Հայրուննիսա Գյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրուննիսա Գյուլ
Hayrunnisa Gul.jpg
Ծնվել է օգոստոսի 18, 1965(1965-08-18) (53 տարեկան)
Ծննդավայր Բեշիքթաշ
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրոն սուննի իսլամ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Աբդուլա Գյուլ
Զբաղեցրած պաշտոններ First Lady of Turkey
Hayrünnisa Gül Վիքիպահեստում

Հայրուննիսա Գյուլ (թուրք.՝ Hayrünnisa Gül, օրիորդական ազգանուն՝ Օզյուրտ (թուրք.՝ Özyurt)), Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլա Գյուլի կինը և զարմուհին: Եղել է Թուրքիայի առաջին տիկինը 2007- 2014 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրուննիսա Գյուլը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 18-ին Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում[1]: 1980 թվականի օգոստոսի 20-ին 15 տարեկանում ամուսնացել է իր բարեկամ Աբդուլա Գյուլի հետ: Գյուլ ամուսինները ունեն երկու որդի՝ Ահմեդ Մյունիրը և Մեհմեդ Էմրեն և մեկ դուստր՝ Քյուբրային[2]:

Լինելով Թուրքիայի առաջին տիկին՝ ձեռնամուխ է եղել սոցիալական մի շարք ծրագրերի, որոնք ուղղված են եղել կրթական, առողջապահական և կանանց խնդիրների լուծմանը[3]:

Հայրուննիսա Գյուլը, չնայած այն հանգամանքին, որ գլխաշոր է կրում, մշտապես դեմ է արտահայտվել իսլամադավան երկրներում գլխաշորի պարտադիր կրմանը[4]:

2010 թվականի հոկտեմբերի 7-ին տիկին Գյուլը եղել է առաջին տիկինը, ով ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում: Նա ելույթ է ունեցել սահմանափակ կարողություններով երեխաների և կանանց հիմնախնդիրների մասին[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. nic.tr: alan adı duraklatılmış
  2. «Hayrünnisa Gül: The next first lady»։ Today's Zaman։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-28-ին։ Վերցված է 2008-05-14 
  3. Presidency Of The Republic Of Turkey
  4. «TURKEY - Turkish president backs first lady on headscarf comments»։ Hurriyetdailynews.com։ 2010-11-09։ Վերցված է 2012-07-03 
  5. Status — Conseil de l’Europe