Հայնց Հիտլեր
Հայնց Հիտլեր գերմ.՝ Heinrich Hitler | |
---|---|
Ծնվել է | մարտի 14, 1920 |
Ծննդավայր | Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն |
Մահացել է | փետրվարի 21, 1942 (21 տարեկան) |
Մահվան վայր | Բուտիրյան բանտ, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Ալոիս Հիտլեր Կրտսեր, մայր՝ Hedwig Mickley? |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Հայնց (Հենրիխ) Հիտլեր (մարտի 14, 1920, Մագդեբուրգ, Բրանդենբուրգ, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն - փետրվարի 21, 1942, Բուտիրյան բանտ, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), Ադոլֆ Հիտլերի զարմիկը, Ալոիս Հիտլեր կրտսերի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնցը Ադոլֆ Հիտլերի եղբոր՝ Ալոիս կրտսերի որդին է։ Հայնցը Ալոիս կրտսերի և նրա երկրորդ կնոջ՝ Հեդվիգ Հայդեմանի (կամ Հեդվիգ Միկլի[1]) որդին է։
Հայնցը Ադոլֆ Հիտլերի սիրելի զարմիկն էր[2]։ Ի տարբերություն իր եղբորը՝ Ուիլյամ Պատրիկ Հիտլերի, նա նացիստ էր։ 1938 թվականին ավարտել է Բալենդեշտում գտնվող բարձրակարգ նացիստական ռազմական ուսումնական հաստատությունը՝ Նացիոնալ-քաղաքական ակադեմիան («Նապոլա») և ընտրել է սպայական կարիերա[3]։
Ծառայել է 23-րդ պոտսդամյան հրետանային գնդում, որպես կապավոր։ Կռվել է երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մասնակցել է ԽՍՀՄ ներխուժելու համար կազմած Բարբարոսա գործողությանը։ Շնորհվել է 2-րդ աստիճանի Երկաթե խաչ։
1942 թվականի հունվարի 10-ին Հայնց Հիտլերը գերի է ընկել և ուղարկվել մոսկովյան Բուտիրկա բանտ, որտեղ էլ մահացել է նույն թվականի փետրվարին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «cicero.de/97»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-22-ին։ Վերցված է 2016-10-01
- ↑ Toland, J. Adolf Hitler. — 1976. — P. 676. — 1035 p. — ISBN 0385420536
- ↑ Maser, W. Adolf Hitler: Legende, Mythos, Wirklichkeit. — 1971. — P. 60. — 529 p.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Langer, Walter C. The Mind of Adolf Hitler. Basic Books Inc., New York, (1972) ISBN 0-465-04620-7 ASIN: B000CRPF1K
- Vermeeren Marc (2007)։ De jeugd van Adolf Hitler 1889-1985 en zijn familie en voorouders (German)։ Uitgeverij Aspekt։ ISBN 90-5911-606-2
- Oliver Halmburger (director), Thomas Staehler (director), Timothy Ryback (consultant), and Florian Beierl (consultant) (2005)։ Familie Hitler. Im Schatten des Diktators (documentary film) (German)։ München: Loopfilm GmBH and Mainz: ZDF-History