Հայ-ադրբեջանական պատերազմ (1918-1920)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ադրբեջանական պատերազմ
Հարավային Կովկասի խորհրդայնացում
Armenians baku1918.jpg
Հայկական բանակը Բաքվում
Թվական 1918-1920
Վայր Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան
Արդյունք Ադրբեջանի և Հայաստանի խորհրդայնացում
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Flag of Armenia.svg Լեռնահայաստանի Հանրապետություն
Flag of the Centrocaspian Dictatorship.svg Կենտրոնական կասպիական բռնապետություն
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ադրբեջան Ադրբեջան
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ադրբեջանական ԽՍՀ
Հրամանատարներ
Հայաստան Անդրանիկ Օզանյան
Հայաստան Դրաստամատ Կանայան
Մեծ Բրիտանիա Լիոնել Դենստերվիլ
Ադրբեջան Սամեդ բակ-Սադիհ
Ադրբեջան Խոսրով բեկ-Սուլթանով
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ

Հայ-ադրբեջանական պատերազմ, ռազմական հակամարտություն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Հայաստանի Առաջին Հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918-1920 թվականներին։ Այն նաև համարվում է ռազմական բախում երկու էթնիկական խմբերի՝ հայերի և ադրբեջանցիների միջև։ Հայ-ադրբեջանական պատերազմը տեղի է ունեցել երկու պետությունների անկախությունից մի քանի ամիս հետո։

1920 թվականին պատերազմի մեջ մտան նաև այլ պետություններ, Հայաստանի կողմում ի դեմս Մեծ Բրիտանիայի (Ինչպես նաև Կանադա, Նոր Զելանդիա, Ավստրալիա), իսկ Ադրբեջանի կողմում Օսմանյան Թուրքիայի, իսկ հետագայում նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության: Պատերազմի սկիզբը ազդարարել է Ադրբեջանը՝ խախտելով զինադադարի պայմանագիրը։

1918 թվականին ադրբեջանական բանակը ռազմակալում է Շամշադինը, Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը միավորվում են և զորահրամանատար է նշանակվում Անդրանիկ Օզանյանը: Հետո նրան միանում է նաև Դրաստամատ Կանայանը (Դրո):

Հայաստանին հաջողվում է հաղթել ադրբեջանական բանակին և դուրս բերել ադրբեջանական ուժերին հայաբնակ տարածքներից, սակայն Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության դաշնակից Թուրքիան իր ցամաքային զորքերը մտցնում է Հայաստան։ Թուրքիան և Ադրբեջանը սկսում են ինտերվացիա հայաբնակ տարածքներում, սակայն Մեծ Բրիտանիայի օգնությամբ հայկական և անգլիական բանակները ազատագրում են հայկական սահմանները և օկուպացնում Բաքուն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի և ադրբեջանցիների առաջին բախումները տեղի են ունեցել դեռևս 1905 թվականին Բաքվում և պատմությանը հայտնի են հայ-թաթարական խռովություններ անվանումով։ Հետագայում այս հակասությունները տեղափոխվում են Անդրկովկաս և 1905 թվականի օգոստոսի 5-ին Շուշիում տեղի են ունենում անկարգություններ հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անարխիան կառավարեց տարածաշրջանում և էթնիկ հակամարտությունները վերածվեցին բաց պատերազմի։

Ղարաբաղի հայերը հույս ունեին, որ հայ-ադրբեջանական պատերազմը կավարտվեր Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միախմբմամբ, սակայն դա տեղի չունեցավ մինչ բրիտանական ուժերի ժամանելը՝ Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ։

Մեծ Բրիտանիան ժամանեց Հայաստան հիմնականում երկիր ներթափանցած թուրքական հրոսակների հարձակումները ճնշելու համար, քանի որ Թուրքիան լինելով Առաջին աշխարհամարտում պարտված երկիր, պետք է որոշ ժամանակ չմասնակցեր ռազմական բախումներին։

Թուրքական հրոսակները շուտով ներթափանցեցին նաև Նախիջևան և Զանգեզուր: Այնտեղ նրանք հանդիպեցին հզոր դիմադրության տեղացիների կողմից։ Ի վերջո, պատերազմին միջամտեց նաև Խորհրդային Ռուսաստանը:

Խորհրդայնացնելով Վրաստանը, 11-րդ կարմիր բանակը օկուպացրեց նաև Հայաստանը և հռչակվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախությունը։ Ադրբեջանը իր հերթին ինքնակամ մտավ ԽՍՀՄ-ի կազմ։ Հայ-ադրբեջանական պատերազմը ավարտվեց Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հաղթանակով։ Ղարաբաղը, Նախիջևանը, Շամշադինը և Զանգեզուրը մնացին Հայաստանի կազմում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]