Հայֆիլհարմոնիայի լարային կվարտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայֆիլհարմոնիայի լարային կվարտետ, հիմնադրվել է 1963 թվականին։ Կազմը՝

  • Լ. Մամիկոնյան (1-ին ջութակ)
  • Մ. Երիցյան (2-րդ ջութակ)
  • Յու. Մանուկյան (ալտ, մինչև 1968 թվականը՝ Ռ. Ալթունյան)
  • Ֆ. Սիմոնյան (թավջութակ)
    Սովետահայ կոմպոզիտորների 30-ից ավելի կվարտետային երկերի առաջին կատարողն է։ 1970 թվականին իրականացրել է «Հայկական սովետական կվարտետային երաժշտություն» 8 համերգից բաղկացած շարքը, ուր հնչել են ազգային դասական կվարտետային երաժշտության բոլոր նշանակալից նմուշները։ «Ծաղկիր իմ հանրապետություն» հանրապետական մրցույթում (1965 թվական) արժանացել է ոսկե մեդալի, լարային կվարտետների միջազգային մրցույթում (1969 թվական, Լիեժ, Բելգիա)՝ դիպլոմի։ Համերգային շրջագայություններ է կատարել Լեհաստանում (1967 թվական), Ֆրանսիայում (1969 թվական, 1971 թվական), Իտալիայում (1972 թվական, 1975 թվական)։ Գործել է մինչև 1976 թվականը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png