Հայնանյան հավով բրինձ
| Ենթատեսակ | բրնձով ուտեստ և Հավամսով կերակուր |
|---|---|
| Հիմնական | հավի միս և բրինձ |
Հայնանյան հավով բրինձ (չին. 海南雞飯, փինյին Hǎinán jīfàn), ուտեստ, որն իր մեջ ներառում է խաշած հավ բրնձով, մատուցվում է չիլի սոուսով և սովորաբար զարդարված է վարունգի շերտերով[1]։ Այն ստեղծվել է հարավային Չինաստանի Հայնան նահանգի ներգաղթյալների կողմից և ադապտացվել է Հայնանյան Ուենչանգ հավի և Ուենչանգ հավի բրինձի ուտեստներին[2][3]։
Այն համարվում է Սինգապուրի ազգային ուտեստներից մեկը,[4][5] և առավելապես կապված է Սինգապուրյան խոհանոցի հետ[6] չնայած տարածված է երկրի գրեթե բոլոր սննդի կետերում[5]։ Ուտեստի տարբերակները նույնպես հանդիպում են Հարավարևելյան Ասիայի տարբեր երկրներում, հատկապես Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թաիլանդում և Վիետնամում, որտեղ այն շարունակում է մնալ խոհանոցային հիմնական ճաշատեսակ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնանյան հավով բրինձը ուտեստ է, որը ադապտացվել է չինացի ներգաղթյալների կողմից, որոնք ծագումով Չինաստանի հարավում գտնվող Հայնան նահանգից էին[7]։ Այն հիմնված է հայտնի Հայնանյան Ուենչանգ հավով ուտեստի հիման վրա, որը Չինաստանի Թագավորական դինաստիայի ժամանակներից ծագող չորս կարևոր Հայնանյան ուտեստներից մեկն է[8]։ Նախօրինակ ուտեստը ադապտացվել է Հայնանյան օտարերկրյա չինացիների կողմից՝ Նանյանգ տարածքում (այժմյան Հարավարևելյան Ասիա)[9][10][11][12][13]։ Չինաստանում Հայնանյանները ուտեստը պատրաստելու համար սովորաբար օգտագործում էին հատուկ ցեղատեսակ՝ Ուենչանգ հավը[7]։ Նրանք սովորաբար բրինձը եփում էին մնացած հավի արգանակով՝ ստեղծելով ուտեստ, որը հայտնի էր որպես <<Ուենչանգ հավի բրինձ>>։[2] Ուենչանգ հավի բրինձը Սինգապուրի Հայնանյան տներում մնացել է հատուկ առիթների ուտեստ մինչև 1940-ականները[3]։
Հայնան և Լեյջժոու կղզու շրջանում գոյություն ունի համեմված բրնձով ուտեստների ընդհանուր մշակույթ: Ուենչանգ հավի բրինձը սերտորեն կապված է մեկ էլ հավով բրինձ ուտեստի հետ, հայտնի է որպես՝ Անպու հավի բրինձ, որը եկել է Չժանցզյանից՝ Գուանդունի արևմտյան մարզից։ Եվ ենթադրվում է, որ Անպու հավի բրինձ ուտեստը նախորդել է Ուենչանգ հավի բրինձին[14][15][16]։ Չժանցզյան քաղաքը հայտնի է նաև իր վայրի տերևներով փաթաթված բրնձով (蛤蒌饭 )[17] և բադով բրնձով (鸭仔饭 )[18]։
Չինաստանից ներգաղթի պատմություն ունեցող Ասիայի գրեթե բոլոր երկրներն ունեն Հայնանյան հավով բրնձի իրենց տարբերակը[8]։ San Francisco Chronicle-ն ասում է, որ «ճաշատեսակը քարտեզագրում է 150 տարվա ներգաղթը չինական Հայնան կղզուց․․․ Սինգապուր և Մալայզիա, որտեղ ուտեստը հայտնի է որպես Հայնան հավի բրինձ, Վիետնամ, որտեղ այն հայտնի է որպես՝ «Նայ Նամ հավ» և Թաիլանդ, որտեղ այն վերանվանվել է և դարձել khao man faten gai (հավի ճարպով բրինձ)։[10][19]
Հոնկոնգում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչ վերաբերում է Ուենչանգ հավի պատմությանը, ապա ըստ Լին Ժեմինի գրառումների, ով Հայնան նահանգի անասնաբուծության և անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտից էր, այն վաղուց դարձել է տեղական պաշտոնյաների և մարդկանց կողմից սիրված հյուրասիրության համեղ ուտեստ: Հայնանի առևտրի պալատի համաձայն, ասվում է, որ Մին դինաստիայի ժամանակ Ուենչանգի մի հայրենակից ծառայել է կայսերական դատարանում և Ունչանգի հավը բերել է իր ծննդավայր, որպեսզի Սուրբ Ծննդյան տոնին հյուրընկալի արքայական ընտանիքի անդամներին։ Երբ արքայական ընտանիքի անդամները փորձեցին ուտեստը, գովեցին՝ ասելով «Այս ուտեստը գալիս է մշակույթի երկրից, որտեղ հավաքվում են տաղանդները և ծաղկում է մշակույթը: Բացի այդ նաև այն համեղ է և բուրավետ, իսկապես արժանի է Ուենչանգ հավի անվանմանը»: Այսպիսով, առաջացել է Ուենչանգ հավի անվան լեգենդը:
Բացի այդ, Ցին դինաստիայի Գուանսյու կայսրի օրոք Ուենչանգում կային մի քանի խոշոր բանյանի ծառեր, որոնք ամբողջ տարին սերմեր էին տալիս: Հավերը ուտում էին այս սերմերն ու դառնում հաստլիկ ու համեղ՝ նպաստելով Ուենչանգ հավի համբավին: Ամենավաղ հիշատակումը կարելի է գտնել Ցին դինաստիայի «Lingnan Miscellaneous Poems» գրքում, որտեղ ասվում է. «Ուենչանգ կոմսությունում հավի մի տեսակ կա, որը աքլորի մսի պես համեղ է»։

Հիմնվելով պատմական գրառումների և եզրակացությունների վրա՝ Ուենչանգ հավը ներմուծվել է Հայնան կղզի, մասնավորապես՝ Ուենչանգ կոմսություն, մոտ 1600-ականների սկզբին՝ Մին դինաստիայի օրոք, ներգաղթյալների հետ միասին և մշակվել այս եզակի միջավայրում: Մին և Ցին դինաստիաների կողմից Ուենչանգի գյուղական վայրերում արդեն գոյություն ուներ Ուենչանգի հավեր բազմացնելու ավանդույթ: Այն հիմնականում օգտագործվում էր որպես դելիկատես փառատոների ժամանակ, հյուրերին հյուրասիրելու և նվերներ տալու համար։ 1949 թվականին Չինաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շուկայում կամ ռեստորաններում դեռևս դժվար էր Ուենչանգի հավ գնելը կամ ուտելը:
Ըստ 2006 թվականին Meat Research ամսագրում անցկացված մի ուսումնասիրության, Ուենչանգի հավը պատկանում է Հայնանի բարձրորակ հավերի տեսակին, որի պատմությունը գերազանցում է 400 տարին, և համարվում է Հայնանի չորս հայտնի ուտեստներից մեկը։ 1980-ականների ընթացքում, արտասահմանյան հավերի տեսակների ազդեցության պատճառով, Ուենչանգի հավը մի ժամանակաշրջան գրեթե անհետացման եզրին էր[20]։
Սինգապուրում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սինգապուրում ճաշատեսակը ծնվել է խնայողության արդյունքում, որը ստեղծվել է ծառայողների դասի ներգաղթյալների կողմից՝ փորձելով առավելագույնս օգտագործել սահմանափակ հումք: Ծեր հավին, որն անցել էր իր ձվադրման փուլը, մորթում էին, որպեսզի եփեն արգանակի և բրնձի մեջ՝ հավի համը ստանալու համար:[21]
Առաջին հավով բրնձի ռեստորանները բացվել են Սինգապուրում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող ճապոնական օկուպացիայի ժամանակ, երբ ճապոնացիները ներխուժեցին, բրիտանացիները հակադրված էին հեռանալ և նրանց Հայնացի ծառաները կորցրել էին իրենց եկամտի աղբյուրը։ Առաջիններից մեկը Yet Con ռեստորանն էր, որը բացվեց 1940-ականների սկզբին[21]։ Կան նաև աղբյուրներ, որտեղ նշվում էին, որ փողոցային վաճառական Վան Յիուանը առաջին անգամ սկսել է վաճառել «բանանի տերևներով փաթաթված հավով բրնձի գնդիկներ» Սինգապուրում 1920-ական թվականներին[22][23][24]։ Ուտեստը տարածվել է Սինգապուրում 1950-ականներին Մոհ Լի Թվիի կողմից, որի Swee Kee Chicken Rice ռեստորանը գործել է 1947-ից 1997 թվականներին[25]։ Հոնկոնգi սննդի քննադատ Չուա Լամը Մոհին է վերագրում ուտեստի ստեղծումը[7]։
Հայնանի հավի բրինձը համարվում է Սինգապուրի ազգային ուտեստներից մեկը[9][13][19]։ Սինգապուրում այն ուտում են «ամենուր և ամեն օր»[13] և «տարածված է ամբողջ երկրի վաճառքի կետերում»։[9] Հավի միսը սովորաբար մատուցվում է համեմված բրնձով, չիլի սոուսով և վարունգի շերտերով[26]։ Թեև ամենից հաճախ կապված է սինգապուրյան խոհանոցի հետ, այս ուտեստը կարելի է տեսնել նաև Հարավարևելյան Ասիայում և Միացյալ Նահանգների որոշ մասերում,[13][27] որտեղ ուտեստը որոշ վայրերում կոչվում է «Սինգապուրյան հավով բրինձ»։[28] Ճաշատեսակը լայն տարածում ունի Սինգապուրում և կարելի է գտնել վաճառքի կենտերում, ռեստորաններում և հյուրանոցներում[9]։
Վեճեր ծագման շուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականից սկսած, երբ երկու երկրները բաժանվեցին, Մալայզիան և Սինգապուրը երկուսն էլ պնդում են, որ իրենք են այս ուտեստի հնարողները[29][30]։
2009 թվականին Մալայզիայի զբոսաշրջության նախարար Նգ Յեն Յենն ասել է, որ Հայնանյան հավի բրինձը «Մալայզիական» է և «գողացվել» է այլ երկրների կողմից[31][32][33]։ Ավելի ուշ Նգը պարզաբանեց, որ իրեն սխալ են ներկայացրել իր մտադրությունը ուտեստի մասին, և որ սննդամթերքի ծագման վերաբերյալ ուսումնասիրություն կիրականացվի և «ներողություն կխնդրվի, եթե դա սխալ է հայտարարվել»[34]։
2018 թվականին Մալայզիայի ֆինանսների նախարար Լիմ Գուան Էնգը կատակեց, որ Սինգապուրը պնդում էր, որ «հավով բրինձն իրենցն է (և) եթե մենք զգույշ չլինենք, «char koay teow»-ն էլ մի օր իրենցը կդառնա»[29][30]։
Այս վեճը նկարագրվել է որպես գաստրոնացիոնալիզմի օրինակ[35]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
CNN-ից Քեթրին Լինգը Հայնանյան հավով բրնձի մասին ասել՝ «Սինգապուրի այն 40 ուտեստներից մեկն է, առանց որի չենք կարող ապրել»[36]։ 2018 թվականին CNN-ի կողմից այն ընդգրկվել է «Աշխարհի 50 լավագույն ուտեստների» ցանկում[37]։ BBC-ի աշխատակից Դեյվիդ Ֆարլին այն անվանել է «15-ժամյա թռիչքի արժանի ճաշատեսակ»և ասել, որ այն «արմանալիորեն պարզ է, ինչը լավ է, քանի որ թղթի վրա այն ահավոր ձանձրալի է թվում»[21]։ Saveur առցանց ամսագիրն այն անվանել է «Հարավ-Արևելյան Ասիայի ամենասիրված ուտեստներից մեկը»[38]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալայզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալայզիայում հավով բրինձը (Մալայերեն՝ " nasi ayam ") խոհարարության մեջ կարևոր ուտեստ է համարվում[39] և հայտնի է որպես փողոցային սնունդ, մասնավորապես՝ Իպոհում՝ Հայնանյան ներգաղթի կենտրոնում[40]։
Nasi ayam տերմինը կարող է վերաբերել բազմաթիվ տարբերակների, ներառյալ խորոված և տապակած հավը, կարելի է մատուցել տարբեր սոուսների հետ, ներառյալ խորոված համար նախատեսված սոուսների հետ, և կարող է մատուցվել տարբեր կողմնակի ուտեստների հետ միասին՝ ներառյալ շոգեխաշած բրինձը, այլ ոչ թե համեմված, յուղոտ բրինձը, ապուրը կամ հավի ենթամթերքը[41]։
Մալակկայում և Մուարում բրինձը մատուցվում է գնդիկի տեսքով այլ ոչ թե գնդիկի տեսք ունեցող ափսեով։ Այս ուտեստը հայտնի է որպես հավով բրնձի գնդիկներ: Շոգեխաշած բրինձը վերածվում է գոլֆի գնդակի չափսերի և մատուցվում է կտրտած հավի հետ[41][42]։
Սինգապուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավի միսը պատրաստվում է ավանդական Հայնանյան մեթոդների համաձայն, որը իրենից ենթադրում է եփել ամբողջ հավը ցածր եռման ջերմաստիճանում, որպեսզի հավի միսը եփվի և ստացվի արգանակ:Հավը եփելուց հետո խառնում են սառույցի մեջ, որպեսզի ստանան ժելեանման մաշկ, ապա կախում են, որպեսզի չորանա[21]։
Երբ արգանակը յուղազրկվում է, հեղուկի մի մասը, կոճապղպեղի, սխտորի և պանդանի տերևների հետ միասին, օգտագործվում են բրնձի պատրաստման մեջ՝ դարձնելով այն յուղոտ և բուրավետ, որը երբեմն հայտնի է որպես «յուղոտ բրինձ» անվամբ[21]։ Սինգապուրում «հավով բրնձի ամենակարևոր մասը ոչ թե հավն է, այլ բրինձը»[21]։
Ուտեստը մատուցվում է թարմ աղացած կարմիր պղպեղով և սխտորի սոուսով, որը սովորաբար ուղեկցվում է մուգ սոյայի սոուսով և թարմ աղացած կոճապղպեղով: Հավի մսի հետ է մատուցվում հավի արգանակի մեջ խաշած թարմ վարունգը և թեթև սոյայի սոուսը՝ մի քիչ քունջութի յուղով, որը սովորաբար մատուցվում է սենյակային ջերմաստիճանի ներքո[19][21]։ Որոշ վաճառակետեր կարող են մատուցել նաև nonya achar որպես լրացուցիչ ուտելիք[22]:
Թաիլանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայնանայան հավով բրինձը տարածված ուտեստ է Թայլանդում, որտեղ այն անվանում են khao man kai, բառացիորեն նշանակում է <<հավով յուղոտ բրինձ>>: Թաիլանդում այս ուտեստի համար օգտագործվող հավերը սովորաբար տեղի ցեղատեսակների հավերն են, ինչը հանգեցնում է ավելի համեղ արդյունքի: Այնուամենայնիվ, լայնածավալ թռչնաբուծական ֆերմաների հավերի միսն ավելի ու ավելի շատ է օգտագործվում[43]: Khao man kai -ը մատուցվում է վարունգի շերտերով, թարմ համեմով, մեկ գավաթ հավի արգանակով, որն իր մեջ ներառում է կտրտած դայկոն։ Ուղեկցող սոուսը ամենից հաճախ պատրաստվում է ֆերմենտացված սոյայի սոուսից (հայտնի է նաև որպես դեղին սոյայի սոուս), խիտ սոյայի սոուսով, չիլիից, կոճապղպեղից, սխտորից և քացախից[44]:
Khao man kai-ի հայտնի Բանգկոկի թաղամասերից մեկը Պրատունամն է Ռատչաթևի շրջանում, որը գտնվում է Platinum Fashion Mall-ի, CentralWorld-ի և Ratchaprasong խաչմերուկի մոտ[45]: Պրատունամում գտնվող ռեստորանը ստացել է Bib Gourmand մրցանակներ 2018 թվականին՝ Michelin Guide-ի կողմից[46]: Khao man kai-ն նաև հայտնի է այլ տարածքներում, այդ թվում՝ Pracha Chuen-փողոցում[47], Yaowarat -ի[48] և Phasi Charoen -ի տարածքում, որոնք գտնվում են Bang Wa BTS կայարանի և Phyathai 3 հիվանդանոցի մոտ[49], նաև այլ տարածքներում՝ ինչպիսիք են Thanon Tok -ը Rama III Bridge կամուրջի մոտ[50], Thong Lor-ը Sukhumvit փողոցի վրա, Wat Suthiwararam դպրոցի շրջանում, Yan Nawa, Bang Kapi, Wat Saket, և Saphan Kwai թաղամասերում[51][52]։
Վիետնամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտեստը Վիետնամում հայտնի է որպես Cơm Gà Hải Nam, և տարածված է Հարավային Վիետնամում:
Կամբոջա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամբոջայում ուտեստը հայտնի է որպես bay moan ( បាយមាន់) քմերերեն,[53] որը թարգմանվում է որպես <<հավով բրինձ>>։ Մատուցվում է թթու դրված բանջարեղենների հետ՝ որպես փողոցային սնունդ։ Այն ծագել է 17-րդ դարում, երբ ենթադրվում էր, որ այն ներմուծվել է Հոկիենի և Հայնանացի ներգաղթյալների կողմից:[54]
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոյչուսակի տատիկը վաճառել է Khao man kai իր ծննդավայր՝ Nakhon Si Thammarat - ում[55]։
- Rice Rhapsody-ը (այլ կերպ՝ Հայնանյան հավով բրինձ) 2004 թվականի սինգապուրյան կատակերգություն է, որը տեղի է ունենում Սինգապուրի Չինաթաունում գտնվող հավով բրնձի հայտնի ռեստորանում[56]։
- Chicken Rice War-ը 2000 թվականին նկարահանված սինգապուրյան ռոմանտիկ կատակերգություն է՝ Ռոմեո և Ջուլիետ-ի ադապտացված տարբերակը, որը ներկայացնում է հավով բրինձ վաճառող երկու մրցակից ընտանիքներ, որոնց երեխաները սիրահարվում են[57]։
- Հայնանյան հավով բրինձը ցուցադրվել է Netflix հեռուստատեսային Street Food հեռուստասերիալի 1-ին սեզոնում[58]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Hainanese Chicken Rice in Singapore». Visit Singapore Official Site. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- 1 2 «海南文昌鸡饭,一起海南网». www.17uhn.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
- 1 2 «Hainanese Chicken Rice». www.sg101.gov.sg (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Singapore's de-facto national dish in the crossfire as Malaysia bans chicken exports». Reuters. 2022 թ․ հունիսի 1. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
- 1 2 «Chicken Rice». Roots.sg. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին. «Chicken rice is a ubiquitous dish found at almost all eateries in Singapore, from hawker stalls to high-end restaurants. It has been lauded as one of Singapore's "national dishes".»
- ↑ «In search of Singapore's beloved national dish in San Francisco». San Francisco Standard. 2023 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին. «Regional twists were added as it spread across South Asia, from Vietnam to Singapore—where it's known as a national dish—to Malaysia to Thailand.»
- 1 2 3 Lisa Cam (2018 թ․ հուլիսի 25). «So, if Hainan chicken didn't come from Hainan, where is it from?» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.
- 1 2 O'Change, Hanji. «The Way Rice Should Be: Hainanese Chicken Rice». Free Press. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 3 4 «Chicken Rice». VisitSingapore.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 «Dipping sauce and a little controversy: who knew chicken rice had such 'wow' factor». SBS (անգլերեն). 2019 թ․ հունվարի 21. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Benton, G. A. «10 Best Restaurants of 2019: #4 Service Bar». Columbus Monthly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «A Brief History of Hainanese Chicken Rice, Singapore's National Dish». The Culture Trip. 2017 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- 1 2 3 4 Kugiya, Hugo. «Singapore's national dish: Hainan chicken rice». Crosscut. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «安铺鸡饭 广东省人民政府门户网站». www.gd.gov.cn. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «安铺鸡饭_饮食文化_听遍湛江—湛江特色音频资源库». zhanjiang.ibeimen.com. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «廉江安铺特色美食 之"安铺鸡饭"吸引四方客!_廉江市». www.sohu.com. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.(չաշխատող հղում)
- ↑ «蛤蔞飯:飲食文化,食品做法,原料特徵,功效作用,_中文百科全書». www.newton.com.tw. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «鸭仔饭 广东省人民政府门户网站». www.gd.gov.cn. Վերցված է 2024 թ․ փետրվարի 8-ին.
- 1 2 3 Kauffman, Jonathan (2016 թ․ փետրվարի 3). «Hainanese chicken rice: Southeast Asia's ever-evolving comfort food». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «经典 "正宗"与"正名"». foodcritic. 2000 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
- 1 2 3 4 5 6 7 Farley, David. «The Dish Worth the 15-Hour Flight». BBC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 Tan, Annette. «5 places for good chicken rice». CNA. Channel NewsAsia. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Food Museum and Gallery: Who's the first Chicken Rice hawker in Singapore?». Makansutra. 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 26-ին. «The food gallery offered an overview of ten dishes common and special to Singapore...the first person to bring chicken rice to Singapore. His name was Wang Yiyuan, and he started off selling chicken rice balls wrapped in banana leaves as an itinerant hawker in the 1920s, according to the gallery (National Museum of Singapore, 2014).»
- ↑ «坚持传统的海南鸡饭». 星洲網. 2009 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Wang Zhenchun (王振春). Hua Shuo Hainan Ren (话说海南人): Mo Lu Rui Created The Mini Hainanese Chicken Rice Empire (莫履瑞创下海南鸡饭小王国). The Youth Book Co. Singapore. 2008. 978-981-08-1095-5. pp 82
- ↑ «Hainanese Chicken Rice in Singapore». Visit Singapore Official Site. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Bittman, Mark (2008 թ․ սեպտեմբերի 12). «From a Chinese Island, a Chicken for Every Pot». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Hutton, Wendy (2007). Singapore Food (անգլերեն). Marshall Cavendish Cuisine. էջ 128. ISBN 978-9812613219.
- 1 2 Tan, Dylan. «Chicken rice war reignited as Lim Guan Eng urged Malaysia to give Singapore a run for its money». Business Insider. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- 1 2 Loh, Lainey. «Malaysia vs Singapore: Who has better food?». Asian Correspondent. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Sukmaran, Tashny; Jaipragas, Bhavan (2018 թ․ սեպտեմբերի 9). «FOOD FIGHT, LAH: WHO WILL EAT THEIR WORDS IN SINGAPORE-MALAYSIA HAWKER BATTLE?». South China Morning Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Celjo, Farah. «Dipping sauce and a little controversy: who knew chicken rice had such 'wow' factor». Food. SBS. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «The debate about the origins of food – a futile food fight?». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ ENG HOCK, TEH (2009 թ․ սեպտեմբերի 23). «No intention to patent local food, Dr Ng says». The Star Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին. «Dr Ng said a study on the origins of foods in the country would be conducted and an apology conveyed if it was wrongly claimed.»
- ↑ Chi, Janine (2014 թ․ օգոստոսի 1). «Consuming Rice, Branding the Nation». Contexts (անգլերեն). 13 (3): 50–55. doi:10.1177/1536504214545761. ISSN 1536-5042. S2CID 61273719.
- ↑ Ling, Catherine (2010 թ․ ապրիլի 14). «40 Singapore foods we can't live without». CNN. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «The world's 50 best foods». CNN. 2017 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Pang, Kevin (2016 թ․ մարտի 28). «THE WORLD'S BEST CHICKEN COMES FROM HAINAN». Saveur. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Hainanese Chicken Rice». Epicurious. Conde Nast. 2004 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Brehaut, Laura (2018 թ․ սեպտեմբերի 19). «Cook this: Hainanese chicken rice a Malaysian street-food classic». National Post. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- 1 2 «Chicken Rice». Malaysia Travel. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «We Love Muar». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ moonlightkz (2019 թ․ դեկտեմբերի 20). «ข้าวมันไก่ แต่ละแบบ แตกต่างกันอย่างไร» [What's the difference between each chicken rice]. THAIWARE (thai). Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «How to Make Khao Man Gai ข้าวมันไก่: Thai Version of Hainanese Chicken and Rice». She Simmers: Thai Home Cooking. 2009 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Kaiton, Pratunam – Cheap, Good, Possibly the Best Khao Mun Kai in Bangkok». Sparklette. 2009 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Go-Ang Kaomunkai Pratunam (Pratunam)». Michelin Guide. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
- ↑ «ยอดขายหลักล้าน "เจริญชัยไก่ตอน" ข้าวมันไก่ 24 ชม». Bangkok Bank (թայերեն). 2018 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
- ↑ «"ไท้เฮง" ตำรับไหหลำ อร่อยอย่างเหลาที่เยาวราช». Manager Daily (թայերեն). 2011 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ ปิ่นโตเถาเล็ก (2014 թ․ հոկտեմբերի 26). «ข้าวมันไก่บางไผ่ทอง ไก่ตอนนุ่มหนึบหนังบาง ตับนุ่มเนียนที่สุด». Matichon (թայերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Check in ถิ่นสยาม ถนนตก ทำไมจึงชื่อถนนตก แล้วถนนตกนี้จะไปตกที่ไหน». Matichon (թայերեն). 2015 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «01: พันธนาการแห่งข้าวมันไก่». minimore (թայերեն). 2015 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
- ↑ สริตา (2011 թ․ մայիսի 22). «###(CR)ข้าวมันไก่เจ๊ยี ตรงข้ามวัดสระเกศ###». Pantip.com (թայերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Vietnamese chicken and rice». 2019 թ․ հունվարի 10.
- ↑ Sochieata, Roth. «Chicken Rice Sen Sok takes pride in simplicity». phnompenhpost.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «ใครเกิดทัน "เจมส์ ข้าวมันไก่" บ้าง ?» [Who was born in time for "James, Khao man kai" ?]. Kapook.com (thai). 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lee, Regina (2016 թ․ սեպտեմբեր), «RICE RHAPSODY — FOOD AND SEXUALITY IN THE SINGAPORE VILLAGE», The Village and Its Discontents (անգլերեն), WORLD SCIENTIFIC, էջեր 111–126, doi:10.1142/9789813140073_0006, ISBN 978-981-314-006-6, Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին
- ↑ «CHICKEN RICE WAR». www.fareastfilm.com (իտալերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Tan, John (2019 թ․ ապրիլի 25). «Local putu piring stall featured in new Netflix show Street Food». SPH Digital News. The New Paper. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնանյան հավով բրինձ» հոդվածին։ |