Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրինջ Քաունթի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Օրինջ Քաունթի, ԱՄՆ)
Տեսակհուշարձան
Երկիր ԱՄՆ
Շինության ձևԽաչքար
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրինջ Քաունթիի Սուրբ Քառասնից մանկանց եկեղեցու բակում՝ Ղուկասյան ցուցասրահի հյուսիսարևմտյան հատվածում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին[1], տեղադրվել է 1995 թվականի ապրիլի 22-ին՝ ցեղասպանության 80-րդ տարելիցի կապակցությամբ։ Հուշարձանն ունի 16 ոտնաչափ բարձրություն։ Բացման արարողությանը ներկա են գտնվել համայնքի 500 ներկայացուցիչներ, այդ թվում ցեղասպանությունը վերապրածներ, հոգևոր և քաղաքական գործիչներ[2]։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի վրա կա հետևյալ մակագրությունը՝

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1 500 000 զոհերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]