Հայոց ցեղասպանության հուշարձան (Տորոնտո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Տորոնտո)
Տեսակհուշարձան
Երկիր Կանադա
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Կանադայի Տորոնտո քաղաքի Յորք գերեզմանատանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խաչքարի ստեղծման նախաձեռնությունը Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցունն է, հեղինակը Հակոբ Ջանբազյանն է։ Խաչքարի վրա փորագրված են Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը,

Կուզեի տեսնել աշխարհում գեթ մի ուժ, որ կարողանար բնաջնջել այս ցեղը, ազգն այս անկարևոր մարդկանց, որոնց բոլոր պատերազմներն ավարտված են ու պարտված, որոնց կառույցներն ավերված են, գրականությունը չի կարդացվում, երաժշտությունը չի լսվում ու աղոթքները մնում են անպատասխան։ Եկե՛ք, կործանե՛ք Հայաստանը։ Մտե՛ք նրանց տներն ու եկեղեցիները ու նայեք՝ նորից չե՞ն ծիծաղի, երգի ու աղոթի։ Ու երբ որևէ տեղ նրանցից երկուսը հանդիպեն, զգուշացե՛ք, որ նոր Հայաստան չկերտեն

[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, կանադա, Տորոնտո». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Armenian Genocide Khachkar in Toronto