Հայտնի

Հայտնի, անհատի կամ խմբի նկատմամբ հանրային լայն ճանաչման և փառքի վիճակ, որը նրանք ստանում են զանգվածային լրատվամիջոցներից նրանց տրամադրվող ուշադրության շնորհիվ: Այս բառն օգտագործվում է նաև նշանավոր անձանց կոչելու համար: Մարդը կարող է հայտնի անձի կարգավիճակ ստանալ՝ ունենալով մեծ հարստություն, մասնակցելով սպորտին կամ շոու-բիզնեսին, զբաղեցնելով քաղաքական պաշտոն կամ նույնիսկ կապված լինելով մեկ այլ հայտնի անձի հետ: «Հայտնի» հասկացությունը սովորաբար ենթադրում է դրական հանրային կերպար՝ ի տարբերություն չեզոք «նշանավոր» կամ բացասական «տխրահռչակ» եզրույթների[1][2]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացի պատմաբան Գրեգ Ջենները 2020 թվականին լույս տեսած «Մեռած հայտնիներ. հայտնիության անսպասելի պատմությունը» գրքում տալիս է հետևյալ սահմանումը.
| Հայտնի (գոյական)՝ եզակի անհատ, որը լայնորեն ճանաչված է դարձել հանրությանը մեդիալուսաբանման միջոցով, որի կյանքը հանրորեն սպառվում է որպես դրամատիկ ժամանց, և որի առևտրային բրենդը շահութաբեր է դարձվում նրա հայտնիությունն օգտագործողների, ինչպես նաև, հենց իրենց համար:[3] |
Չնայած նրան, որ գրքի ենթավերնագիրն է «Բրոնզե դարից մինչև արծաթե էկրան», և հակառակ այն պնդման, թե «մինչև վերջերս սոցիոլոգները համոզված են եղել, որ հայտնիներն ի հայտ են եկել ընդամենը 100 տարի առաջ՝ վաղ շրջանի Հոլիվուդի թարթող լույսերի ներքո» (ինչպես նաև այն ենթադրությանը, որ որոշ միջնադարյան սրբեր ևս կարող են համապատասխանել այդ կարգավիճակին), Ջենները պնդում է, որ առաջին հայտնիներն ապրել են 1700-ականների սկզբին, և որպես առաջին օրինակ նշում է Հենրի Սաչևերելին[3][4]: Ժամանակի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների նոր տեսակների գյուտը լայնացրել է այն ուղիները, որոնց միջոցով մարդիկ կարող են հայտնի դառնալ:

Հին Հունաստանի մարզիկներին հայրենիքում դիմավորել են որպես հերոսների, նրանց պատվին երգեր ու բանաստեղծություններ գրել, ինչպես նաև անվճար սնունդ և նվերներ տվել այն մարդկանցից, որոնք ձգտում են օգտվել հայտնիների հեղինակությունից[5]: Հին Հռոմում նույն կերպ մեծարում էին դերասաններին ու հռչակավոր գլադիատորներին, իսկ Հուլիոս Կեսարը դեռևս կենդանության օրոք պատկերվել էր մետաղադրամի վրա, մինչդեռ մինչ այդ սովորաբար պատկերում էին միայն մարտեր կամ աստվածային ծագում ունեցող խորհրդանիշներ[6]:

Անձի պաշտամունքը (հատկապես Արևմուտքում) կարելի է վերագրել 18-րդ դարի ռոմանտիկներին[8], որոնց՝ որպես արվեստագետների ու բանաստեղծների ապրուստը կախված է եղել սեփական համբավից։ Լորդ Բայրոնը հայտնի դարձավ 1812 թվականին՝ «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» պոեմի առաջին երկու գլուխների հրապարակումից հետո[9]: «Մի առավոտ արթնացա և հասկացա, որ հայտնի եմ դարձել»,- ասել է նա[10]: Ըստ ՄաքԳանի՝ «Նա արագորեն դարձավ Ռեգենտության շրջանի շողշողուն Լոնդոնի ամենափայլուն աստղը»[11]:
Մշակութային կենտրոնների ձևավորումը կարևոր դեր խաղաց համբավի ստեղծման գործում, ինչպես, օրինակ, 18-րդ և 19-րդ դարերի Լոնդոնում ու Փարիզում։ Թերթերն սկսեցին վարել «բամբասանքների» բաժիններ[12], Մշակութային կենտրոնների ձևավորումը կարևոր դեր խաղաց համբավի ստեղծման գործում, ինչպես, օրինակ, 18-րդ և 19-րդ դարերի Լոնդոնում ու Փարիզում։ Թերթերն սկսեցին վարել «բամբասանքների» բաժիններ, իսկ որոշ ակումբներ ու միջոցառումներ դարձան հանրությանն իրենց ցույց տալու և հանրայնություն ձեռք բերելու վայրեր։ Հայտնի գործիչների մոմե արձաններ ցուցադրող Մադամ Տյուսոյի թանգարանն առաջին անգամ հիմնադրվել է Լոնդոնի Բեյքեր սթրիթում 1835 թվականին, և ինչպես 1849 թվականին գրել է «Փանչ» ամսագիրը. «Այս օրերին ոչ ոք չի կարող համարվել իսկապես հայտնի, քանի դեռ չի համալրել Բեյքեր սթրիթում գտնվող Մադամ Տյուսոյի հայտնիների շարքերը»[13]: Դեյվիդ Լոջը Չարլզ Դիքենսին անվանել է «առաջին գրողը, որն զգացել է արվեստագետ լինելու և միաժամանակ հանրային անդադար հետաքրքրության ու պաշտամունքի առարկա դառնալու սաստիկ ճնշումը», իսկ Ջուլիետ Ջոնը հաստատել է Դիքենսին «զանգվածային մշակույթի դարաշրջանի առաջին ինքնակերտ գլոբալ մեդիաաստղ» որակելու միտքը[14]:
Թատերական դերասանները հաճախ համարվել են հայտնիներ։ 19-րդ դարի վերջին թատրոնների մոտակայքում գտնվող ռեստորանները, որտեղ հավաքվում էին դերասանները, սկսեցին ռեստորանների պատերին փակցնել նրանց ծաղրանկարներն ու լուսանկարները[15]։ Հանրային ու մեդիայի լայն ուշադրության կենտրոնում գտնվող Լիլի Լանգթրին 1881 թվականին առաջին անգամ հանդես եկավ Վեսթ Էնդի թատրոնում՝ մեծ իրարանցում առաջացնելով Լոնդոնում նրանով, որ դարձավ բեմ բարձրացած առաջին բարձրաշխարհիկ տիկինը[16]։ Հաջորդ տարի նա դարձավ Pears Soap-ի գովազդային դեմքը՝ դառնալով առաջին հայտնին, որը որևէ առևտրային ապրանք է գովազդել։ 1895 թվականին բանաստեղծ և դրամատուրգ Օսկար Ուայլդը դարձավ «հայտնիների մասնակցությամբ առաջին դատավարություններից մեկի» կենտրոնական դեմքը[17]:
19-րդ դարի կեսերից սկսած Ժամանցային ոլորտում հայտնիների երևույթը տարածվել է նաև երաժշտության մեջ։ Երաժշտական աշխարհում մինչ այդ անտեսված մի երևույթի պատճառով շատերը տարվել են երկրպագուների հսկայական մոլուցքով, որը սկսվել է 1841 թվականին և կոչվում է լիսցտոմանիա[18]: Այս ամենը հիմք է դրել ժամանակակից հասարակությունում երկրպագուների այն վարքագծին, որը նրանք դրսևորում են իրենց սիրելի երաժիշտների նկատմամբ։

20-րդ դարի առաջին կեսին կինոարդյունաբերությունը տարածվել է ողջ աշխարհում՝ ի հայտ բերելով կինոյի առաջին հայտնիներին։ Սակայն, «հայտնի» եզրույթը միշտ չէր կապվում կինոդերասանների հետ, հատկապես այն ժամանակ, երբ կինոն նոր էր ձևավորվում որպես մեդիա։ Ինչպես նշում է Փոլ Մաքդոնալդն իր «Աստղային համակարգ. հանրահայտ ինքնությունների հոլիվուդյան արտադրությունը» գրքում․ «Քսաներորդ դարի առաջին տասնամյակում ամերիկյան կինոարտադրող ընկերությունները, հակառակ հանդիսատեսի խնդրանքներին, գաղտնի էին պահում դերասանների անունները՝ վախենալով, որ հանրային ճանաչումը կդրդի նրանց ավելի բարձր աշխատավարձ պահանջել»[19]: Հանրության հետաքրքրությունը դուրս է եկել կինոաստղերի միայն էկրանային հաջողությունների սահմաններից, և նրանց անձնական կյանքը դարձել է գլխավոր նորություն։ Օրինակ՝ 1950-ական թվականներին Հոլիվուդում լայն քննարկման առարկա էին Էլիզաբեթ Թեյլորի ամուսնությունները, իսկ Բոլիվուդում՝ Ռաջ Կապուրի սիրավեպերը։ Ինչպես իրենց նախորդած թատերական դերասանները, կինոդերասանները ևս պատկերված էին այն ռեստորանների պատերին, որոնք հաճախ էին այցելում կինոստուդիաների հարևանությամբ, որոնցից ամենահայտնին Հոլիվուդի Sardi's-ն էր[15]:

Դարի երկրորդ կեսին հեռուստատեսության ու ժողովրդական երաժշտության շնորհիվ ի հայտ եկան հայտնիների նոր տեսակներ, ինչպիսիք էին ռոք աստղն ու փոփ խումբը, որոնց վառ մարմնավորումները դարձան համապատասխանաբար Էլվիս Փրեսլին և The Beatles-ը։ Ջոն Լենոնի 1966 թվականի մեծ աղմուկ հանած մեջբերումը․ «Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը»[20], որն ավելի ուշ պնդեց, թե դա մեծամտություն չէր, և որ ինքը որևէ կերպ չի համեմատվել Քրիստոսի հետ[21]:Նա հնարավորություն է տվել պատկերացում կազմելու այն պաշտամունքի և համբավի մասին, որոնք կարող է բերել հռչակը։ Ի տարբերություն կինոյի՝ հեռուստատեսությունը ստեղծեկ է այնպիսի հայտնիներ, որոնք առաջին հերթին դերասաններ չեն եղել. օրինակ՝ հաղորդավարներ, թոք-շոուների վարողներ և լրատվական թողարկումներ վարողներ։ Այնուամենայնիվ, նրանց մեծ մասը հայտնի է միայն իրենց հեռարձակող ընկերության հասանելիության տարածաշրջաններում, և միայն եզակիները, ինչպիսիք են Օպրա Ուինֆրին, Ջերի Սփրինգերը կամ Դեյվիդ Ֆրոսթը, կարողացան դուրս գալ ավելի լայն աստղային ասպարեզ: Հեռուստատեսությունը նաև ճանաչում է բերել մարզիկներին, հատկապես Պելեին՝ 1958 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում հայտնվելուց հետո, ընդ որում՝ The Guardian-ից Բարնի Ռոնին նշել է․ «Հստակ է միայն այն, որ Պելեն հնարել է այս խաղը՝ համաշխարհային մասշտաբով անհատական մարզական գերաստղի գաղափարը, և այնպիսի ձևով, որն այսօր արդեն անկրկնելի է»[22]:
1960-ական թվականներին և 1970-ականների սկզբին գրքահրատարակչական ոլորտը սկսել է համոզել հայտնի մարդկանց՝ իրենց անունով հրատարակել ինքնակենսագրություններ և այլ գրքեր՝ ստեղծելով այսպես կոչված «հայտնիների գրականության» ժանրը։ Այդ գրքերի մեծ մասը գրվում էր ոչ թե հենց հայտնի մարդու, այլ գրպանային գրողի (անգլ.՝ ghostwriter) կողմից, սակայն փոխարենը հայտնին շրջագայություններ է կատարում գրքի վաճառքը խթանելու համար և մասնակցում թոք-շոուների[23]:
Հարստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Forbes-ի հայտնիների ցուցակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Ջեքսոնը (ձախից) և Դևիդ Գեֆենը (աջից) համապատասխանաբար գլխավորել են Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մահացած հայտնիների և ամենահարուստ հայտնիների գլխավոր ցուցակները։ | |||||
Forbes ամսագիրն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը՝ 1987-1999 թվականներին գործած «Forbes-ի Թոփ 40»-ը, որն ավելի ուշ վերակազմավորվել է որպես «Forbes Celebrity 100»: Միայն 2010 թվականին վարկանիշային աղյուսակի լավագույն 100 հայտնիների ընդհանուր վաստակը կազմել է 4.5 միլիարդ դոլար։
Օրինակ՝ Forbes-ը մեդիամագնատ և թոք-շոուների վարող Օփրա Ուինֆրիին (ով գլխավորել է «Forbes ամսագրի ամենաազդեցիկ հայտնիների ամենամյա վարկանիշը») անվանել է ամենաշատ վաստակողը՝ նախորդ տարվա ընթացքում ունենալով 290 միլիոն դոլար եկամուտ։ Forbes-ի տվյալներով՝ Լեդի Գագան 2010 թվականի հաշվարկների համաձայն վաստակել է ավելի քան 90 միլիոն դոլար[24]։ 2011 թվականին գոլֆիստ Թայգեր Վուդսը ամենաշատ վաստակող հայտնի մարզիկներից մեկն է եղել՝ 74 միլիոն դոլար եկամուտով, և շարունակաբար տեղ է զբաղեցնում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկում[24]: 2013 թվականին Մադոննան ճանաչվել է տարվա 5-րդ ամենաազդեցիկ և ամենաբարձր վարձատրվող հայտնին՝ 125 միլիոն դոլար եկամուտով։ Նա մշտապես եղել է աշխարհի ամենաազդեցիկ և ամենաշատ վաստակող հայտնիների շարքում: Նա 2009 թվականին Forbes Celebrity 100 ցանկում 110 միլիոն դոլար եկամուտով զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ 2011 թվականի ցանկում՝ 10-րդ տեղը՝ 58 միլիոն դոլար տարեկան եկամուտով[25]: Բիյոնսեն նաև հայտնվել է տասնյակում 2008, 2009, 2010, 2013 և 2017 թվականներին, իսկ 2014 թվականին 115 միլիոն դոլար եկամուտով գլխավորել է ցանկը[26]։ 2020 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն՝ հաջորդելով Լիոնել Մեսսին, դարձան թիմային մարզաձևերի առաջին երկու մարզիկները, որոնց կարիերայի ընթացքում վաստակը գերազանցել է 1 միլիարդ դոլարը[27]։
Forbes-ը նաև հրապարակել է ամենաշատ վաստակող մահացած հայտնիների ցանկը, որտեղ երգիչ Մայքլ Ջեքսոնը, ֆանտաստիկայի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին և մանկագիր Ռոալդ Դալը յուրաքանչյուրը մեկ տարվա ընթացքում 500 միլիոն դոլար եկամուտով գլխավորել են ամենամյա ցանկը[28][29]:
Ձեռներեցություն և գովազդային հովանավորչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնիների մասնակցությամբ գովազդներն իրենց մեծ արդյունավետություն են ապացուցել ողջ աշխարհում, որտեղ սպառողականության աճին զուգընթաց՝ մարդիկ հայտնիների գովազդած ապրանքները գնելով «կարգավիճակի խորհրդանիշ» են ձեռք բերել[30][31][32]։ Թեև հայտնիների համար սովորական է դարձել միայն արագ գումար վաստակելու նպատակով իրենց անունը գովազդի միջոցով ապրանքներին կցելը, որոշ հայտնիներ պարզապես իրենց անունն օգտագործելուց այն կողմ են անցել և գործի են դրել իրենց ձեռներեցությունը՝ ստանձնելով գործարարի դեր և խորամուխ լինելով ժամանցային ինդուստրիայի բիզնես կողմերի մեջ՝ ստեղծելու սեփական բիզնես-բրենդն ու դուրս գալով ավանդական վարձատրվող գործունեության շրջանակներից: Իրենց վաստակած գումարները բիզնես նախաձեռնությունների զարգացմանը ներդնելուն զուգընթաց՝ մի շարք հայտնիներ դարձել են իրենց ոլորտների նորարար գործարար առաջնորդներ։
Բազմաթիվ հայտնիներ մուտք են գործել բիզնես մագնատների շարքերը և հաստատվել որպես ձեռներեցներ՝ կուռք դարձնելով այնպիսի հայտնի բիզնես-առաջնորդների, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Ռիչարդ Բրենսոնը և Ուորեն Բաֆետը: Օրինակ՝ նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը դարձել է ձեռներեց, ով ներգրավված է սպորտի հետ կապված բազմաթիվ նախաձեռնություններում, այդ թվում՝ «Շառլոտ Հորնեթս» ակումբում փոքրամասնության բաժնեմասի ներդրմամբ։ Փոլ Նյումանը փայլուն դերասանական կարիերան ավարտելուց հետո հիմնել է աղցանների սոուսների սեփական բիզնեսը, իսկ ռեփ երաժիշտ Բըրդմենը հիմնել է սեփական ձայնագրման լեյբլը, հագուստի գիծը և նավթային բիզնեսը՝ միաժամանակ շարունակելով ռեփ արտիստի իր կարիերան: 2014 թվականին Դևիդ Բեքհեմը դարձավ Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) նոր՝ «Ինտեր Մայամի» թիմի համասեփականատերը, որը մրցելույթները սկսել է 2020 թվականին[33]: Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող և Աշխարհի գավաթակիր Ռոնալդուն 2018 թվականին դարձավ Լա Լիգայի «Ռեալ Վալյադոլիդ» ակումբի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատերը[34]։ Այլ հայտնիներ, ինչպիսիք են Թայլեր Թերին, Ջորջ Լուկասը և Սթիվեն Սփիլբերգը, դարձել են հաջողակ ձեռներեցներ՝ հիմնելով սեփական կինոարտադրական ընկերությունները և գործարկելով սեփական կինոստուդիաները՝ դուրս գալով իրենց ավանդական գործունեության շրջանակներից[35]։

Դեղին մամուլն ու հեռուստատեսային թոք-շոուները մեծ ուշադրություն են դարձնում հայտնիներին: Հանրության ուշադրության կենտրոնում մնալու և իրենց հիմնական վաստակից բացի կարողություն դիզելու նպատակով բազմաթիվ հայտնիներ սկսել են մասնակցել և ներգրավվել տարբեր բիզնես նախաձեռնություններում ու գովազդներում, որոնք ներառում են՝ անիմացիա, հրատարակչություն, նորաձևության դիզայն, կոսմետիկա, սպառողական էլեկտրոնիկա, կենցաղային իրեր ու տեխնիկա, ծխախոտ, ոչ ոգելից ըմպելիքներ և ալկոհոլային խմիչքներ, մազերի խնամք, վարսահարդարում, ոսկերչական դիզայն, արագ սնունդ, վարկային քարտեր, տեսախաղեր, գրական գործունեություն և խաղալիքներ[38]։
Բացի դրանից՝ որոշ հայտնիներ ներգրավված են նաև բիզնեսի և ներդրումների հետ կապված այլ նախաձեռնություններում, որոնք ներառում են՝ սպորտային թիմերի սեփականություն, նորաձևության դիզայն, հաստատություններ, ինչպիսիք են ռեստորանները, սրճարանները, հյուրանոցներն ու խաղատները, կինոթատրոնները, գովազդն ու միջոցառումների կազմակերպումը, կառավարման ոլորտի ձեռնարկումները (օրինակ՝ սպորտային մենեջմենթ, ֆինանսական ծառայություններ, մոդելային և տաղանդների կառավարում), ձայնագրման լեյբլները, կինոարտադրությունը, հեռուստաարտադրությունը, հրատարակչական արդյունաբերությունը և երաժշտությունը, մերսման թերապիան, գեղեցկության սրահները, առողջապահությունն ու ֆիտնեսը, ինչպես նաև անշարժ գույքը[38]:
Թեև որոշ հայտնիներ լրացուցիչ ֆինանսական հաջողությունների են հասել տարբեր բիզնես նախաձեռնությունների միջոցով, նրանց ճնշող մեծամասնությունը հաջողակ գործարարներ չեն և ապրուստ վաստակելու համար շարունակում են հույսը դնել վարձու աշխատանքի վրա: Ոչ բոլոր հայտնիներն են ի վերջո հաջողության հասնում իրենց բիզնեսներում և այլ հարակից նախաձեռնություններում։ Նման կողմնակի բիզնեսներով կամ գովազդներով զբաղվելու հետևանքով որոշ հայտնիներ կամ սնանկացել են, կամ դիմել են սնանկ ճանաչվելու համար[39]։
Հայտնի է հայտնի լինելու համար
[խմբագրել | խմբագրել կոդը]
Զանգվածային մշակույթի տերմինաբանության մեջ «հայտնի է հայտնի լինելու համար» արտահայտությունը վերաբերում է մեկին, որը հայտնիության կարգավիճակ է ստանում առանց որևէ որոշակի տեսանելի պատճառի կամ հասնում է փառքի՝ որևէ հայտնի մարդու հետ կապի կամ ասոցիացվելու միջոցով[40]: Այս տերմինն վիրավորական է և հուշում է, որ տվյալ անձը չունի որևէ առանձնահատուկ տաղանդ կամ ունակություն[41]: Բրիտանացի լրագրող Մալքոլմ Մագերիջն առաջին անգամ օգտագործել է այս արտահայտությունը իր «Մագերիջը խոսափողի միջով. BBC-ի ռադիո և հեռուստատեսություն» (1967) գրքի առաջաբանում, որտեղ գրել է.
Անցյալում, եթե մեկը հայտնի կամ վատ հռչակ ունեցող էր, դա ինչ-որ բանի համար էր՝ որպես գրող, դերասան կամ հանցագործ, ինչ-որ տաղանդի, առանձնահատկության կամ գարշելի արարքի համար: Այսօր մարդը հայտնի է հայտնի լինելու համար: Այն մարդիկ, ովքեր մոտենում են փողոցում կամ հանրային վայրերում՝ ճանաչում պահանջելու համար, գրեթե միշտ ասում են. «Ես քեզ տեսել եմ հեռուստացույցով»[42]:
«Ֆամեսք» (famesque) և «սելեբյուտանտ» (celebutante) նորաբանություններն ունեն նմանատիպ արհամարհական նշանակություն:
Այս փոփոխությունն արժանացել է քննադատության՝ էական ձեռքբերումների փոխարեն մակերեսային ճանաչվածությունը խթանելու համար և արտացոլում է ժամանակակից մշակույթում փառքի ու հաջողության ընկալման ավելի լայն տեղաշարժերը:
Զանգվածային լրատվամիջոցների երևույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի մարդկանց կարող են նախանձել կամ դժգոհություն հայտնել նրանց մրցանակների ու հաջողությունների համար, և հանրությունը կարող է նրանց հանդեպ ունենալ սիրո և ատելության երկակի վերաբերմունք[43]։ Քանի որ հայտնի մարդկանց անձնական կյանքը միշտ աչքի առաջ է, նրանց հաջողություններն ու թերությունները հաճախ դառնում են հանրության լայն քննարկման առարկա։ Հայտնի մարդիկ հերթափոխով կա՛մ ներկայացվում են որպես կատարելության փայլուն օրինակներ, երբ ստանում են մրցանակներ, կա՛մ էլ՝ որպես անբարոյական կամ հասարակությանը չհամապատասխանող, եթե ներքաշվում են որևէ սկանդալի մեջ[44]: Դրական լույսի ներքո դիտարկվելիս՝ հայտնի մարդիկ հաճախ ներկայացվում են որպես միջին վիճակագրական մարդուց ավելի մեծ հմտություններ և կարողություններ ունեցողներ, օրինակ՝ հայտնի դերասանները պարբերաբար գովասանքի են արժանանում շատ կարճ ժամանակում դերի համար անհրաժեշտ նոր հմտություններ ձեռք բերելու և մասնագետներին անգամ զարմացնող մակարդակի հասնելու համար: Նմանապես, շատ քիչ ֆորմալ կրթություն ունեցող որոշ հայտնի մարդիկ երբեմն ներկայացվում են որպես բարդ խնդիրների փորձագետներ: Որոշ հայտնի դեմքեր էլ բացահայտ արտահայտել են իրենց քաղաքական հայացքները, օրինակ՝ Մեթ Դեյմոնն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի 2008 թվականի փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի, ինչպես նաև 2011 թվականի ԱՄՆ-ի պետական պարտքի առաստաղի ճգնաժամի վերաբերյալ[45][46]:
Համացանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական ցանցեր և տեսահոլովակների հոսթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրաստիճան հայտնիների մեծ մասն ակտիվ է սոցիալական ցանցերում և լուսանկարների ու տեսահոլովակների հոսթինգի հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը, X-ը, Facebook-ը, Instagram-ը և Snapchat-ը[47]: Սոցիալական ցանցերը հայտնի մարդկանց թույլ են տալիս անմիջականորեն շփվել իրենց երկրպագուների հետ՝ բացառելով «ավանդական» մեդիան: Սոցմեդիայի միջոցով ժամանցի և սպորտի ոլորտից դուրս գտնվող շատ մարդիկ նույնպես դառնում են հայտնի իրենց սեփական ասպարեզում: Սոցիալական ցանցերը հայտնիներին մարդկային դեմք են տալիս, ինչը գրավում է հանրության ուշադրությունը, ինչի վառ ապացույցն են Us Weekly և People ամսագրերի հաջողությունները։ Հայտնիների մասին պատմող բլոգավարությունը ևս ծնել է այնպիսի աստղերի, ինչպիսին է Փերիս Հիլթոնը, ով հայտնի է ոչ միայն բլոգ վարելով, այլև հայտնիների գաղտնիքները հրապարակելով (outing)[48]:
Սոցիալական մեդիան և սմարթֆոնների տարածումը փոխել են հայտնի մարդկանց նկատմամբ վերաբերմունքը և համբավ ձեռք բերելու ուղիները: Այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը, հնարավորություն են տալիս հայտնի դառնալ բոլորովին այլ կերպ: Օրինակ՝ Ջասթին Բիբերը հայտնի դարձավ YouTube-ում՝ տեղադրելով իր երգելու տեսանյութերը: Նրա երկրպագուները կարողացան անմիջապես կապ հաստատել նրա հետ նրա հրապարակումների միջոցով և շփվել սոցիալական մի քանի հարթակներում: Համացանցը, ինչպես արդեն նշվել է, նաև թույլ է տալիս երկրպագուներին շփվել իրենց սիրելի աստղերի հետ՝ առանց երբևէ անձամբ հանդիպելու նրանց[49]:
Սոցցանցերը նպաստել են նաև որոշ հայտնիների համբավին, ինչպիսին է, օրինակ, Տիլա Տեքիլան, ով հայտնի դարձավ MySpace-ի միջոցով[50]:
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
BBC-ի զեկույցն առանձնահատկություն է տալիս ասիական համացանցային հայտնիների երկարաժամկետ միտմանը, որոնց չիներենում անվանում են «վանհոն» (Wanghong)[51]: BBC-ի տվյալներով՝ Չինաստանում առցանց հայտնիները լինում են երկու տեսակի՝ նրանք, ովքեր ստեղծում են օրիգինալ բովանդակություն (ինչպես Պապի Ցզյանը, ով պարբերաբար գրաքննության է ենթարկվում չինական իշխանությունների կողմից տեսանյութերում հայհոյելու համար), և վանհոնները, ովքեր պատկանում են երկրորդ խմբին, քանի որ հագուստի և կոսմետիկայի սեփական բիզնեսներ ունեն Taobao-ում՝ չինական Amazon-ի համարժեք հարթակում[51]:
Մուտքի սահմանափակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնիներին հասանելիություն ստանալը խստորեն վերահսկվում է նրանց թիմի կողմից, որը ներառում է մենեջերներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, գործակալներ, անձնական օգնականներ և թիկնապահներ: Նույնիսկ լրագրողները կարող են դժվարությամբ կարողանալ հարցազրույց վերցնել հայտնիներից: Գրող և դերասան Մայքլ Մուստոն ասել է. «Մեծ աստղի հետ զրուցելու համար ստիպված ես լինում բազմաթիվ արգելքներ հաղթահարել: Պետք է անցնել փիառ մասնագետների երեք տարբեր խմբերի միջով՝ միջոցառման, ֆիլմի և հենց հայտնի մարդու անձնական փիառ գործակալի միջով: Նրանք բոլորը պետք է հավանություն տան ձեզ»[52]:
Հայտնիները սովորաբար նաև անվտանգության աշխատակիցներ են պահում իրենց տներում կամ առանձնատներում՝ իրենց և իրենց գույքը հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար[53]:
«Տասնհինգ րոպե փառք»
[խմբագրել | խմբագրել կոդը]«15 րոպե փառք» արտահայտությունը հաճախ օգտագործվում է որպես ժարգոն՝ կարճատև հանրաճանաչություն կամ գովազդ նշելու համար: «15 րոպե փառք» ձեռք բերած որոշ հայտնիներ կարող են լինել հասարակ մարդիկ, ովքեր երևում են A կարգի աստղերի կողմից և երբեմն նկատվում ժամանցային լրատվական ալիքներում, ինչպիսին է E! News-ը: Նրանք սովորական մարդիկ են, ովքեր դառնում են հայտնի՝ հաճախ իրենց գործած անհեթեթ արարքների շնորհիվ:
«Փաստորեն, ռեալիթի շոուների շատ մասնակիցներ հենց այս կատեգորիային են պատկանում: Միակ բանը, որ նրանց հեռուստատեսությունում հայտնվելու արժանիք է տալիս, այն է, որ նրանք իրական են»[54]:
Առողջական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետապնդումը և այլ տարածված սպառնալիքներ հիմք են դարձել հայտնիների պաշտամունքի համախտանիշի առաջացմանը, երբ մարդն չափազանց մեծ կլանվածությամբ է հետևում հայտնի մարդու անձնական կյանքի մանրամասներին[55]: Հոգեբանները նշում են, որ թեև շատերը տարված են կինոյի, հեռուստատեսության, սպորտի ու երաժշտության փայլուն աստղերով, հասարակության մեջ աշխատավարձերի անհավասարությունն, ըստ ամենայնի, գերարժևորում է պրոֆեսիոնալ մարզիկներին և շոուբիզնեսի ոլորտի մասնագետներին[56][57]: Մի հետազոտություն պարզել է, որ երգիչները, երաժիշտները, դերասաններն ու մարզիկները միջինում ավելի վաղ են մահանում, քան գրողները, կոմպոզիտորները, գիտնականները, քաղաքական գործիչներն ու գործարարները: Ընդ որում, նրանց մոտ ավելի հաճախ են հանդիպում քաղցկեղի, հատկապես՝ թոքերի քաղցկեղի դեպքեր: Այնուամենայնիվ, նշվել է, որ դրա պատճառները մնում են անհայտ։ Առաջ քաշված վարկածները ներառում են ինչպես ռիսկի դիմելու բնածին հակումները, այնպես էլ հայտնիության որոշակի տեսակների հետ կապված ճնշումներն ու հնարավորությունները[58]:
Փառքը կարող է ունենալ բացասական հոգեբանական հետևանքներ[59]։ Այս թեմայով կատարված գիտական ուսումնասիրություններից մեկում նշվել է, որ հայտնիությունն ունի կախվածություն առաջացնող հատկություն: Երբ ժամանակի ընթացքում հայտնի մարդու համբավը նվազում է, նա կարող է հոգեբանորեն դժվարությամբ հարմարվել դրան[60]։
Սկսած 2015 թվականից՝ ավելի ու ավելի շատ հետազոտություններ են իրականացվում այն մասին, թե ինչ ազդեցություն ունեն հայտնիները բնակչության առողջապահական որոշումների վրա[61]։ Համոզմունք կա, որ հասարակությունը որոշակի չափով հետևում է հայտնիների առողջապահական խորհուրդներին[62]: Սա կարող է ունենալ դրական հետևանքներ, երբ հայտնիները տալիս են հիմնավոր, ապացույցների վրա հիմնված առողջապահական խորհուրդներ, սակայն այն կարող է ունենալ նաև վնասակար հետևանքներ, եթե առողջապահական խորհուրդը բավականաչափ ճշգրիտ չէ[63]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brockes, Emma (April 17, 2010). «I want to be famous». London: Celebbuzz. Արխիվացված օրիգինալից May 20, 2023-ին. Վերցված է November 17, 2011-ին.
- ↑ «Western world kids want to grow up to be famous». Vancouver: News1130. November 28, 2011. Արխիվացված է օրիգինալից January 1, 2012-ին. Վերցված է December 25, 2011-ին.
- 1 2 Jenner, Greg (2020). «Introduction». Dead Famous: An Unexpected History of Celebrity from Bronze Age to Silver Screen. Weidenfeld & Nicolson. ISBN 978-0297869801. Վերցված է 24 May 2020-ին.
- ↑ Dabhoiwala, Fara (18 March 2020). «Dead Famous by Greg Jenner review – a joyous history of celebrity». The Guardian. Վերցված է 24 May 2020-ին.
- ↑ Miller, Stephen (2004). Ancient Greek Athletics. Yale University Press. ISBN 0-300-11529-6.
- ↑ «A brief history of celebrity». BBC News. BBC. April 4, 2003. Արխիվացված օրիգինալից July 15, 2014-ին. Վերցված է June 8, 2014-ին.
- ↑ Shinn, Matt (31 January 2004). «Stage frights». The Guardian. Արխիվացված օրիգինալից 4 November 2019-ին. Վերցված է 12 September 2019-ին.
- ↑ Inglis, Fred (2010). A Short History of Celebrity. Princeton University Press. ISBN 9780691135625.
- ↑ Bostridge, Mark (3 November 2002). «On the trail of the real Lord Byron». The Independent on Sunday. Արխիվացված օրիգինալից July 24, 2020-ին. Վերցված է 30 January 2025-ին.
- ↑ Moore, Thomas (2006). «Letters and Journals of Lord Byron, 1830, volume 1». In Ratcliffe, Susan (ed.). The Concise Oxford Dictionary of Quotations. Oxford, England: Oxford University Press.
- ↑ McGann, Jerome (23 September 2004). «Byron, George Gordon Noel, sixth Baron Byron». Oxford Dictionary of National Biography. Արխիվացված օրիգինալից Oct 4, 2023-ին. Վերցված է 30 January 2025-ին.
- ↑ «Concise History of the British Newspaper in the Nineteenth Century». British Library. Արխիվացված է օրիգինալից December 3, 2017-ին. Վերցված է June 21, 2014-ին.
- ↑ Berridge, Kate (2006). Madame Tussaud: A life in wax. New York: HarperCollins. էջ 4. ISBN 978-0-06-052847-8.
- ↑ «Charles Dickens and Fame vs. Celebrity». JSTOR Daily. Արխիվացված օրիգինալից June 29, 2022-ին. Վերցված է 11 May 2022-ին.
- 1 2 Jan Whitaker, "Faces on the wall", Restaurant-ing through history, blog, September 11, 2016 Արխիվացված Սեպտեմբեր 6, 2021 Wayback Machine
- ↑ «Lillie Langtry British actress». Encyclopedia Britannica. Արխիվացված օրիգինալից July 12, 2022-ին. Վերցված է 3 March 2022-ին.
- ↑ Field, Marcus (4 October 2014). «Is Oscar Wilde's reputation due for another reassessment?». The Independent. Արխիվացված օրիգինալից 2 March 2021-ին. Վերցված է 16 March 2021-ին.
- ↑ Walker, Alan (1987). Franz Liszt: The virtuoso years, 1811-1847 (անգլերեն). Cornell University Press. ISBN 978-0-8014-9421-5.
- ↑ McDonald, Paul (2000). The Star System: Hollywood's Production of Popular Identities. Great Britain: Wallflower. էջ 15. ISBN 978-1-903364-02-4. Արխիվացված օրիգինալից July 13, 2025-ին. Վերցված է January 23, 2024-ին.
- ↑ Cleave, Maureen (1966). «How does a Beatle live». London Evening Standard. Արխիվացված օրիգինալից Mar 30, 2023-ին – via The Beatles Bible.
- ↑ Miles, 1997, էջ 295
- ↑ Ronay, Barney (1 January 2021). «Pelé's revolutionary status must survive numbers game against Lionel Messi». The Guardian. Արխիվացված օրիգինալից February 3, 2021-ին. Վերցված է 8 September 2023-ին.
- ↑ Korda, Michael (1999). Another Life: A Memoir of Other People. Simon & Schuster. ISBN 9780679456599.
- 1 2 Pomerantz, Dorothy (May 16, 2016). «Lady Gaga Tops Celebrity 100 List». Forbes. Արխիվացված է օրիգինալից January 18, 2012-ին. Վերցված է October 13, 2019-ին.
- ↑ Pomerantz, Dorothy (August 26, 2013). «Madonna highest-earning celebrity of 2014». Forbes. Արխիվացված օրիգինալից October 16, 2013-ին. Վերցված է October 13, 2013-ին.
- ↑ Pomerantz, Dorothy. «Beyoncé Knowles Tops the FORBES Celebrity 100 List». Forbes. Արխիվացված օրիգինալից June 30, 2014-ին. Վերցված է October 25, 2020-ին.
- ↑ Settimi, Christina. «World's Highest-Paid Soccer Players: Messi Wins, Mbappe Rises». Forbes. Արխիվացված օրիգինալից September 27, 2020-ին. Վերցված է 22 September 2020-ին.
- ↑ Freeman, Abigail (30 October 2021). «The Highest-Paid Dead Celebrities 2021». Forbes. Արխիվացված օրիգինալից 30 October 2021-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ Voytko, Lisette (October 31, 2022). «The Highest-Paid Dead Celebrities Of 2022—A Writer Earns Half-A-Billion From The Great Beyond». Forbes. Վերցված է October 31, 2022-ին.
- ↑ «The Future of Celebrity Endorsement». Medium. April 19, 2019. Արխիվացված օրիգինալից July 27, 2020-ին. Վերցված է May 18, 2020-ին.
- ↑ «Apple gets stars to set Watch's status». Los Angeles Times. April 24, 2015.
- ↑ Iqbal, Nosheen (November 18, 2018). «That's not just a water bottle – it's a status symbol». The Observer – via www.theguardian.com.
- ↑ Mazzei, Patricia (5 February 2014). «Soccer star David Beckham to bring MLS team to Miami». The Miami Herald. Արխիվացված օրիգինալից February 5, 2014-ին. Վերցված է August 23, 2023-ին.
- ↑ «Ronaldo: Former Brazil striker buys controlling stake in Real Valladolid». BBC. Արխիվացված օրիգինալից September 3, 2018-ին. Վերցված է 6 September 2018-ին.
- ↑ «Paul Newman Donates Salad Dressing Ownership To Charity». Look to the Stars. June 11, 2008. Արխիվացված օրիգինալից August 12, 2014-ին. Վերցված է November 17, 2014-ին.
- ↑ «LeBron James enters partnership with State Farm». USA Today. February 13, 2008. Արխիվացված օրիգինալից May 16, 2008-ին. Վերցված է October 27, 2009-ին.
- ↑ Gise, Molly (January 28, 2010). «McDonald's partners with LeBron James». NRN.com.
- 1 2 «Best And Worst Celebrity Side Businesses». Forbes. July 22, 2009. Արխիվացված է օրիգինալից January 18, 2012-ին. Վերցված է November 17, 2011-ին.
- ↑ «7 Most Embarrassing Celebrity Business Failures». Growthink. 2007. Արխիվացված է օրիգինալից July 2, 2011-ին. Վերցված է November 17, 2011-ին.
- ↑ Jenkins, Joe (2002). Contemporary moral issues. Examining Religions (4, illustrated ed.). Heinemann. էջ 178. ISBN 978-0-435-30309-9.
- ↑ Jones, Jen (2007). Being Famous. Snap Books: 10 Things You Need to Know about. Capstone Press. էջ 20. ISBN 978-1-4296-0126-9.
- ↑ Muggeridge, Malcolm (1967). Muggeridge Through The Microphone: BBC Radio and Television. British Broadcasting Corporation. էջ 7.
- ↑ «Why Envy Celebrities? — Watchtower ONLINE LIBRARY». wol.jw.org. Արխիվացված օրիգինալից December 2, 2024-ին. Վերցված է 2024-11-02-ին.
- ↑ «Web.colby.edu». November 18, 2020. Արխիվացված օրիգինալից May 28, 2024-ին. Վերցված է November 2, 2024-ին.
- ↑ «Matt Damon: Sarah Palin Presidency Would Be Like a 'Really Bad Disney Movie'». Fox News. 2008-09-08. Արխիվացված օրիգինալից December 2, 2024-ին. Վերցված է 2011-12-27-ին.
- ↑ Young, Kevin (2010-04-20). «Election 2010: Political celebrities – then and now». BBC News. Արխիվացված օրիգինալից July 13, 2025-ին. Վերցված է 2011-12-27-ին.
- ↑ Murad, Ahmed "The 50 most popular celebs on Twitter", The Sunday Times, February 2, 2009
- ↑ Peterson, Anne (Spring 2007). «Celebrity juice, not from concentrate: Perez Hilton, gossip blogs, and the new star production». Jump Cut. 49. Արխիվացված օրիգինալից August 7, 2019-ին. Վերցված է June 12, 2018-ին.
- ↑ «How social media has changed what it means to be a celebrity». www.digitaltrends.com. April 15, 2013. Արխիվացված օրիգինալից February 4, 2019-ին. Վերցված է 2019-08-08-ին.
- ↑ Trebay, Guy "She's Famous (and So Can You)" Արխիվացված Փետրվար 24, 2024 Wayback Machine, The New York Times, October 28, 2007,
- 1 2 "Wang Hong: China's online stars making real cash" Արխիվացված Սեպտեմբեր 12, 2016 Wayback Machine BBC News. May 1, 2017. Retrieved May 1, 2017.
- ↑ en.wikinews.org
- ↑ «Celebrity-stalking has common threads». ABC. March 26, 2009. Արխիվացված օրիգինալից March 12, 2014-ին. Վերցված է November 17, 2011-ին.
- ↑ Maasik, Sonia, and Jack Solomon. Signs of Life in the USA. 5th ed. Boston: Bedford/St. Martin's, 2006.
- ↑ Schumaker, John F., 'Star Struck' New Internationalist; Issue 363, p34-35, 2p, December 2003
- ↑ Horovitz, Bruce (December 19, 2003). «The good, bad and ugly of America's celeb obsession». USA Today. Արխիվացված օրիգինալից January 9, 2012-ին. Վերցված է May 5, 2012-ին.
- ↑ «America's Obsession with Celebrities». June 4th 2007. Oprah.com. Արխիվացված օրիգինալից July 30, 2012-ին. Վերցված է May 5, 2012-ին.
- ↑ «Fame may 'lead to a shorter life'». BBC News. April 18, 2013. Արխիվացված օրիգինալից November 27, 2013-ին. Վերցված է November 11, 2013-ին.
- ↑ Carey, Benedict (August 22, 2006). «The Fame Motive». The New York Times. Արխիվացված օրիգինալից March 12, 2017-ին. Վերցված է February 21, 2017-ին.
- ↑ Rockwell, Donna & Giles, David. (2009). Being a Celebrity: A Phenomenology of Fame Արխիվացված Մայիս 13, 2020 Wayback Machine. Journal of Phenomenological Psychology. 40. 178-210. 10.1163/004726609X12482630041889.
- ↑ S.J. Hoffman, C. Tan. 2015. “Biological, psychological and social processes that explain celebrities' influence on patients' health-related behaviors,” Archives of Public Health 73(3): 1-11.
- ↑ S.J. Hoffman, C. Tan. 2013. “Why Do So Many People Follow Celebrities’ Medical Advice? A Meta-Narrative Review,” British Medical Journal 347: f7151. .
- ↑ Hoffman, Steven J.; Mansoor, Yasmeen; Natt, Navneet; Sritharan, Lathika; Belluz, Julia; Caulfield, Timothy; Freedhoff, Yoni; Lavis, John N.; Sharma, Arya M. (2017-01-21). «Celebrities' impact on health-related knowledge, attitudes, behaviors, and status outcomes: protocol for a systematic review, meta-analysis, and meta-regression analysis». Systematic Reviews. 6 (1): 13. doi:10.1186/s13643-016-0395-1. ISSN 2046-4053. PMC 5251292. PMID 28109320.
Ընդհանուր և մեջբերված աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goldman, Jonathan (2011) Modernism Is the Literature of Celebrity. Austin: University of Texas Press, 2011. 978-0-292-72339-9.
- Grinin, Leonid (2009) "'People of Celebrity' as a New Social Stratum and Elite". In Hierarchy and Power in the History of Civilizations: Cultural Dimensions (pp. 183–206). Ed. by Leonid E. Grinin and Andrey V. Korotayev. Moscow: KRASAND/Editorial URSS, 2009.
- Miles, Barry (1997). Paul McCartney: Many Years from Now. Henry Holt & Company. ISBN 978-0-436-28022-1.
- Schikel, Richard. Intimate Strangers: The Culture of Celebrity. New York: Doubleday, 1985. 0-385-12336-1.
Լրացուցիչ ընթերցանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcus, Sharon (2019). The Drama of Celebrity (On the history of Sarah Bernhardt, one of the first "global superstars", and her celebrity). Princeton, NJ: Princeton University Press. ISBN 9780691177595. OCLC 1059270781. Վերցված է 29 July 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայտնի» հոդվածին։ |
| ||||||

