Հայր Սուրբ ծնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայր Սուրբ ծնունդ

Հայր Սուրբ ծնունդ (անգլ.՝ Father Christmas), անգլիական բանահյուսության մեջ ավանդական բրիտանական անուն է։ Չնայած որ նա Սանտա Կլաուսի նախօրինակն է (և հիմա հոմանիշ է նրան), առանձնանում իր հին բանահյուսական էությամբ՝ բխելով առանձին ավանդությունից։ Թեև նա ունի բոլորովին այլ ծագում, անգլիացիների մոտ այժմ նա նմանեցվում է Միացյալ Նահանգների Սանտա Կլաուսին և շատերին՝ նույն կերպարը կրող։ Նրան կոչում են տարբեր անուններով։ Հասկացությունը օգտագործվում է նաև անգլախոս երկրներում՝ Միացյալ Թագավորությունից դուրս։ Եվ այդ կերպարը տարբեր անուններով (թարգմանության միջոցով) գոյություն ունի մի քանի երկրներում ներառյալ Կանադան և Ֆրանսիան։ Մի շարք այլ երկրներում նույն անունը թարգմանված է համապատասխան լեզուներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայում վաղ ժամանակներից հայտնի Հայր Սուրբ Ծնունդի անհատականությանը վերաբերվել են որպես հորը, իսկ Ծննդյան ուրախ երգը ձոնվել է Ռիչարդ Սմարթին։ 1435-1477 թվականներին կատարվել է Ծննդյան մի երգ, որը երկխոսություն է, և Երկխոսությունը տեղի է ունենում երգչախմբի և Սուրբ Ծնունդը ներկայացնող անձի միջև։ Երգը տարբեր վերնագրեր է ունեցել. «Նոր տարի», «Իմ տեր Սուրբ Ծնունդ», «Պարոն Սուրբ Ծնունդ»։ Հայր Սուրբ Ծնունդը երեխաներին նվերներ չէր տալիս, բայց նա համախմբում, կապակցում էր տոնակատարությունների հասուն մասնակիցներին։ Բերելով, ներկայացնելով Քրիստոսի ծննդի նորությունները՝ Հայր Սուրբ Ծնունդը հորդորում էր բոլորին խմել լավ ընկերակցության և ցանկացած մարդու համար, լավ ուրախանալ և զվարճանալ[1]։ Հենրի VIII-ի կառավարման ընթացքում Հայր Սուրբ Ծնունդը պատկերացվել է որպես կանաչ կամ ալ կարմիր կնճռոտ մորթի հագած բարձրահասակ մարդ[2]։ Նա խորհրդանշել է Սուրբ Ծննդի ուրախության ոգին, բերել է խաղաղություն, համեղ ուտելիք, գինի և խրախճանք։ Քանի որ Անգլիայում Սանտա Նիկոլայի դեկտեմբերի 6-ի տոնական օրը երկար չի պահպանվել, Հայր Սուրբ ծննդի տոնակատարությունը տեղափոխվել է դեկտեմբերի 25-ը և համապատասխանել Սուրբ Ծննդին[3]

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում Սուրբ Ծնունդը պատկերացվում է որպես ուրախ և ծեր մարդ։ Պուրիտանական գաղափարախոսության զարգացման ժամանակաշրջանում դատապարտվել են նրան առնչվող ավանդույթները և վերացել են նախառեֆորմացիոն ժամանակաշրջանից(առանձնապես կենցաղային կերուխումը և ուրախ տոնակատարությունը)։ Եղել է բանավեճ նրա անձի շուրջ, և այն աշխուժացել է ի պաշտպանություն տոնակատարության ավանդույթի։ Հաճախ սրբացվել է Սուրբ Ծնունդի անհատականությունը։ Նա համարվել է բարյացակամ ծեր ջենտլմեն, որը ուրախություն է բերում։ Նրա անձնավորությանը տրվել են «Սուրբ Ծնունդ», «Ծեր Սուրբ Ծնունդ» կամ «Հայր Սուրբ Ծնունդ» անունները։ Ժամանակին այդ անուններով են կոչվել սրբացված և. արժանավոր մարդիկ, այսինքն՝ դա եղել է տիտղոս, որը տրվել է սրբացված և արժանավոր մարդկանց։[4]Բեն Ջոնսոնը իր 1616 թվականին թվագրված նշումներում գրում է տոնակատարությունների նսեմացման միտումների մասին։ Նրա բնութագրմամբ Սուրբ Ծնունդը ծխնելույզի շուրջը պտտվող երկար գուլպաներով, ժապավենով գլխարկով, երկար, հաստ մորուքով, դագանակով և սպիտակ կոշիկներով հնացած կերպար է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J. Simpson and S. Roud, The Oxford Dictionary of English Folklore, Oxford, 2001, pp. 119–20^
  2. William J. Federer(2002). There Really is a Santa Claus. The History of StNikolas & Christmas Holidays Traditions 2002
  3. ։William J. Federer (2002). "There Really Is a Santa Claus: The History of St. Nicholas & Christmas Holiday Traditions" p. 39. Amerisearch, Inc., 2002
  4. OED Online. December 2012 University Press 30 2012 <http:// Www oed. com/wiew/Entry/68498?rskey=kF677t&result=1>

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]