Հայկ Ավետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկ Հովհաննեսի Ավետովից)
Հայկ Ավետով
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1878[1]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1965(1965-10-18)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1908)[1]
Հայկ Ավետով Վիքիդարանում

Հայկ Հովհաննեսի Ավետով (դեկտեմբերի 3 (15), 1878[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1965(1965-10-18)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժինը։ 1910-1928 թվականներին աշխատել է Բաքվում։ 1929 թվականին հալածանքներից խուսափելու համար տեղափոխվել է Հայաստան, ապրել և ստեղծագործել է Գյումրիում։

Ավետովի նախագծով են կառուցվել Գյումրիի բժշկական տեխնիկումը, տեքստիլ կոմբինատի վարչական շենքը, քաղաքային ծննդատունը, կարի գործարանի մանկապարտեզը և բնակելի շենքը, գուլպայի ֆաբրիկայի բնակելի շենքը և այլն։

Մահացել է 1965 թվականի հոկտեմբերի 18-ին Գյումրիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ավետով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 616