Jump to content

Հայմե Բաես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայմե Բաես
իսպ.՝ Jaime Báez Stábile
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 25, 1995(1995-04-25)[1] (31 տարեկան) կամ ապրիլի 24, 1995(1995-04-24) (31 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 74 kg
Դիրք հարձակվող

Հայմե Բաս Ստաբիլե (իսպ.՝ Jaime Báez Stábile, ապրիլի 25, 1995(1995-04-25)[1] կամ ապրիլի 24, 1995(1995-04-24), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաեսը կարիերան սկսել է «Խուվենտուդ Լաս Պիեդրաս» ակումբում։ 2012 թվականի օգոստոսի 25-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում նորամուտն է նշել Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[2]։ Նոյեմբերի 10-ին «Լիվերպուլի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ առաջին գոլերը խփելով «Խուվենտուդի» կազմում[3]։ 2014 թվականի վերջին Բաեսով հետաքրքրվում էին մի շարք եվրոպական ակումբներ, որոնց թվում էին «Լիվերպուլը», «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը» և «Այաքսը»: Ուրուգվայցին մի քանի անգամ փորձաշրջան է անցել «Լիվերպուլում» և մասնակցել թիմի նախամրցաշրջանային շրջագայությանը[4], իսկ դեկտեմբերին անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել էր 3,2 մլն ֆունտ, սակայն տեղափոխությունը չի կայացել Անգլիայում աշխատանքի թույլտվություն ստանալու դժվարությունների պատճառով[5]։ 2015 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Դեֆենսոր Սպորտինգ»։ Մարտի 7-ին «Ֆենիքսի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Մայիսի 3-ին «Ռիվեր Փլեյթի» դեմ խաղում Խեյմեն խփել է առաջին գոլը «Դեֆենսորի» կազմում[7]։

2015 թվականի ամռանը տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա»[8]։ 2016 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է «Լիվորնո»։ Հունվարի 25-ին «Կոմոյի» դեմ խաղում Հեյմեն նորամուտն է նշել իտալական Սերիա B-ում[9]։

2016 թվականի ամռանը վարձակալության է տրվել «Սպեցիա» ակումբին մինչև 2016/2017 մրցաշրջանի ավարտը[10]։ Սեպտեմբերի 4-ին «Լատինայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[11]։ «Տերնանայի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սպեցիայի» կազմում: Ակումբի ղեկավարությունը ցանկանում էր ուրուգվայցուն վարձակալել նաև 2017/2018 մրցաշրջանի համար[12], բայց ֆուտբոլիստը նախընտրել է այլ ակումբ և 2017 թվականի օգոստոսի 17-ին մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է այս անգամ «Պեսկարա»[13]։ Սեպտեմբերի 3-ին «Պերուջայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[14]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սկզբին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հարավային Ամերիկայի տնային երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել Է Վենեսուելայի[15], Չիլիի[16], Պերուի[17], Պարագվայի[18], Արգենտինայի[19], երկու անգամ Կոլումբիայի[20][21] և Բրազիլիայի թիմերի դեմ խաղերին[22][23]։ Հեյմեն օգնել է երիտասարդական ազգային թիմին նվաճել բրոնզե մեդալներ:

Նույն թվականի ամռանը Նոր Զելանդիայում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում խաղացե է Մեքսիկայի[24], Մալիի[25] և Բրազիլիայի դեմ խաղերին[26]։

Խաղում է հիմնականում կենտրոնական հարձակվողի և ձախ վինգերի դիրքերում[10]։ Տեխնիկական հմտությունը Բաեսին չի բավարարում, բայց լավ արագության և ուժեղ հավելման շնորհիվ իրեն բավականին վստահ է զգում պաշտպանների դեմ խաղում։ Լավ է տեսնում դաշտը և հմտորեն խաղում է հարձակման վերջին փուլում[27]։ Հայրենիքում նրան հաճախ էին համեմատում հայրենակից Լուիս Սուարեսի հետ[4]։

Միջազգային

Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20)

  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնություն՝ 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ривер Плейт Монтевидео VS. Хувентуд Лас-Пьедрас 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  3. «Хувентуд Лас-Пьедрас VS. Ливерпуль Монтевидео 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  4. 1 2 Jones, Simon. (2014 թ․ դեկտեմբերի 6). «Liverpool boss Brendan Rodgers keeping tabs on 19-year-old forward Jaime Baez... who has been likened to Luis Suarez» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Cambridge, James. (2014 թ․ դեկտեմբերի 13). «Liverpool make £3.2m bid for Uruguayan prodigy dubbed the 'new Suarez'» (անգլերեն). Express. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Дефенсор Спортинг VS. Феникс Монтевидео 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Ривер Плейт VS. Дефенсор Спортинг 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  8. «"Фиорентина" усилится "новым Суаресом"» (ռուսերեն). Soccer-ru. 2015 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  9. «Ливорно VS. Комо 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  10. 1 2 «Mercato: per l'attacco delle Aquile ecco Jaime Baez» (անգլերեն). Spezia Calcio - Sito ufficiale. 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  11. «Латина VS. Специя 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Bonan, Tommaso. (2017 թ․ օգոստոսի 16). «Spezia, Baez può tornare in prestito dalla Fiorentina» (իտալերեն). TUTTOmercatoWEB.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Calciomercato Pescara, via Benali. Può arrivare Falco» (անգլերեն). Corriere dello Sport. 2017 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  14. «Перуджа VS. Пескара 4:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. «Уругвай (до 20) VS. Венесуэла (до 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  16. «Уругвай (до 20) VS. Чили (до 20) 6:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «Уругвай (до 20) VS. Перу (до 20) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  18. «Уругвай (до 20) VS. Парагвай (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  19. «Аргентина (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  20. «Уругвай (до 20) VS. Колумбия (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  21. «Уругвай (до 20) VS. Колумбия (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  22. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  23. «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  24. «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  25. «Мали (до 20) VS. Уругвай (до 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Бразилия (до 20) VS. Уругвай (до 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  27. Verschueren, Gianni. (2014 թ․ դեկտեմբերի 5). «Liverpool Transfer News: 'Next Luis Suarez' Jaime Baez Eyed by Brendan Rodgers» (անգլերեն). Bleacher Report. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայմե Բաես» հոդվածին։