Հայկ Սայադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սայադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Սայադյան
Ծնվել էմայիսի 28, 1980
ԾննդավայրՎայք
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
ՄասնագիտությունԳրաֆիկ-իլյուստրատոր
Պարգևներ«Անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն»` Լև Ատամանովի մրցանակ
«Կազանձակիսի հետքերով» միջազգային մրցույթ` գլխավոր մրցանակ,
«Варваци-геройдвухстран»` առաջին մրցութային տեղ

Հայկ Լենիկի Սայադյան (մայիսի 28, 1980, Վայք, Վայոց Ձոր), նկարիչ, անիմացիոն ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր, գովազդային ու երաժշտական անիմացիոն հոլովակների ռեժիսոր, գրող, կոմպոզիտոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 28-ին՝ Վայոց Ձորի Վայք քաղաքում։ 1986-1997 թվականներին ուսանել է Վայքի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի գրքի ձևավորման բաժնում՝ ստանալով գրաֆիկ-ինլյուստրատորի մասնագիտություն[1]։

2007-2011 թվականներին աշխատել է «Նաիրիտ» ՓԲԸ նախագծային-կոնստրուկտորական բաժանմունքում՝ որպես ճարտարապետ-դիզայներ։ 2011 թվականից մինչ օրս աշխատում է «Թաչ Էֆ Էքս» («Touch FX») անիմացիոն ստուդիայում՝ որպես 3D անիմացիոն ֆիլմերի նկարիչ։

2018 թվականին հիմնել է «Wi Zard» այլընտրանքային գովազդի ընկերությունը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Հայկ Սայադյանն ամուսնացել է Աննա Դավթյանի հետ։ Ունեն երկու դուստր՝ Անգելինան և Լյուսին։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից արժանացել է հատուկ շնորհակալագրի՝ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի իրականացմանն աջակցելու համար։

2016 թվականին Երևանում կազմակերպված «Ռեանիմանիա» փառատոնի ժամանակ նրա հեղինակած «Պապիկիս երազը» ֆիլմն արժանացել է «Լավագույն հայկական անիմացիոն ֆիլմ» անվանակարգին։

Կրետե կղզում կայացած Նիկոս Կազանձակիսի կյանքին և գործունեությանը նվիրված մրցույթում իր «Կազանձակիս» ֆիլմի համար արժանացել է գլխավոր մրցանակի[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Սայադյանի առաջին անիմացիոն ֆիլմը հայոց ծիսական տիկնիկներ պատրաստող Նազարեի մասին է, որին հաջորդել են մյուս չորս աշխատանքները՝ «Հայր մեր», «Պանգեա», «Vivos Voco», «Կոմիտաս»։

«Հայր մեր», «Պանգեա», «Vivos Voco» ֆիլմերը մարդկային մեղքի գիտակցման չմիջնորդավորված ու չպարտադրող կոչ են։ «Պանգեա» շարժանկարում մարդ արարածը, չբավարարվելով Արարչի պարգևած իշխանությամբ, ինքն իրեն թագադրում է ու անմիջապես էլ չարաշահում թագի հնարավորությունները։

«Հայր մերը» տերունական աղոթքի պատկերային շարադրանքն է ու խոնարհումը Բարձրյալի առջև։ Իսկ «Կոչեմ ապրողացը» «Vivos Voco» ալեգորիաներով մեկնաբանում է Հոր և Որդու անսահման նվիրման պատասխանը մարդկության ապերախտությանը։ Հեղինակն աստվածային կամքի ու գթառատության դեմ շեշտում է մարդկային մեղքի անվերջանալիությունը և ոգեկոչում մաքրագործվելու լույսը[3]։

«Կոմիտաս» ֆիլմում ստեղծել է ժողովրդի հավաքական կերպարը, որն սպասում է իր հանճարի վերադարձին։ Հեղինակը այլաբանորեն, սիմվոլների լեզվով ներկայացնում է Կոմիտասի կյանքի վերջին երկու տասնամյակները[4]։

Հայկ Սայադյանը նկարում է ձայնը, հնչյունը և զգացմունքները[5]։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմի անվանում Ծանոթագրություններ
2005 «Դաֆին» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2011 «Նազարե» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2011 «От винта» 3D «Պարադիզ» կինոընկերություն
2012 «PANGEA» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2012 «PATER NOSTER» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2012 «VIVOS VOGO», «Կոչեմ ապրողաց» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2013 «Կոմիտաս» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2014 «Քարի օրոր» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2015 «Богатырша» 3D գլխավոր նկարիչ, «Պարադիզ» կինոընկերություն
2016 «Demo Reel» 2009-2016 թվականներ
2016 «Պապիկիս երազը» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2016 «Մոմիկ»[6] սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2017 «Կազանձակիս» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր
2020 «Վառվակիս» սցենարի հեղինակ, ռեժիսոր, անիմատոր, պրոդյուսեր

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական - Երևան (անհատական)
  • 2001 թվական - Երևան (խմբակային)
  • 2008 թվական - Երևան (անհատական)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Айк Саядян». Наша среда (ռուսերեն). 2015 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «Президент Греции наградил армянских победителей конкурса «По следам Казандзакиса»». Rusarminfo (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Ես հպարտ եմ, որ չեմ թարգմանվում».
  4. «Komitas by Hayk Sayadian». musicofarmenia.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  5. Սիրում եմ, որ ինքս եմ նկարում իմ պատմած հեքիաթներն ու դրանց համար երաժշտություն գրում. Հայկ Սայադյան
  6. «www.aravot.am».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]