Jump to content

Հայրապետովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրապետովի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Հայրապետովի տան վերակառուցման նախագիծը, 1861 թվական

Հայրապետովի տուն (ռուս.՝ Дом Гайрабетова), հնագույն եռահարկ շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական մասում, նրա պատմական հատվածում[1]։ Ունի պատմության և ճարտարապետության հուշարձաննի դաշնային նշանակության կարգավիճակ։ Ներկայումս շենքում գործում է Տագանրոգի Չեխովի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը։

Հայրապետովի տունը մեր օրերում

1861 թվականին նախիջևանցի վաճառական Կարապետ Մարկոսի Հայրապետովը որոշեց վերակառուցել Պետրովսկայա փողոցում գտնվող իր երկհարկանի տունը։ Աշխատանքն իրականացվում էր Տագանրոգի առաջին քաղաքային ճարտարապետ (1867-1873) Միխայիլ Պետրովի նախագծով։ Ավելացվեց մեկ հարկ, ճակատը զարդարվեց եռանկյունաձև ճակտոններով ութ սյունով։ Առաջին հարկում կատարվեց ռելիեֆային շարվածք[1]։

Մինչև Հայրապետովի կողմից տունը գնելը, առաջին հարկում գտնվում էր քաղաքում հանրաճանաչ «Տրատորիա» սրճարանը։ 1860 թվականից շենքում գտնվում էր առևտրային ժողովի ակումբը, ապա` հանրային ժողովի ակումբը[1]։ Շենքի մի մասը զբաղեցնում էին կոշիկի (տերը` Տ. Ի. Իլյենկո), տղամարդկանց գլխարկների (տերը` Ի. Լև), հեծանիվների, կարի մեքենաների և այլնի (տերը` Ի. Ռոզենշտեյն) խանութները։ Այստեղ էին նաև Ա. Գ. Կարելինի «Ծխախոտ» և «Թեյի» խանութները։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տանը գործում էր զինվորական հիվանդանոց։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքը զբաղեցրել են Արհմիութենական աշխատողների տունը, Ատամանյան գնդի ակումբն ու թանգարանը, նահանգային դասընթացները և այլն[1]։

Հայրենական մեծ պատերազմից հետո տանն աշխատել է Սննդարդյունաբերության տեխնիկումը, 1955 թվականից շենքը զբաղեցնում է Մանկավարժական ինստիտուտը։

Հայրապետովի տունը պատմության և ճարտարապետության դաշնային նշանակության հուշարձան է։

Ճարտարապետական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը ներկայիս տեսքը ձեռք է բերել 1861 թվականի վերակառուցումից հետո։ Շենքի ճակատային մասում կառուցվել է ութ սյուն, առաջին հարկը երեսպատվել է կոպտատաշ քարով, շենքի կենտրոնական մասին ավելացվել է մեկ հարկ, և այն դարձել է եռահարկ։ 

Փողոցի կողմից շենքն ունեցել է մի քանի մուտք։

Ներկայումս շենքում գործում է Տագանրոգի Չեխովի անվան մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Дом Гайрабетова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 Փետրվար 5-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]