Սպիտակցի Հայկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկ Ղևոնդյանից)
Jump to navigation Jump to search
Սպիտակցի Հայկո
Նաև հայտնի է որպեսSpitakci Hayko
Ծնվել էհոկտեմբերի 6, 1974(1974-10-06) (47 տարեկան)
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԺանրերՌաբիս
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ

Հայկարամ Ղևոնդյան[1] (հոկտեմբերի 6, 1974(1974-10-06)), առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկո, հայ ռաբիս ժանրի երգիչ։ Ծնվել է Սպիտակ քաղաքում, որտեղից էլ գալիս է նրա բեմական անունը՝ Սպիտակցի։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել 2017 թվականին՝ ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգի կրկներգը կատարելու շնորհիվ, որը հավաքել է հարյուր միլիոնավոր դիտումներ համացանցում և դարձել հիթ հատկապես Հայաստանում, հայկական սփյուռքում, Թուրքիայում և արաբական երկրներում[2][3][4]։ Այդ երգի պաշտոնական ռեմիքս կատարվել է ֆրանսիացի ռեփեր Maître Gims-ի հետ համագործակցությամբ[5]։ Հայկոն նաև կատարում է Սեմի Ֆլեշի «Ալլա Յար» երգը, որը նույնպես միլիոնավոր դիտումներ ունի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերին Հայկոն Երևանի Խանջյան փողոցում մահվան ելքով կրկնակի վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-անց կնոջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին[6]։ 2020 թվականին հայտնի դարձավ, որ այդ գործը կարճվել է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]