Հայոց ցեղասպանության հուշարձան (Մեխելեն, Բելգիա)
Jump to navigation
Jump to search
![]() Հայոց ցեղասպանության խաչքար Մեխելենում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 51°01′14″ հս․ լ. 4°28′44″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2015, ապրիլի 19 |
Շինության ձևը | Խաչքար |
Ներկա վիճակը | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Բելգիայի Մեխելեն քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, 2015 թվականի ապրիլի 19-ին[1]։ Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոմերսը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
2015 թվականի ապրիլի 17-ին Եվրոպայում բնակվող թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել բելգիական Մեխելեն քաղաքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելու նախաձեռնության դեմ։