Հայկ Կարապետյան (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկ Կարոյի Կարապետյանից)
Հայկ Կարապետյան
Ծնվել էմարտի 16, 1992(1992-03-16) (32 տարեկան)
Երևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներդուդուկ, զուռնա, պկու, Բլուլ և պարկապզուկ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2012)

Հայկ Կարոյի Կարապետյան (մարտի 16, 1992(1992-03-16), Երևան, Հայաստան), հայ երաժիշտ, դուդուկահար, «Գողթ» նախագծի հիմնադիր տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Կարապետյանը ծնվել է 1992 թվականի մարտի 16-ին, Երևանում։ 11 տարեկան հասակից սկսել է նվագել շվի, ապա դուդուկ, զուռնա, պկու, բլուլ, երկփողանի պարկապզուկ և ազգային այլ նվագարաններ[2]։

2008-2012 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժնում։ 2010 թվականից նվագել է Նորայր Քարտաշյանի «Van Project» խմբում և համագործակցել «Play Back» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Նարեկ Պետրոսյանի հետ։ 2011 թվականին հիմնել է «Room 118» էթնո-ջազ-ռոք խումբը, որի նպատակն է դուրս բերել ազգային նվագարանները էթնիկ ձևաչափից։

Հայկ Կարապետյանը մասնակցել է տարբեր տարածաշրջանային մրցույթների, փառատոների, հեռուստանախագծերի և դարձել մրցանակակիր։ 2012-2014 թվականներին ծառայելէ Հայաստանի զինված ուժերում։ 2014 թվականին հիմնել է «Գողթ» նախագիծը, որի կազմում ազգային փողային նվագարաններ են, թավջութակ, դաշնամուր, հարվածային գործիքներ և թառ։ 2015 թվականին թողարկել է «After our Era» իր առաջին սոլո-ալբոմը, որում ներկայացված են ժողովրդական և հեղինակային, ինչպես նաև իր հեղինակած ստեղծագործությունները։ Բոլոր ստեղծագործությունները ներկայացված են ազգային նվագարաններով։ Նույն թվականին ձևավորվել է նաև «Զուռնաչիներ» նախագիծը։

Համերգներով հանդես է եկել Կորեայում, Չինաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում[3]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «After Our Era»
  • «The City of Inspirations»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Հայկ Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  2. industria (2018 թ․ մարտի 16). «Հայկ Կարոյի Կարապետյանը նշում է ծննդյան տարեդարձը». Industria Երևան (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Սուքիասյան, Մարիամ. «Զրուցեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի հետ». VNews. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.