Հայկ Հակոբյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Մայիլի Հակոբյան
1973, մարտի 13 - 1998, հոկտեմբերի 11
ԾննդավայրՍոս, ԼՂԻՄ
Մահվան վայր«Եղլավենդ» տեղամաս, Արցախի Հանրապետություն
Կոչումմայոր
Մարտեր/
պատերազմներ
Մանաշիդի, Բուզլուխի, Գետաշենի, Մարտունաշենի մարտական գործողություններ, Ամարասի կիրճի պաշտպանություն, Աղդամի և Ֆիզուլու շրջանների մի շարք գյուղերի ազատագրում
ՊարգևներԱրցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ

Հայկ Մայիլի Հակոբյան (1973, մարտի 13, Սոս, ԼՂԻՄ - 1998, հոկտեմբերի 11, «Եղլավենդ» տեղամաս, Արցախի Հանրապետություն), Արցախյան ազատամարտի մասնակից, ՊԲ մայոր (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերազանցությամբ ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի ՄՅՈՒԴ-կոնցեռն իրավաբանական ինստիտուտը։ Սակայն թողնելով ուսումը՝ վերադարձել է Արցախ։ Ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել Մոնթե Մելքոնյանի ջոկատի հարգված և վստահելի մարտիկներից։ Երեք անգամ վիրավորվել է։

Ավարտել է ՊԲ սպայական արագացված դասընթացները (1993

Եղել է հետևակի մարտական մեքենայի հրամանատար և միաժամանակ նշանառու օպերատոր։ Մարտնչել է Մաճկալաշենի գումարտակի կազմում։ Եղել է զորամասի հրամանատար։

Որակավորումը բարձրացնելու նպատակով մասնակցել է Ռուսաստանի Դաշնության ռազմական բարձրագույն ակադեմիայի վեցամսյա դասընթացին։

Մասնակցել է Մանաշիդի, Բուզլուխի, Գետաշենի, Մարտունաշենի մարտական գործողություններին։ 1989-1994 թվականներին Ամարասի ձորակի ինքնապաշտպանությանը, Աղդամի և Ֆիզուլու շրջանների մի շարք գյուղերի ազատագրմանը։

Զոհվել է Եղլավենդում ականի պայթյունից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
  • «Մարշալ Բաղրամյան-100» մեդալ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղված է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի գերեզմանատանը։ Նրա պատվին գյուղի դպրոցը վերանվանվել է Հայկ Հակոբյանի անվան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։