընտրութան առջև՝ շարունակել դիմադրությունը, որը կհանգեցներ մեծ կորուստների, թե ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։ Արտաքին օգնության բացակայության պատճառով Լեռնային Ղարաբաղն ընտրեց վերջին ճանապարհը։ Երկար ու ցավագին բանակցություններից հետո Ղարաբաղի հայերը 1919 թվականի օգոստոսի 22-ին ստորագրված պայմանագրով ընդունեցին Ադրբեջանի իրավասությունը:

Բրիտանական հրամանատարության կողմից առաջարկվող մյուս գործողությունները եղել են Ղարաբաղից հայերի հեռացումը, հավանաբար ժամանակավորապես, ինչպես նաև Նախիջևանը Ադրբեջանին փոխանցելը, ինչպես նաև վերջինիս կողմից հայերի տեղահանումը։ Այս առիթով Վիլյամ Մոնտգոմերի Թոմսոնն ասել է[8]՝

Տեղահանումը անհրաժեշտ կլինի, բայց ոչ մեծ մասշտաբով։ Օրինակ, Ղարաբաղում հայկական հայապահպանությունը չի կարող մնալ, ինչպես այսօրվա դրությամբ, Իջևանի հարավ-արևելքում բնակվող թշնամի մուսուլմանները։ Երբ ամենավատ հարցերը լուծվում են, ժողովուրդների փոխհարաբերությունները կկարգավորվեն կամ կամավոր կերպով կգաղթեն իրենց հայրենակիցների կողմից կառավարվող երկիր:

Իսկ գեներալ-ղեկավար Վիլյամ Բիչը, Կովկասում բրիտանական ռազմական հետախուզության ժամանակ պնդում է հետևյալը՝

Երևանի նահանգի հարավ-արեւելյան հատվածը մեծ մասամբ բնակեցված է թաթարներով, ուստի առաջարկվում է, որ Նախիջևանի տոհմային խառնաշփոթը պետք է անցնի դեպի Ադրբեջան։ Գերուսկի և Շուշիից հայերը վերադառնան Կարսի տարածաշրջան և բնակություն հաստատեն Կարսի ու Բաթումի մարզերում։

Անհրաժեշտ չէ աջակցել Հայաստանի պահանջներին ուղղված Ելիզաբեթպոլին և Ախալքալաքին։

1920 թվականի սկզբին Փարիզի խաղաղության կոնֆերանսում Անգլիայի միջնորդութամբ Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի մի մաս[18], որը պայմանավորված էր Կովկասում դաշնակից ամերիկացի գնդապետ Վիլամ Հասկելի զեկույցներով։ Վերջինս առաջարկել է Ղարաբաղի և Զանգեզուրի հաստատումը Ադրբեջանի կազմում, իսկ Նախիջևանը բրիտանացի կամ ամերիկացի գեներալ-մայորի հսկողությամբ դառնա չեզոք գոտի։

Զանգեզուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկը և Զանգեզուրի հատուկ բաժնի հրամանատարները, 1918

Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականին Զանգեզուրը ղեկավարվում էր Գերյուսից եկած մուսուլմանների և Հայաստանի վարչակազմի կողմից, սակայն հարաբերությունների վատթարացումը հանգեցրեց նրան, որ այդ օրվանից ի վեր մուսուլմանները Դոնդարլու գյուղում հաստատեցին իրենց վարչակազմը։

1918 թվականի հունիսին Զանգեզուրում սկսվեց ազգամիջյան պայքարը։ Գեներալ Անդրանիկը, որը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում էր որպես թուրքական պատանդ և դեմ էր Բաթումի պայմանագրին, եկել է Զանգեզուր 3500 մարտիկներով, ովքեր հիմնականում  Թուրքիայից եկած փախստականներ էին։ Տեղի հայ ղեկավարները աջակցեցին Անդրանիկին։ Նա փորձել է միավորվել բրիտանական զորքերի հետ Հյուսիսային Իրանում, սակայն ծեծի է ենթարկվել Խոյի մոտ գտնվող թուրքական դիվիզիաների կողմից։ Անդրանիկը, ով վերահսկում էր Զանգեզուրի ստորաբաժանումները կապող կարևոր երթուղիներ, մի շարք հաջողությունների հասավ մուսուլմանական գյուղերում։ Անդրանիկի կողմից իրականացված ոչնչացումը Երևանում հանգեցրեց գեներալ Խալիլ փաշայի բողոքներին։

Հոկտեմբերի վերջին Անդրանիկը սկսեց իր զորքերի կենտրոնացումը Զանգեզուրի սահմանամերձ գյուղերում և իրեն հռչակեց երկրամասի գերագույն զինվորական հրամանատար։ Անդրանիկը արցախահայությանը փրկելու նպատակով կազմակերպեց ռազմարշավ դեպի Շուշի։ Սակայն Բաքվի նահանգապետ Թոմսոնի հրահանգով նրա մուտք ը դեպի Շուշի կասեցվեց։ 1918 թվականի նոյեմբերի 29-ին սկսվեց եռօրյա մարտերը, որտեղ չնայած մեծ կորուստներով,բայց Անդրանիկի դիվիզիան վերցրեց իշխող բարձունքները, գրավելով մի քանի մուսուլմանական գյուղեր, այդ թվում` Աբդալյարը։

1919 թվականի հունվարին բրիտանական հրամանագրի համաձայն  Խոսրով բեկ Սուլթանովը Ադրբեջանի կառավարության կողմից նշանակվել է Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետ, ինչը հայկական կողմում հանգեցրեց բողոքի ակցիաների, ինչին հետևեց ադրբեջանական կողմի պատասխանը։ Բրիտանական հրամանատարությունը պնդում էր, որ կողմերը սպասում են Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմանը[19]։

1919 թվականի մարտի 22-ին Անդրանիկի Զանգեզուրից հեռանալուց հետո տարածաշրջանի խոցելիությունն ակնհայտ դարձավ։ Անդրանիկը Բաթումի պայմանագրից հետո կազմացրեց հայկական առանձին հարվածային զորամասը։ Նա Ամենայն Հայոց կաթողիկոսի միջնորդությամբ ամբողջ զենքն ու զինամթերքը հանձնեց հանրապետությանը և Երևանից գնաց արտասահման։

1919 թվականի սկզբին բրիտանացի հրամանատարները Զանգեզուրի վրա ճնշում էին գործադրել Ադրբեջանի ժամանակավոր իշխանությունը ճանաչելու համար։ Նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին, Շատլվորտը վերադարձավ Բաքու, այնուհետև գեներալ Թոմսոնի հրամանով երկու շաբաթվա ընթացքում վերադարձավ, որպեսզի ձերբակալի բոլոր հայ քարոզիչներին։ Այնուամենայնիվ, սպառնալիքները նույնպես չօգնեցին։ Շատլվորտը Զանգեզուրից վերջնականապես հեռացավ մայիսի 19։ Մոնք-Մասոնի փորձերը նույնպես անհաջողությամբ պսակվեցին։

Սակայն որոշ ժամանակ անց բրիտանական իշխանությունները փոխեցին իրենց դիրքորոշումը։ Նրանք Զանգեզուրի հանդեպ ճանաչում էին Հայաստանի իրավունքները, փոխարենը Ղարաբաղը պետք է զիջվեր Ադրբեջանին։ Մայիսի 29-ին, 27-րդ դիվիզիայի նոր հրամանատար գեներալ Քորին Շատլվորտին հանձնարարեց Ադրբեջանի կառավարությանը տեղյակ պահի, որ Զանգեզուրում իր վարչակազմը պարտադրելու ցանկացած փորձ կդիտարկվի որպես ռազմական ագրեսիա։ Երեք օր անց նա նամակ հղեց վարչապետ Խատիսյանին, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանին հանձնարարվել է Զանգեզուրում տեղական իշխանությունները զիջել հայերին։

Ապրիլի կեսերից պայքար է սկսվել հայերի և տեղացի մուսուլմանների միջև, ինչից հետո վերջինները փախուստի են դիմում և տափաստան գտնում Իրանում։ Կատաղի մարտերը շարժեցին Ադրբեջանի զայրույթը։ Հունիսի 21-ին «Ադրբեջան» թերթը հրապարակեց Խոսրով բեկ Սուլթանովի զեկույցը, որտեղ ասվում էր, թե հայերը փակել են բոլոր ճանապարհները 10 հազար քոչվոր մուսուլմանների և 150 հազար ընտանի կենդանիների դեմ։ Սուլթանովը կառավարությունից պահանջել է կատարել իր պարտականությունները տասնյակ հազարավոր մարդկանց դեմ։

Ղարաբաղը 1919 թվականի օգոստոսի 22-ին ենթարկվել է Ադրբեջանին և դադարել է խոչընդոտել Զանգեզուրի վերահսկողությանը։ Աշնանը Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը գերակշռում էին ճակատի տարբեր կողմերում, չնկատելով անգամ այն, որ 1918 թվականի դեկտեմբերին Թոմսոնն Անդրանիկի մուտքը դեպի Ղարաբաղ կասեցրել էր[20]։

1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կառավարությունը որոշեց իրեն ենթարկել Զանգեզուրը և դրանով վերացնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև գտնվող խոչնդոտը։ 1919 թվականի նոյեմբերի 4-ին ադրբեջանական զորքերը և ապստամբները Նախիջևանից ներխուժեցին Զանգեզուր։ Առաջին օրը նրանք հասան հաջողության, սակայն նոյեմբերի 9֊ին առավելությունն անցավ հայերին Գարեգին Նժդեհի և Արսեն Շահմազյանի գլխավորությամբ[21]։ Մեկ շաբաթ անց Նժդեհը բազում հաղթանակներ տարավ  Զանգեզուրի կենտրոնական ադրբեջանական գյուղերում, նրանք քայլեր ձեռնարկեցին հայ բնակչությանը անտառից դուրս բերելու համար[22]։

Նոյեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ֊ի ներկայացուցիչները՝ Օլիվեր Ուորդրոպը և գնդապետ Ջեյմս Ռեյը պահանջեցին անհապաղ դադարեցնել պատերազմը։ 1919 թվականի նոյեմբերի 20֊ին Թիֆլիսում սկսվեցին բանակցությունները և նոյեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Խատիսյանն ու Ուսուբեկովը ստորագրեցին խաղաղության պայմանագիր[21]։

Սակայն ազգամիջյան կռիվները շարունակվում են։ Նախիջևանի ապստամբների հրամանատար Խալիլ բեյի ջոկատները հակահայ գործողությունները շարունակել են Դարալագյազի շրջանում, չնայած թուրքական 11-րդ ստորաբաժանումը նրանց զենք ու զինվորներ չի տրամադրել[23]։ Միևնույն ժամանակ Զանգեզուրի կենտրոնում Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայկական ջոկատները կենտրոնացել էին Գեղաձորի հովտում, որը Տաթևը տարանջատում է Կաֆանից, և պատրաստվում գործողություններ սկսել տարածաշրջանի մնացած ադրբեջանական գյուղերի դեմ։ Տեղի ադրբեջանցիները եռօրյա համառ մարտեր սկսեցին հայկական զորքերի դեմ և առաջանալով կարողացան մեկուսացնել Կաֆանի գումարտակը։ Սակայն Սակայն, չորրորդ օրը, հայ զինվորները կարողացան շրջանցել ադրբեջանցիների գերակշիռ դիրքերն ու վերցրեցին Գեղաձորի աղբյուրը։ Դեկտեմբերի 7-ին ադրբեջանական Աջիբաջ գյուղը թալանվեց և այրվեց։ Էթնիկ զտումները շարունակվել են դաշնակցականների կողմից, որոնք ադրբեջանցիներին ստիպեցին փախչել լեռները, Նախիջևան և Աքերա գետի հովիտ[23]։

Հայկական ագրեսիան ադրբեջանական կողմի բողոքի ակցիաներ է առաջացրել։ Խոսրով-բեկ Սուլթանովը զենք վերցնելու կոչ է արել, ասելով, որ Հայաստանի կանոնավոր զորքերը ավերել են Գեգինսկի շրջանի 9 գյուղերը՝ ավելի քան 400 տուն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջաֆարովը այդ տեղեկատվությունը հայտնեց Թիֆլիսի դաշնակիցների ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ։ Ուսուբեկովը միուեթական կոմիսարններ Հասկելին և Ուորդրոպին և Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեգեչկորիին գրել է, որ Ադրբեջանը կսկսի ներխուժումը, եթե հայերը զենքի չդիմեն և չստիպեն ընդունել հրադադարի պայմանները[24]։

Դաշնակցության գերագույն կոմիսար Վիլյամ Հասկելը դեկտեմբերի 3-ին Անդրկովկասում մեղադրեց գնդապետ Ռեյին, որին չհաջողվեց լուծել Զանգեզուրի խնդիրը։ Նա մեղադրելով Խալիլ բեյին դժգոհ է նաև այն հանգամանքից, որ Շարուր-Նախիջևանի այամերիկյան գլխավոր հրամանատարի նախագիծը չի իրականացվել։ Կոստանդնուպոլսում ադմիրալ Մարկ Բրիստոլը նշել է, որ Հասկելը Ռեյին և Թիֆլիսում գտնվող մյուս ամերիկացիներին չի կարող ճշմարտություն քարոզել, ուստի, ըստ Բրիստոլի, հայերի «պատմությունը» կվերանար Ադրբեջանի պլանով Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան կամրջի ստեղծումից հետո։

Ի պատասխան ադրբեջանական բողոքների Հասկելը խոստացավ Զանգեզուր կուղղարկվի սպայական կազմ, որպեսզի ստուգեն հայկական կանոնավոր զորքերի մասնակցության փաստը։ Նա նաև Հայաստանի իշխանություններին, Զանգեզուրում գտնվող բոլոր զորքերին և անձնակազմին զգուշացրեց, որ, եթե կասկածները հաստատվեն, դա մեծ հարված կլինի Հայաստանին։ Խատիսյանը ևս մեկ անգամ հերքել է տարածաշրջանում կանոնավոր զորքերի և ռազմական գործողությունների առկայությունը, հակառակ դեպքում խոստացել է, որ պաշտոնյաները կպատժվեն։ Միևնույն ժամանակ, նա ընդունեց Դալալագյազում 2000 հարձակվողների դեմ կանոնավոր զորքերի ուղարկումը։ Ընդհանրապես, նա կրկին մեղադրել է Ադրբեջանին` Զանգեզուր ներխուժելու համար[25]։

Հասկելին և Ուորդրոպին հանգստցնելու համար Հայաստանի կառավարությունը դեկտեմբերին Արսեն Շահմազյանին ազատել է իր զինվորական լիազորություններից և նրան փոխարիել է Սերգեյ Մելիք֊Յոլչյանը։ Իսկ գեներալ Ղազարյանին հանձնարարվել է ճշտել ադրբեջանական մեղադրանքների հավաստիությունը և ճիշտ լինելու դեպքում պատժիչ քայլեր ձեռնարկել։ Այնուամենայնիվ, մինչ Խատիսյանը տեղեկացրել էր դաշնակից հրամանատարությանը այդ հրահանգների մասին և շարունակում էր ժխտել Զանգեզուրում կանոնավոր զորքերի առկայությունը, Զանգեզուրի իշխանությունը ամրապնդելու և Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար տարածաշրջան է ուղարկվել 400 հրետանային ջոկատ,  300 հեծելազոր, 2 հրացան և 30 գնդացիր[26]։

Հայ-ադրբեջանական խաղաղության կոնֆերանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանգեզուրի շրջանում լարվածության պատճառով Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը 1919 թվականի հոկտեմբերի 6֊7֊ին Ադրբեջանի վարչապետ Մամեդ Յուսիֆ Ջաֆարովին ուղղված նամակով առաջ է քաշել հայ֊ադրբեջանական խաղախության կոնֆերանսի հրավիրման անհրաժեշտությունը։ Խատիսյանը, առաջնորդվելով հայ-վրացական բանակցությունների հաջողությամբ, առաջարկեց երկկողմ կոնֆերանս սահմանային քաղաքներից մեկում (Ադրբեջանի Ղազախ քաղաքում, Դիլիջանում կամ Վանաձորում) սահմանների, փախստականների, առևտրի, առաջիկա պայմանագրերի կնքման և այլ հարցերը քննարկելու համար։ Հոկտեմբերի 26-ին ադրբեջանական կողմը ընդունեց Խատիսյանի առաջարկը այն պայմանով, որ կոնֆերանսը պետք է հրավիրվի Բաքվում ևվերջնականապես լուծվեն տարածքային վեճերը։ Չնայած այն հանգամանքին, որ հայակական կողմը հրաժարվեց Բաքվում կոնֆերանսը հրավիրելուց, Խատիսյանը անմիջապես Ջաֆարովին տեղեկացրեց, որ նոյեմբերի 20-ին Բաքու կժամանեն Տիգրան Բեկզադյանը, Մարտիրոս Հարությունյանը և Վահան Փափազյանը[27]։

Զանգեզուրի կոնֆլիկտի սրման պատճառով կոնֆերանսը հետաձգվեց մինչև նոյեմբերի 26-ը, սակայն սկսվեց դեկտեմբերի 14-ին, ևս մեկ անգամ հետաձգվեց դեկտեմբերի 2-ից 11-ը Բաքվում անցկացված Մուսաֆաթական կուսակցության համագումարի համար։ Համագումարում Մամեդ Էմինը առաջ է քաշել Կովկասի կոնֆեդերացիայի գաղափարը՝ նշելով, որ դա ոչ միայն կբերի տնտեսական և քաղաքական շահ, այլև կնպաստի ավելի մեծ ադրբեջանական թուրքական պետության ստեղծմանը[28]։

Առաջին պլենումի նիստի նախագահ Մամեդ Յուսեֆ Ջաֆարովը գոհունակություն հայտնեց երկկողմ բանակցության հաջողությունների՝ մասնավորապես Թիֆլիսում հրադադար կնքելու համար։ Ջաֆարովին փոխարինեց Արտաքին գործերի նախարար Ֆաթալի խան Խոյսկին և ավելացրեց, որ միայն կովկասյան ժողովուրդների սերտ համագործակցությունը կարող է նրանց փրկել միջկրոնական խռովություններից և ներքին տագնապից:Կոնֆերանսին հայկական կողմից մասնակցում էին Մարտիրոս Հարութունյանը, Տիգրան Բեկզադյանը և Արղության Երկայնաբազուկը, ով ողջունեց «Ադրբեջանի ազատ ազգին» ասելով, որ իրենց ժողովուրդը միայն ուզում է ապրել խաղաղ և ազատ։ Հայկական պատվիրակությունը հայտարարեց, որ առանց հանրապետության ազատության անհնար է և նրանք ազատության ոգով ասնակցում են կոնֆերանսին[28]։

Այնուամենայնիվ, չնայած բոլոր լավատեսական մոտեցումների, կոնֆերանսը բացի երեք փակ նիստերի օրակարգի թերի կազմակրպումից  ոչնչի չհանգեցրեց։ Արդեն առաջին փակ նիստում պարզ դարձավ, որ երկու կողմերի դիրքորոշումը չի փոխվել։ Սահմանների վերջնական հաստատման և Կովկասյան կոնֆեդերացիայի շուրջ բանակցությունները ոչինչ չտվեցին, այդ պատճառով կողմերը համաձայնեցին դեկտեմբերի 21-ին պլենումի երկրորդ նիստի հրավիրմանը։ Սակայն դա նույնպես ձախողվեց։ Հայկական կողմը առաջարկեց կոնֆերանսի մասնակից կողմերի կառավարությունները միասին քննարկեն այն կարևոր հարցերը որոնց շուրջ պետք է ընթանան բանակցությունները։ Սա ևս չիրագործվեց։ Կոնֆերանսի ընդմիջումը նույնպես ավարտվեց[29]։

Կոնֆերանսի հրավիրմանը զուգընթաց շարունակվում էին ազգամիջյան կռիվները։ Դեկտեմբերի 17-18-ը Գողթան գավառի մոտակայքում գտնվող Շարուր-Նախիջևանի հայաբնակ շրջանի վրա հարձակվեցին մուսուլման ապստամբները, որից հետո տեղի թուրքական իշխանությունները հրաժարական են տվել, իսկ այդ բազմությունը, որոնց թվում էին նաև Զանգեզուրից եկած փախստականներ, հարձակվել են հայկական Ներքին Ագուլիս գյուղի վրա և հայ բնակչությունը ստիպված փախչել է Վերին Ագուլիս։ Օրդուբադի բերդակալ Էդիֆ բեյը, ով այստեղ էր մնացել թուրքական զորքերի հեռանալուց հետո, նա հայերին խոստացավ իրավիճակը վատթարանալու դեպքում Բայազետի սահմանում գտնվող թուրքական զորքերը տեղի հայերին պաշտպանություն համար կուղեկցեն Իրան կամ Ագուլիս։ Այնուամենայնիվ, դեկտեմբերի 24-ին մուսուլմանների զինված խմբերը մոտեցան Վերին Ագուլիսին, իսկ հայերը կրկին դիմեցին Էդիֆ-բեյի և Օրդուբադի կոմիսար Աբասգուլու-բեյ Թաիրովի օգնությայնը։ Թաիրովն տեղափոխվեց Ագուլիս և փորձեց կասեցնել մուսուլմանների կողմից իրականացվող ռազմական գործողությունները։ Քանի որ մուսուլմանները ավերել ու կողոպտել էին ծայրամասերի հայկական բնակավայրերը նրանք օգնեցին հայերին տեղափոխվել և տեղավորվել մուսուլմանական բնակավայրերում։ Երբ կոտորածները տարածվեցին նաև կենտրոնական շրջաններում Թաիրովը վերադարձավ Օրդուբադ։ Նա հայերին տեղեկացրեց, որ իրենք կուղարկվեն մեկ այլ գյուղ, բայց հայերը տեղեկացան, որ տեղափոխվելու են Սատթարի միջնորդությամբ, այդ պատճառով նրանք դիմեցին էդիֆ բեյին իրենց ուղեկցելու խնդրանքով։ Վերջինս հայերին կոչ արեց հնազանդվել և կատարել իր հրահանգները։ Հայերը, հրաժարվելով նրանց տված ապաստանից զենքի դիմեցին և միացան ժանդերմերիային։ Այդ բախումներից հետո Ագուլիս գյուղը ամբողջությամբ ոչնչացվեց[30]։

Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի, թեև մահը և կործանումը Անատոլիայում ու Կովկասում լայն տարածում գտած երևույթներ են, հայկական գյուղերի կրթության և ստեղծագործության կենտրոն «Ագուլիս»ի ճակատագիրը հայ հասարակության համար ամենաթողությունն էր։ Լրագրողները գրել են, որ թուրքական հրամանատարի անվերապահ ներկայությունը չի կարող երաշխավորել նրա ֆիզիկական գոյությունը, ինչպես նաև Ադրբեջանին մեղադրում էին «ասիական դիվանագիտության» համար[31]։

Մոտ մեկ ամիս ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ հարձակման մասին ոչինչ չգիտեր։ Մի շարք աղբյուրների ուսումնասիրումից հետո Արտաքին գործերի նախարար Խան Խոյսկին խոստովանեց հնարավոր անկարգությունների առկայության, ինչպես նաև տեղեկացրեց իշխանությունների կողմից անկարկությւոննեը դադարեցնելու փորձերի մասին։ Հունվարի 21-ին նա խոստացավ, որ հետաքննություն կկատարվի, և հայկական կողմի պնդումների հաստատվելուց հետո բոլոր մեղավոր պաշտոնյաները կպատժվեն[31]։

Միևնույն ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակվեց Զանգեզուրում գտնվող ադրբեջանցիների դեմ իրականացվող էթնիկ գործողությունները։ Հունվարի 19-ին, «Ագուլիսի» ճակատամարտում, Նժդեհի կողմնակիցները հավաքվեցին 20 գյուղերում, իսկ գեներալ Կաֆարովը Գեյուսի մասով գրավեց գլխավոր ուղիները հասնելով մինչև Ակերսկի հովիտ։ Ֆաթալի խան Խոյսկու դեմ ուղղված մեղադրանքներից հետո ավերվել է 9 գյուղեր և Զանգեզուրի ավելի քան 40 գյուղերի զինվորականները ավերիչ երկրաշարժի զոհ դարձան։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ այդ տեղեկությունները հաստատաված չէին և խոստացավ ուսումնասիրել և պատժել մեղավորներին[32]։

Ադրբեջանի խորհրդայնացում և վիճելի տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ապրիլի կեսերին ՌԿ(բ)Կ 11֊րդ Կարմիր բանակը մոտեցավ Ադրբեջանի հյուսիսային սահմաններին։

1920 թվականի ապրիլի 28֊ին Ադրբեջանի մայրաքաղաքում հաստատվեց խորհրդային կարգեր և տապալեց գործող իշխանությունը։ Ադրբեջանի ժամանակավոր հեղափոխական հանձնաժողովը Ադրբեջանը հայտարարեց խորհրդային և դիմեց Խորհրդային Ռուսաստանին անհապաղ զորք ստանալու խնդրանքով։ Ապրիլի 28֊ին Նարիմանովի ղեկավարությամբ ստեղծվեց Ժողովրդական կոմիսարների խորհուրդը։ Ժողկոմխորհը զորքերին հրամայեց դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում և Զանգեզուրում։ Այդ նույն օրը 11֊րդ Կարմիր բանակը տավ Բաքու, որտեղ լուրջ դիմադրություն չկազմակերպվեց, իսկ ադրբեջանական զորքերը տեղափոխվեցին Ղարաբաղ[33][34]։

Խորհրդային Ադրբեջանի կոմկուսի նախագահ Հուսեյնովը Հայաստանի կառավարությունից պահանջել է Զանգեզուրից և Ղարաբաղից հեռացնել զորքերը ու դադարեցնել ազգամիջյան կռիվները[35]։

Կարսի մարզում և Նախիջևանում իրավիճակի վատթարացման պատճառով Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական կոմիսարիատը մարտի 8֊ին ուղերձ է հղել հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը, որը վերաբերվում էր հարավ֊արևմտյան Կովկասի իրադարձություններին։ Հայաստանի կառավարությունը 1920 թվականի մայիսի15֊ին բողոք ներկայացրեց, որով պահանջվում էր տարածքային խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Հայաստանի արտգործնախարար Օհանջանյանը, ի պատասխան դիմումի մեղադրեց Նախիջևանի և Կարսի շրջանի բնակիչներին։  Մայիսի 15-ին ՌԽՖՍՀ֊ի արտգործնախարարի տեղակալ Կարախանը հեռագիր է հղել Հուսեյնովին` տեղեկացնելով, որ ՌխՖՍՀ-ի կառավարությունը համաձայնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի կարգավիճակին և որպես առաջին քայլ « որոշել է Ռուսաստանի Կարմիր բանակը տեղակայել Ադրբեջանի և Հայաստանի միջև »[36]։

Մայիսի սկզբին 11-րդ բանակի ստորաբաժանումները սկսել են Եվլախի տարածքով շարժվել դեպի Լեռնային Ղարաբաղ, Գյանջա (Գանձակ) և Ղազախ քաղաքները։ Խորհրդային զորքերի ժամանման դեպքում ադրբեջանական բանակի մեծ մասը մտավ Կարմիր բանակի կազմ և գտնվում էր Կարմիր բանակի ենթակայության տակ, իսկ տեղական պաշտոնյաները դարձան խորհրդային մարմինների աշխատողներ[37]։ Մայիսի առաջին կեսին Ադրբեջանի գրեթե բոլոր մասերում հաստատվեց խորհրդային կարգեր[33]։

Մայիսի 12-ին խորհրդային զորքերը առաջին անգամ ժամանեցին Ղարաբաղ։ Հայ բոլշևիկների ազդեցության տակ գտնվող հայությունը, անցնելով բոլշևիկների կողմը ընդհանուր հակառակորդի հայկական զորքերը կարճ դիմադրության արդյունքում ընդունեցին վերջնագիր` Ղարաբաղից հեռանալու մասին։ Տարածաշրջանը խորհրդայնացվեց, սակայն մի քանի մեկուսացված զինված խմբեր շարունակում էին դիմադրել։ Ղարաբաղում Խորհրդային կարգեր հաստատեց Շուշիի հեղափոխական կոմիտեն և Թաղավարդում գտնվող Հայ հեղափոխական հանձնաժողովը հանձնաժողովը[38]։

Հայկական բանակը մի շարք պարտություններ է կրել Ղազախ֊Շամշադինում[38]։

Ելիզավետապոլ թաղամասում բավականին բարդ իրավիճակ էր ստեղծվել։ Հայերը, որոնք չհանդիպեցին Խորհրդային Ադրբեջանի բանակի դիմադրությանը, հասել էին Գյանջայի շրջակայք։ Իրավիճակը ավելի շփոթեցրեց, երբ հայկական և խորհրդային զորքերը սկսեցին համատեղ գործողություններ անցկացնել ադրբեջանական ապստամբների դեմ[38]։

Այդ ամենին զուգընթաց Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև Մոսկվայում բանակցութւոններ էի սկսվել։ Բանակցությունների ընթացքում Կարմիր բանակն Ադրբեջանում գրավեց Զակատալախը, Գյանջան և Ագդամ-Շուշի քաղաքները, իսկ հայկական բանակը պայքարի մեջ էր հակաիշխանական ուժերի հետ։ Գործողությունները ընթանում էին Կարսում, Սարիղամիշում, Ալեքսանդրապոլում, Դիլիջանում, Նոր Բայազետում, Զանգւբաշարում, Վեդիբասարում, Պենյակում (Օլթիի թաղամաս)[38]։

Հունիսի կեսերին խորհրդային կողմը հայկական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հնչեցրեց հայտարարություններ։ Եթե մինչ այդ Կարմիր բանակը չկարողացավ վերահսկել Ադրբեջանի տարածքներում հակախորհրդային ապստամբությունները, Շուշիի անկումից հետո հունիսի 15-ին Գերուսով ճանապարհ բացվեց դեպի Նախիջևան[38]։

Հունիսի 25֊ին 11֊րդ Կարմիր բանակի հրամանատար Լևանդովսկին հրահանգ էր տվել, որ պատրաստվեն Իրանի սահման գնալու, որտեղից էլ հանձնարարվել էր ռազմակալել Նախիջևան֊Ջուղա֊Օրդուբադ գիծը։ Միևնույն ժամանակ Գագիկ Բաղդասարովի հրամաատարության տակ գտնվող հայկական զորքերը Երևանից տեղափոխվել էին Նախիջևան։ Այնուամենայնիվ հուլիսի 2֊ին հայկական զորքերը հարձակվեցին Ջավիդ բեյի հրամանատարության տակ գտնվող թուրքական 9000֊անոց զորքի վրա, որոնք հասնում էին Նախիջևանի, Ջուղայի և Օրդուբադի տարածքներ։ Շախտախում և Նախիջևանում կար մոտ 3000֊անոց հայկական զորք[36]։

Հուլիսի 5֊ին խորհրդային ուժերը մտան Գերյուս։ Հուլիսի 7֊ին Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և հնարավոր համագործակցության ուղիները պարզելու համար Թուրքիայի ներկայացուցիչները ժամանել են Կարմիր բանակի 20֊րդ դիվիզիայի շտաբ Գերյուս֊Նախիջևան֊Օրդուբադ գծում զորամասեր տեղակայելու առաջարկով։ Դա անհրաժեշտ էր հայկական կողմի դեմ գործողություններ ծավալելու համար։ Նախկինում՝ Նախիջևանում և Զանգեզուրում դրված էր իրենց զորքերի ներկայության հարցը և առանց դրական պատասխանի սպասելու Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշեց ռազմական գործողություններ ծավալել Նախիջևանում խորհրդային կարգեր հաստատելու համար։ Հուլիսի 17֊ին 11֊րդ Կարմիր բանակը հարձակվեց Նախիջևանի վրա։ Կարմիր բանակի ստորաբաժանումներին հանձնարարվել է ոչնչացնել հակախորհրդային զորքերը։ Կարմիր բանակի կողմից իրականացվող գործողությունների և լայնածավալ հարձակաման հետևանքով Նախիջևանում հայերը լուրջ դիմադրություն չցուցաբերեցին[36]։

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը Նախիջևանը վերարահսկում էին Կարմիր բանակը և քեմալական զորքերը։ Հուլիսի 28-ին այն հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։ Օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի ու ՌԽՖՍՀ-ի միջև ստորագրվեց հրադադար, որից հետո Զանգեզուրը, Ղարաբաղը և Նախիջևանը ժամանակավորապես ռազմակալվեց խորհրդային զորքերի կողմից (հայկական զորքերի հսկողության ներքո են եղել Շախտախտը և ամբողջ Շարուրը)։

Գերյուսի գրավելուց և Ղարաբաղի հյուսիսում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո խորհրդային ուժերը  փորձել են իրենց վերահսկողության տակ պահել նաև հարավային մասը, պարտության մատնվելով Գարեգին Նժդեհի ու Դրոի զորքերի կողմից։ Խորհրդային զորքերի դուրս բերումից հետո Դրոն պահանջեց, որ նրանք լքեն բոլոր օկուպացված տարածքները։ Այնուամենայնիվ, օգոստոսի 5-ին խորհրդային զորքերը սկսեցին հակահարված տալ, իսկ երկու օր անց վերսկսվեցին ռազմական գործողությունները։ Շուշի֊Գերյուս-Նախիջևանի միջանցքը կրկին Քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանի միջև էր[38]։

Սեպտեմբերի սկզբին 11֊րդ Կարմիր բանակը հարձակվեց Զանգեզուրի հյուսիսային շրջանների՝ Կապանի և Քաջարանի վրա։ Երեք շաբաթ անց խորհրդային զորքերը թուրքական ու ադրբեջանական ստորաբաժանումների հետ առաջացան Մեղրիի ուղղությամբ։ Նժդեհի գլխավորությամբ սկսվեց համազանգեզուրյան պայքար և հոկտեմբերին ջախջախեցին Կապանն ու Քաջարանը գրավել փորձող խորհրդա֊թուրքական զորքերին։ Նրանք ստիպված նահանջեցին և հասան Նախիջևան[39]։

Նոյեմբերի սկզբին խորհրդային և ադրբեջանական ուժերը մեկ անգամ ևս հարձակվեցին Զանգեզուրի վրա, իսկ նոյեմբերի 9֊ին Գերյուսի։ Նոյեմբերի 22֊ին Զանգեզուրի հայությունը Դարալագյազի արշավախմբի օգնությամբ պարտության մատնեցին խորհրդային զորքերին և մաքրեցին Գերյուսը, Տաթևը, Դարաբասն ու Անգելաուտը[39]։

Սակայն դրանք անկախ Հայաստանի գոյատևման վերջին օրերն էին։ 1920 թվականի նոյեմբերի 28֊ին 11֊րդ Կարմիր բանակի հատուկ գունդը Խորհրդային Ադրբեջանից՝ Ղազախից մտան Հայաստան։ Նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ դեկտեմբերի 1֊ին ստորագրվեց հայ֊ռուսական պայմանագիրը, որով և ավարտվեց Հայաստանի խորհրդայնացումը[39]։

արդյունք։ Խորհրդային կարգեր հաստատվելոց հետո վիճելի տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացումից հետո տարածքային վեճերի լուծումը իրենց վրա վերցրեցին բոլշևիկները։

1920 թվականի նոյեմբերին Ադրբեջանի կոմիտեն, նկատի ունենալով Հայաստանի խորհրդայնացումը, հայտարարեց, որ ինչպես Զանգեզուրը, այնպես էլ Նախիջևանը, որտեղ հուլիսին հաստատվել էր խորհրդային կարգեր, համարվում են Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պետք է տրվի ինքնորոշման հնարավորություն։

Սակայն 1920 թվականի դեկտեմբերին Խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված պայմանագրով Հայաստանին միացավ միայն Զանգեզուրը։ Լենինը հավանություն տվեց Նախիջևանն Ադրբեջանին միացնելու փաստին, ասելով, որ այդ ամենը բխում է Նախիջևանի բնակչության շահերից։ 1921 թվականի սկզբի հանրաքվեն ցույց տվեց, որ Նախիջևանի բնակչության 90 տոկոսը քվեարկել է Նախիջևանը ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանին միացնելու օգտին։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պնդում էր, որ Նախիջևանն Ադրբեջանի կազմում է, քանի որ հաշվի է առնվել ժողովրդագրական միտումները, ռազմավարական նշանակությունը, տեղի բնակչության մեջ վախի առկայությունը։ Լենինը, ով ցանկանում էր քեմալականների հետ պայմանագիր ստորագրել, համաձայնեց։ Նախիջևանն Ադրբեջանին անցավ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Ժամանակավորպես ստացավ առանձին Խորհրդային Հանրապետության կարգավիճակ[40]։

Այդ պայմանագրերի միջև ընկած ժամանակահատվածում անդրկովկասյան երեք հանրապետությունների մեջ շարունակվում էին կատաղի վեճերը, այդ պատճառով 1921 թվականի գարնանաը Սերգեյ Կիրովի գլխավորությաբ հրավիրվեց սահմանադրական հանձնաժողով[40]։

Հանձնաժողովի հունիսյան հանդիպումների ժամանակ «Խորհրդային Հայաստան» թերթը հայտարարեց, որ Ադրբեջանական ԽՍՀ-ն համաձայնություն է տվել Ղարաբաղը Հայաստանին միացնելուն, իսկ Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ Կոմիտեի անդամների քննարկումների արձանագրությունները ցույց են տալիս, որ այդպիսի «պայմանագիր» չկա։ Այնուամենայնիվ, Երևանն իր ներկայացուցչին ուղարկեց Ղարաբաղ։

Նարիմանովը Թիֆլիսի կովկասյան բյուրոյին և Երևանի խորհրդային կառավարությանը հիշեցրեց, որ Ադրբեջանի կոմկուսը և Ժողկոմխորհը հրաժարվել են Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանին հանձնելուց։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ տնտեսական կապերը, նշեցին, որ Հայաստանի և Ադբեջանի բնակչությունը մասսայական պետք է մասնակցեն «Խորհրդային շինարարությանը»։ Սակայն, չնայած Նարիմանովի դիրքորոշմանը 1921 թվականի հուլիսի 4֊ին Կովկասյան բյուրոյի պլենումի նիստը որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Օրջոնիկիձեն, Կիրովը, Մյասնիկյանը և Ֆիգատները քվեարկել են որոշման օգտին։ Նարիմանովը կրկին դեմ արտահայտվեց, պահանջելով ևս մեկ անգամ նիստ հրավիրել, փաստարկելով, որ դա Ադրբեջանի համար շատ մեծ նշանակություն ունի։ Կովկասյան բյուրոն որոշում է հրավիրել ևս մեկ պլենումի նիստ[41]։

Ստալինը ով ներկա էր պլենումի նիստին իր կարծիքը հայտնեց նիստի ավարտից հետո։ Հաջորդ օրը Օրջոնիկիձեն և հայ կոմունիստ Նազարեթյանը կոչ արեցին վերանայել Կովկասյան բյուրոյի որոշումը։ Որոշումը չեղյալ համարվեց և հայտարարվեց հետևյալը[40][42]՝

ա) Մուսուլմանների և հայերի միջև ազգային խաղաղություն հաստատելու և Վերին ու Ստորին Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև մշտական կապի անհրաժեշտությունից ելնելով Լեռնային Ղարաբաղը՝ ինքնավար տարածքի կարգավիճակով միացվեց Ադրբեջանին։ Շուշին Ինքնավար տարածքի մի մասն էր։

Երկու շաբաթ անց Կիրովը դարձավ Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար։ Կովկասյան բյուրոյի ստեղծման առաջին օրերից Օրջոնիկիձեի աջ ձեռքը լինելով, նա Ադրբեջանում դարձավ Ստալինի ու Օրջոնիկիդզեի ձեռքի խաղալիքը Նարիմանովում տարածքային ու տնտեսական հակամարտություների ժամանակ։ Վերջինս դեմ էր Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալուն, դա բացատրում էր նրանով, որ այդպիսով Բաքվի վերահսկողությունը կթուլանա տարածաշրջանում[40]։

1921 թվականի օգոստոսին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության անդամ Լևոն Միրզոյանը ղարաբաղյան գործընթացն արագացնելու համար սկսել է քարոզարշավ։ Շուշիում կայացած հանդիպման ժամանակ նա նշեց, որ Ղարաբաղը առանձին վարչական միավոր հռչակելուց հետո կդադարեն ազգային հակամարտությունները։ Միրզոյանը Ադրբեջանի կենտկոմի կոմունիստական կուսակցությանն ուղղված հեռագրում նեշել էր տարածքում առանձին վարչական միավոր հաստատելու անհրաժեշտության մասին։ Հոկտեմբերի 21֊ի հանդիպման ժամանակ, որը վարում էր Կիրովը, որոշվեց Ղարաբաղին տալ ինքնավարություն։ Դա ընդամենը փոխհատուցում էր Կարսի պայմանագրի դիմաց[40]։

1922 թվականի դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահությունը որոշում կայացրեց՝ Կիրովի և երկու հայ կոմունիստներ Միրզաբեկյանի ու Արմենակ Կարակոզովի գլխավորությամբ ղարաբաղյան հարցերով զբաղվող կենտրոնական հանձնաժողով ստեղծելու մասին[43]։ Հաջորդ օրը Կարակոզովի գլխավորությամբ ստեղծվեց յոթ հոգանոց հանձնաժողով (հինգ հայ և երկու ադրբեջանցի)[44]։ Ամերիկացի պատմաբան Օդրի Ալթշթանդը ասում է, որ հանձնաժողովի կազմը բավականին հակասական է, քանի որ 1922 թվականին Կարակազովը Ադրբեջանի կոմկուսի անդամ էր, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչ։ Այդ ժամանակ Ղարաբաղում պաշտոնատար անձիք հիմնականում հայեր էին[45]։

1923 թվականի հունիսին Կարակոզովը Խորհրդային Ադրբեջանի կառավարությանը խորհուրդ տվեց, որ Ղարաբաղում հաստատվի ինքնավարություն։ Հուլիսի 1֊ին Կիրովը ստորագրեց Ադրբեջանի կոմկուսի արձանագրությունը։ Առաջարկվում է Լեռնային Ղարաբաղին տալ մարզային ինքնավարություն՝ Ստեփանակերտ մայրաքաղաքով։ Հեղափոխական կոմետին ղեկավարում էին Կարակոզովը և Մանուցյանը[46]։ Բացի այդ, Ղարաբաղի համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով[45]։

Ըստ Օդրի Ալթշթադի, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում եղել են հիմնականում հայկական տարածքներ և մի քանի ադրբեջանական գյուղեր։ Այսպիսով, 1926 թվականի Համամիութենական մարդահամրի համաձայն Ղարաբաղի բնակչության 89,24%֊ը հայեր են եղել[45]։ Սակայն Անատոլի Յամսկովը նշում է, որ մարդահամարի տվյալները չի համապատասխանում իրականությանը, քանի որ մարդահամարը անցկացվել է ամռանը, իսկ այդ ժամանակ տասնյակ հազարավոր քոչվոր ադրբեջանցիներ լքում են իրենց տները և բարձրանում սարերը[47][48]։ 1845 թվականի մարդահամարի համաձայն Ղարաբաղի բնակչության կազմում եղել է 30 հազար հայ և 62 հազար մուսուլման (ադրբեջանցի), որոնցից 50 հազարը քոչվոր էին։ 1897 թվականին Շուշում և Ջավանշիր գավառներում ապրել է  93600 հայ (43.3%) և 115800 ադրբեջանցիներ (54.8%), իսկ 1890-ականների վերջին Ղարաբաղի հարթավայրերը չի լքել միայն 1/30-ը[47]։ Իրավիճակն այդպիսին է եղել նաև 1920-ական թվականներին[48], սակայն մուսուլման բնակչությունը հանդիպել է լուրջ խոչնդոտների։ Օրինակ, Գազանֆար Մուսաբեկովի կողմից կազմված 1922 թվականի ապրիլի 29֊ի Ադրբեջանի խորհուրդի 2֊րդ համագումարի հաշվետվության համաձայն, այդ չորս տարիների ընթացքում՝ հայ֊ադրբեջանական պատերազմի ժամանակ, քոչվորները կարողացան բարձրանալ լեռներ, և սպանվեցին բազմաթիվ մուսուլմաններ[49]։

Մինչդեռ կլուծվեր Ղարաբաղի խնդիրը, Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, Խորհրդային միության կոնգրեսի 1923 թվականի փետրվարի  ու ՌԿ(բ)Կ֊ի 1923 թվականի հունիսի որոշմամաբ Նախիջևանը հռչակվեց որպես Ադրբեջանի անբաժանելի ինքնավար մաս։ Ադրբեջանի կոմիտեն և Մուսաբեկովի ղեկավարած Ժողովրդական կոմիսարների խորհուրդը, հնարավոր է, որպես փոխհատուցում, Նախիջևանի համար պահանջել են ոչ միայն վարչական, այլև քաղաքական ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Մոսկվան համաձայնել է, և 1924 թվականի մարտին Նախիջևանի Ինքնավար մարզի տարածքում ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը։

արդյունքում Մոսկվան հավասարակշռություն ձեռք բերեց Ղարաբաղի, Նախիջևանի և Զանգեզուրի հարցում։ Զանգեզուրը շարունակեց մնալ Հայաստանի կազմում, որն արգելք էր հանդիսանում Նախիջևան֊Ղարաբաղ֊Ադրբեջան գծում։ Զանգեզուրից հրաժարվելու փաստը ցավալի էր Ադրբեջանի համար, սակայն նա ստիպված էր արագ հաշտվել այդ մտքի հետ։ Նախիջևանի և Ղարաբաղի հետ կապված գործողությունները միաժամանակ իրականացվեցին։ Ադրբեջանը, արևմտյան Ղարաբաղում կորցնելով փաստացի իշխանությունը, Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամաբ ստացավ անվանական իշխանություն։ Հայաստանը երկու տարածքների նկատմամբ կորցրեց անվանական վերահսկողությունը, սակայն ստացել է հատուկ մշակութային իրավունքներ և մեծ քաղաքական իշխանություն՝ Ադրբեջանի հայերի շրջանում։ Այդ փաստը զայրացնում էր ադրբեջանցիներին։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը հանդիսացավ լենինիզմի ազգային քաղաքականության պայծառ օրինակ։ Տարածքային վեճերի լուծումը ցույց տվեց Մոսկվայի և Կոմկուսի առաջնահերթությունը։ Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, չնայած հանրապետական ինքնիշխանության երաշխիքներին, պաշտպանված չէին տարածքային կանոններից կամ ներքին գործերի միջամտությունից։ Լարվածությունը, ինչպես նաև տարածքային վեճերը, մնացին[45]։

Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումից 65 տարի անց ղարաբաղյան հակամարտությունը վերսկսվեց։ Այդյունքում սկսվեց Արցախյան պատերազմը։ հակամարտությունը մինչ օրս լուծված չէ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. By Andrew Andersen and Georg Egge. Armenia in the Aftermath of Mudros: Conflicting claims and Strife with the Neighbors
  2. 2,0 2,1 By Andrew Andersen and Georg Egge. «Armenia in the Aftermath of Mudros: Conflicting claims and Strife with the Neighbors».
  3. Charlotte Mathilde Louise Hille State Building and Conflict Resolution in the Caucasus. — С. 173.
  4. 4,0 4,1 4,2 Supplement:32184 // The London Gazette. — 7 January 1921. — С. 169.
  5. Charlotte Mathilde Louise Hille State Building and Conflict Resolution in the Caucasus. — С. 171.
  6. газ. "Азербайджан" // №128. — 1919.
  7. 7,0 7,1 Andrew Andersen and Georg Egge. «The Second Phase of Territorial Formation: Insurgencies, Destabilization and Decrease of Western Support».
  8. 8,0 8,1 8,2 Artie H. Arslanian. BRITAIN AND THE QUESTION OF MOUNTAINOUS KARABAKH. — MIDDLE EASTERN STUDIES / Vol. 16 /January 1980. — С. 92-104.
  9. Andrew Andersen and Georg Egge From Ashes and Dust: Rebirth of Armenia through the Collapse of Two Empires.
  10. 10,0 10,1 Нагорный Карабах в 1918—1923 гг.: сборник документов и материалов. Ереван, 1992, с. 202, документ № 129 Донесение дипломатического представителя Республики Армения в Грузии министру иностранных дел Армении о требовании британского командования выслать из Арцаха представителей армянского правительства. 8 мая 1919 г.
  11. Нагорный Карабах в 1918—1923 гг.: сборник документов и материалов. Ереван, 1992, с. 141, документ № 86
  12. Нагорный Карабах в 1918—1923 гг.: сборник документов и материалов. Ереван, 1992, с. 79, документ № 49 Письмо председателя IV Карабахского армянского национального съезда бакинскому армянскому национальному совету от 19 февраля 1919
  13. Г. П. Лежава /«Технологии этнической мобилизации» под. ред. М. Н. Губогло / Институт этнологии и антропологии РАН. Изд-во «ЦИМО», 2000. 372 с.45-48 — 372 ISBN 5-201-13753-9
  14. Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918—1919. Berkeley: University of California Press, 1971, стр 172 «American official reported that Shuttleworth condoned the Azerbaijani economic boycott of Karabakh and gave permission to starve Armenians into submission.»
  15. Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. Minority Rights Publications. էջ 80.
  16. Hovannisian, Richard. The Republic of Armenia: Vol. I, The First Year, 1918—1919. Berkeley: University of California Press, 1971, с. 176 «The Counncil’s noncompliance prompted a menacing show of Azerbaijani arms on June 4. Soon the shops were shuttered, the marketplace deserted, and the anticipated sound of gunfire echoed over the city. The Armenians barricades and even the British misson came under hevy fire, but the Governator-General failed to dislogde the Armenian defenders.»
  17. Richard G. Hovannisian The Republic of Armenia: The first year, 1918-1919. — С. 188.
  18. Audrey L. Alstadt Karabakh and Zangezur // The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule.
  19. Richard G. Hovannisian The Republic of Armenia: The first year, 1918-1919. — С. 162.
  20. Richard G. Hovannisian The Republic of Armenia: The first year, 1918-1919. — С. 162—196.
  21. 21,0 21,1 Andrew Andersen and Georg Egge. «The Second Phase of Territorial Formation: Insurgencies, Destabilization and Decrease of Western Support».
  22. Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 218.
  23. 23,0 23,1 Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 225-226.
  24. Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 226-227.
  25. Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 227-228.
  26. Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 228-229.
  27. Richard Hovannisian. The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. — С. 214—215.
  28. 28,0 28,1 Richard Hovannisian. The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. — С. 231.
  29. Richard Hovannisian. The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. — С. 232—233.
  30. Richard G. Hovannisian. The Republic of Armenia: From Versailles to London, 1919-1920. — 1971. — С. 236—237.
  31. 31,0 31,1 Richard Hovannisian. The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. — С. 238.
  32. Richard Hovannisian. The Republic of Armenia, Vol. II: From Versailles to London, 1919-1920. — С. 239.
  33. 33,0 33,1 Гражданская война и военная интервенция в СССР. Энциклопедия.
  34. Michael P. Croissant. The Armenia-Azerbaijan conflict: causes and implications. Greenwood Publishing Group, 1998. ISBN 0-275-96241-5, 9780275962418, стр 18
  35. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР. Документы и Материалы. — Баку, 1989. — С. 41—42.
  36. 36,0 36,1 36,2 Гаджиев А. Н., Белов В. К. Определение государственно-территориального статуса Нахичевани на завершающем этапе Гражданской войны в России // Вестн. Сев. (Арктич.) федер. ун-та. Сер.: Гуманит. и соц. науки. 2017. № 2. С. 13-22. DOI: 10.17238/issn2227-6564.2017.2.13
  37. Andrew Andersen and Georg Egge The Beginning of Soviet Expansion and the Treaty of Sevres.
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 Andrew Andersen and Georg Egge. «The Beginning of Soviet Expansion and the Treaty of Sevres».
  39. 39,0 39,1 39,2 Andrew Andersen and Georg Egge. Turkish-Armenian War and the fall of the First Republic
  40. 40,0 40,1 40,2 40,3 40,4 Audrey L. Altstadt Sovietization of Azerbaijan, Regional Integration // The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule.
  41. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 90— 91.
  42. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 92.
  43. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 137.
  44. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 138.
  45. 45,0 45,1 45,2 45,3 Audrey L. Altstadt Sovietization of Azerbaijan, Creation of the Nakhjivan ASSR // The Azerbaijani Turks: Power and Identity under Russian Rule.
  46. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 149—150.
  47. 47,0 47,1 A. N. Yamskov Ethnic Conflict in the Transcausasus: The Case of Nagorno-Karabakh // Theory and Society. — 1991. — Октябрь (т. Vol. 20, No. 5, Special Issue on Ethnic Conflict in the Soviet Union). — С. 651
  48. 48,0 48,1 A. N. Yamskov Ethnic Conflict in the Transcausasus: The Case of Nagorno-Karabakh // Theory and Society. — 1991. — Октябрь (т. Vol. 20, No. 5, Special Issue on Ethnic Conflict in the Soviet Union). — С. 651.
  49. К истории образования Нагорно-Карабахской Автономной Области Азербайджанской ССР: Документы и материалы. — Баку, 1989. — С. 115— 116.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]