Հայոց փոքր թվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց փոքր թվական, Սարկավագադիր թվական, Հայոց մեծ թվականի սկզբից առաջին 532-ամյա պարբերաշրջանն անցնելուց հետո (1084) սկսվող թվական։ Հեղինակն է Հովհաննես Սարկավագը։ Նրա կազմած երկրորդ՝ 532-ամյա պարբերաշրջանի աղյուսակում (մինչև 1616) առաջին տարվա Սուրբ Ծնունդն ու Զատիկը համապատասխանաբար ընկել են 1085հունվարի 6-ին և ապրիլի 20-ին։ Հովհաննես Սարկավագը կազմել է Հայոց անշարժ տոմարական տարին միշտ սկսվել է օգոստոսի 11-ից և հաշվվել 365,25 օր, այսինքն՝ 4 տարին մեկ ունեցել է 366 օր։ Հայոց Մեծ թվականի հաշիվներում կուտակված 1 տարվա շեղումը նա առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ, այսինքն՝ 532-ի փոխարեն հանել 533։ Հայոց փոքր թվականը սահմանափակ գործածություն է ունեցել, հիմնականում օգտագործվել է Հայոց Մեծ թվականին զուգահեռ։ Եվ քանի որ Սարկավագադիր տոմարը անշարժ էր, ապա Հայոց փոքր թվականի և Հայոց մեծ թվականի զուգակցությունը՝ մեկից մյուսին անցնելը, պարզ տեսք է ստացել։ Օգոստոսի 11-ից դեկտեմբերի 31-ի միջև ընկած օրերի համար այն 1083 է, մնացած դեպքերում՝ 1084։ Հայոց փոքր թվականը եկեղեցական որևէ ժողով պաշտոնապես չի հաստատել։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201