Հայրապետ Ղուկասյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետ Ղուկասյանց
Ծնվել է1845[1]
ԾննդավայրՇամախի, Կասպիական մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1920[1]
Մահվան վայրԲաքու, Բաքվի գավառ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունուսուցիչ, հրապարակախոս և հասարակական գործիչ
ԱշխատավայրԳայանյան օրիորդաց դպրոց, Մարիամյան օրիորդաց դպրոց, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց, Մեսրոպյան վարժարան և Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Հայրապետ Ղուկասյանց (ծածկանունը՝ Դարևգին), 1845[1], Շամախի, Կասպիական մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1920[1], Բաքու, Բաքվի գավառ[1]), հայ մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1867 թվականին ավարտել է Շամախու հայոց հոգևոր, ապա՝ տեղի քաղաքային դպրոցները։ Աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ Շամախու հոգևոր, Արղության-Սահականուշյան (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Գայանյան, Մարիամյան Թիֆլիս, Բաքվի Հռիփսիմյան, Մեսրոպյան դպրոցներում և Գևորգյան ճեմարանում։ Հայկական դպրոցների փակվելուց հետո (1896) ձեռնադրվել է քահանա՝ Գարեգին անվամբ։

Հեղինակ է «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ), «Ընդհանուր պատմություն» (1880), «համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874), «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883), «Քերականութիուն գրաբար լեզոլի Հայոց ի պետս նորավարժից» (1884) և այլն աշխատությունների, թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880), «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891) և այլն գործեր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ)։
  • «Ընդհանուր պատմություն» (1880)։
  • «Համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874)։
  • «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883)։
  • «Քերականութիւն գրաբար լեզուի Հայոց ի պէտս նորավարժից» (1884)։
  • Թարգմանել է Ա․ Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880)։
  • «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 54