Հայկ Յաղճյան (դիրիժոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկ Յաղջյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Յաղճյան (այլ կիրառումներ)
Հայկ Յաղճյան
Ծնվել է1924[1]
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմարտի 26, 1965(1965-03-26)[1]
Մասնագիտությունդիրիժոր

Հայկ Յաղճյան (Յաղջյան) (1924[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] - մարտի 26, 1965(1965-03-26)[1]), հայ դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կրթությունն ստացել է Դետրոյտի երաժշտական ինստիտուտում, նվագել ջութակ, տրոմբոն, սովորել դիրիժորություն։ Եղել է Դետրոյտի Օպերային ընկերության համերգների ու ներկայացումների դիրիժորի օգնական, 1954 թվականից՝ Ֆրեզնոյի ֆիլհարմոնիայի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1958 թվականին Լիվերպուլում երիտասարդ դիրիժորների մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ։

1959 թվականից Ցինցինաթիի (Օհայո նահանգ) նվագախմբի, 1963 թվականից՝ Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։ Հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում։ 1962 թվականին Դետրոյտի սիմֆոնիկ նվագախմբով տվել է հայկական երաժշտության համերգ, կատարել Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Ռ․ Ցարդմյանի ստեղծագործությունները։

1964 թվականին ելույթներ է ունեցել Երևանում, կատարել Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ա․ Հովհաննեսի երկերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 114.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 114