Հայոց Ձոր (արեւմտահայերէն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երուանդունիք (նաեւ՝ Հայոց Ձոր), գաւառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմին մէջ, Վանայ լիճէն հարաւ-արեւելք, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետի ընդարձակ հովտի էն ներս[1]։

Աշխարհագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանայ լիճին հարաւ–արեւելեան եզերքէն կը տարածուի մինչեւ Հայկական Տաւրոսի լեռնաշղթան։ Հիմնականօրէն կը համապատասխանէ հին Երուանդունիք գաւառին։ Հիւսիսէն սահմանակից էր՝ Տոսպ, հարաւ–արեւելքէն՝ Ռշտունիք, արեւելէն՝ Կուղանովիտ գաւառներուն։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգաւանդ։ Հարուստ է յատկապէս հացահատիկով։

Պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագած է Երուանդունի արքայատոհմի անունէն։ Երուանդունիները սկզբնապէս Ք․Ա․ 6–4 դարեր Երուանդունիքի մէջ եւ հարակից շրջաններուն մէջ ծաւալած են իրենց քաղաքական գործունէութիւնը։

Երուանդունիքի մէջ կը գտնուէր Հայք ամրոցը, որուն անունը կապուած է առաւելապէս Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսէս Խորենացիի, Հայկը սպանած է Տիտանեան Բելը։

Ըստ աւանդական պատմութեան, Հայոց ձորի մէջ տեղի ունեցած է հայոց նախնի Հայկի յաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դէմ։ Ճակատամարտի տեղը Հայկը կառուցած է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որուն անունով այնուհետեւ գաւառը կոչուած է Հայոց ձոր։ Միջին դարերուն մտեր է Վասպուրականի իշխանութեան, ապա՝ թագաւորութեան մէջ։ Մինչեւ 19 դարու վերջը գաւառը եղած է գրեթէ միատարր՝ հայաբնակ։ Քիւրտական ցեղերն այնտեղ հաստատուեցան յատկապէս 1896–ի հայկական կոտորածներէն ետք։ Հայոց ձորի հայերը բնաջնջուեցան, իսկ փրկուածները տեղահանուեցան 1915–ին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Տե՛ս նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրութիւն. Երեւան։ «Միտք»։

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, «Հայոց Ձոր», հ. Ա (խմբ. գիտ. խմբ.՝ Էմմա Աբրահամյան, խմբ. և սրբ.՝ Հասմիկ Հովհաննիսյան), Երևան, «Բյուրական», 2015 — 232 էջ, ISBN 1829-4421։