Հայկ Սարգսյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Սարգսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1948(1948-08-09) (75 տարեկան)
Սուսեր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և ֆրանսերեն

Հայկ Լևոնի Սարգսյան (օգոստոսի 9, 1948(1948-08-09), Սուսեր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու (1976), դոկտոր (1990), պրոֆեսոր (2003)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թ. օգոստոսի 9-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Սուսեր գյուղում։ 1965-1967 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1967-1968 թվականներին՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1968-1970 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, 1971-1974 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1975-1980 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանում, այնուհետ` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1980-1988 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում որպես բաժնի վարիչ, 1989-1990 թվականներին ՀԿԿ Կենտկոմում որպես խորհրդատու, 1991-1993 թվականներին եղել է ՀՀ էկոնոմպետկոմի նախագահի, այնուհետ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ։ 1994 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում` սկզբում որպես պրոֆեսոր, այնուհետ «Կառավարման և գործարարության» նորաստեղծ ամբիոնի վարիչ։ 2000 թվականին ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։

Հայկ Սարգսյանը մեծ ներդրում ունի մեր հանրապետությունում տնտեսագիտական կրթության կազմակերպման, բարձրագույն կրթությամբ տնտեսագետ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում։ Նրա գիտական ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան են ստացել 60-ից ավելի մասնագետ։

Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների շրջանակում են տնտեսական ու սոցիալական համակարգերի կառավարման, ՀՀ տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրնրը։ Հեղինակ է միջազգային և հանրապետական հանդեսներում հրատարակված, միջազգային գիտաժողովներում զեկուցված 180-ից ավելի հոդվածների ու զեկույցների, ինչպես նաև 14 մենագրության և ուսումնական ձեռնարկի։

Հայկ Սարգսյանը ՀՀ հանրային խորհրդի անդամ է[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սինգապուրում անցկացված «Ասիայի լավագույն տնտեսագիտական դպրոցների պարգև» մրցանակաբաշխությունում արժանացել է «Տնտեսագիտության լավագույն պրոֆեսոր» հեղինակավոր մրցանակին։

Ստացել է ՀՀ Ազգային ժողովի <<Պատվո մեդալ>>, <<Անանիա Շիրակացի մեդալ>> պետական պարգևները։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրի սահմանադրականության մակարդակի գնահատումը դիսկրետ մոդելավորման և քլաստերային վերլուծության մեթոդներով, «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի», 2015, N3 (39), էջ 111-128, Ժ. Մխիթարյան
  • Սահմանադրականության հարացույցը, տնտեսագիտական առումները, գնահատման հիմնահարցերը, «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա. Տնտեսագիտություն», 2015 N2 (17), էջ 36-51, Ժ. Մխիթարյան, Ս. Նահապետյան
  • Դիսկրետ մոդելավորումը ճանաչողության և դասակարգման խնդիրներում, Երևան 2015, Զանգակ հրատարակչություն, 54 էջ, Սարգսյան Հ., Տոնոյան Գ., Քոչինյան Ն.
  • Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները, «Զանգակ», Երևան 2014, 552 էջ, Հ. Լ. Սարգսյան, Ա. Խ. Մարկոսյան
  • Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները, «Զանգակ», Երևան 2014, 220 էջ, վ
  • Որակի ապահովման ներքին համակարգը ճարտարապետաշինարարական ԲՈՒՀ-երում, «ԵՊՃՇՀ հրատ.», Երևան 2013, 246 էջ, Հ. Սարգսյան, Ա. Մարկոսյան, Ս. Թոքմաջյան, Գ. Իվանյան
  • Տնտեսագիտության տեսություն, Երևան ԵՊՀ հրատարակչություն 2012 թ., 312 էջ, Հ. Գ. Մարգարյան, Հ. Լ. Սարգսյան
  • Սահմանադրականություն. ախտորոշման, մշտադիտարկման և կառավարման խնդիրներ, Զանգակ, Երևան, 2017թ, Սարգսյան Հ., Հարությունյան Գ., Գևորգյան Ռ.
  • Սահմանադրականություն. ինստիտուտների ընկալումը և երկրների բարեկեցությունը, Զանգակ, Երևան, 2018թ., Սարգսյան Հ., Գևորգյան Ռ.
  • Конституционные традиции, институты, поведенческие предпосылки и благополучие стран, Вестник Московского Университета. Серия 6. Экономика. N1, 2019, Г. Саргсян, Р. Геворкян

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]