Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր (Դեյր-էլ-Զոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր (Դեյր-էլ-Զոր)
Armenian Genocide Memorial Church, Der Zor

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր Դեյր-էլ-Զորում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1991
Երկիր Սիրիա
ԲնակավայրԴեյր-էլ-Զոր
Շինության ձևՀուշարձան
Ոճհայկական ճարտարապետություն
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԱվերված
 Armenian Genocide memorial, Deir ez-Zor Վիքիպահեստում

Մեծ Եղեռնի Նահատակների հուշահամալիր, Սրբոց Նահատակաց հուշահամալիր (արաբ․՝ كنيسة شهداء الأرمن‎‎), Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքի Ալ Ռաշտի թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են 1989 թվականի դեկտեմբերին և ավարտվել 1990 թվականի նոյեմբերին, օծվել է 1991 թվականի մայիսի 4-ին Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի կողմից։ Հուշահամալիրը բաղկացած է եկեղեցուց, թանգարանից, հուշարձանից, արխիվային կենտրոնից և ցուցադրությունների սրահից[1]։ Գտնվում է Հալեպի հայկական առաջնորդարանի թեմի անմիջական ենթակայության ներքո։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին տասնյակ հազարավոր ուխտավորներ ամբողջ աշխարհից այցելում են Դեյր-էլ-Զոր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը[2]։

2014 թվականի սեպտեմբերի 21-ին հուշահամալիրը «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պայթեցվել է[3] [4][5]։

Հիմնօրհնեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ առաքելական եկեղեցու Հալեպի առաջնորդարանի նախաձեռնությամբ 1985 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել համալիրի հիմնօրհնեքի արարողությունը։ Սիրիայի այս քաղաքը պատահաբար չէր ընտրվել. երիտթուրքերը Դեյր էզ-Զոր և այն շրջապատող անապատ էին ուղարկում Ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից և այլ վայրերից վտարված հայերին։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրը մոնումենտալ աշխատանք է, որի տակ ամփոփված են ցեղասպանության զոհերի մասունքներից, որոնք գտնվում են ապակե շրջանակի մեջ, որից վեր է հառնում սպիտակ մարմարե աշտարակը՝ պարուրված խաչքարերով։

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկամության պատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը նախագծված է հավերժացնելու անմեղ նահատակների հիշատակը, բաղկացած է գլխավոր մուտքից, որի միջով կարելի է հասնել բակ աստիճաններով, որոնք խորհրդանշում են այն սարսափելի աղետները, որոնց հայ ժողովուրդը ենթարկվել է, բայց առանց հանձնվելու, շարունակում է ապրել։ Գլխավոր մուտքի ճակատը ներսից զարդարված է աղավնու քանդակով և խաչերով՝ արտահայտելու խաղաղության հասնելու պայքարը։ Բակի աջ կողմում «Բարեկամության պատն է», որը զարդարված է տարբեր արաբական և հայկական ոճերի արձանագրություններով՝ որպես երկու ժողովուրդների սերտ կապերի խորհրդանշական արտահայտություն։

Հուշակոթող[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մուտքի մեծ հուշարձանը կառուցվել է հայ նահատակների հիշատակի համար։ Հուշարձանի խաչքարը բերվել է Հայաստանից։ Հուշարձանի առջև այրվում է անմար կրակը։ Երկու կողմերում կարելի է տեսնել աշխարհի տարբեր անկյուններում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշարձանների հինգական նմուշներ։ Ձախ կողմում հուշապատ է՝ հայկական զարդաքանդակներով։

Եկեղեցին և թանգարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրի հիմնական մասը կազմող եկեղեցին և թանգարանը գտնվում են բակի ձախ կողմում։ Եկեղեցին վեր է հառնում՝ հպարտորեն միախառնվելով երկնքին։ Եկեղեցու ներքևի մասում սրահն է, որտեղ գտնվում է «Հարության սյունը», ուր ամփոփված են Եղեռնի զոհերի նահատակների մասունքները։ Սյունը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարն ու վերածնունդը։

Նախասրահը գործում է իբրև թանգարան, որտեղ պահվում են գրքեր, հրատարակումներ, փաստավավերագրական լուսանկարներ, որոնք պատմում են Մեծ եղեռնի ժամանակ հայերի կրած ցավերի մասին։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian National Institute: Genocide Memorials».
  2. «Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր Դեյր-էլ-Զորում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. "ISIS Destroys Armenian Genocide Memorial Church in Der Zor", ArmenianWeekly, 21-09-2014
  4. «Naira Hayrumyan, "Middle East Terror: Memory of Armenian Genocide victims targeted by ISIS militants" ArmeniaNow, 24-09-2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. Պայթեցվել է Դեյր էլ Զորի հայկական եկեղեցին(չաշխատող հղում)